«Մելիք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Այլ կիրառումներ|Մելիք (այլ կիրառումներ)}}
'''Մելիք''' (արաբ, [[malik]] — տեր, տիրակալ,արքա), Առաջավոր Ասիայի երկրների մահմեդական տիրակալների անվանումը միջին դարերում։
'''Մելիք''' (արաբ, [[malik]] — տեր, տիրակալ,արքա), Առաջավոր Ասիայի երկրների մահմեդական տիրակալների անվանումը միջին դարերում։



10:10, 27 Մայիսի 2014-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք (այլ կիրառումներ)

Մելիք (արաբ, malik — տեր, տիրակալ,արքա), Առաջավոր Ասիայի երկրների մահմեդական տիրակալների անվանումը միջին դարերում։

Հայաստանում տարածվել է ուշ միջնադարում։ Իրանական տիրապետության ժամանակաշրջանում Մելիք էին կոչվում բնիկ ազնվականության մնացորդներից բարձրացած և իրենց ենթակա տիրույթներում վարչական արտոնություն ունեցող մանր ֆեոդալները։ 14-18-րդ դարերում Իրանում և Արևելյան Հայաստանում Մելիք էին կոչվում նաև խոշոր ավանների և քաղաքային թաղամասերի ավագները, որոնք պատասխանատու էին պետվարկերի ու տուրքերի գանձման համար։ Այդպիսի Մելիքներից էին Մելիք-Դավիթը և նրա օգնական Գյոզալ-բեկը (17-րդ դարի սկըզբին)՝ Կոտայքում և Ամբերդում, Մելիք-Օվին և Մանվելը (17-րդ դարի 80-ական թվականներին)՝ Ագուլիսում, Մկրտումը, Հակոբջանը և Մելիք-Աղամալյանները՝ Երևանում։ Սյունիքում և Արցախում մելիքական իրավունքը, թեև հաստատվում էր շահական հրովարտակով, ուներ ժառանգական բնույթ։ Մելիքը միանձնյա իշխանապետական իրավունքներ ուներ իր տիրույթում (մահալում), անձամբ լսում էր հպատակների միջև ծագած վեճերը և կայացնում վճիռ։ Մելիքները ունեին ամրոցներ, որոնք նրանց ինքնավարության ռազմական հենակետերն էին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։