«Ալեքսանդր I»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 46. Տող 46.
* Rey, Marie-Pierre. Alexander I: The Tsar Who Defeated Napoleon (Northern Illinois University Press; 2012) 439 pages; translation of a 2009 French scholarly biography
* Rey, Marie-Pierre. Alexander I: The Tsar Who Defeated Napoleon (Northern Illinois University Press; 2012) 439 pages; translation of a 2009 French scholarly biography
* Schnitzler, Jean-Henri; Schnitzler, Johann Heinrich (1847). "Chapter I. Character of Alexander I". Secret History of the Court and Government of Russia Under the Emperors Alexander and Nicholas. R. Bentley.
* Schnitzler, Jean-Henri; Schnitzler, Johann Heinrich (1847). "Chapter I. Character of Alexander I". Secret History of the Court and Government of Russia Under the Emperors Alexander and Nicholas. R. Bentley.

* {{ВТ-ЭСБЕ|Александр I, Император Всероссийский}}
* ''Александр I'' [http://www.museum.ru/museum/1812/library/Alexander/alexander.txt Письмо Адаму Чарторийскому.]
* ''Александр I'' [http://www.museum.ru/museum/1812/library/Alexander/alexander.txt Письмо Адаму Чарторийскому.]
* [http://www.rulex.ru/01010228.htm Большой Русский Биографический Словарь]
* [http://www.rulex.ru/01010228.htm Большой Русский Биографический Словарь]

22:45, 26 Մայիսի 2014-ի տարբերակ

Ալեքսանդր I
Կայսր
ԻշխանությունՄարտի 24, 1801Դեկտեմբերի 1, 1825
ԹագադրումՍեպտեմբերի 15 1801
Լրիվ անունԱլեքսանդր Պավլովիչ Ռոմանով
ՌուսերենАлександр I Павлович
Զինվորական կոչումՖելդմարշալ և գեներալ-ֆելդմարշալ
Ծնվել է՝1777 դեկտեմբերի 23
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Մահացել է՝1 դեկտեմբերի 1825(1825-12-01) (տարիքը 47) բնական մահով
Վախճանի վայրՏագանռոգ, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Թաղվել է՝Պողոս-Պետրոս միջնաբերդ, Սանկտ Պետերբուրգ
Պողոս-Պետրոս տաճար[1]
Երկիր Ռուսական կայսրություն
ԱզգությունՌուս
ՀաջորդողՆիկոլայ I
ՈւղեկիցԵլիզավետա Ալեքսեևնա
ՏոհմՌոմանովներ
միապետ
ՀայրՊավել I
ՄայրՍոֆիա Վյուտենբուրգցի
ԵրեխաներGrand Duchess Maria Alexandrovna of Russia?[1][2], Nikolai Lukash?[2], Մեծ դքսուհի Ելիզավետա Ալեքսանդրովնա[2], Zenaida Narishkin?[2], Sofya Naryshkina?[2], Emmanuil Naryshkin?[2], Mariya Parizhskaya?[2], Wilhelmine Alexandrine Pauline Alexandrov?[2], Gustaw Ehrenberg?[2], Maria (?)?[2] և Nikolay Isakov?[2]
Հավատքուղղափառություն
Պարգևներ
Կապիչի շքանշան, Մարիա Թերեզայի ռազմական շքանշանի Մեծ խաչի ասպետ, Անդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Սև արծվի շքանշան, Սուրբ Լուիի շքանշան, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Սուրբ Հուբերտի շքանշան, Սերովբեների արքայական շքանշան, Փղի շքանշան, Սպիտակ Արծվի շքանշան, Սուրբ Ստանիսլավի շքանշան, Ռազմական սխրագործության շքանշանի կոմանդորի խաչ, Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան, Ուիլյամի զինվորական շքանշանի Մեծ խաչի ասպետ, Թագի շքանշան, Սուրբ Յանուարիուսի շքանշան, Sacred Military Constantinian Order of Saint George, Սուրբ Ֆերդինանդի և Ծառայությունների շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Հավատարմության շքանշան, Սուրբ Հոգու շքանշան, Կարմիր արծվի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ, Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան, Սպիտակ բազեյի շքանշան, Երկաթե խաչ 2-րդ դասի, Grand Cross of the Sash of the Three Orders և Medal For love for native land
ՍտորագրությունИзображение автографа

Ալեքսանդր I կամ Ալեքսանդր I Պավլովիչ (դեկտեմբերի 12 (23), 1777նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1) 1825), Ռուսական կայսրության կայսր, Ֆինլանդիայի մեծ իշխան, Լեհաստանի թագավոր:

19-րդ դարը կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ Ռուսաստանում գահ են բարձրանում գերմանացի կայսրեր: Դեռ 1762 թվականին գահ բարձրացած Պետրոս III-ը արդեն հոր կողմից գերմանաացի էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, բնիկ գերմնացի էր: Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում Պավել I-ը (1796–1801): Հաջորդ կես դարը իշխում են իր որդիները՝ Ալեքսանդր I-ը (1801–1825) և Նիկոլայ I-ը (1825–1855):

Կայսր եղբայրները շարունակել են իրենց նախորդների նվաճողական քաղաքականությունը: Մասնավորապես Ալեքսանդր I կայսեր օրոք Ռուսաստանը ընդարձակում է իր տիրույթները հարավում և արևմուտքում: Կայսր թագադրվելու առաջին իսկ տարում՝ 1801 թվականին, Ալեքսանդրը Ռուսաստանին է միացնում Արևելյան Վրաստանը՝ Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ 3 տարի անց՝ 1804 թվականին, սկսում է ռուս-պարսկական առաջին պատերազմը: Այն ավարտվում է 1813 թվականին՝ Ռուսաստանի հաղթանակով: Հոկտեմբերի 12-ին նախկին Ղարաբաղի խանության Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը ճանաչում էր Ռուսաստանի իրավունքները Անդրկովկասի վրա՝ բացի Երևանի ու Նախիջևանի խանություններից:

1806 թվականին, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Անգլիայի և Ֆրանսիայի հրահրմամբ, Օսմանյան կայսրությունը պատերազմ է հայտարարում Ռուաստանին: Դա թվով 6-րդ ռուս-թուրքական պատերազմն էր, որ ավարտվեց 1812 թվականին՝ Ռուսաստանի փայլուն հաղթանակով: Ռուսները ոչ միայն չկորցրին Ղրիմը և Սև ծովի հյուսիսային ափերը, այլև նվաճեցին Մոլդավիայի ժամանակակից տարածքը՝ Բեսարաբիան: Ռուսական կայսրության հաջորդ քայլը պետք է լիներ Սև ծովի արևելյան՝ կովկասյան ափերին իր տիրապետության հաստատումը:

Ալեքսանդր Պավլովիչ՝ արքայազն ժամանակ, Եկատերինա II-ի կիսանդրու հետ

1808-1809 թվականներին տեղի է ունենում ռուս-շվեդական հերթական պատերազմը, և Ռուսաստանը ստիպված է լինում պատերազմել 3 ճակատով: Սակայն ռուսական զորքերը պարտության են մատնում Շվեդիային, և 1809 թվականին նրանից խլում Ֆինլանդիայի իշխանությունը: Ռուսական պետությունը վերածվում է անհաղթելի ու անընդհատ հզորացող տերության: Նրա բանակը Եվրոպայում ձեռք է բերում անհաղթելիի համբավ: 1809 թվականին Ալեքսանդրը թագադրվում է նաև որպես Ֆինլանդիայի մեծ իշխան:

1812 թվականին Ռուսաստանին պատերազմ է հայտարարում Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը: Նա նվաճել էր ցամաքային Եվրոպայի հսկայական մասը, և նպատակ ուներ գրավել Ռուսաստանը: Մինչ այդ ձախողվել էր Նապոլեոնի արշավանքը Եգիպտոս, որը գրավելուց հետո նա նպատակ ուներ արշավել Հնդկաստան: Այսպիսով՝ սկսվում է ռուս ժողովրդի հայրենական պատերազմը: Հաջողությունը սկզբում ֆրանսիացիների կողմն էր, ովքեր հասնում են մինչև Ռուսաստանի կենտրոնական նահանգները և մոտենում Մոսկվայի մատույցներին: 1812 թվականի օգոստոսի 26-ին (սեպտեմբերի 7) տեղի ունեցավ Բորոդինոյի ճակատամարտը: Երկու կողմերից զոհվեցին շուրջ 80 հազար զինվոր: Ռուսական զորքերը Միխայիլ Կուտուզովի գլխավորությամբ ջախջախեցին Նապոլեոնի բանակին: Ազատագրելով ռուսական տարածքները ֆրանսիական զորքերից՝ Ռուսաստանը շարունակեց թշնամու ջախջախումը Եվրոպայում: Նապոլեոնին պարտության մատնելուց հետո կնքվեց համաեվրոպական հաշտություն, որով եվրոպական տերությունները համաձայնեցին Ռուսաստանին զիջել Վարշավայի դքսությունը՝ Լեհաստանը: Ալեքսանդրը թագադրվեց որպես Լեհաստանի թագավոր (1815–1825):


Գրականություն

  1. 1,0 1,1 Г. Александр I (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 1. — С. 469—480.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Lundy D. R. The Peerage