«Ռիվալդո»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 46. | Տող 46. | ||
=== Կարիերայի սկիզբ === |
=== Կարիերայի սկիզբ === |
||
⚫ | Ռիվալդոն սկսել է իր ֆուտբոլային կարիերան բրազիլական Սանտա-Կրուզ ակումբում, սակայն չի կարողացել հայտնվել մեկնարկային կազմում։ Ռիվալդոն տեղափոխվեց Մոժի-Միրին ակումբ, որը հանդես էր գալիս բրազիլական ցածր լիգաներում։ Այնտեղ ֆուտբոլիստը «բացվեց» և գրավեց [[Կորինտիանս]]ի սկաուտների ուշադրությունը, որտեղ էլ հետագայում տեղափոխվեց։ Այս ակումբում նա անցկացրեց երկու մրցաշրջան՝ խփելով 17 գոլ 41 խաղում։ Ռիվալդոյի հաջորդ ակումբը [[Պալմեյրաս]]ն էր։ Նրա կազմում Ռիվալդոն անցկացրեց 3 մրցաշրջան, խփեց 50-ից ավելի գնդակ և թիմի հետ հաղթեց Բրազիլիայի առաջնությունը։ |
||
⚫ | Ռիվալդոն սկսել է իր ֆուտբոլային կարիերան բրազիլական Սանտա-Կրուզ ակումբում, սակայն չի կարողացել հայտնվել մեկնարկային կազմում։ Ռիվալդոն տեղափոխվեց Մոժի-Միրին ակումբ, որը հանդես էր գալիս բրազիլական ցածր լիգաներում։ Այնտեղ ֆուտբոլիստը «բացվեց» և գրավեց [[Կորինտիանս]]ի սկաուտների ուշադրությունը, որտեղ էլ հետագայում տեղափոխվեց։ Այս ակումբում նա անցկացրեց երկու մրցաշրջան՝ խփելով 17 գոլ 41 խաղում։ Ռիվալդոյի հաջորդ ակումբը [[ |
||
=== Ծաղկման շրջան === |
=== Ծաղկման շրջան === |
08:48, 22 Մայիսի 2014-ի տարբերակ
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ռիվալդո Վիտոր Բորբա Ֆերեյրա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Բրազիլիա և Իսպանիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 19, 1972 (52 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պաուլիստա, Բրազիլիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռիվալդո Վիտոր Բորբա Ֆերեյրա (պորտ.՝ Rivaldo Vítor Borba Ferreira)[1], (ապրիլի 19, 1972, Պաուլիստա, Պերնամբուկու), բրազիլացի ֆուտբոլիստ, Մոժի-Միրին ակումբի հարձակվող, հանդիսանում է նաև այդ ակումբի նախագահը։
Կարիերա
Կարիերայի սկիզբ
Ռիվալդոն սկսել է իր ֆուտբոլային կարիերան բրազիլական Սանտա-Կրուզ ակումբում, սակայն չի կարողացել հայտնվել մեկնարկային կազմում։ Ռիվալդոն տեղափոխվեց Մոժի-Միրին ակումբ, որը հանդես էր գալիս բրազիլական ցածր լիգաներում։ Այնտեղ ֆուտբոլիստը «բացվեց» և գրավեց Կորինտիանսի սկաուտների ուշադրությունը, որտեղ էլ հետագայում տեղափոխվեց։ Այս ակումբում նա անցկացրեց երկու մրցաշրջան՝ խփելով 17 գոլ 41 խաղում։ Ռիվալդոյի հաջորդ ակումբը Պալմեյրասն էր։ Նրա կազմում Ռիվալդոն անցկացրեց 3 մրցաշրջան, խփեց 50-ից ավելի գնդակ և թիմի հետ հաղթեց Բրազիլիայի առաջնությունը։
Ծաղկման շրջան
1996-ին Ռիվալդոն Ռիվալդոն տեղափոխվեց իսպանական Դեպորտիվո. Իր առաջին մրցաշրջանում նա խփեց 21 գոլ. Հետագայում բրազիլացուն գնեց Բարսելոնան՝ վճարելով տրանֆերի համար այդ ժամանակվա համար ռեկորդային 26 միլիոն դոլլար։ Բրազիլացին իր լավագույն տարիներն անցկացրեց կատալոնական ակումբի կազմում, 157 խաղ, 86 գոլ, նվաճեց ոսկե գնդակ մրցանակը, ճանաչվեց ՖԻՖԱ-յի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ, 2 անգամ հաղթեց առաջնությունը և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը։
Կարիերայի ավարտը
2002 թվականին Ռիվալդոն լքեց Բարսելոնան գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով և տղափոխվեց իտալական Միլան։ Ապենինյան թերակղզում բրազիլացին ստացավ ավելի շատ խաղաժամանակ, հարձակման գծում Անդրեյ Շևչենկոյի հետ միասին նրանք ուժեղ հարձակվողական զույգ էին կազմել, որի արդյունքում 2002-2003թ. Միլանը հաղթեց Չեմպիոնների Լիգան։ Այնուհետև բրազիլացին ետ վերադարձավ Բրազիլիա, Կրուզեյրո ակումբ, որից հետո տեղափովեց Հունաստան , որտեղ տեղի ակումբերում անցկացրեց 4 մրցաշրջան, այնուհետև խաղաց Ուզբեկստանի Բունյոդկորի կազմում, որի հետ 2008թ. օգոստոսի 28-ին կնքեց մեկ տարվա պայմանագիր[2],իսկ 2008թ. նոյեմբերին երկարաձգեց պայմանագրի ժամկետը մինչև 2011 թվականը։[3], բայց արդյունքում դադարեցրեց հարաբերությունները տաշկենթյան ակումբի հետ։
2010 թ. հոկտեմբերի 18 հայտարարեց 2011 թ. Սան Պաուլոյի նահանգային առաջնությանը իր մասնակցության մասին Մոժի-Միրին ակումբի կազմում, որի նախագահն էր 2008 թվականի հոկտեմբերի 9-ից[4][5].
2011 թվականի հունվարի 22-ին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց Սան Պաուլո մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը պայմանագիր ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։[6]. 2011 թվականի փետրվարի 3-ին անցկացրեց իր առաջին հանդիպում թիմի կազմում Սան-Պաուլոյի նահանգային առաջնության 6-րդ տուրի Լինենսե ակումբի դեմ խաղում և 56-րդ րոպեին խփեց իր առաջին գնդակը։ [7][8][9].2011 թ. մայիսի 22-ին Սան Պաուլոյի կազմում Բրազիլիայի առաջնության առաջին տուրում խաղաց Ֆլումինենսեի դեմ` 84-րդ րոպեին փոխարինելով Կազեմիրոյին։[10][11]. Դեկտեմբերի 3-ին ֆուտբոլիստը լքեց ակումբը[12].
2012 թվականի հունվարի 13-ին Ռիվալդոն պայմանագիր կնքեց անգոլական Կաբուշկորպ ակումբի հետ[13][14]. Նոր ակումբի կազմում անցկացրած երկրորդ խաղում բրազիլացին դարձավ հեթ-թրիկ[15].
Անգոլական ակումբը լքելուց հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով 2013 թ. հունվարի 8-ին պայմանագիր կնքեց բրազիլական Սան-Կաետանո ակումբի հետ[16]. Անցկացկացնելով թիմի կազմում 7 հանդիպում՝ Ռիվալդոն լքեց ակումբը ծնկի հետ ունեցած խնդիրների պատճառով։
2014 թվականի մատրտի 15-ին լեգենդար բրազիլացին Instagram-ում հայտարարրեց իր կարիերան ավարտելու մասին լուրը։
Ռիվալդոն երկու աշխարհի առաջնությունների մասնակից է Բրազիլիայի հավաքականի կազմում։ Իր առաջին հանդիպումը հավաքականի կազմում անցկացրել է 1993 թվականի դեկտեմբերի 16-ին Մեքսիկայի, իսկ վերջինը 2003 թվականի նոյեմբերի 19-ին Ուրուգվայի դեմ դեմ, իսկ ընդհանուր առմամբ հավաքականում անցկացրած 10 տարիներում Ռիվալդոն անցկացրել է 74 խաղ, խփել 34 գնդակ։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Միջ. գավաթ | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Մոժի-Միրին | 1992 | 30 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 10 |
Կորինտիանս | 1993 | 19 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 11 |
1994 | 22 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 6 | |
Պալմեյրաս | 1994 | 29 | 13 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 13 |
1995 | 45 | 17 | 0 | 0 | 0 | 0 | 45 | 17 | |
1996 | 30 | 23 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 23 | |
Դեպորտիվո | 1996/97 | 41 | 21 | 5 | 1 | 0 | 0 | 46 | 22 |
Բարսելոնա | 1997/98 | 34 | 19 | 9 | 8 | 8 | 0 | 51 | 28 |
1998/99 | 37 | 24 | 5 | 2 | 6 | 3 | 48 | 29 | |
1999/00 | 31 | 12 | 5 | 1 | 14 | 10 | 50 | 23 | |
2000/01 | 35 | 23 | 5 | 2 | 13 | 11 | 53 | 36 | |
2001/02 | 20 | 8 | 0 | 0 | 13 | 6 | 33 | 14 | |
Միլան | 2002/03 | 22 | 5 | 0 | 0 | 13 | 2 | 35 | 7 |
Կրուզեյրո | 2004 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 1 |
Օլիմպիակոս | 2004/05 | 23 | 12 | 0 | 0 | 6 | 1 | 29 | 13 |
2005/06 | 22 | 7 | 0 | 0 | 5 | 2 | 27 | 9 | |
2006/07 | 25 | 17 | 0 | 0 | 6 | 0 | 31 | 17 | |
ԱԷԿ | 2007/08 | 29 | 8 | 0 | 0 | 2 | 1 | 31 | 9 |
Բունյոդկոր | 2008 | 11 | 7 | 1 | 0 | 4 | 2 | 16 | 9[17] |
2009 | 30 | 20 | 5 | 1 | 7 | 1 | 42 | 22 | |
2010 | 11 | 6 | 0 | 0 | 2 | 2 | 13 | 8 | |
Մոժի-Միրին | 2011 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Սան Պաուլո | 2011 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Տիտղոսներ
Ակումբային
- Բրազիլիայի առաջնության հաղթող: 1994
- Սան Պաուլոյի նահանգային առաջնության հաղթող: 1994, 1996
- Բրազիլիայի գավաթի եզրափակչի մասնակից: 1996
- Չեմպիոնների Լիգայի հաղթող: 2002-2003
- Իտալիայի գավաթակիր: 2002/03
- ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր: 2003
- Հունաստանի առաջնության հաղթող: 2004/05, 2005/06, 2006/07
- Հունաստանի գավաթակիր: 2004/05, 2005/06
- Ուզբեկստանի առաջնության հաղթող: 2008, 2009
- Ուզբեկստանի գավաթակիր: 2008
- Աշխարհի առաջնության հաղթող: 2002
- Ամերիկայի գավաթի հաղթող: 1999
- Կոնֆեդերացիայի գավաթի հաղթող: 1997
- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: 1998
- Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1996
Անձնական
- «Ֆրանս ֆուտբոլի» վարկածով Ոսկե գնդակի մրցանակակիր որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: 1999
- ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ: 1999
- Հարավային ամերիկայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակակիր: 1999
- «Ոսկե աղբարկղ» մրցանակակիր որպես Իտալիայի առաջնության վատագույն ֆուտբոլիստ: 2003
- Հարավային Ամերիկայի գավաթի լավագույն ռմբարկու: 1999 (5 գոլ, Ռոնալդոյի հետ միասին)
- Ուզբեկստանի առաջնության լավագույն ռմբարկու: 2009 (20 գոլ)
- Մտել է ՖԻՖԱ 100-ի ցանկ
Ծանոթագրություններ
- ↑ Согласно практической транскрипции, правильным вариантом передачи имени является Ривалду Витор Борба Феррейра.
- ↑ «Бунёдкор» заключил однолетний контракт с Ривалдо
- ↑ Ривалдо останется в Узбекистане до 2011 года
- ↑ «Rivaldo é o novo presidente do Mogi Mirim» (պորտուգալերեն). Mogi Mirim Esporte Clube. 9.10.2008. Արխիվացված է օրիգինալից 2009-02-03-ին. Վերցված է 9 October 2008-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Rivaldo vai disputar o Paulistão 2011 pelo Mogi Mirim» (պորտուգալերեն). Mogi Mirim Esporte Clube. 18.11.2010. Վերցված է 18 November 2010-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Nota oficial: São Paulo contrata Rivaldo» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 22.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին. Վերցված է 22 January 2011-ին.
- ↑ «No embalo de Rivaldo, São Paulo acorda e vira sobre Linense» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 3.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին. Վերցված է 3 February 2011-ին.
- ↑ «Estreia de Rivaldo tem golaços e vitória de virada sobre o Linense» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 3.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին. Վերցված է 3 February 2011-ին.
- ↑ «Com golaço de Rivaldo, São Paulo vence o Linense» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 3.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին. Վերցված է 3 February 2011-ին.
- ↑ «Dagoberto e Lucas dão show e Tricolor vence na estreia» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 22.05.2011. Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին. Վերցված է 22 May 2011-ին.
- ↑ «Ficha Técnica: São Paulo - Fluminense - 2:0» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 22.05.2011. Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին. Վերցված է 22 May 2011-ին.
- ↑ Ривалдо покинул «Сан-Пауло», но завершать карьеру не намерен
- ↑ Ривалдо подписал контракт с ангольским «Кабускорпом»
- ↑ Rivaldo anuncia pelo Twitter que acertou com equipe de Angola
- ↑ Ривалдо сделал хет-трик в матче чемпионата Анголы
- ↑ Ривалдо стал футболистом «Сан-Каэтано»
- ↑ Статистика выступлений Ривалдо в «Бунёдкоре» на 18.09.2009