«Կապիտալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Այլ կիրառումներ|Կապիտալ (այլ կիրառումներ)}}
'''Կապիտալ''' ([[գերմ.]] Kapital, [[ֆրանս.]] capital, սկզբնապես՝ գլխավոր ունեցվածք, գլխավոր գումար, [[լատ.]] capitalis- գլխավոր), տնտեսական կատեգորիա, արժեք, որը վարձու աշխատուժի շահագործմամբ հավելյալ արժեք է բերում, ինքնաճում է։ [[Կապիտալիստ]]ների ձեռքում կենտրոնացած կապիտալը հավելյալ արժեքի յուրացման միջոց է, պատմական կատեգորիա, այսինքն՝ բնորոշ է հասարակական-տնտեսական որոշակի ֆորմացիայի։ Կապիտալի, որպես տնտեսական կատեգորիայի, գիտական վերլուծությունը տվել է [[Կ. Մարքս]]ը՝ [[Կապիտալ (աշխատություն)|«Կապիտալ» աշխատության]] մեջ։ Կապիտալը, նշել է նա, իր չէ, այլ պատմական որոշակի արտադրաեղանակի պատկանող արտադրական հարաբերություն, որն այդ հարաբերությունը կրող իրերին տալիս է յուրահատուկ հասարակական բնույթ։
'''Կապիտալ''' ([[գերմ.]] Kapital, [[ֆրանս.]] capital, սկզբնապես՝ գլխավոր ունեցվածք, գլխավոր գումար, [[լատ.]] capitalis- գլխավոր), տնտեսական կատեգորիա, արժեք, որը վարձու աշխատուժի շահագործմամբ հավելյալ արժեք է բերում, ինքնաճում է։ [[Կապիտալիստ]]ների ձեռքում կենտրոնացած կապիտալը հավելյալ արժեքի յուրացման միջոց է, պատմական կատեգորիա, այսինքն՝ բնորոշ է հասարակական-տնտեսական որոշակի ֆորմացիայի։ Կապիտալի, որպես տնտեսական կատեգորիայի, գիտական վերլուծությունը տվել է [[Կ. Մարքս]]ը՝ [[Կապիտալ (աշխատություն)|«Կապիտալ» աշխատության]] մեջ։ Կապիտալը, նշել է նա, իր չէ, այլ պատմական որոշակի արտադրաեղանակի պատկանող արտադրական հարաբերություն, որն այդ հարաբերությունը կրող իրերին տալիս է յուրահատուկ հասարակական բնույթ։



09:57, 17 Մայիսի 2014-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապիտալ (այլ կիրառումներ)

Կապիտալ (գերմ. Kapital, ֆրանս. capital, սկզբնապես՝ գլխավոր ունեցվածք, գլխավոր գումար, լատ. capitalis- գլխավոր), տնտեսական կատեգորիա, արժեք, որը վարձու աշխատուժի շահագործմամբ հավելյալ արժեք է բերում, ինքնաճում է։ Կապիտալիստների ձեռքում կենտրոնացած կապիտալը հավելյալ արժեքի յուրացման միջոց է, պատմական կատեգորիա, այսինքն՝ բնորոշ է հասարակական-տնտեսական որոշակի ֆորմացիայի։ Կապիտալի, որպես տնտեսական կատեգորիայի, գիտական վերլուծությունը տվել է Կ. Մարքսը՝ «Կապիտալ» աշխատության մեջ։ Կապիտալը, նշել է նա, իր չէ, այլ պատմական որոշակի արտադրաեղանակի պատկանող արտադրական հարաբերություն, որն այդ հարաբերությունը կրող իրերին տալիս է յուրահատուկ հասարակական բնույթ։

Կապիտալի ծագման պատմական նախադրյալներն են ապրանքային արտադրությունը, ապրանքաշրջանառության ու առևտրի զարգացումը։ Այն առաջանում է կապիտալի նախասկզբնական կուտակման կամ ֆեոդալիզմից կապիտալիզմին անցնելու շրջանում, երբ, միլիոնավոր մանր արտադրողների ունեզրկման հետևանքով աշխատուժը դառնում է ապրանք, և ձևավորվում են պրոլետարիատն ու բուրժուազիան։ Բանվորները, այլ գոյամիջոց չունենալով, հարկադրված իրենց աշխատուժը վաճառում են կապիտալիստին։ Վերջինս արտադրության պրոցեսում միավորում է շուկայում գնած ապրանքները՝ աշխատուժն ու արտադրամիջոցները, և արտադրության պրոցեսում դրանց արտադրողական սպառումից, նորաստեղծ ապրանքի իրացումից հետո ստանում է կանխավճարված կապիտափց մեծ արժեք՝ հավելյալ արժեք։

Կապիտլի ընդհանրական բանաձևն է՝ Փ—Ա—Փ', որտեղ Փ-ն փողն է, Ա-ն՝ ապրանքը, Փ'=Փ+ΔՓ-ն՝ կանխավճարված փողի և որոշ աճի՝ հավելյալ արժեքի, գումարն է։ Իմպերիալիզմի փուլում կապիտալիստական արտադրության շարժառիթ է դառնում մենաշնորհային շահույթի ստացումը։ Կապիտալը Մարքսը բացահայտեց կապիտալի երկու մասերի՝ հաստատուն և փոփոխուն կապիտալների միջև եղած որակական տարբերությունները։ Հաստատուն կապիտալը (C) ծախսվում է արտադրամիջոցներ ձեռք բերելու համար։ Վերջինիս արժեքը բանվորի կոնկրետ աշխատանքով փոխանցվում է նորաստեղծ արդյունքին և չի փոխում իր մեծությունը, նոր արժեք չի ստեղծում։ Փոփոխուն կապիտալը (V) ծախսվում է աշխատուժ գնելու համար, վճարվում է որպես աշխատավարձ և բանվորի հավելյալ աշխատաժամանակում ստեղծած հավելյալ արժեքի (m) աղբյուրն է։ Կապիտալի ինքնաճումը տեղի է ունենում կապիտափ պաույւոի և կապ ի տափ շրջապտույտի պրոցեսում։ Ուսումնասիրելով վերջինս՝ Մարքսը գիտականորեն հիմնավորեց կապիտալի բաժանումը (ըստ պատրաստի ապրանքի արժեքի փոխանցման եղանակի) հիմնականի և շրջանառուի։ Կապիտալի պտույտի պրոցեսում նրա մի մասը մշտապես գտնվում Է ապրանքային և դրամական ձևերում։ Կապիտալի այդ մասերի առանձնացումը հանգեցնում Է առևտրական կապիտափ և փոխատվական կապիտալի ձևավորման, որոնք առևտրական շահույթի և տոկոսի ձևով իրենց տերերին տալիս են արտադրության պրոցեսում ստեղծված հավելյալ արժեքի մի մասը։

Մեծ չափերի շահույթ ստանալու համար կապիտալիստները հավելյալ արժեքի մի մասը կուտակում են, որն ուղեկցվում Է կապիտափ համակենտրոնացման և կապիտափ կենտրոնացման աճով, արտադրության կենտրոնացման բարձր աստիճանում՝ կապիտալիստական մոնոպոլիաների առաջացմամբ։ Զարգացնելով հավելյալ արժեքի մարքսյան տեսությունը՝ Վ. Լենինը բացահայտեց ֆինանսական կապիտափ Էությունը։ Կապիտալիզմի վերացման և արտադրամիջոցների սոցիալիստական սեփականության պայմաններում կապիտալը, որպես տնտ. կատեգորիա, դադարում Է գոյություն ունենալ։

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։