«Գառլիբ Մերկել»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Մերկել, Մ ե ր կ ե լ ի ս, Գառլիբ''' (1769-1850), լատվիական լուսավորիչ։ Ազգությամբ գերմանացի։ 1793-1796...»:
(Տարբերություն չկա)

12:43, 16 Մայիսի 2014-ի տարբերակ

Մերկել, Մ ե ր կ ե լ ի ս, Գառլիբ (1769-1850), լատվիական լուսավորիչ։ Ազգությամբ գերմանացի։ 1793-1796 թվականին գրել է «Լատիշներ․․․» գիրքը (1797-ին գերմ․ հրատարակել է Լայպցիգում), որտեղ հանդես է եկել ճորտատիրության ու եկեղեցու սուր քննադատությամբ, պաշտպանել Լատվիայի գյուղացիությանը հողի հետ ազատագրելու գաղափարը։ 1870 թվականին գիրքը լույս է տեսել ռուս․, 1905-ին՝ լատվիերեն, Պետերբուրգում, վերջին հրտ․՝ 1953-ին, Ոփգայում։ «Լիվոնիան հին դարերում» (հ․ 1-2, 1798-1799) գրքում Մերկելն առաջին անգամ տվել է 11-12 դդ․ լատիշների և էստոնացիների կյանքի ու մշակույթի պատմության տեսությունը։ Մերկելը Գերմանիայում (ուր տեղափոխվել է 1796 թվականին) դարձել է հայտնի հրապարակախոս ու գրաքննադատ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։