«Մետակրիլաթթու»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Մետակրիլաթթու''', a-մ ե թ ի լ ա կ ր ի- լ ա թ թ ու, СН2= С(СН3)—СООН, չհագեցած միահիմն կարբոնաթթու։ Սուր...»:
(Տարբերություն չկա)

10:26, 16 Մայիսի 2014-ի տարբերակ

Մետակրիլաթթու, a-մ ե թ ի լ ա կ ր ի- լ ա թ թ ու, СН2= С(СН3)—СООН, չհագեցած միահիմն կարբոնաթթու։ Սուր հոտով, անգույն հեղուկ է, հալման ջերմաստի ճանը՝ 16°С, եռմանը՝ 160,5°С, խտությունը՝ 1015,3 կգ/մ3 (20°Շ-ում)։ Լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում։ Մետակրիլաթթուն նատրիումի ամալգամով վերականգնվում է իզոկարագաթթվի, հիմքերի և սպիրտների հետ առաջացնում է մետակրիլատներ [CH2= C(CH3)—COOR]։tՀեշտությամբ պոլիմերվում է՝ առաջացնելով պոլիմետակրիլաթթու, որն անգույն, փխրուն, խիստ խոնավածուծ նյութ է։ Արդյունաբերության մեջ մետակրիլաթթու ստանում են ացետոնից և կապտաթթվից։ Մետակրիլաթթու և նրա ածանցյալներն օգտագործվում են պոլիմերային նյութեր ստանալու համար։ Առավել նշանակություն ունի մեթիիմետակրիլատը, որն օգտագործվում է օրգանական ապակու, կարբօքսիլատային կաուչուկների, անբեկոր ապակու, սոսինձների, իոնափոխանակային խեժերի արտադրության մեջ։ Պոլիմետակրիլաթթվի աղերն օգտագործվում են որպես էմուլգատորներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։