«Շուշիի թեմական հոգևոր դպրոց»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 19. | Տող 19. | ||
1881-82-ին թեմականում ուսուցչի, ապա նաև տեսչի պաշտոն է վարել [[Ղազարոս Աղայան]]ը։ |
1881-82-ին թեմականում ուսուցչի, ապա նաև տեսչի պաշտոն է վարել [[Ղազարոս Աղայան]]ը։ |
||
1903-ին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905-ի աշնանը։ Այն ավելի բարկարգ տեսք է ստանում 1908-10 թվերին` տեսուչ [[Ավետիք Տեր-Պողոսյան]]ի օրոք և նրա ջանքերով։ |
1903-ին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905-ի աշնանը։ Այն ավելի բարկարգ տեսք է ստանում 1908-10 թվերին` տեսուչ [[Ավետիք Տեր-Պողոսյան]]ի օրոք և նրա ջանքերով։<ref>{{cite book|author=Ս. Կ. Խուդոյան|title=Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին|publisher=«Լույս»|location=Երևան|year=1987|page=էջ 370-374}}</ref> |
||
== Գրականություն == |
== Գրականություն == |
||
Տող 42. | Տող 42. | ||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
||
{{Reflist}} |
|||
[[Կատեգորիա:Շուշիի հայկական դպրոցներ]] |
[[Կատեգորիա:Շուշիի հայկական դպրոցներ]] |
07:38, 30 Դեկտեմբերի 2009-ի տարբերակ
Շուշիի թեմական հոգևոր դպրոց - բացվել է 1838-ի հունիսի 22-ին։
«Դա աղքատության մեջ ծնված մի փոքրիկ հիմնարկություն էր» (Լեո)։ Սկզբում ունեցել է մոտ քսան աշակերտ։ Առաջին ուսուցիչները հանձն են առել այնտեղ պարապել առանց վարձատրության։ Անցել են հայոց լեզու, ռուսաց լեզու, պարսկերեն, թվաբանություն, «օրենք աստվածային», «սրբազան պատմություն» և երգեցողություն։
Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ 1852-ի նոյեմբերին փակվում է նաև այս դպրոցը։ Դպրոցի վերաբացումը կաթողիկոսը թույլատրում է երեք տարի անց` 1855-ի նոյեմբերին։
1860-ին դպրոցը հանձնվում է Շուշու հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։ Հոգաբարձությանը հաջողվում է զգալի չափով բարելավել դպրոցի նյութական դրությունը։
Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ Մաթեոս կաթողիկոսը, շուշեցիների խնդրանքով, 1863-ին դպրոցի տեսուչ է նշանակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում տարիներ առաջ հռչակված Պետրոս Շանշյանին։ Վերջինիս օգնականն է եղել Պերճ Պռոշյանը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։
Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան` իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»` 5-րդ դարի պատմիչ Եղիշեի անունով։
Այս դպրոցում է աշխատել նաև «Հայկական աշխարհ» ամսագրի խմբագիր Խորեն Ստեփանեն։ Նրա տեսչությունը տևել է ընդամենը մեկ տարի։
1877-78 ուստարում Շուշու թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում Երևանում հրատարակվող «Պսակ» թերթի խմբագիր և հասարակական գործիչ Վասակ Պապաջանյանը։
Շուշու թեմականում կարճատև, բայց բեղմնավոր գործունեություն է ունեցել հայ ականավոր մանկավարժ Սեդրակ Մանդինյանը։ Նրա շնորհիվ առաջին անգամ թեմականում ավանդվել է մանկավարժություն, իսկ չորրորդ դասարանն ավարտողներից կազմվել է մանկավարժական հատուկ դասարան, որը տեղի ծխական դպրոցի համար պատրաստել է ուսուցիչներ։
1881-82-ին թեմականում ուսուցչի, ապա նաև տեսչի պաշտոն է վարել Ղազարոս Աղայանը։
1903-ին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905-ի աշնանը։ Այն ավելի բարկարգ տեսք է ստանում 1908-10 թվերին` տեսուչ Ավետիք Տեր-Պողոսյանի օրոք և նրա ջանքերով։[1]
Գրականություն
Գրքեր
- Լեո, «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի - 1838-1913», Թիֆլիզ, 1914, 692 էջ։
- Մ. Հ. Սանթրոսյան, «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին», էջ 412-418։
Մամուլ
- «Արարատ», 1871, Թ. էջ 295-301; 349-351։
- «Արարատ», 1873, Ը. էջ 310-312։
- «Արարատ», 1888, Թ. էջ 866-885։
- «Արարատ», 1893, էջ 866-885։
- «Նոր դպրոց», 1909, թիվ 1, էջ 89։
- «Նոր դպրոց», 1909, թիվ 6-7, էջ 149։
- «Նոր դպրոց», 1913, թիվ 4, էջ 52-64։
- «Նոր դպրոց», 1913, թիվ 5, էջ 63-72։
- «Նոր դպրոց», 1913, թիվ 6, էջ 61-63։
- «Նոր դպրոց», 1913, թիվ 7, էջ 11-18։
Աղբյուրներ
- ↑ Ս. Կ. Խուդոյան (1987). Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին. Երևան: «Լույս». էջ էջ 370-374.