«Սուրեն Սաֆարյան (Սաֆար)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 73. Տող 73.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}


{{DEFAULTSORT: Սաֆարյան, Սուրեն}}
{{DEFAULTSORT:Սաֆարյան, Սուրեն}}
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:1983 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1983 ծնունդներ]]

05:21, 14 Մայիսի 2014-ի տարբերակ

Սուրեն Սաֆարյան
Ծնվել էմարտի 26, 1983(1983-03-26) (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Suren Safaryan (Safar) Վիքիպահեստում

Սուրեն Արմենի Սաֆարյան (Սաֆար) (1983, մարտ 26, Երևան), հայ նկարիչ:

Արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սաֆարյանի որդին է, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977) Սուրեն Սաֆարյանի թոռն է, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1965) Սարգիս Սաֆարյանի ծոռը:

Կենսագրություն

2000-2006 թթ. սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժնում:

2008 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2002 թվականից` Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA) անդամ, 2009 թվականից` պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ (Ռուսաստան, Մոսկվա), 2010 թվականից` աշխարհի հայ նկարիչների միավորման անդամ, 2012 թվականից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ:

2010 թվականից Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման համանախագահն է, 2013 թվականից` Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ: 2004 թվականից մասնակցում է հանրապետական ցուցահանդեսների[1]:

Մի շարք ցուցահանդեսների կազմակերպիչ և կազմակերպիչ խմբի անդամ է`

  • Թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդես նվիրված «Շորժա» հանգստյան տան 35-ամյակին, «Շորժա, հետադարձ հայացք դեպի ապագա» խորագրով, կազմակերպիչ խմբի անդամ, Հայաստանի նկարիչների միություն, Երևան. 2010
  • Եվրասիական զարգացման բանկի կողմից հրատարակած «Արվեստը, համախմբում է մայրցամաքը» կատալոգին նվիրված ցուցահանդեսի կազմակերպիչ, Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2013

1998-2013 թթ. մի շարք տիկնիկային և բացօթյա տոնախմբությունների նկարիչ ձևավորող և ձևավորող խմբի անդամ՝

  • «Այո երեխաներին» համաշխարհայաին շարժում, UNICEF, ներկայացման նկարիչ - ձևավորող, Իտալիա, Պերուջա, 2001
    • Վավերագրական ֆիլմեր
  • «Շորժա. գույնի և գեղեցկության հանգրվանը», Հ1 հեռուստաընկերություն, 2010
  • «Ուսուցիչն ու աշակերտը», МИР-ТВ հեռուստաընկերություն, 2009
  • «Սուրեն Սաֆարյան», Հ2 հեռուստաընկերություն, 2006

Ցուցահանդեսներ

Միջազգային խմբակային ցուցահանդեսներ

  • 2001«Կեմպինսկի Բուլվար Բեռլին» ցուցասրահ, Գերմանիա, Բեռլին
  • 2002 FIDEM համաշխարհային ցուցահանդես, Ֆրանսիա, Փարիզ
  • 2005 «Քայլ առաջ դեպի ապագա. Հայաստան-Վրաստան-Ադրբեջան` միասին» խորագրով վարպետությոան դաս, Վրաստան, Թբիլիսի
  • 2008 «Պեկինի միջազգային արվեստի երրորդ բիենալե», Չինաստան, Պեկին
  • 2009 «Մոսկվայի միջազգային արվեստի երրորդ ցուցահանդես», Ռուսաստան, Մոսկվա
  • 2009 «Ֆլորենցիայի միջազգային արվեստի բիենալե», Իտալիա, Ֆլորենցիա
  • 2011 «Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդես», Չինաստան, Պեկին
  • 2011 «ԱՊՀ երկրների երիտասարդների հանրային դիվանագիտական ապագան», հայկական պատվիրակության անդամ, Ռուսաստան, Մոսկվա
  • 2012 «Աշնանային սալոն», Գրան Պալե, Ֆրանսիա, Փարիզ
  • 2013 «Սալոն 2013», Ռուսաստան, Մոսկվա
  • 2014 «Հայ մշակույթի օրեր», Թուրքմենստանի ազգային պատկերասրահ, Թուրքմենստան, Աշխաբադ

Անհատական ցուցահանդեսներ

Մրցանակներ, դիպլոմներ

  • 2004 «Հայաստանն իմ Հայրենիքն է» Հանրապետական երիտասարդական փառատոն, վկայագիր
  • 2008 Պեկինի միջազգային արվեստի երրորդ բիենալե, դիպլոմ
  • 2009 Մոսկվայի միջազգային արվեստի երրորդ ցուցահանդես, հատուկ դիպլոմ «Ժուրիի ծափահարություններ»
  • 2009 Ֆլորենցիայի միջազգային արվեստի բիենալե, դիպլոմ
  • 2011 Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված կերպարվեստի բնագավառում երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքների՝ «Մրցանակաբաշխություն-2011»-ի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի առաջին մրցանակակիր
  • 2013 Եվրասիական զարգացման բանկի կողմից հրատարակված «Արվեստը, համախմբում է մայրցամաքը» գեղարվեստական կատալոգի սստեղծում, շնորհակալագիր[2]:

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ