«Մաքս Մաքսուտյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Մաքսուտյան Մաքս''' (հունիսի 15(27) 1881, Իզմիր-1976, Փարիզ), ֆրանսիական թատրոնի և կինոյի հայազգի դերա...»:
(Տարբերություն չկա)

11:42, 8 Մայիսի 2014-ի տարբերակ

Մաքսուտյան Մաքս (հունիսի 15(27) 1881, Իզմիր-1976, Փարիզ), ֆրանսիական թատրոնի և կինոյի հայազգի դերասան: 1893 թվականից բնակվել է Ֆրանսիայում: 1904 թվականին ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը, աշակերտել «Կոմեդի ֆրանսեզի» նշանավոր դերասան Սիլվենին: Տրիպուլեի (Վիկտոր Հյուգոյի «Արքայն զբոսնու») մենախոսության համար արժանացել է ողբերգության առաջին մրցանակի: Մաքստուտյանի արվեստին բնորոշ է ողբերգական խաղաոճը, ներքին մեծ թափը, հստակ առոգանությունը, շարժուձևի ներդաշնակությունը, անկեղծ կատարումը, որոնց շնորհիվ էլ նա ընդունվել է Փարիզի «Օդեոն» ազգային թատրոնը, հանդես եկել Մոլիերի «Ագահ», «Տարտյուֆ» և այլ պիեսներում: Այնուհետև Մաքսուտյանը խաղացել է Սառա Բեռնարի խմբում՝ կատարելով գլխավոր դերեր, շրջագայել Եվրոպայում, Ամերիկայում (1911): 1919-1949 թվականինին նկարահանվել է մի քանի տասնյակ կինոնկարներում՝ «Ադրիենա Լեկուվրյոր», «էլիզաբեթ, Անգլիայի թագուհին» (Սառա Բեռնարի մասնակցությամբ, 1913), «Երկաթե մարդը» (1914), «Սպիտակ գոգնոց» (1917), «Հոգու աչքերը», «Սիրո շատրվանը» (երկուսն էլ՝ 1924), «Արթնացում» (1925), «Իմ Փարիզը», «Նապոլեոն» (երկուսն էլ՝ 1927), «Կանաչ թութակ» (1928), «Երեք վալս» (1935), «Հիշողությունները ենթակա չեն վաճառքի» (1948) և այլն: Մասնակցել է հայ մշակույթին նվիրված երեկոներին:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։