«Ներոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 63. Տող 63.
Այս ամենի արդյունքը եղավ այն, որ Տրդատը նորից դարձավ Հայաստանի թագավոր, սակայն այս անգամ նրան թագադրեց Ներոնը՝ Հռոմում։<ref>Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 15#29|XV.29]].</ref> Հետագայում, Հայաստանի թագավոր էր նշանակվում պարթևական արքայազն, սակայն, նրա նշանակումը պարտադիր պետք է հաստատեր Հռոմը։ <br />
Այս ամենի արդյունքը եղավ այն, որ Տրդատը նորից դարձավ Հայաստանի թագավոր, սակայն այս անգամ նրան թագադրեց Ներոնը՝ Հռոմում։<ref>Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 15#29|XV.29]].</ref> Հետագայում, Հայաստանի թագավոր էր նշանակվում պարթևական արքայազն, սակայն, նրա նշանակումը պարտադիր պետք է հաստատեր Հռոմը։ <br />
63 թ. կնքված խաղաղության այս գործարքը եղավ Ներոնի քաղաքականության զգալի հաղթանակը։<ref name="cassiusdio-lxii-23">Cassius Dio, ''Roman History'' [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Cassius_Dio/62*.html#23 LXII.23].</ref> Ներոնը Հռոմի պրովինցիաներում դարձավ հարգված և պարթևների մոտ՝ նույնպես։<ref name="cassiusdio-lxii-23"/> Պարթևաստանի և Հռոմի միջև խաղաղությունը տևեց 50 տարի, մինչև 114 թ. [[Տրայանոս]] կայսեր Հայաստան ներխուժումը։
63 թ. կնքված խաղաղության այս գործարքը եղավ Ներոնի քաղաքականության զգալի հաղթանակը։<ref name="cassiusdio-lxii-23">Cassius Dio, ''Roman History'' [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Cassius_Dio/62*.html#23 LXII.23].</ref> Ներոնը Հռոմի պրովինցիաներում դարձավ հարգված և պարթևների մոտ՝ նույնպես։<ref name="cassiusdio-lxii-23"/> Պարթևաստանի և Հռոմի միջև խաղաղությունը տևեց 50 տարի, մինչև 114 թ. [[Տրայանոս]] կայսեր Հայաստան ներխուժումը։
[[Պատկեր:Nero pushkin.jpg|մինի]]


== Վինդեքսի և Գալբայի ապստամբությունները և Ներոնի մահը ==
== Վինդեքսի և Գալբայի ապստամբությունները և Ներոնի մահը ==

10:52, 8 Մայիսի 2014-ի տարբերակ

Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս (լատիներեն՝ Nero Claudius Caesar Augustus Germanicus, 37թ. դեկտեմբերի 15 - 68թ. հունիսի 9), ծնունդով՝ Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոս (լատիներեն՝ Lucius Domitius Ahenobarbus), հռոոմեական կայսր 54թ. հոկտեմբերի 13-ից առ 68թ. հունիսի 9-ը, Հուլիոսների-Կլավդիոսների հարստության վերջին ներկայացուցիչ։

Ծագումը

Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոսը, ապագա Ներոնը, ծնվել է 37թ. դեկտեմբերի 15-ին Անտիումում, Հռոմի մոտ։[1][2] Նա եղել է Գնեոս Դոմիցիոս Ահենոբարբոսի միակ որդին։ Մայրը՝ Ագրիպինա Կրտսերը Կալիգուլա կայսեր քույրն էր։

Ներոնի հայրը եղել է Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոսի և Անտոնյա Ավագի որդին։ Գնեոսն, այսպիսով, հոր կողմից Գնեոս Դոմիցիոս Ահենոբարբոսի (մ.թ.ա. 32թ. կոնսուլ) և, հավանաբար՝ Էմիլիա Լեպիդայի, իսկ մոր կողմից Մարկոս Անտոնիոսի և Օկտավիա Կրտսերի թոռն էր։
Օկտավիայով կապված, Ներոնը Օգոստոս կայսեր զարմիկ-թոռն էր։ Ներոնի հայրը վարձված էր որպես պրետոր և եղել է Կալիգուլայի անձնակազմի անդամ, վերջինիս արևելյան արշավանքի ժամանակ։[3]
Ներոնի հայրը մահացավ 39 տարեկանում՝ ջրգողություն հիվանդությունից, երբ Ներոնը երեք տարեկան էր։

Իշխանության հասնելը

Ներոնը չէր սպասում, որ դառնալու է կայսր, քանի որ իր քեռի Կալիգուլան թագադրվել էր 25 տարեկանում և բավարար ժամանակ ուներ իր համար ժառանգորդ ծնելու։ Ներոնի մայրը՝ Ագրիպիան, կորցրել էր Կալիգուլայի բարեհաճությունը և իր ամուսնու մահից հետո՝ աքսորվել։[4]
Կալիգուլան, իր կին Կեսոնիան և անչափահաս դուստրը սպանվեցին 41 թ. հունվարի 24-ին[5], ինչից հետո Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսը ստացավ կայսր դառնալու հնարավորություն։[6]
Իշխանության անցնելով, Կլավդիոսը Ագրիպինային թույլ է տալիս վերադառնալ աքսորից։

Մինչև Վալերիա Մեսալինայի հետ ամուսնանալը Կլավդիոսն ամուսնացած էր եղել երկու անգամ։[7] Նախորդ ամուսնություններից ունեցել էր երեք զավակ, որոնց թվում՝ մի որդի, ով մահացել էր երիտասարդ տարիքում։[8] Մեսալինայից ունեցել է երկու երեխա, աղջիկ՝ Կլավդիա Օկտավիան (ծնվ. 41թ., հետագայում դարձավ Ներոնի կինը) և տղա Բրիտանիկոս անունով (ծնված 40 թ. մահացել է 14 տարեկանում)։

48 թ. իր սիրեկանի հետ Մեսալինան ծրագրել էր դավադրության միջոցով Կլավդիոսին զրկել իշխանությունից։ Դավադրությունը բացահայտվեց, և Մեսալինան ենթարկվեց մահապատժի։
49 թ. Կլավդիոսն ամուսնանում է չորրորդ անգամ՝ Ներոնի մայր Ագրիպինայի հետ, չնայած, որ վերջինս իր զարմուհին էր։ Ագրիպինան համոզում է Կլավդիոսին որ նա որդեգրի Ներոնին և 50 թ. Ներոնն իր համար ընտրում է Nero Claudius Caesar Drusus Germanicus անունը։ Ներոնն ավելի տարիքով էր իր երկհարազատ եղբայր Բրիտանիկոսից և պատրաստվում էր ժառանգել գահը։[9]

51 թ. Ներոնը դառնում է տասնչորս տարեկան և արդեն համարվում է չափահաս։ [10] Նա նշանակվում է պրոկոնսուլ, ներկայացվում է Հռոմի սենատին, Կլավդիոսի հետ միասին ներկայանում է հանրությանը։[10] 53 թ. ամուսնանում է իր երկհարազատ քույր Կլավդիա Օկտավիայի հետ։[11]

Կայսրը (մ.թ. 54)

Ներոնը և Ագրիպինան. Ագրիպինան դափնեպսակով թագադրում է իր պատանի զավակ Ներոնին: Նա իր ձախ ձեռքին բռնել է առատության եղջյուրը` հաջողության և լիության խորհրդանիշը: Ներոնի հագին հռոմեացի զորավարի զրահազգեստ և թիկնոց է, իսկ ոտքերի մոտ` սաղավարտ: Տեսարանը պատկերում է մ.թ. 54 թ. որպես կայսր Ներոնի իշխանության անցնելը և թվագրված է մ.թ. 59 թ.-ից առաջ, երբ Ներոնն սպանեց Ագրիպինային:[12]
Ներոնը և Սենեկան: Հուշարձան Կորդոբայում, Իսպանիա:

Կլավդիոսը մահացավ 54 թ. հոկտեմբերի 13-ին և Ներոնը, վերցնելով Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս (լատիներեն` Nero Claudius Caesar Augustus Germanicus) անունը, թագադրվում է որպես կայսր: Անտիկ աշխարհի շատ պատմաբաններ նշում են, թե Ագրիպինան թունավորել է Կլավդիոսին: Համաձայն Պլինիոս Ավագի, դրա համար նա օգտագործել է թունավոր սունկ:[13]Հայտնի չէ, թե արդյոք Ներոնը տեղյակ է եղել սպանության մասին, կամ արդյոք մասնակից է եղել:[14]

Ներոնն իշխանության անցավ 17 տարեկանում,[15][16]դառնալով մինչև այդ ժամանակը եղած կայսրերից ամենաերիտասարդը:[17] Անտիկ աշխարհի պատմաբանները Ներոնի իշխանության վաղ տարիները նկարագրում են որպես նրա վրա մեծ ազդեցության ժամանակաշրջան մոր` Ագրիպինայի, խնամակալ Լուկիուս Անեուս Սենեկայի և Պրետորիայի պրեֆեկտ Սեքստոս Աֆրանիուս Բուրոսի կողմից։

Ներոնի մայրը ցանկանում է ամեն կերպ միջամտել որդու գործերին։ 54 թ.-ին նա փորձում է նստել Ներոնի կողքին, երբ վերջինս պետք է հանդիպում ունենար Հայաստանի դեսպանորդին, սակայն Սենեկան չի թողնում և կանխում է սկանդալային տեսարանը։[18]

Կան տեղեկություններ, որ Ներոնը բավարարված չէր Կլավդիա Օկտավիայի հետ ամուսնությունով և արտամուսնական կապեր է ունեցել Փոքր Ասիայից բերված նախկինում ստրկուհի Կլավդիա Ակտեի հետ։[19] 55 թ. Ագրիպինան փորձում է աջակցել Օկտավիային և պահանջում է, որ որդին խզի Ակտեի հետ ունեցած կապերը։ Ներոնը, Սենեկայի աջակցությամբ կանխում է մոր միջամտությունը։
Իր որդու վրա ազդեցություն ուժեղացնելով, Ագրիպինան սկսում է ճնշում գործադրել Ներոնի երկհարազատ եղբոր՝ Բրիտանիկոսի վրա, նրան կայսր դարձնելու նպատակով։[20] Մոտավորապես տասնչորս տարեկան Բրիտանիկոսը միչև Ներոնի որդեգրվելը հանդիսանում էր գահի իրական ժառանգորդը։ Համաձայն Տակիտոսի, Ագրիպինան հույս ուներ, որ իր աջակցությամբ Բրիտանիկոսը, լինելով Կլավդիոսի հարազատ որդին, կկարողանա տիրել գահին։ Սակայն, պատանի Բրիտանիկոսը մահացավ հանկարծակի և կասկածելի մահով 55 թ. փետրվարի 12-ին, այն նույն օրը, երբ պետք է հայտարարվեր չափահաս։[21]

Մոր սպանությունը և իշխանության կենտրոնացումը

Ժամանակի հետ Ներոնը դառնում է ավելի հզոր, ազատվելով խորհրդատուներից, վերացնելով գահին հավակնողներին։ 55 թ. նա հեռացրեց Ագրիպինայի դաշնակից Մարկոս Անտոնիոս Պալասին գանձատանն զբաղեցրած դիրքից։ Պալասը Բուրոսի հետ միասին մեղադրվում էր Փավստոս Սուլլային գահին նստեցնելու համար կայսեր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ։[22]Սենեկան մեղադրվում էր Ագրիպինայի հետ կապեր ունենալու և ունեցվածքներ յուրացնելու մեջ։[23]

58 թ. Ներոնը սիրային կապերի մեջ է մտնում իր ընկեր և ապագա կայսր Օթոնի կնոջ՝ Պոպեա Սաբինայի հետ։[24]Տեղեկություններ կան, որ, քանի որ Ագրիպինայի կենդանության օրոք քաղաքականապես հնարավոր չէր, որ Ներոնն ամուսնալուծվի և ամուսնանա Պոպեայի հետ, 59 թ. հրամայում է սպանել իր մորը։ [25] Մերօրյա որոշ պատմաբաններ սա համարում են իրականությանը չհամապատասխանող պնդում, քանի որ Ներոնը Պոպեայի հետ ամուսնացած չի եղել մինչև 62 թ.։[26]
Ավելացնենք, որ համաձայն Սուետոնիուսի, Պոպեան ամուսնալուծված չի եղել մինչև Ագրիպինայի մահը, և դա անհնար դարձնում, որ արդեն ամուսնացած Պոպեան կարող էր ստիպել Ներոնին իր հետ ամուսնանալու։[27] Մերօրյա որոշ պատմաբաններ հնարավոր են համարում, որ Ներոնի կողմից Ագրիպինայի սպանությունը կապված է եղել այն բանի հետ, որ մայրը ցանկանում էր իշխանության բերել Ռուբելիուս Պլոտոսին։[28] Համաձայն Սուետոնիուսի, Ներոնը փորձեց իր մոր սպանությունն իրականացնել նավաբեկություն կազմակերպելու միջոցով, որի հետևանքով զոհվեց Ագրիպինայի ընկեր Ակերոնիա Պոլան, սակայն, երբ մայրը փրկվեց, նա սպանեց և դա ներկայացրեց որպես ինքնսպանություն։[29]

64 թ. Հռոմի մեծ հրդեհը

Պատահել է 64 թ. հուլիսի լույս 19-ի գիշերը՝ քաղաքի հարավ-արևելյան մասում՝ դյուրավառ ապրանքների խանութներից։
Ըստ Տակիտոսի, ով այդ ժամանակ եղել է ինը տարեկան, հրդեհը տարածվել է շատ արագ և տևել է հինգ օր։ Սվետոնիոսն ասում է, որ կրակը մոլեգնում էր վեց օր և յոթ գիշեր։[30] Այն ոչնչացրեց Հռոմի տասնչորս շրջաններից երեքը և մեծ վնասներ հասցրեց յոթին։[31]
Հայտնի չէ, թե ով կամ ինչն է եղել հրդեհի պատճառը, կամ արդյոք այն եղել է պատահար, թե՝ կազմակերպված։ [32] Սվետոնիոսը և Կասիոս Դիոնը հակված են կարծելու, թե դա եղել է Ներոնի արածը՝ պալատների համալիր կառուցելու նպատակով։ Տակիտոսը նշում է, թե քրիստոնյա հավատացյալները խոստովանել են իրենց մեղքը, սակայն, որևէ բան հայտնի չէ նրանց կտտանքների ենթարկելու մասին։[33] Պետք է ասել, որ հրդեհի պատահարները Հին Հռոմում եղել են սովորական երևույթ, ինչպես, օրինակ, 69 թ. և 80 թ. պատահած մեծ հրդեհները։ [34][35]

Սվետոնիոսի և Կասիոս Դիոնի պատմելով, քաղաքը վառվելու ժամանակ Ներոնը բեմական զգեստով կանգնել և երգում էր։[36] Հայտնի լեգենդը պնդում է, թե Ներոնը հրդեհի ժամանակ նվագում էր ջութակ, ինչն անախրոնիզմ է, քանի որ 1-ին դարի Հռոմում ջութակ չի եղել։

Տակիտոսը սակայն համարում է, թե Ներոնն այդ ժամանակ եղել է Անտիումում։[37] Տակիտոսն ասում է նաև, թե քաղաքը վառվելու ժամանակ Ներոնի քնար նվագելու և երգելու մասին խոսակցությունները բամբասանք են։[37] Նրա պատմելով, Ներոնը վերադառնում է Հռոմ և իր միջոցներից վճարելով, կազմակերպում է օգնություն։[37] Ներոնը բացում է իր պալատները՝ օթևան և ուտելիք տրամադրելով անտուն մնացածներին։[37]
Հրդեհից հետո սթափվելով, նա պատրաստում է քաղաքի զարգացման նոր նախագիծ։ Շենքերն սկսեցին կառուցել աղյուսից, այնպես, որ նրանց գլխավոր մուտքերը լինեն փողոցի կողմից, այլ ոչ թե՝ բակի, ինչպես նաև լայնացրեցին ճանապարհները։
Հրդեհի շնորհիվ ազատված տեղում կառուցվեց պալատների նոր համալիր։ Համալիրի տարածքում տեղադրվեց Ներոնի 30 մետրանոց արձանը։
Տակիտոսը նշում է, որ ժողովուրդը փնտրում էր քավության նոխազ և իր բամբասանքներում պատասխանատու էր համարում Ներոնին։[33] Մեղադրանքներից խուսափելու համար կայսրը թիրախ դարձրեց քրիստոնյաներին։ Սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Ներոնը հրամայում է քրիստոնյաներին նետել շներին, մյուսներին խաչել և խարույկի վրա այրել։[33]

Պատերազմը Պարթևաստանի հետ Հայաստանի համար

Ներոնի իշխանության անցնելուց կարճ ժամանակ անց Մեծ Հայքի թագավորությունը տապալեց իբերիացի արքայազն Հռադամիզդին և նրա տեղը գրավեց պարթեւների նշանակած Տրդատ Ա-ն։[38] Սա դիտարկվեց որպես պարթևների ներխուժում Հռոմի տարածք, քանի որ այդ ժամանակ Մեծ Հայքի վրա տարածվում էր Հռոմի վասալային իշխանությունը։[38] Հռոմում մտահոգված էին, թե ինչպես է երիտասարդ կայսրը ելք գտնելու այս իրավիճակից։[39] Ներոնն անմիջապես դեպի Հայք ուղարկեց մի զորք Գնեոս Դոմիցիոս Կորբուլոնի հարամանատարությամբ։[40] Պարթևները ժամանակավորապես Հայաստանի վրա իրենց ունեցած վերահսկողությունը զիջեցին Հռոմին։[41]
Պարթևների արքա Վաղարշ Ա-ն հրաժարվեց իր եղբորը հեռացնել Հայաստանից։[42] Պարթևներն սկսեցին լայածավալ ներխուժում դեպի Մեծ Հայք։[24] Կորբուլոնը ետ մղեց պարթևների զորքն այդ նույն տարում։[43] Տրդատը նահանջեց և Հռոմը կրկին վերականգնեց իր վերահսկողությունը հայկական տարածքների մեծ մասի վրա։[43]

Այս առաջին հաղթանակից հետո Ներոնը բարձրացավ հանրության աչքին։[44]Կապադովկիացի ազնվական Տիգրան Դ-ն թագադրվեց Հռոմում և Ներոնի կողմից նշանակվեց Հայքի նոր կառավարիչ։[45] Որպես պարգևատրում, Կորբուլոնը նշանակվեց Ասորիքի նահանգապետ։[45]

62 թ. Տիգրանը ներխուժեց պարթևական Ադիաբենե գավառը։[46] և, նորից, Հռոմն ու պարթևաստանն սկսեցին պատերազմ, որը տևեց մինչև 63 թ.։ Որպես պատասխան, պարթևները պատրաստվում էին հարվածել Հռոմի պրովինցիա Ասորիքին։[47] Կորբուլոնը փորձում էր համոզել Ներոնին՝ շրունակել պատերազմը, սակայն Ներոնն զգում էր խաղաղության անհրաժեշտությունը։ [48] Հռոմում կային անհանգստություններ արևելքից հացահատիկի մատակարարման և պետության միջոցների սղության համար։[49]

Այս ամենի արդյունքը եղավ այն, որ Տրդատը նորից դարձավ Հայաստանի թագավոր, սակայն այս անգամ նրան թագադրեց Ներոնը՝ Հռոմում։[50] Հետագայում, Հայաստանի թագավոր էր նշանակվում պարթևական արքայազն, սակայն, նրա նշանակումը պարտադիր պետք է հաստատեր Հռոմը։
63 թ. կնքված խաղաղության այս գործարքը եղավ Ներոնի քաղաքականության զգալի հաղթանակը։[51] Ներոնը Հռոմի պրովինցիաներում դարձավ հարգված և պարթևների մոտ՝ նույնպես։[51] Պարթևաստանի և Հռոմի միջև խաղաղությունը տևեց 50 տարի, մինչև 114 թ. Տրայանոս կայսեր Հայաստան ներխուժումը։

Վինդեքսի և Գալբայի ապստամբությունները և Ներոնի մահը

Ներոնի մարմարե կիսանդրին

68 թ. մարտին գալիացի կառավարիչ Գայոս Հուլիոս Վինդեքսն ապստամբեց Ներոնի հարկահավաքների դեմ։[52]Ապստամբությունը ճնշելու հրաման տրվեց Վերին Գերմանիայի կառավարիչ Լուկիոս Վերգինիոս Հռուֆուսին։[53] Վինդեքսն օգնության է կանչում Տարակոնյան Հիսպանիայի կառավարիչ Սերվիոս Սուլպիկիոս Գալբային՝ հետագայում նրան կայսր դառնալու համար աջակցություն խոստանալով։[54] Նույն տարվա մայիս ամսին Բիսանտիումի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Վերգինիոսի զորքը հեշտությամբ հաղթեց Վինդեքսին և նա ինքնասպան եղավ։[53] Սակայն, այս մի ապստամբությունը ճնշելով, Վերգինիոսի լեգիոնները փորձում են կայսր հռչակել իրենց հրամանատարին։ Վերգինիոսը հրաժարվում է դուրս գալ կայսեր դեմ, սակայն լեգեոնների դժգոհությունը և Իսպանիայում Գալբայի դիմակայությունը Ներոնին դրեցին ծանր կացության մեջ։

Ծանոթագրություններ

  1. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Nero 1.
  2. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Nero 6.
  3. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Nero 5.
  4. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 29.
  5. Josephus, Antiquities of the Jews XIX.1.14, XIX.2.4.
  6. Josephus, Antiquities of the Jews XIX.3.2.
  7. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Claudius 26.
  8. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Claudius 27.
  9. Tacitus, Annals XII.26.
  10. 10,0 10,1 Tacitus, Annals XII.41.
  11. Tacitus, Annals XII.58.
  12. Արձանի մասին տեղեկությունը վերցված է Թուրքիայում գտնվող Ափրոդիդսիասի թանգարանից, որտեղ այն պահվում է:
  13. [1]
  14. Cassius Dio's and Suetonius' accounts claim Nero knew of the murder, Cassius Dio, Roman History LXI.35, Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Nero 33; Tacitus' and Josephus' accounts only mention Agrippina, Tacitus, Annals XII.65, Josephus, Antiquities of the Jews XX.8.1.
  15. Book LXI #3 P39
  16. #8 P100
  17. Օգոստոսը եղել է 35 տարեկան, Տիբերիոսը` 56, Կալիգուլան` 25 և Կլավդիոսը` 50:
  18. Tacitus, Annals XIII.5.
  19. Tacitus, Annals XIII.12.
  20. Tacitus, Annals XIII.14.
  21. Tacitus, Annals XIII.16.
  22. Tacitus, Annals XIII.23.
  23. Cassius Dio, Roman History LXI.10.
  24. 24,0 24,1 Tacitus, Annals XIII.46.
  25. Tacitus, Annals XIV.1.
  26. Dawson, Alexis, "Whatever Happened to Lady Agrippina?", The Classical Journal, 1969, p. 254.
  27. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Otho 3.
  28. Rogers, Robert, Heirs and Rivals to Nero, Transactions and Proceedings of the American Philological Association, Vol. 86. (1955), p. 202. Silana accuses Agrippina of plotting to bring up Plautus in 55, Tacitus, Annals XIII.19; Silana is recalled from exile after Agrippina's power waned, Tacitus, Annals XIV.12; Plautus is exiled in 60, Tacitus, Annals XIV.22.
  29. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Nero 34.
  30. The Lives of Twelve Caesars, Life of Nero 38;
  31. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «annals-xv-40» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  32. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «tacitus-annals-xv8» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  33. 33,0 33,1 33,2 Tacitus Annals XV.44.
  34. Tacitus, Histories I.2.
  35. Suetonius, Lives of Twelve Caesars, Life of Titus 8.
  36. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Nero, 38; Cassius Dio, Roman History LXII.16.
  37. 37,0 37,1 37,2 37,3 Tacitus, Annals XV.39.
  38. 38,0 38,1 Tacitus, Annals XIII.7.
  39. Tacitus, Annals XIII.8.
  40. Tacitus, Annals XIII.9.
  41. Tacitus, Annals XIII.10.
  42. Tacitus, Annals XIII.42.
  43. 43,0 43,1 Tacitus, Annals XIII.55.
  44. Tacitus, Annals XIII.56.
  45. 45,0 45,1 Tacitus, Annals XIV.36.
  46. Tacitus, Annals XV.1.
  47. Tacitus, Annals XV.4.
  48. Tacitus, Annals XV.16.
  49. Tacitus, Annals XV.18.
  50. Tacitus, Annals XV.29.
  51. 51,0 51,1 Cassius Dio, Roman History LXII.23.
  52. Cassius Dio, Roman History LXIII.22.
  53. 53,0 53,1 Cassius Dio, Roman History LXIII.24.
  54. Plutarch, The Parallel Lives, Life of Galba 5.

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA