«Մարտինոս Օպավացի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Մարտինես Օպավիացի''', Լեհացի (13-րդ դարի սկիզբ, Օպավա (Չեխիա)-1279, Բոլոնիա), ժամանակագիր,...»:
(Տարբերություն չկա)

14:46, 7 Մայիսի 2014-ի տարբերակ

Մարտինես Օպավիացի, Լեհացի (13-րդ դարի սկիզբ, Օպավա (Չեխիա)-1279, Բոլոնիա), ժամանակագիր, կաթոլիկ եկեղեցական գործիչ։ Ազգությամբ չեխ (այլ կարծիքով՝ լեհ)։ Եղել է պապական պալատի երեց, կյանքի վերջում՝ Լեհաստանի եկեղեցական կենտրոն Դնեզնենի թեմակալ արքեպիսկոպոս։ Սխալմամբ նույնացվել է Մարինուս Շոտլանդացու, Մարտինոս Սանդոմիրցու և այլոց հետ։ Հայտնի է եկեղեցական իրավական կանոններով, քարոզներով և հատկապես Հռոմի կայսրերի ու պապերի ժամանակագրությամբ։ Մարտինոս Օպավիացին իր ժամանակագրությունը սկսել է նախահանրապետական և նախաքրիստոնեական Հռոմի պատմությունից և հասցրել մինչև 13-րդ դարի 2-րդ կեսը։ Օգտագործել է Տիտոս Լիվիոսի, Եվսեբիոս Կեսարացու, Պողոս Օրոզեոսի, Դամասոս պապի, Պողոս սարկավագ Հռոմեացու ժամանակագրությունները և այլն։ Մարտինես Оպավիացու ժամանակագրությունն անմիջապես թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և օգտագործվել որպես ընդհանուր պատմության դասագիրք։ 1348 թվականին Ավինյոնում Ներսես Պալիանենցը այն թարգմանել է հայերեն։ Հայերեն թարգմանությունում առկա է նաև 1279-1342 թվականների ժամանակագրությունը, որն առ այսօր բնագրով հայտնի չէ։ Մարտինես Օպավիացու ժամանակագրությունը շարունակել է Ներսես Պալիանենցը՝ գրելով 1342-1351 թվականների պատմությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։