«Արշակ Ֆեթվաճյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 78. Տող 78.
[[Կատեգորիա:1947 մահեր]]
[[Կատեգորիա:1947 մահեր]]
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Տրապիզոն քաղաքում ծնվածներ]]
[[en:Arshak Fetvadjian]]
[[en:Arshak Fetvadjian]]
[[ru:Фетваджян, Аршак Абрамович]]
[[ru:Фетваджян, Аршак Абрамович]]

08:14, 28 Դեկտեմբերի 2009-ի տարբերակ

Արշակ Ֆեթվաճյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1866(1866-10-01)
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1947(1947-10-10) (81 տարեկան) կամ հոկտեմբերի 7, 1947(1947-10-07)[1] (81 տարեկան)
Մահվան վայրՄեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀռոմի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և փոստային բացիկների դիզայներ
Ներշնչվել էՉեզարե Մակկարի
Արշակ Ֆեթվաճյան Վիքիդարանում
 Arshak Fetvadjian Վիքիպահեստում


Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան (հոկտեմբերի 1 1866 - հոկտեմբերի 7 1947) - հայ նկարիչ:

Կենսագրություն

Ծնվել է 1866 թվականին: Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (1987): 1887 - 1891 թվականներին սովորել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին: 1891 թվականին մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին: 1891 - 1895 թվականներին աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ-Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ, մասնակցել պատկերահանդեսների:

Շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական հնագույն հուշարձաններ, ստեղծելով ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ: Ստեղծել է նաև պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաև ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում: Ֆեթվաճյանի հետաքրքրությունները ընդգրկել են հայ ճարտարապետության պատմության, գրքի ձևավորման, ազգային տարազի, ասեղնագործության արվեստին առնչվող խնդիրներ: Փարիզում ընտրվել է Ջրանկարիչների միջազգային ընկերության անդամ: Կյանքի վերջին 25 տարին ապրել է ԱՄՆ-ում: Մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին:

Ստեղծագործություններից

Պատկեր:The Cathedral of Ani (1905).jpg
Անիի Մայր տաճարը 1905 թ.

Գեղանկար՝

  • «Արևելյան փոստ»
  • «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան»)
  • «Ղևոնդ Ալիշան»
  • «Վենետիկի Ս. Մարկոսի տաճարը»
  • «Մատթեոս Իզմիլյան»
  • «Անիի ավերակները» - ջրանկարների շարք

Տարբեր աշխատանքներ՝

Անհատական ցուցահանդեսներ

ՀՀ նամականիշերը Ֆեթվաճյանի ձևավորմամբ

Երկեր

ՀՀ առաջին թղթադրամներից (100 ռուբլի) 1919 թ.
  • Շրջագայություն նկարչաց աշխարհին մեջ «Հանդես Ամսօրյա» 1892 թ. № 1-6, 9-11, 1893 թ. № 3
  • Արշակ Ֆեթվաճյան, Իմ մտքերը Բոստոն 1941
  • Արշակ Ֆեթվաճյան, Les Ruines d'Ani. Venice, 1906. (ֆր.)

Գրականություն

  • Ա. Տեր-Մանուելյան, Նկարիչ Արշակ Ֆեթվաճյան Բեյրութ 1966
  • Ռ. Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները Երևան 1958
  • Ерканян В.С. Армянская культура в 1800-1917 гг. Ереван 1985 (ռուս.)

Արտաքին հղումներ

  1. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.