«Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Երևան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 2273273 խմբագրումը, որի հեղինակն է՝ ERJANIK (քննարկում) մասնակիցը ????
Տող 46. Տող 46.
:::::Երջանիկ ջան, հերթով ավելացնում եմ, էլի պակասող բաժիններ կան։ Մոտ օրերս կվերջացնեմ։--[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 14:31, 19 Ապրիլի 2014 (UTC)
:::::Երջանիկ ջան, հերթով ավելացնում եմ, էլի պակասող բաժիններ կան։ Մոտ օրերս կվերջացնեմ։--[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 14:31, 19 Ապրիլի 2014 (UTC)
*{{Կողմ}}--[[Մասնակից:Artureganyan|Artureganyan]] ([[Մասնակցի քննարկում:Artureganyan|քննարկում]]) 14:16, 19 Ապրիլի 2014 (UTC)
*{{Կողմ}}--[[Մասնակից:Artureganyan|Artureganyan]] ([[Մասնակցի քննարկում:Artureganyan|քննարկում]]) 14:16, 19 Ապրիլի 2014 (UTC)
*{{Կողմ}} --[[Մասնակից:Haykkhloyan|Haykkhloyan]] ([[Մասնակցի քննարկում:Haykkhloyan|քննարկում]]) 07:38, 6 Մայիսի 2014 (UTC)

07:38, 6 Մայիսի 2014-ի տարբերակ

Երևան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ) Գնահատման փուլն ավարտվել է, մասնակիցների կողմից նկատված թերությունները ուղղվել են։

  • Կողմ --Լիլիթ (քննարկում) 06:11, 13 Ապրիլի 2014 (UTC)[reply]
  • Դեմ որպես ընտրյալ հոդված, կողմ կքվեարկեի եթե գոնե լավ հոդվածի թեկնածու լիներ, գուցե մի փոքր խիստ եմ, բայց հայկական թեմայով կուզեմ որ ամենալավագույնը լինի ընտրյալ, գնահատման փուլում ասել եմ (նույնիսկ ես կասեի որ գնահատման փուլը դեռ վերջնական չի ավարտվել), կրկնվում եմ, նոր ու նորագույն նյութերի կարիք կա հոդվածում, նյութեր կան որ միայն խորհրդային ժամանակների տվյալներ են, մի փոքր թարգմանության և լեզվական ուղղումներ կարիք կա, օրինակ՝ լուսաֆոր մի տեսակ լրիվ հայերեն չի, պետք է լինի լուսազդանշան կամ մեկ ուրիշ բան, ինձ համար հասկանալի չէ անձանց լուսանկարները, օրինակ Լևոն Տեր Պետրոսյան կամ Հովհաննես Շիրազ, Եղիշե Չարենց կամ Պարույր Սևակ ու Մարտիրոս Սարյան և այլն, այս անձինք Երևանում և նույնիսկ Հայաստանում չեն ծնվել, կարծում եմ ուղղակի նրանց Երևանում ապրելը պետք չի որ երևա այս հոդվածում, հակառակ դեպքում այդ նկարները կարելի է ավելացնել նույնիսկ 100-ներ, ծանոթագրությունները ըստ իս քիչ են, հղումներ կան որ տեղին ու այնքան էլ միանշանակ ու հասկանալի չեն, բերեմ օրինակ մի նախադասություն Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար [[Հայոց Մեծ Եղեռն|ծանր]] [[Առաջին համաշխարհային պատերազմ|ժամանակահատվածում]], երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև [[Ռուսաստան|Խորհրդային Ռուսաստան]]ի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն:, ինքս առաջարկում եմ փակել այս քննարկումը ու երկարացնել գնահատումը: --ERJANIK 16:08, 13 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ինչ լավ է, որ կոմենտներիդ հիմնական մեծամասնությունը վերաբերում է այն հատվածներին, որ նույնիսկ չենք էլ ձեռք տվել, այլ ոնց եղել ա, այդպես էլ մնացել: Այնուամենայնիվ, անդրադառնամ հատ-հատ:
  • նոր ու նորագույն նյութեր: Եթե չեմ սխալվում, քննարկումների ժամանակ մեկ կամ երկու անգամ ինքդ ես պատրակամություն հայտնել նյութ ավելացնելու, Երջանիկ ջան: Այդ նյութերը այդպես էլ չավելացվեցին: Հարցը արդեն այն չէ, որ չես ավելացնի կամ կավելացնես, այլ այն, որ ես այդպես էլ չհասկացա, թե ինչը չի ներառված նոր շրջանից: Այնպես որ ինչպես մութ եղել էր, այնպես էլ մութ մնում է: Եվ մի անգամ չի, որ այս հարցը տվել եմ:
  • Լևոն Տեր-Պետրոսյանը չի ծնվել Երևանում, ճիշտ է, բայց մեկ տարին նոր էր լրացել, որ տեղափոխվում է Երևան: Իմ կարծիքով, նրան երևանցի չհամարելը այդքան էլ ճիշտ չէ: Չարենց, Սևակ, Սարյան, Շիրազ, չեն ծնվել Երևանում, բայց իրենց գիտամշակութային գործունեությունը անց են կացրել հենց այստեղ, կան իրենց տուն-թանգարանները, նրանք այստեղ են ապրել 18 տարեկանից: Իրենց վաստակը մեր քաղաքի պատմության մեջ անուրանալի է:
  • Ծանոթագրություների քանակը նույնպես մութ մնացած հարց է ինձ համար. ինչքան պետք է լինեն, որ լավը համարվեն?
  • Սխալ նախադասությունների համար, արդեն վերևում նշեցի:
  • ու մի կարևոր դիտարկում, ինչպես և շեշտել էի հոդվածը ընտրյալ ներկայացնելու ամենաառաջին պահին, կարևորը այն չէ, որ ինչ-որ կոնրետ անձի հետ կապված լինի քննարկումը կամ խմբագրումը, տվյալ դեպքում՝ իմ, ու ինձ շատ օգնած խմբագիրներին ու ադմիններին, առաջին հերթին՝ Լիլիթին: Ուղղակի ամոթ ՝է, որ ընտրյալ են խորվաթերենով կամ այլ լեզուներով Երևանները, իսկ մեր լեզվով մեր մայրաքաղաքի հոդվածը այդ խղճուկ վիճակում էր: Ես կոչ կանեի այդ քննարկումների փոխարեն ուղղակի վերցնել ու ուղղել սխալները, անձամբ հղկել հոդվածը, որովհետև սա հասարակ հոդված չէ:
  • Ինչ վերաբերում է քննարկումը փակելուն, ապա ասեմ, որ գնահատման երկարացման դաշտում որևէ քննարկում չի հայտնվում արդեն երրորդ շաբաթը, իսկ մինչ այդ եղած բոլոր քննարկումները, դիտարկումները ու պահանջները ըստ արժանվույն բավարարել եմ ու կատարել առավելագույնը:

Կխնդրեի նույն մանրամասնությամբ անդրադառնալ իմ նշած հարցերին ու պատասխանել: Նախապես շնորհակալություն: Հարգանքներով՝ --Hayk.arabaget (քննարկում) 19:27, 13 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Հայկ ջան, իմ նպատակը ու ենթադրում եմ բոլորիս նպատակը այս հարցերում այն է, որ լավագույնները լինեն ընտրյալ, մանավանդ այս թեմայով, չեմ ուզում այս կարգի քննարկումներ երկարեն, բայց
  1. նոր նյութեր պետք է լինեն
  2. անձանց հետ կապված ես ասեցի ուղղակի որ նման անձինք ավելի շատ են քան քան հոդվածում, դրա համար մտածում եմ որ միանշանակ չի կարող հասկացվել այդ մարդկանց լուսանկարները
  3. ամոթի խնդիր չկա երբ հայկական թեմայով հոդված կա ընտրյալ այլ լեզվով, իսկ հղկելու մասին ասել եմ, ու անելու եմ, ժամանակի խնդիր է, հավատա ես այնքան էլ պարապ չեմ
  4. քննարկում փակելն էլ մեծ խնդիր չի, չեմ ծավալվում:

Այսքանը, մանրամասները կերևա արածս գործից հետո: Հարգանքներով` --ERJANIK 05:45, 14 Ապրիլի 2014 (UTC)[reply]

ի դեպ Հայկ ջան պատմական մասը գերազանց է ստացվել քո նորաստեղծ հոդվածների շնորհիվ: ERJANIK 05:58, 14 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Կարծում եմ քվեարկությունը պետք է շարունակվի, քո արած լրացումներից հետո, հուսով եմ քվեդ կփոխվի․․․ Նորից գնահատման փուլ տանելուն կողմ չեմ, քանի որ ինչպես Հայկը նշեց 2 շաբաթից ավել է ոչ մեկ ոչ մի բան չի ասում այնտեղ ու ճանաչելով մեր համայնքին ու իմանալով, թե ինչպես են անցնում գնահատումներն ու քվեարկությունները, համոզված եմ, որ ոչ մի բան էլ չի փոխվի երկարացված գնահատման փուլում․․․ Հասկանում եմ, որ ամենալավ հոդվածները պետք է դառնան ընտրյալ, սակայն կատարյալ հոդվածներ չեն լինում, հենց նույնիսկ այն պատճառով, որ ամեն րոպե որևէ խմբագիր կարող է որևէ բան փոխել հոդվածում և դա կարող է օրինակ «փչացնել» հոդվածը։ Անընդհատ ասում ենք, որ պետք է զարգացնենք հայերեն թեմատիկան մեր վիքիում՝ դարձնելով այդ հոդվածները լավ կամ ընտրյալ, որպեսզի մյուսները մեզնից վերցնեն և ոչ թե մենք թարգմանենք մեր մասին այլ վիքիներից, որը ես իսկապես ամոթ եմ համարում։ Հետևաբար եկեք միասին զարգացնենք այս թեմաները և նկատված թերությունները միանգամից ինքներս ուղղենք։ Խոսքս ուղղում եմ հետագայում քվեարկող խմբագիրներին․․․--Լիլիթ (քննարկում) 06:34, 14 Ապրիլի 2014 (UTC)[reply]
կատարյալ իհարկե չեն լինում, բայց ինչ-որ տեսանելի է, պետք է փոխվի, ես արդեն սկսել եմ իմ մասով գործ անել: --ERJANIK 07:07, 14 Ապրիլի 2014 (UTC)[reply]
  • Դեմ-Շատ ծավալուն հոդված է, գուցե և չափից շատ ծավալուն, սակայն անչափ շատ աշխատանք կա դեռ անելու: Նշեմ հիմնական թերությունները, որոնք շատ-շատ են:
  1. Պատմության մասը շատ է ուռճացված, կարելի է կոնսպեկտել, ամեն դեպքում չափանիշների հինգ երորդ կետով հստակ շարադրված է, որ Հոդվածը չպետք է լինի շատ կարճ, սակայն ոչ էլ չափազանց ծավալուն։ Հոդվածում համապատասխան վիքի-հանգույցներով հղումներ պետք է արվեն դեպի այլ վիքի-հոդվածներ։ Այն ենթավերնագրերը, որոնք չափազանց ընդարձակ են, պետք է փոխադրվեն «դուստր-էջեր», իսկ գլխավոր հոդվածում պետք է մնա ավելի համառոտ շարադրանք։
  2. Հոդվածում շատ պնդումներ հիմնավորված չեն աղբյուրագրությամբ, ցանկության դեպքում կարող եմ նշել մի քանիսը:
  3. Երևան անվան ծագման, ճարտարապետության, երաժշտության և կերպարվեստի մասին ընդհանրապես որևէ գրառում չգտա:
  4. Թվականների մասին, պետք է գրել ոչ թե 19XX թ. կամ 19XX թվին, այլ 19XX թվականին:
  5. Շատ են քերականական սխալները, օրինակ Երևանը Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնն է, կարևորագույն տրանսպորտային հանգույց։ և այլն:
  6. Ծանոթագրությունները մի քիչ փնթի տեսք ունեն:--Սամվել (քննարկում) 12:46, 14 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Շատ լավ կլիներ, եթե այդ նկատառումներն արվեին գնահատման փուլում, որը հենց նման բաներն ուղղելու համար է նախատեսված։ Ինչպես և վերևում նշեցի՝ հուսով եմ կօգնեք և Ձեր նկատած թերությունները կուղղեք։ Շնորհակալություն։ --Լիլիթ (քննարկում) 15:00, 14 Ապրիլի 2014 (UTC)[reply]
անկախ ամեն ինչից մի քանի առիթով ասել եմ ու ասում եմ, որ իմ կարծիքով մեկ ամիս ժամկետը ինչպես այս, այնպես էլ շատ դեպքերում պետք չի դոգմա ունենալ, այսպես ասած ուշ լինի՝ նուշ լինի, ես էլ հույսով որ կկարողանանք առաջին անգամից այս հոդվածը ընտրյալ դարձնել: --ERJANIK 15:48, 14 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն գնահատանքի խոսքերի ու բոլոր արձագանքների համար: Անդրադառնանք:
  1. Երջանիկ ջան, ամեն անգամ տալիս եմ նույն հարցը ու ստանում նույն պատասխանը. նոր նյութեր. ինչ ասել է նոր նյութ??? ես չեմ հասկանում, ինչն է պակաս: Շնորհակալ եմ, որ բարձր ես գնահատում իմ աշխատանքը, սակայն միշտ ցույց ես տալիս ճիշտ ուղղություններ, և ակնկալում եմ հստակ պատասխան, ինչպես և միշտ տվել ես:
  2. Պատմության մասը շատ է ուռճացված, կարելի է կոնսպեկտել, ամեն դեպքում Համաձայն եմ, Սամվել, շատ տեղին բան եք ասում: Ես հենց հիմա կսկսեմ կոնսպեկտել, միայն թե խնդիրն այն է, որ հին Երևանի նկարները, որոնք ցանկալի կլիներ դնել, դրված են հենց այդ պատմության մասում, երբ ամեն մեկի կողքին դրված են երեքական նկարներ: հիմա եթե կրճատենք, նկարները պետք է հանվեն:Ինչ առաջարկներ ունեք?
  3. չափանիշների հինգ երորդ կետով հստակ շարադրված է, որ Հոդվածը չպետք է լինի շատ կարճ, սակայն ոչ էլ չափազանց ծավալուն։ Հոդվածում համապատասխան վիքի-հանգույցներով հղումներ պետք է արվեն դեպի այլ վիքի-հոդվածներ։ Այն ենթավերնագրերը, որոնք չափազանց ընդարձակ են, պետք է փոխադրվեն «դուստր-էջեր», իսկ գլխավոր հոդվածում պետք է մնա ավելի համառոտ շարադրանք։ Եթե ուշադիր նայեք, համարյա ամեն մասում կա այդ դուստր հոդվածը:
  4. Հոդվածում շատ պնդումներ հիմնավորված չեն աղբյուրագրությամբ, ցանկության դեպքում կարող եմ նշել մի քանիսը: Նշեք, խնդրեմ
  5. Երևան անվան ծագման, ճարտարապետության, երաժշտության և կերպարվեստի մասին ընդհանրապես որևէ գրառում չգտա: Այո, Երևան անվան ծագման մասին կարելի է դնել հենց ամենասկզբում, դա չեմ արել, տեղին դիտարկում է: Երաժշտությունն ու կերպարվեստն էլ կավելացվեն մշակույթ բաժնում:
  6. Թվականների մասին, պետք է գրել ոչ թե 19XX թ. կամ 19XX թվին, այլ 19XX թվականին: սրա մասին, անկեղծ ասած, լսում եմ առաջին անգամ, միշտ լեզվաբանության, քերականության ու կետադրության օրենքներում կարդացել եմ լրիվ հակառակը:
  7. Շատ են քերականական սխալները, օրինակ Երևանը Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնն է, կարևորագույն տրանսպորտային հանգույց։ և այլն: Ձեր նշած նախադասությունը քերականապես սխալ չէ: Կամ՝ առավելագույն ուղղումը, որ կարելի է անել՝ կենտրոնն է ու կարևորագույն տրանսպորտային հանգույցը։ Կխնդրեի այս մանր սխալները տեսնելու դեպքում ուղղակի ուղղել, եթե դա մեծ դժվարություն չի ներկայացնում:
  8. Ծանոթագրությունները մի քիչ փնթի տեսք ունեն: Այ սրա հետ նույնպես համաձայն եմ, ես ծանոթագրություն դնել չգիտեմ, եթե կարողանաք այդ հարցը դուք լուծել, երախտապարտ կլինեմ:

Հուսով եմ՝ ամեն կետին անդրադարձա: Հարգանքներով՝ --Hayk.arabaget (քննարկում) 19:00, 14 Ապրիլի 2014 (UTC)[reply]

նոր նյութեր ասելով մեր օրերի ու ասենք 21-րդ դարի մասով պատմական առումով նոր նյութեր ի նկատի ունեմ, իսկ անվան ծագման մասին արդեն ավելացրել եմ, իմ մասով ես ինչ կկարողանակմ ու կհասցնեմ կանեմ, իմ դիտողություններ ու առաջարկությունները ինքս կշտկեմ: --ERJANIK 05:50, 15 Ապրիլի 2014 (UTC)[reply]
ինչքան շատ եմ նայում ու անում, այնքան գործ կա անելու այս հոդվածում, իսկապես կան շարադրական ոչ նորմալ նախադասություններ, օրինակ` Երևանի սինագոգը գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, Նար-Դոսի 23 հասցեով, մի խոսքով առաջարկում եմ կամ այս քննարկումը երկարացնել կամ նորից դնել գնահատման, դեռ գործ կա անելու: --ERJANIK 13:45, 15 Ապրիլի 2014 (UTC)[reply]
գնալով հոդվածը կարգի է բերվում, շնորհակալություն բոլորին ովքեր լում ունեն այդ գործում, նոր տեսա որ չունենք երաժշտություն բաժին, ուղղակի ժամանակս սուղ է, հետաքրքրված մասնակիցներին խնրդերմ ավելացնել նյութեր այդ թեմոյվ, իսկ որպես աղբյուր Ереван, Музыкальная энциклопедия. — М.: Советская энциклопедия, Советский композитор. Под ред. Ю. В. Келдыша. 1973—1982.: --ERJANIK 13:08, 17 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Երջանիկ ջան, հերթով ավելացնում եմ, էլի պակասող բաժիններ կան։ Մոտ օրերս կվերջացնեմ։--Լիլիթ (քննարկում) 14:31, 19 Ապրիլի 2014 (UTC)[reply]