«Պեմզա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Պեմզա''', ({{lang-lat|pumex}}` փրփուր), չեչաքար, թեթև (ջրում չսուզվող), խիստ ծակոտկեն հրաբխային ապար՝ սովո...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Ապարներ ՀոթՔաթ գործիքով
Տող 8. Տող 8.


{{ՀԲ}}
{{ՀԲ}}

[[Կատեգորիա:Ապարներ]]

20:44, 5 Մայիսի 2014-ի տարբերակ

Պեմզա, (լատին․՝ pumex` փրփուր), չեչաքար, թեթև (ջրում չսուզվող), խիստ ծակոտկեն հրաբխային ապար՝ սովորաբար սիլիկաթթվի բարձր պարունակությամբ։ Ծավալային կշիռը 0,3-0,6 գ/սմ³ է, գույնը՝ սպիտակ, բաց մոխրագույն, դեղին, դարչնագույն։

Առաջացում

Առաջանում է գազով հագեցած մածուցիկ մագմաներից, որոնցում ժայթքման ժամանակ ճնշման անկման հետևանքով գազերը խիստ ընդարձակվում են, և լավան վերափոխվում է սպունգանման զանգվածի։

Հայաստանում

ՀՀ հարուստ է պեմզայի հանքավայրերով (Պեմզաշեն, Անիպեմզա, Իրինդ գյուղեր)։ Օգտագործվում է որպես լցանյութ՝ պեմզաբետոնի, և հղկանյութ՝ ռետինի, պլաստմասսաների, դիմահարդարման միջոցների արտադրության մեջ և արդյունաբերության այլ ճյուղերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։