«Մոծակներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 35. Տող 35.
''Չշփոթել''` երբեմն հսկայական մոծակներ են համարում [[երկարոտանի մոծակներ]]ի ընտանիքին պատկանող որոշ միջատների, որոնք ոտքերի և թևերի ձևով նման են մոծակկներին:
''Չշփոթել''` երբեմն հսկայական մոծակներ են համարում [[երկարոտանի մոծակներ]]ի ընտանիքին պատկանող որոշ միջատների, որոնք ոտքերի և թևերի ձևով նման են մոծակկներին:

=== Մոծակների սննդառությունը ===
== Մոծակների սննդառությունը ==
[[Պատկեր:Mosquito on Flower.JPG|thumb|left|250px|Մոծակը նեկտարով սնվելիս]]

[[պատկեր:Mosquito on Flower.JPG|thumb|left|250px|Մոծակը նեկտարով սնվելիս]]

Որպես կանոն, մոծակների արուները և էգերը սնվում են [[նեկտար]]ով ու բույսերի հյութերով, սակայն շատ տեսակների էգերի [[բերանային ապարատ]]ը հարմարված է կենդանի-տերերի [[մաշկ]]ը ծակելուն, նրանց արյունը ծծելու նպատակով ([[Էկտոպարազիտիզմ]]): Որոշ տեսակների էգերը նախքան ձվադրելը սննդարար նյութեր ստանում է զոհի արյունից: Շատ այլ տեսակների մոտ էգը արյունով սնվելուց հետո ավելի շատ ձու դնելու կարողություն է ձեռք բերում: Սննդի այս երկու աղբյուրները (բուսական նյութերը և կենդանիների արյունը) շաքարի տեսքով ([[ածխաջրեր]]) էներգիայի աղբյուր են հանդիսանում մոծակների համար: Արյունը պարունակում է ավելի շատ օգտակար սննդանյութեր, ինչպիսիք օրինակ [[լիպիդներ]]ն են. չնայած դրան մոծակներն արյունից առաջին հերթին ստանում են ձվերի պատրաստման համար անհրաժեշտ [[սպիտակուցներ]]ը: Այսպիսով գոյություն ունի որոշակի մասնագիտացում՝ Էգ մոծակները լիարժեք սննդի վերարտադրության համար սնվում են արյամբ, իսկ արուները՝ չեն սնվում մակաբուծորեն: Նմանատիպ պատկեր դիտվում է նաև միջատների այլ ընտանիքների մոտ (օրինակ՝ [[ձիաճանճեր]]):

Տող 45. Տող 43.
Մոծակների հոտառության օրգանները և զգայարանները մասնագիտած են արյան աղբյուր փնտրելու ուղղությամբ. բեղիկների վրա տեղադրված 72 տիպի հոտառական ընկալիչներից առնվազն 27-ը ուղղված են կենդանիների և մարդկանց քրտինքի հետ արտադրվող քիմիական նյութերը հայտնաբերելուն<ref>{{cite journal |author = Elissa A. Hallem |year = 2004 |title = Olfaction: Mosquito receptor for human-sweat odorant |journal = [[Nature (journal)|Nature]] |pmid = 14724626 |volume = 427| issue = 6971 | pages = 212–213| doi = 10.1038/427212a|last2 = Nicole Fox |first2 = A. |last3 = Zwiebel |first3 = Laurence J. |last4 = Carlson |first4 = John R.}}</ref><ref>{{cite news |url=http://www.timesonline.co.uk/tol/news/science/medicine/article7014046.ece |publisher=The Times |location=London |title=Sweat and blood why mosquitoes pick and choose between humans |first=Hannah |last=Devlin |date=February 4, 2010 |accessdate=May 13, 2010}}</ref>: [[Ադես]] (''Aedes'') ցեղի մոծակների մոտ զոհին (տիրոջը) որոնելը տեղի է ունենում երկու փուլով՝ օբյեկտին բնորոշ շարժումների և նրա քիմիական ու ֆիզիկական հատկանիշների ընկալմամբ<ref name="Estrada">{{cite book |author=R. G. Estrada-Franco & G. B. Craig |year=1995 |title=Biology, disease relationship and control of ''Aedes albopictus'' |publisher=Pan American Health Organization |location=Washington, D.C. |series=Technical Paper No. 42}}</ref>:

==Դասակարգում==
==Դասակարգում==
Ընտանիքի ներառում է 3 ենթաընտանիք՝
Ընտանիքի ներառում է 3 ենթաընտանիք՝

09:48, 5 Մայիսի 2014-ի տարբերակ

Մոծակներ, երկարաբեղիկ երկթևանիներ (լատին․՝ Nematocera), միջատների ենթակարգ։ Հայտնի է 20 հազար, Հայաստանում՝ ավելի քան 20 տեսակ։ Հանդիպում են ամենուրեք, առավել տարածված Են Արարատյան դաշտում, Սևանի ավազանում և անտառային շրջաններում։ Զազիրքի ամենակարևոր բաղադրիչն են։ Ունեն երկար, բարակ կնճիթ, որի օգնությամբ ծակում են մաշկը և ծծում արյունը։ էգերը սնվում են բույսերի հյութերով կամ մարդու և կենդանիների արյունով (ծծում է իր մարմնի ծավալից 1,5 անգամ ավելի արյուն), արուները՝ միայն բուսական հյութերով։ Հասուն միջատներն օդային կյանք են վարում, իսկ թրթուռները, հարսնյակներն ապրում են ջրում, խոնավ հողում։

Մոծակների ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերը։ Առավել վտանգավոր են Culicidae ընտանիքի անոֆելես սեռի (մալարիային) մոծակները, որոնք փոխանցում են մալարիայի և վիրուսային ու ճիճվային հիվանդությունների հարուցիչներ։ Ոչ մալարիային մոծակները (Culex pipiens pipiens) փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծային հիվանդություններ (դեղին տենդ, տուլարեմիա և այլն)։ էգերը ձվադրում են բնական և արհեստական ջրամբարներում (կանգնած և դանդաղահոս ջրերով), ձվերից զարգանում են թրթուրները, որոնք ապրում են ջրում։

Տարածվածություն

Մոծակները ամբողջ երկրագնդում լայնորեն տարածված են և հանդիպում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից: [1] Առավել մեծ է մոծակ սովորականի (լատին․՝ Culex pipiens) արեալը , որը տարածված է ամենուր որտեղ հանդիպում է մարդը՝ նրա հիմնական զոհը: Տաք և խոնավ արևադարձային շրջաններում մոծակներն ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում, իսկ բարեխառն կլիմայով տարածաշրջանների սառը եղանակի ընթացքում՝ նրանք ձմեռում են: Արկտիկական մոծակները տարվա ընթացքում պահպանում են իրենց ակտիվությունը միայն մի քանի շաբաթ, երբ ջերմության ազդեցությամբ սառցադաշտերի վրա կազմավորվում են ջրավազաններ: Այնուամենայնիվ, այս ընթացքում նրանք հասցնում են բազմանալ հսկայական քանակությամբ. մոծակների խմբերը հյուսիսային եղջերուների հոտի յուրաքանչյուր կենդանուց մեկ օրում կարող են ներծծել մինչև 300 մլ արյուն: [2] Մոծակների ձվերը բարեխառն լայնություններում ավելի դիմացկուն են ցրտի բացասական գործոնների հանդեպ, քան տաք կլիմայական գոտիների մոծակների ձվերը: [3][4] Նրանք նույնիսկ կարող են դիմանալ ձյան և բացասական ջերմաստիճանի ազդեցությանը: Բացի այդ, հասուն առանձնյակները կարող են գոյատևել ամբողջ ձմեռվա ընթացքում՝ համապատասխան բնակության պայմանների առկայության դեպքում (օրինակ՝ բնակելի տների ջերմ և խոնավ նկուղները): [5]

Տարածման միջոցներ

Ամբողջ աշխարհով մոծակների տարբեր տեսակներ տարածվածությունը և նրանց տարածումը մեծ հեռավորությունների վրա, որտեղ նրանք աբորիգեններ չեն համարվում, տեղի է ունեցել մարդու շնորհիվ: Առաջին հերթին` ծովային ուղիներով ճանապարհորդությունների շնորհիվ. մոծակների ձվերը, թրթուրները, հարսնյակները տեղափոխվում են ջրով լցված մաշված դողերի կամ պոկված ծաղիկների միջոցով: Սակայն բացի ծովային տրանսպորտից մոծակները էֆեկտիվորեն սովորել են տեղափոխովել սեփական տրանսպորտային միջոցներով, բեռնատարներով, գնացքներով և նույնիսկ ինքնաթիռներով: Այսպիսով, մոծակների տարածումը դժվար է կառավարել և նույնիսկ կարանտինային միջոցները այնքան էլ արդյունավետ չեն և պրակտիկայում դժվար իրականացվող:

Ձևաբանական նկարագրություն

Մոծակները մանր միջատներ են (երկարությունը 4-14 մմ), երկար վերջույթներով և նեղ թափանցիկ թևերով (թևերի բացվածքը՝ 5 -ից 30 մմ): Շատ տեսակների մարմինը դեղին է, շագանակագույն կամ մոխրագույն, սակայն կան նաև սև կամ կանաչավուն տեսակներ: Փորիկը երկարավուն է՝ բաղկացած է 10 հատվածներից: Կուրծքը լայն է փորիկից: Ոտքերը վերջանում են զույգ ճանկերով: Թևերը ծածկված են թեփուկներով, որոնց կուտակումները երբեմն առաջացնում են կետեր: Բեղիկները բաղկացած են 15 հատվածներից: Բերանային համակարգը ծակող-ծծող տեսակի է: Էգերի մոտ կնճիթը երկար է և բաղկացած է ծակող մազիկներից, որոնք արուների մոտ բացակայում են[6]:

Բերանային ապարատը թաքնված է շեփորանման ստորին շրթունքի հետևում, որի ներսում գտվում է ստիլետային խարտոցանման մի քանի ծնոտներ (սծ-ստորին ծնոտ և վծ-վերին ծնոտ): Ծնոտների օգնությամբ մոծակը ծակում է մաշկը, կնճիթը մտցնում մինչև արյունատար մազանոթներ և նույն բերանի հարմարանքներով ծծում է արյունը:

Չշփոթել` երբեմն հսկայական մոծակներ են համարում երկարոտանի մոծակների ընտանիքին պատկանող որոշ միջատների, որոնք ոտքերի և թևերի ձևով նման են մոծակկներին:

Մոծակների սննդառությունը

Մոծակը նեկտարով սնվելիս

Որպես կանոն, մոծակների արուները և էգերը սնվում են նեկտարով ու բույսերի հյութերով, սակայն շատ տեսակների էգերի բերանային ապարատը հարմարված է կենդանի-տերերի մաշկը ծակելուն, նրանց արյունը ծծելու նպատակով (Էկտոպարազիտիզմ): Որոշ տեսակների էգերը նախքան ձվադրելը սննդարար նյութեր ստանում է զոհի արյունից: Շատ այլ տեսակների մոտ էգը արյունով սնվելուց հետո ավելի շատ ձու դնելու կարողություն է ձեռք բերում: Սննդի այս երկու աղբյուրները (բուսական նյութերը և կենդանիների արյունը) շաքարի տեսքով (ածխաջրեր) էներգիայի աղբյուր են հանդիսանում մոծակների համար: Արյունը պարունակում է ավելի շատ օգտակար սննդանյութեր, ինչպիսիք օրինակ լիպիդներն են. չնայած դրան մոծակներն արյունից առաջին հերթին ստանում են ձվերի պատրաստման համար անհրաժեշտ սպիտակուցները: Այսպիսով գոյություն ունի որոշակի մասնագիտացում՝ Էգ մոծակները լիարժեք սննդի վերարտադրության համար սնվում են արյամբ, իսկ արուները՝ չեն սնվում մակաբուծորեն: Նմանատիպ պատկեր դիտվում է նաև միջատների այլ ընտանիքների մոտ (օրինակ՝ ձիաճանճեր):

Մոծակների շատ տեսակների մոտ արյան աղբյուրը տաքարյուն ողնաշարավոր կենդանիներն են՝ կաթնասունները և թռչունները: Բայց որոշ տեսակներ ունակ են սնվելու սողունների, երկենցաղների և նույնիսկ ձկների արյունով:

Մոծակների հոտառության օրգանները և զգայարանները մասնագիտած են արյան աղբյուր փնտրելու ուղղությամբ. բեղիկների վրա տեղադրված 72 տիպի հոտառական ընկալիչներից առնվազն 27-ը ուղղված են կենդանիների և մարդկանց քրտինքի հետ արտադրվող քիմիական նյութերը հայտնաբերելուն[7][8]: Ադես (Aedes) ցեղի մոծակների մոտ զոհին (տիրոջը) որոնելը տեղի է ունենում երկու փուլով՝ օբյեկտին բնորոշ շարժումների և նրա քիմիական ու ֆիզիկական հատկանիշների ընկալմամբ[9]:  

Դասակարգում

Ընտանիքի ներառում է 3 ենթաընտանիք՝

Ծանոթագրություններ

  1. Mullen, Gary; Durden, Lance (2009). Medical and Veterinary Entomology. London: Academic Press.
  2. Fang, Janet (July 21, 2010). «Ecology: A world without mosquitoes». Nature. Nature. 466 (7305): 432–4. doi:10.1038/466432a. PMID 20651669.
  3. Hawley, W. A., Pumpuni, C. B., Brady, R. H. & Craig, G. B. (1989). «Overwintering survival of Aedes albopictus (Diptera: Culicidae) eggs in Indiana». Journal of Medical Entomology. 26 (2): 122–129. PMID 2709388.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Hanson, S. M. & Craig, G. B. (1995). «Aedes albopictus (Diptera: Culicidae) eggs: field survivorship during northern Indiana winters». Journal of Medical Entomology. 32 (5): 599–604. PMID 7473614.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Romi, R., Severini, F. & Toma, L. (2006). «Cold acclimation and overwintering of female Aedes albopictus in Roma». Journal of the American Mosquito Control Association. 22 (1): 149–151. doi:10.2987/8756-971X(2006)22[149:CAAOOF]2.0.CO;2. PMID 16646341.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Паразитология и инвазионные болезни животных / М. Ш. Акбаев, А. А. Водянов, Н. Е. Косминков и др.; под ред. М. Ш. Акбаева.
  7. Elissa A. Hallem; Nicole Fox, A.; Zwiebel, Laurence J.; Carlson, John R. (2004). «Olfaction: Mosquito receptor for human-sweat odorant». Nature. 427 (6971): 212–213. doi:10.1038/427212a. PMID 14724626.
  8. Devlin, Hannah (February 4, 2010). «Sweat and blood why mosquitoes pick and choose between humans». London: The Times. Վերցված է May 13, 2010-ին.
  9. R. G. Estrada-Franco & G. B. Craig (1995). Biology, disease relationship and control of Aedes albopictus. Technical Paper No. 42. Washington, D.C.: Pan American Health Organization.
  10. «Animal Diversity Web — Culicinae». Արխիվացված է օրիգինալից 2004-10-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)