«Նեֆելինային սիենիտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Նեֆելինային սիենիտ''', ալվալային մագմայական ապար՝ կազմված ալվալային դաշտային սպաթ, նեֆե...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Ապարներ ՀոթՔաթ գործիքով
Տող 8. Տող 8.


{{ՀԲ}}
{{ՀԲ}}

[[Կատեգորիա:Ապարներ]]

20:26, 4 Մայիսի 2014-ի տարբերակ

Նեֆելինային սիենիտ, ալվալային մագմայական ապար՝ կազմված ալվալային դաշտային սպաթ, նեֆելին, էգիրին-ավգիտ, ամֆիբոլ, բիոտիտ և հազվադեպ՝ ցիրկոն, վելերիտ, լոպարիտ, ապատիտ, տորիտ, սֆեն միներալներից։

Կառուցվածք

Կառուցվածքը բյուրեղային է, պորփյուրանման, գույնը՝ սպիտակ, բաց մոխրագույն։

Հայաստանում

ՀՀ-ում հայտնի են ներժայթուք ալվալային կալիում-սիլիցիումային, սոդալիթային, կանկրինիտային և նոզեանային խոշոր համալիրներ, որոնք տարածված են Թեժլեռան զանգվածում, Սյունիքի (Շվանիձոր գյուղ) և Արարատի (Փոքր Վեդի գյուղ) մարզերում։ Նեֆելինային սիենիտը ալյումինի հումք է, որից կարելի է ստանալ նաև բարձրորակ ցեմենտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։