«Ազնվական. Բաց նամակ Կ. Գ. Օսիանիլսոնից»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ազնվական. Բաց նամակ Կ. Գ. Օսիանիլսոնից''', ({{lang-en|Nobleman: An Open Letter from K. G. Ossiannillson}}), Շվեդիայի 20-րդ դարի ս...»:
 
No edit summary
Տող 12. Տող 12.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}


[[Կատեգորիա:1930-ի գրքեր]]
[[Կատեգորիա:1917-ի գրքեր]]
[[Կատեգորիա:Գրական գործեր Հայոց Ցեղասպանության մասին]]
[[Կատեգորիա:Գրական գործեր Հայոց Ցեղասպանության մասին]]

09:48, 3 Մայիսի 2014-ի տարբերակ

Ազնվական. Բաց նամակ Կ. Գ. Օսիանիլսոնից, (անգլ.՝ Nobleman: An Open Letter from K. G. Ossiannillson), Շվեդիայի 20-րդ դարի սկզբի հակագերմանական շարժման առաջնորդներից շվեդ գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, Օսիանիլսոնի 1917 թվականիհրատարակած գիրքն է։ Հեղինակը գրքում քննության առնելով շվեդ հայտնի գրող, հետազոտող և աշխարհագետ Սվեն Հեդինի մի շարք հրապարակումներ, փորձել է վեր հանել Առաջին աշխարհամարտի իրական պատկերը, այդ թվում նաև հայերի նկատմամբ Թուրքիայի վարած ցեղասպան քաղաքականության էությունը:

Բովանդակություն

Գիրքը բաղկացած է 12 գլուխներից, որոնցից արևմտահայերին է վերաբերվում հատկապես 11-րդ գլուխը (անգլ.՝ Hedin’s account of Armenia), որում հեղինակը անդրադառնալով շվեդական մի շարք հեղիակավոր պարբերականներում տպագրված Սվեն Հեդիանի «A Few Impressions of Turkey in Asia» հոդվածին` նշում է վերջինիս կեղծ և կողմնակալ դիրքորոշումը հայերի տեղահանության և վերջինիս իրական նպատակների վերաբերյալ: Սվեն Հեդինը լինելով հատկապես Ջեմալ փաշայի մտերիմ ընկերը` փորձում է արդարացնել վերջինիս գործողությունները պատերազմի տարիներին, ինչպես նաև Թուրքիան ներկայացնել զոհի կարգավիճակում, որի ղեկավարները ամեն գնով փորձում են «փրկել» իրենց հայրենիքը: Ամփոփելով նյութը, գրքի հեղինակը նշում է, որ շվեդ ազնվականը, պաշտպանելով թուրքերին և ժխտելով հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, սև բիծ է թողնում իր հայրենիքի հեղինակության վրա:

Քաղվածքներ գրքից

1894 թ.-ից մինչև 1909 թ. մի քանի հարյու հազար հայ է դարձել թուրքական կոտորածների զոհը, սակայն այդ ամենը դեռ սկիզբն էր, հարգելի Սվեն Հեդին: Թուրքիան առաջին աշխարհամարտի տարիներին անցնելով Գերմանիայի կողմը, հայերին բանակ զորակոչեց, և նրանց օգտագործելով ծանր աշխաըտանքների մեջ` նախորոք մշակված ծրագրի համաձայն ոչնչացրեց: Դուք պնդում եք, որ հայերը ապստամբ են ու դավաճան, և նրանք ամեն ինչ անում են Թուրքիան ներսից քայքայելու համար: Արդյոք ինչպե՞ս կարող էին այդ խեղճ մարդիկ, ովքեր օրնիբուն ճգնում են ծանր աշխատանքից և դաժան պայմաններում կորցնել են անգամ իրենց մարդկային դեմքը, ապստամբություն կազմակերպել:
Հարգելի Սվեն Հեդին, դուք պնդում եք, որ ձեր սիրելի ընկեր Ջեմալ փաշան իր երկաթե ձեռքով և մեծ հայրենասիրությամբ կարողացավ փրկել Մերձավոր արևելքի արաբներին, սակայն մոռանում եք նշել, որ այդ երկաթե ձեռքն է կազմակերպել 300 արաբ մտավորականների սպանությունը, և սովի մատնել այդ ժողովրդին:[1]

Ծանոթագրություններ

  1. Ossiannillson, K. G. (translation by H. G. Wright) -Sven Hedin, Nobleman: An Open Letter from K. G. Ossiannillson. London, T. Fisher UNWIN LTD. First published in 1917. (անգլ.)