«Շնչառական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 24. Տող 24.
Մարդու շնչառությունը կարող է դժվարանալ կրծքավանդակի վնասվածքների, շնչառական հիվանդությունների, ալերգիկ վիճակների, շնչուղիների խցանման և այլ պատճառներով։ Այս պատճառները կարող են հանգեցնել շնչառության կանգի, որը կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակ է։
Մարդու շնչառությունը կարող է դժվարանալ կրծքավանդակի վնասվածքների, շնչառական հիվանդությունների, ալերգիկ վիճակների, շնչուղիների խցանման և այլ պատճառներով։ Այս պատճառները կարող են հանգեցնել շնչառության կանգի, որը կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակ է։


[[Կատեգորիա:Օրգան համակարգեր]]
[[Կատեգորիա:Օրգանային համակարգեր]]

16:12, 30 Ապրիլի 2014-ի տարբերակ

Մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունը կոչվում է շնչառություն։ Նորմալ կենսագործունեության համար մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշար, առանց որի բջիջները մահանում են, ապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք մարմին։

Մյուս կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական համակարգը կազմում են շնչուղիները (քթի խոռոչ, քթաըմպան, ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) և թոքերը (նկ. 2.3)։ Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակությունը։

Քթի խոռոչի ներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ լորձաթաղանթով։ Ներշնչվող օդը քթի խոռոչում տաքանում է, խոնավանում, մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն անցնում է քթաըմպան, ըմպան, իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերը, որոնք թրթռում են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն։ Կոկորդով օդն անցնում է շնչափող, որը գտնվում է կերակրափողի առջևում։ Կլման ժամանակ մակկոկորդը կափույրի նման փակում է կոկորդի մուտքը և խոչընդոտում շնչառական ուղիների մեջ օտար մասնիկների ու հեղուկների թափանցմանը։ Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ բրոնխների։ Բրոնխները ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառ, որի ծայրամասային օդատար խողովակները վերածվում են թոքաբշտերի (նկ. 2.3)։ Թոքաբշտերը (ալվեոլները) մանրագույն բրոնխների ողկույզանման վերջավորություններն են, որտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թոքաբշտերը պատված են արյունատար անոթների խիտ ցանցով։

Թոքերը կրծքավանդակում տեղակայված սպունգանման զույգ օրգաններ են, որոնք շնչառության միջոցով մարմինն ապահովում են թթվածնով և մարմնից դուրս են բերում ածխաթթու գազը։

Թոքերը պատված են թաղանթով՝ թոքամզով (պլևրա)։ Թոքամիզը, պատելով յուրաքանչյուր թոքը, անցնում է կրծքավանդակի ներքին պատերի վրա և թոքի շուրջն առաջացնում փակ թոքամզային խոռոչ։ Թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է։ Ճնշումների տարբերության շնորհիվ ապահովվում է օդի անցումը թոքեր։

Ներշնչման Ժամանակ կրծքավանդակի մկանները և ստոծանին կծկվում են՝ մեծացնելով կրծքավանդակի ծավալը։ Քանի որ թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է, կրծքավանդակի ծավալի մեծացման հետ մեկտեղ, լայնանում են նաև թոքերը, որի հետևանքով օդն անցնում է այնտեղ (նկ. 2.4ա)։ Արտաշնչման ժամանակ վերոհիշյալ մկանները թուլանում են, և օդը դուրս է գալիս թոքերից (նկ. 2.4բ)։

Թթվածինը՝ անցնելով ալվեոլի և արյունատար անոթի բարակ պատի միջով, ներթափանցում է օդից արյուն, իսկ ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ։

Մարդու շնչառության հաճախությունը և ծավալը կախված է մարմնի թթվածնի պահանջից։ Չափահաս մարդը հանգիստ վիճակում մեկ ներշնչման ընթացքում ներշնչում է մոտավորապես 500 մլ օդ։ Շնչառության հաճախությունը սովորաբար կազմում է՝

չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ՝ րոպեում 14-18 շնչառական շարժում, 1-8 տարեկան երեխաների մոտ՝ րոպեում 20-25 շնչառական շարժում, ծծկեր երեխաների մոտ՝ րոպեում 40-60 շնչառական շարժում։

Շնչառությունն անընդհատ է և կառավարվում է նյարդային համակարգի կողմից։

Մարդու շնչառությունը կարող է դժվարանալ կրծքավանդակի վնասվածքների, շնչառական հիվանդությունների, ալերգիկ վիճակների, շնչուղիների խցանման և այլ պատճառներով։ Այս պատճառները կարող են հանգեցնել շնչառության կանգի, որը կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակ է։