«Հայրենիք (թերթ, Կ.Պոլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 2. Տող 2.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:օրաթերթ]]
[[Կատեգորիա:Հայկական օրաթերթեր]]

13:53, 29 Ապրիլի 2014-ի տարբերակ

Հայրենիք, օրաթերթ: Լույս է տեսել 1891-1896 թվականներին, Կ. Պոլսում: խմբագրապետ՝ Ա. Արփիարյան, խմբագիրներ՝ Լ. Բաշալյան, Ե. Օտյան, Հ. Շահնազար: Շեշտված դեմոկրատական ուղղության համար հալածվել է սուլթանական կառավարության կողմից, առճակատվել հայ հետադեմ մեծահարուստների և հոգևորականության հետ: Թղթակցական լայն ցանցի առկայությունը խմբագրությանը հնարավորություն է ընձեռել ուշադրության «Հայրենիք» օրաթերթի գւխագիրը կենտրոնում պահել և արտացոլել Թուրքիայում բնակվող հայ հատվածի հասարակական և մշակութային կյանքի իրադարձությունները, համիդյան բռնապետության պայմաններում պաշտպանել նրանց շահերը: Թերթը նկատելի դեր է կատարել հայ ժողովրդի արևելյան և արևմտյան հատվածների փոխադարձ ծանոթացման, արևելահայերի տնտ. և հոգևոր կյանքի արտացոլման գործում, սերտ կապ պահպանել «Մշակի» և նրա խմբագիր Գ. Արծրունոլ հետ, տպագրել արևելահայ գրողների գործեր, Թիֆլիսից ստացված բազմաթիվ թղթակցություններ: «Հայրենիքը» ունեցել է հարուստ գրական ավանդություններ: Նրա շուրջն են համախմբվել արևմտահայ գրականության ականավոր ներկայացուցիչները (Դ. Զոհրապ, Տ. Կամսարական,Մ. Կյուրճյան, Ա. Չոպանյան և ուրիշներ): Այստեղ են տպագրվել Զոհրապի «Քոքինակի», «ճեյրան» նովելները, «Նարդիկ» անավարտ վեպը (1891 թվական), «Ծանոթ դեմքեր» դիմանկարների շարքից մի քանիսը, Տ. Կամսարականի «Հայ գրականության ձգտումը» հոդվածաշարը, Լ. Շանթի «Մնաս բարովի իրիկունը» վեպը և այլ գործեր: Թերթում են գրական մկրտություն ստացել Թլկատինցին, Ա. Հարությունյանը և ուրիշներ: «Հայրենիք» լայն տեղ է հատկացրել նաև ռուս ռեալիստական գրականությանը (Լ. Տոլստոյ, Դոնչարով, Պուշկին, Լերմոնտով և ուրիշներ), «Մծիրին» առաջին անգամ տպագրվել է այստեղ՝ Լ. Շանթի թարգմանությամբ (1891):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։