«Մարտակերտի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 74. Տող 74.
2007թ.-ին [[Հայաստան համահայկական հիմնադրամ]]ը [[Տորոնտո]]յի ([[Կանադա]]) իր տեղական մարմնի հովանավորությամբ Մատաղիսում կառուցել ՝է երկհարկանի դպրոց<ref>[http://armenpress.am/arm/news/444313/martakerti-shrjani-mataxis-gyuxi-norakaruyc-dprocy-kkri.html Նորակառույց դպրոց Մատաղիսումը]</ref>։ 2008թ.-ին Հայաստան հիմնադրամի [[Լիբանան]]ի տեղական մարմինի նվիրաբերած գումարներով հիմնովին վերանորոգվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզը<ref>[http://blognews.am/arm/press/107828/arcakhcinery-mets-huyser-en-kapum-vardenis-martakert-tchanaparhi-karucman-het.html Նորոգ մանկապարտեզ Մատաղիսում]</ref>։
2007թ.-ին [[Հայաստան համահայկական հիմնադրամ]]ը [[Տորոնտո]]յի ([[Կանադա]]) իր տեղական մարմնի հովանավորությամբ Մատաղիսում կառուցել ՝է երկհարկանի դպրոց<ref>[http://armenpress.am/arm/news/444313/martakerti-shrjani-mataxis-gyuxi-norakaruyc-dprocy-kkri.html Նորակառույց դպրոց Մատաղիսումը]</ref>։ 2008թ.-ին Հայաստան հիմնադրամի [[Լիբանան]]ի տեղական մարմինի նվիրաբերած գումարներով հիմնովին վերանորոգվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզը<ref>[http://blognews.am/arm/press/107828/arcakhcinery-mets-huyser-en-kapum-vardenis-martakert-tchanaparhi-karucman-het.html Նորոգ մանկապարտեզ Մատաղիսում]</ref>։


Իր ԱՄՆ Արևելյան շրջանի ([[նյու Յորք]]) տեղական մարմնի ֆինանսավորմամբ էլ Հիմնադրամը 2013թ.-ին համակարգչային դասասենյակ<ref>[http://www.aysor.am/am/news/2013/02/05/vaghuhas-computers/ Համակարգչային դասասենյակ Վաղուհասի դպրոցում]</ref>, <ref>[http://karabakh-open.info/hy/societyam/3190-am1448 Համակարգչային դասասենյակ [[Վաղուհաս]]ի միջնակարգ դպրոցում]</ref> է հիմնել Վաղուհասի միջնակարգ դպրոցում<ref>[http://asbarez.com/arm/131468/ նորակառույց դպրոց Վաղուհասում]</ref>, որը Հիմնադրամը կառուցել է 2008թ.-ին հայ գործարար բարերարի հովանավորությամբ։
Իր ԱՄՆ Արևելյան շրջանի ([[նյու Յորք]]) տեղական մարմնի ֆինանսավորմամբ էլ Հիմնադրամը 2013թ.-ին համակարգչային դասասենյակ<ref>[http://www.aysor.am/am/news/2013/02/05/vaghuhas-computers/ Համակարգչային դասասենյակ Վաղուհասի դպրոցում]</ref>, <ref>[http://karabakh-open.info/hy/societyam/3190-am1448 Համակարգչային դասասենյակ [[Վաղուհաս]]ի միջնակարգ դպրոցում]</ref> է հիմնել Վաղուհասի միջնակարգ դպրոցում<ref>[http://asbarez.com/arm/131468/ նորակառույց դպրոց Վաղուհասում]</ref>, որը կառուցվել է 2008թ.-ին հայ գործարար բարերարի հովանավորությամբ։ Շրջանի Չափար գյուղում էլ ավարտին է մոտենում մեկ այլ հայաստանաբնակ գործարարի կողմից հովանավորած երկհարկանի միջնակարգ դպրոցի կառուցումը<ref>[[|http://varkanish.am/news/8907]]</ref>:


== Մարտակերտի շրջանը Արցախյան ազատամարտին ==
== Մարտակերտի շրջանը Արցախյան ազատամարտին ==

03:52, 26 Ապրիլի 2014-ի տարբերակ

Մարտակերտի շրջան
ԵրկիրԱրցախ Արցախ
ԿարգավիճակԱրցախի Հանրապետության շրջան
Մտնում էԱրցախ
ՎարչկենտրոնՄարտակերտ
Բնակչություն20 200 մարդ (2012)[1]
Տարածք1795 կմ²
Ժամային գոտիUTC+4
gov.nkr.am/hy/regions/details/48/

Մարտակերտ, վարչատարածքային միավոր Արցախի Հանրապետությունում։ Շրջանի մակերեսը կազմում է 1.795 կմ², բնակչությունը՝ 18.963 մարդ (2005 թ.[3])։ Շրջկենտրոնը համանուն Մարտակերտ քաղաքն է։ Կազմավորվել է 1991-ին՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930-ին) հիմքի վրա։[4]

Աշխարհագրություն

Շրջանը հյուսիսից սահմանակցում է Շահումյանի շրջանին, արևմուտքում՝ Քարավաճառի ենթաշրջանին, հարավից՝ Ասկերանի շրջանին, հարավ-արևելքում՝ Աղդամի, արևելքում՝ Բարդայի շրջաններին։ Ունի 43 համայնք, 46 բնակավայր, որոնցից 5-ը ժամանակավորապես են հակառակորդի վերահսկողության տակ։ Մարտակերտի շրջանի տարածքը զբաղեցնում է Խաչեն և Քոլատակ գետերի ավազաններից դեպի հյուսիս ընկած ամբողջ հատվածը և պատմական Արցախ աշխարհի Ջրաբերդ գավառի հիմնական և Խաչեն ու Գյուլիստան գավառների զգալի մասը։ Գտնվում է 600 մետր միջին բարձրության վրա։ Շրջանի ցածրադիր վայրերում տաոսծված են կիսաանապատային, անապատատափաստանային գուշ կամ մուգ շագանակագույն, բարձր լեռնալանջային մասերում՝ ալպյան գոտուն բնորոշ լեռնամարգագետնային, գետահովտային ցածրադիր վայրերում՝ հզոր շերտերով նստվածքային հողերը։ Նախալեռնային և լեռնային վայրերում գերակշռում են սևահողերը, իսկ անտառայինում՝ մուգ դարչնագույն ենթամոխրային հողատեսակները։ Ընդերքում կան քարածխի, ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի, բարիտի, գրանիտի, վարդագույն և սպիտակ տուֆի, բենտոնիտային կավերի, գիպսահողերի, գետավազի, լեռնային ավազի պաշարներ։ Տարածքով հոսում են Թարթառ և Խաչեն գետերը (բազմաթիվ վտակներով)։ Թարթառի հունի պատնեշման միջոցով ստեղծվել է Սարսանգի ջրամբարը, որը կարգավորում է նրա ստորին հոսանքի ռեժիմը, ջրերն օգտագածվում են Սարսանգի հէկի գործադրման համար։ Շրջանի հյոաիսային մասով հոսող Կուր գետի Ինջու վտակի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Կլիման չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 10,7°C է, հունվարին օդի միջին ջերմաստիճանը՝ 0–1°C, հուլիսին՝ 21,4°C։ Ցածրադիր վայրերում բացարձակ նվազագույն ջերմաստիճանն իջնում է մինչև –16°C, միջին լեռնայինում՝ –20°C, բարձլեռնայինում՝ –23°C։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը ցածրադիր և նախալեռնային վայրերում 40°C է, լեռնայինամ՝ մինչե 35°C։ Տեղումների միջին տարեկան քանակը 410-480 մմ է։[4]

Պատմաճարտարապետական հուշարձաններ

Տարածքում կան մոտ 1100 հայկական պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնցից պատմական մեծ արժեք են ներկայացնում Գանձասարի վանքը (13-րդ դ.), Երեք մանկունք (17-րդ դար), Եղիշե առաքյալի (12-13-րդ դդ.), Ամենափրկիչ, Հոռեկա, Հավապտուկ վանքերը, Պառավաձորի եկեղեցին, Կաչաղակաբերդը (9-րդ դ.), Խոխանաբերդը, Ջրաբերդը, Մելիք-Բեգլարյանների ապարանքը, Վանքասարը և այլ համալիրներ։ Գանձասարի վանքը XIII-XIX դդ. եղել է Արցախի վանական, քաղաքական, մշակաթային, տնտեսական և պաշտպանական կենտրոն, միաժամանակ՝ Աղվանից կաթողիկոսության մշտական, անփոփոխ աթոռանիստը։[4]

Տնտեսություն

Տնտեսաթյան առաջատար ճյաղերն են խաղողագործությունը, պտղաբուծությունը։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Գործում են Սարսանգի հէկը, Վանքի փայտամշակման կոմբինատը, Դրմբոնի լեռնամետալուրգիական և Մարտակերտի «ԷՐԱ» ընկերությունները։[4]

Կրթություն

2007թ.-ին Հայաստան համահայկական հիմնադրամը Տորոնտոյի (Կանադա) իր տեղական մարմնի հովանավորությամբ Մատաղիսում կառուցել ՝է երկհարկանի դպրոց[5]։ 2008թ.-ին Հայաստան հիմնադրամի Լիբանանի տեղական մարմինի նվիրաբերած գումարներով հիմնովին վերանորոգվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզը[6]։

Իր ԱՄՆ Արևելյան շրջանի (նյու Յորք) տեղական մարմնի ֆինանսավորմամբ էլ Հիմնադրամը 2013թ.-ին համակարգչային դասասենյակ[7], [8] է հիմնել Վաղուհասի միջնակարգ դպրոցում[9], որը կառուցվել է 2008թ.-ին հայ գործարար բարերարի հովանավորությամբ։ Շրջանի Չափար գյուղում էլ ավարտին է մոտենում մեկ այլ հայաստանաբնակ գործարարի կողմից հովանավորած երկհարկանի միջնակարգ դպրոցի կառուցումը[10]:

Մարտակերտի շրջանը Արցախյան ազատամարտին

Մինչե ՊԲ կազմավորումը շրջանի հայկական գրեթե բոլոր գյուղեաւմ ստեղծվել են 50-ից ավելի ինքնապաշտպանական-կամավորական ջոկատներ, որոնք ծանր ու տևական մարտեր են մղել հակառակորդի դեմ, ինչպես նաև մասնակցել Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։

1991-ի ապրիլ-մայիսին իրականացնելով Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի, հուլիս–օգոստոսին՝ Շահումյանի շրջանի հայաթափման ծրագիրը՝ Ադրբեջանը մտադիր էր փախստականների մուտքով ապակայունացնել ԼՂԻՄ ներքին կացությունը, կասկածի տակ դնել հայ բնակչաթյան գոյատևման հեռանկարը, արագացնել նաև տեղահանման գածընթացը։ 1992-ի ամռանն արդեն հայ–ադրբեջանական հակամարտաթյան գոտու հյուսիսարևելյան, արևելյան և հարավարևելյան ոպղություններով ադրբեջանական զորամիավորումներն անցել էին լայնամասշտաբ հարձակման։ Հակառակորդը գործողության մեջ էր դրել նաև Կիրովաբադում տեղակայված նախկին խորհրդային 4-րդ բանակի ուժերը։ Մոտավոր հաշվումնեավ մարտական գործողություններին մասնակցել են 150 միավա զրահատեխնիկա, տասնյակ հազարների հասնող հետևակ։ Իրավիճակը չափից ավելի ծանր էր նաև Կիչան-Սրխավենդ ռազմաճակատային հատվածում։ Հունիսի երկրորդ կեսին մարտերը շարունակվել են Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան հատվածում։ Ադրբեջանի ԶՈւ ունենալով տեխնիկայի և կենդանի ուժի ակնառու առավելություն՝ գրավել են Մարտակերտի շրջանի դաշտային մասը՝ իր խոշոր բնակավայրերով։ Հյուսիսային Արցախում և Մարտակերտի շրջանում Ադրբեջանի ազգային բանակի լայնածավալ հարձակման հետևանքով բռնագադթել են ավելի քան 40 հազար բնակիչ, ավերվել ու հրկիզվել տասնյակ բնակավայրեր։ Հուլիսի 4-ին Լենինավանի, Կարմիրավանի և Փափրավենդի կողմից հակառակորդը հարձակվել է Մարտակերտ քաղաքի վրս։ Կատաղի մարտերից հետո հայկական ինքնապաշտպանական ջոկատները ստիպված թողել են Մարտակերտ քաղաքը և նահանջել դեպի Ներքին Հոռաթաղ գյուի դիրքերը։ Մարտական գործողությունների ամբողջ ընթացքում Մարտակերտը ռմբակոծվել է ՍՈւ-25 ինքնաթիռից։ Նույն օրը հակառակորդը գրավել և հրկիզել է Հաթերքը, վերահսկողության տակ վերցրել Մոխրաթաղ, Դամիրլու, Կուսապատ, Մեհմանա, Ջանյաթաղ և այլ գյուղեր։ Հուլիսի 10-ի դրոււթյամբ, ռազմաճակատի գիծն անցնում էր Դրմբոն-Գյուլաթաղ հատվածով և վտանգվել էր Չլդրան-Սրխավենդ-Ղազանչի մարտագծի դիրքերը։ հայկական ուժերն այդ ընթացքում անցել են խորը պաշտպանության և հետագայում կարողացել են կասեցնել հակառակորդի առաջխաղացումը Չլդրան գյուղի ուղղությունում և մարտագծում նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը։ Դրմբոնից Չլդրան տանող խաչմերուկի մոտ տեղի ունեցած մարտերից հետո ինքնապաշտպանական ուժերն անցել են հակաաաձակման։ Հուլիսին ազատագրվել են Մեհմանա, Կուսապատ, Գյալաթաղ, Ջանյաթաղ, Մոխրաթաղ, Հաթերք, Զարդախաչ, Իմերեթ–Քերավանդ, Չափար, Ներքին Հոռաթաղ և այլ գյուղեր։ Օգոստոսին հակառակորդի քելբաջարյան խմբավորմանը հաջողվել է վերագրավել Գետավան, Չափար, Զարդախաչ ու Հաթերք գյուղերը և հարձակումներ ձեռնարկել Գյուլաթաղ, Մեհմանա և Հարությունագոմեր գյուղերի ուղղաթյամբ։ Ամառային այս գործողությունների ընթացքում հակառակորդը տվել է շուրջ 3 հազար սպանված, կորցրել 40 տանկ և 60 ՀՄՄ։ 1992-ի հոկտեմբերին հյուսիսային ռազմաճակատի ղեկավար է նշանակվել Կենտրոնական ՊՇ-ի հրամանատար Սամվել Կարապետյանը։ Չլդրան զյուղի ուղղությամբ Կենտրոնական և Մարտակերտի ՊՇ-ները, զարգացնելով հարձակողական գործողությունները, ազատագրել են Կոճողոտ, Վերին Հոռաթաղ գյուղերը և մոտեցել Հարությունագոմերի ու Վաղուհասի մատույցներին։ Սակայն թևերում գործող ուժերի կրած անհաջողության պատճառով ստիպված նահանջել են դեպի ելման դիրքերը։ Նոյեմբեփ 15-ին ՊԲ ստորաբաժանումներն ազատագրել են Չլդրան գյուղը և մոտեցել Թարթառ-Մարտակերտ-Քելբաջար մայրուղուն, իսկ նոյեմբերի 17-ին մարտերը շարունակվել են Վաղահաս գյաղի մատույցներում։ 1993-ի հունվար-փետրվարին մարտական թեժ գործողություններ են ծավալվել հյոսիսային ռազմաճակատում։ Ըստ օպերատիվ պլանի՝ հարձակում պետք է ձեռնարկվեր Վաղուհաս-Զագլիկ–Թալիշ, Չլդրան-Դրմբոն-Կոաապատ-Մարտակերտ և Սրխավենդ-Բաշ Գյունեփայա-Մանիքլու-Ջանյաթաղ-Գյուլաթաղ-Մարտակերտ ուղղություններով։ Ռազմական գործողությունն իրականացրել են Կենտանական ՊՇ, 54-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը, ՀՀ տարբեր շրջանների ազատամարտիկներից կազմված մահապարտների և այլ կամավորական ջոկատներ։

Փետրվարի 25-ի դրությամբ, Մարտակերտի շրջանի գրեթե բոլոր կարևորագայն մարտական դիրքերը, ինչպես նաև Մարտակերտ-Քելբաջար մայրուղին վերահսկել են հայկական ուժերը։ Մանիքլու–Ջանյաթաղ-Գյուլաթաղ ուղղությունում կենտրոնացված էին Մարտակերտի ՊՇ (հրամանատար՝ Ն. Դանիելյան), Մարտունիի ՊՇ (Մ. Մելքոնյան), Շուշիի առանձնակի գումարտակի (Պ. Ղևոնդյան) ստորաբաժանումները, որոնք կարճ ժամանակահատվածում ազատագրել են մի շարք բնակավայրեր, Սարսանգի հիդրոհանգույցը, «Պուշկենյալ» և հեռուստաաշտարակի բարձունքները։ 1993-ի հալիսին ՊԲ զորամիավորումները, զարգացնելով հարձակողական գործողությանները, տևական մարտերի հետո ազատագրել են Մարտակերտ քաղաքը, շրջանի լեռնային, նախալեռնային և մնացած բնակավայրերը (բացառաթյամբ՝ 7 գյուղերի)։ Արցախի ՊԲ զորամասերն անցել են գերիշխող բարձունքների և հիմնական ճանապարհային ուղղությունների պաշտպանության։ 1993-ի վերջին և 1994-ի սկզբներին տեղային կարճատև մարտերից հետո Մարտակերտի շրջանում հաստատվել է խաղաղություն և սկսվել ազատագրված բնակավայրերի վերաբնակեցումը։[4]

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:ԼՂՀ-անավարտ