«Նորաշեն (Տավուշի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝) |
|||
Տող 149. | Տող 149. | ||
[[Պատկեր:Norashen (Tavush) central street.jpg|աջից|240px|մինի|Գյուղի կենտրոնական փողոցը]] |
[[Պատկեր:Norashen (Tavush) central street.jpg|աջից|240px|մինի|Գյուղի կենտրոնական փողոցը]] |
||
* [[Արտավազդ Ավագյան]], հայ խորհրդային [[Կենսաբանություն|կենսաբան]] և [[Ծագումաբանություն|ծագումնաբան]]։<ref>[http://www.cnshb.ru/AKDiL/akad/base/RA/000693.shtm Ավագյան Արտավազդ Արշակի (Ռուսերեն)]</ref> |
* [[Արտավազդ Ավագյան]], հայ խորհրդային [[Կենսաբանություն|կենսաբան]] և [[Ծագումաբանություն|ծագումնաբան]]։<ref>[http://www.cnshb.ru/AKDiL/akad/base/RA/000693.shtm Ավագյան Արտավազդ Արշակի (Ռուսերեն)]</ref> |
||
* [[Արշալույս Փայտյան]], ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, [[գեներալ-լեյտենանտ]] |
* [[Արշալույս Փայտյան]], ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, [[գեներալ-լեյտենանտ]] |
||
* [[Արտակ Հերիքյան]], լրագրող |
* [[Արտակ Հերիքյան]], լրագրող |
||
* [[Վաչե Ավագյան]], կենսաբանական գիտությունների դոկտոր, |
* [[Վաչե Ավագյան]], կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
||
* [[Աշոտ Հակոբյան (բայկեր)]], բայկեր |
* [[Աշոտ Հակոբյան (բայկեր)]], բայկեր |
||
05:18, 25 Ապրիլի 2014-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Նորաշեն | |||
Նորաշենը հարավից | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Տավուշի մարզ | ||
Գյուղապետ | Գոռ Աբրահամյան | ||
Հիմնադրված է | 1835 թ. | ||
Մակերես | 10.9[1] կմ² | ||
ԲԾՄ | 1030[1] մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1 746[2] մարդ (2008) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 2114 | ||
| |||
Նորաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի արևելյան մասում, սահմանակից է Չորաթան, Արծվաբերդ, Վերին Կարմիր Աղբյուր և Մովսեսգյուղ գյուղերին, իսկ Ադրբեջանի սահմանից ուղիղ գծով գտնվում է 4 կմ է հեռավորության վրա[3]։
Համաձայն որոշ աղբյուրների, գյուղի անվանումը առաջացել այն բանից հետո, երբ մի խումբ լեզգիներ անցնելով այստեղով, ծաղրել են տեղացի հայերին ասելով. Ձեռք չտաք սրանց, նոր շեն է, կքանդվի։ Դրանից հետո գյուղը սկսել են կոչել Նորաշեն[4]։
Աշխարհագրություն
Նորաշենի հարևան գյուղերն են Վերին Կարմիր Աղբյուրն է,Արծվաբերդը, Մովսեսգյուղը և Չորաթանը։ Մոտակայքում գտնվում է կիկլոպյան ամրոց։
Նորաշեն համայնքը զբաղեցնում է 1089 հա տարածք[1], որից՝
- 53 հա արոտներ,
- 623 հա վարելահողեր
- 103 հա անտառ
Հեռավորությունը Երևանից կազմում է 214 կմ, մարզկենտրոն Իջևանից՝ 74 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 3 կմ[1]։
Գյուղի հարավային մասում գտնվում են մ.թ.ա. 2-րդ հզմ “Պիլուր պատ”, Ձորաբերդ և “Սև լեռ” ամրոցները, իսկ 1 կմ արևմուտք՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. “Ահագնի” ամրոցը։
Կլիմա
Նորաշենը գտնվում է բարեխառն գոտում, ամռանը՝ + 29 C, ձմռանը՝ - 30 C[1]։
Պատմություն
Ռուսական կայսրություն
Գյուղը հիմնադրվել է 1835 թվականին ներկայիս Ադրբեջանի տարածքում ջարդերից փրկված մի քանի տասնյակ հայկական ընտանիքների կողմից։
19-րդ դարի վերջին գյուղը այցելած եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցը իր «Արցախ» գրում էր.
Հիմնուած Չորաթանի արևմտեան կողմում մի փոքր ձորակի ձախ լանջին վերայ. բնակիչք բնիկ. հողն արքունի, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն. անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 19 մետր 75 սանթիմ, լայնութիւնն 10 մետր 45 սանթիմ. քահանայ մի:
Ծուխ 38. ար. 351, իգ. 262. Միդասեան ծխական ուսումնարան, աշակերտք 40, թոշակատու 35, տարեկան ռոճիկ վարժապետի 300 րուբլի:[5] |
Խորհրդային Հայաստան
Խորհրդային տարիներին բնակվայրը մտնում էր Հայկական ԽՍՀ-ի Շամշադինի շրջանի կազմի մեջ։ Նորաշենը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին. գյուղը տվել է 32 ազատամարտիկ, որոնցից հինգը զոհվել են և մեկը դարձել է հաշմանդամ[3]։
Հայաստանի Հանրապետություն
Վերջին տարիներին Նորաշենում կատարվել են որոշ աշխատանքներ՝ նորոգվել է միջնակարգ դպրոցի շենքը (Հայ-ամերիկյան կրթական ծրագրով), վերակառուցվել է խմելու ջրագիծը (ՀՊԾ-ՍԱԴ-ի կողմից), վերանորոգվել է տնամերձերի ոռոգման համակարգը (ՀՍՆՀ-ի կողմից)։ Այժմ Նորաշենի գլխավոր խնդիրներն են մշակույթի տան և գյուղապետարանի շենքերի նորոգումն ու համայնքային ճանապարհների նորոգումը[3]։
Բնակչություն
Ներկայումս Նորաշենն ունի 527 տնտեսություն (516 ընտանիք[1])՝ 1897 բնակիչներով[3]։
Տարեթիվ | Բնակչություն[6] |
---|---|
1831 | 147 |
1873 | 349 |
1886 | 484 |
1897 | 615 |
1908 | 233 |
1914 | 259 |
1914 | 259 |
1916 | 839 |
1922 | 981 |
1926 | 1174 |
1931 | 1302 |
1939 | 1490 |
1959 | 1802 |
1980 | 881 |
Տնտեսություն
Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է դաշտավարությունը և անասնապահությունը[3]։ Գյուղը մասնակի ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազաֆիկացված է[1]։
Մշակույթ
Դպրոց
Նորաշենն ունի 750[1] աշակերտական տեղով միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է շուրջ 202 աշակերտ, տիպային մշակույթի տուն՝ 340 տեղանոց, գրադարան, մանկապարտեզ, ինչպես նաև առևտրի ու կենցաղային օբյեկտներ[3]։ Նորաշենի տարրական դպրոցը կառուցվել 1921 թվականին (ունեցել է 4 դասարան), իսկ 7-ամյա դպրոցը՝ 1937-ին (մշակույթի տան մոտ, դեպի արևելք)։ Միջնակարգ դպրոցի կառուցվել է 1961 թվականին և աշխատել է 1962-ից։ Փաշո Կարապետի Ավագյանը Թբիլիսիում մանկավարժական կրթություն ստանալուց հետո 1924-1935 թթ. աշխատել է շրջանի տարբեր դպրոցներում։ 7 տարի Նորաշենի դպրոցում աշխատել է որպես ուսուիցչ, ուսումնավար և տնօրեն։
Եկեղեցի
Գյուղը ուներ Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը քանդված է եղել 20-րդ դարի սկզբին։
Հայտնի անձինք
- Արտավազդ Ավագյան, հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան։[7]
- Արշալույս Փայտյան, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ
- Արտակ Հերիքյան, լրագրող
- Վաչե Ավագյան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Աշոտ Հակոբյան (բայկեր), բայկեր
Պատկերասրահ
Տես նաև
- Ալաթալա
- Նորաշենի կիկլոպյան ամրոց
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորաշեն, Տավուշի մարզ)
- Նորաշենի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Տավուշի մարզ)
Արտաքին հղումներ
- Նորաշենի ուսուցչուհիները տաբատ չեն կրում
- Նորը լավ մոռացված հինն է
- Նորաշենը publicdata.am կայքում
- Նորաշենի միջնակարգ դպրոցը
- Նորաշենի անտառային տարածքը
- Նորաշենի գյուղապետարան
Տեսանյութեր
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Տավուշի մարզպետարան. Նորաշեն
- ↑ Տավուշի մարզի մարդահաշիվը (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Տավուշի մարզի պաշտոնական կայքը՝ Նորաշեն գյուղ
- ↑ Հայկական ավանդապատումներ. գյուղեր, գավառներ, քաղաքներ
- ↑ եպ. Մակար Բարխուդարյանց, Արցախ, Բաքու, «Արօր» — 329, էջեր 329 — 405 էջ։
- ↑ Ա.Ա. Գյուրջինյան, «Շամշադին (Տավուշ): Պատմաաշխարհագրական և կրթալուսավորական ակնարկներ», Երևան, ««Լույս»», 1989 — 30-31, էջեր 30-31 — 237 էջ. — 4000 հատ։
- ↑ Ավագյան Արտավազդ Արշակի (Ռուսերեն)
|