«Լերնեյան հիդրա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «մինի|Լերնեյան Հիդրա '''Լերնեյան Հիդրա''',բազմագլուխ ջրային օձ...»:
(Տարբերություն չկա)

11:04, 21 Ապրիլի 2014-ի տարբերակ

Լերնեյան Հիդրա

Լերնեյան Հիդրա,բազմագլուխ ջրային օձ հին հունական դիցաբանության մեջ: Հարյուրագլուխ հրեշ Տիփոնի և կես կին-կես օձ Եքիդնայի դուստրը: Լերնեի ճահճուտում (Արգոլիդի ծոցի ափին) բնակվող Հիդրան իբր բնաջնջել Է նախիրներն ու հոտերը, ամայացրել շրջակայքը: Համարվել Է անպարտելի, քանի որ ինը գլուխներից մեկը եղել Է անմահ, իսկ մյուսները կտրվելուց հետո վերստին բուսնել են: Հիդրային սպանել Է Հերակլեսը: Փոխաբերական իմաստով Հիդրա խոսքի մեջ օգտագործվում Է նշելու որևէ երևույթի հրեշավորությունը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։