«Կարակուլյան ոչխար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հեռացվել է Կատեգորիա:Ոչխարներ ՀոթՔաթ գործիքով
Տող 12. Տող 12.


[[Կատեգորիա:Ոչխարի ցեղեր]]
[[Կատեգորիա:Ոչխարի ցեղեր]]
[[Կատեգորիա:Ոչխարներ]]

10:32, 19 Ապրիլի 2014-ի տարբերակ

Կարակուլյան ոչխար
Կարակուլյան գառ

Կարակուլյան ոչխար, ճարպապոչավոր, կոպտաբուրդ մորթատու-կաթնատու ոչխարների ցեղ։

Հարմարված են չոր և շոգ կլիմային, պահանջկոտ չեն։ Մաքիների միջին քաշը 45—50 կգ է, խոյերինը՝ 55—65, երբեմն՝ մինչև 80 կգ, բրդատվությունը համապատասխանաբար՝ 2—3 կգ և 3—3,5 կգ։

Մաքիները անեղջյուր են, իսկ խոյերն ունեն զարգացած եղջյուրներ։ Իրանը միջին չափի է, վերջավորությունները՝ ամուր, պոչը՝ երկար։ Ըստ մարմնակազմության լինում են նուրբ, ամուր և կոպիտ տիպերի։ Հիմնական արտադրանքը մորթին է (տես Կարակով)։ Միսը և ճարպը համեղ են։ Բուրդը՝ 8—9 սմ երկարությամբ, կոպիտ է և տարասեռ, օգտագործվում է գորգագործության մեջ։ Գույնը՝ սև (85—90%), գորշ, դարչնագույն և այլ երանգներով։

Կարակուլյան ոչխարները բուծվում են միջինասիական պետություններում, ինչպես նաև Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդավայում։[1]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հոտոր 5 , էջ 299
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։