«Յոհան Գոթֆրիդ Հերդեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1744 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 5. Տող 5.
[[Կատեգորիա:Գերմանացի գրողներ]]
[[Կատեգորիա:Գերմանացի գրողներ]]
[[Կատեգորիա:Գերմանացի փիլիսոփաներ]]
[[Կատեգորիա:Գերմանացի փիլիսոփաներ]]
[[Կատեգորիա:1744 ծնունդներ]]

08:23, 17 Ապրիլի 2014-ի տարբերակ

Ցոհան Գոթֆրիդ Հերդեր

Ցոհան Գոթֆրիդ Հերդեր, ( ծնվել է 1744 թվականի օգոստոսի 25-ին, մահացել 1803 թվականի դեկտեմբերի 18-ին), գերմանացի փիլիսոփա, գրող, լուսավորիչ: Նրա «Գաղափարներ մարդկության պատմության փիլիսոփայության շուրջ» (մաս 1-4, 1784-1791 թվականներ) երկը համակված է այն գաղափարով, որ մարդկային պատմության ամեն մի դարաշրջան յուրահատուկ է: Հերդերը ընդգծում է տարբեր ժողովուրդների, մասնավորապես՝ հարավ-սլավոնական ժողովուրդների հոգևոր մշակույթի յուրահատկությունը: Այստեղ Հերդերը խոսում է նաև հայերի ու Հայաստանի մասին: Հայերենը համարելով «հնադարյան հրաշալի լեզու»՝ նա նշում է, որ այդ լեզուն կրող ժողովրդի երկիրը դարեր շարունակ ասպատակել են պարսիկները, հռոմեացիները, թուրքերը և ուրիշներ, որոնք խոչընդոտել են նրան՝ կառուցելու «գիտության ու պետության իր շենքը»: Հերդերը մարդկության զարգացման բարձրագույն սկզբունքը համարել է մարդկայնության, այսինքն՝ բանականության ու արդարության իրականացումը («Նամակներ մարդկայնությունը խրախուսելու մասին», 1794-1797 թվականներ): Մարդասիրությունը դիտելով որպես մարդուն բնորոշ սկզբունք, որն ի սկզբանե հատուկ է նրան և բնութագրում է նրա էությունը, Հերդերը այդ կապակցությամբ մարդուն օրգանական աշխարհում դիտում է որպես «բնության առաջին ազատարձակի», որը երկակի ծագում ունի՝ բնական ու հոգևոր: Գրել է «Գերմանական նորագույն գրականության մասին: «Պատառիկներ» (1766-1768 թվականներ), «Քննադատական թավուտներ» (1769 թվական), «Հին և նոր ժամանակներում ժոդովուրդների բարքերի վրա բանաստեղծական արվեստի ազդեցության մասին» (1781 թվական) և այլ աշխատություններ: «Ուսումնասիրություն լեզվի ծագման մասին» (1772 թվական), «Շեքսպիր» և «Հատված Օսիանի ու հին ժողովուրդների երգերի վերաբերյալ նամակագրությունից» (1773 թվական) գործերում Հերդերը ստեղծեց ժողովրդական պոեզիայի տեսությունը, որը դարձավ «Գրոհի և փոթորկի» գրական մանիֆեստը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։