«Ալֆրեդ Հետներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ավելացվեց Կատեգորիա:1941 մահեր ՀոթՔաթ գործիքով
չ Haykkhloyan տեղափոխեց էջը «Հետներ»-ից «Ալֆրեդ Հետներ»: Հետներ
(Տարբերություն չկա)

07:47, 17 Ապրիլի 2014-ի տարբերակ

Ալֆրեդ Հետներ, (ծնվել է 1859 թվականի օգոստոսի 6-ին, մահացել 1941 թվականի օգոստոսի 31-ին), գերմանացի աշխարհագրագետ, ճանապարհորդ: Լայպցիգի և Հայդելբերգի համալսարանների պրոֆեսոր: 1895 թվականին հիմնադրել և 40 տարի գլխավորել է «Գեոգրաֆիշե ցայտշրիֆտ» հանդեսը: Հետների աշխատությունները հարուստ են փաստական նյութով: Աշխարհագրության մեթոդոլոգիայի հարցում կրել է իդեալիստական փիլիսոփայության ազդեցությունը: Հետները ուներ մեթոդաբանական իր մոտեցումը, աշխարհագրությունը դասում էր տարածական («խորոլոգիական») գիտությունների շարքը և գտնում էր, որ այն պետք է ուսումնասիրի առարկաների և երևույթների տարածական փոխհարաբերությունները երկրի մակերևույթին՝ առանց շոշափելու նրանց էությունն ու զարգացումը: Լինելով «Միասնական աշխարհագրության» կողմնակից՝ նրա կազմից հանել էր ֆիզիկական աշխարհագրությունը: Հետները մարդուն համարում էր բնական լանդշաֆտի բաղադրամասերից մեկը և անտեսում հասարակություն հասկացությունն ու նրա զարգացման օրինաչափությունները:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։