«Հովվերգություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «մինի|աջից|[[Ալվան Ֆիշեր, Հովվերգություն ներյայացնող նկար 1854]] '''Հ...»:
(Տարբերություն չկա)

08:22, 16 Ապրիլի 2014-ի տարբերակ

Ալվան Ֆիշեր, Հովվերգություն ներյայացնող նկար 1854

Հովվերգություն, (իդիլիա, բուկոլիկա), անտիկ պոեզիայի ժանրերից: Կյանքի երանելի վիճակ պատկերող ստեղծագործություններ, որտեղ ներկայացված են բնության մեջ, գյուղում ապրող և աշխատող հասարակ մարդկանց կերպարներ ու հարաբերություններ: Հովվերգությունները բնութագրվում են առնչությունների բնականությամբ, բնության գեղեցկությունների ու մարդու անվրդով կյանքի ներդաշնակությամբ: Հովվերգության հիմնադիրն է Թեոկրիտոսը (մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում): Հովվերգություններ գրել են Մոսխը (մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում), Վիրգիլիոսը (մեր թվարկությունից առաջ 1-ին դարում) և ուրիշներ: Հովվերգությունը իր երկրորդ ծաղկումն ապրել է 17-18-րդ դարերում (Ս. Գեսների, Ի. Ֆոսի կողմից): Հովվերգության բնույթ ունեն քաղաքակրթության և հասարակական կյանքի դժվարություններից հեռու բանաստեղծական պատկերները:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։