«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: → , ր: → ր։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի''', [[Ամենայն Հայոց կաթողիկոս]] 1866-ից։ Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն։
'''Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի''', [[Ամենայն Հայոց կաթողիկոս]] 1866-ից։ Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն։
Ծնվել է 1813 թ.-ի հուլիսի 5-ին Կոստանդնուպոլսում, մահացել է 1882թ.-ի դեկտեմբերի 6-ին, Վաղարշապատում։
Ծնվել է 1813 թ.-ի հուլիսի 5-ին Կոստանդնուպոլսում, մահացել է 1882 թ.-ի դեկտեմբերի 6-ին, Վաղարշապատում։
Նրա աճյունն ամփոփված է Մայր Տաճարի բակում։
Նրա աճյունն ամփոփված է Մայր Տաճարի բակում։
1827-1829 թթ.ին սովորել է Գում Գափուի պատրիարքական ժառանգավորաց վարժարանում, որտեղ աշակերտել է նշանավոր մտավորական Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանին։ 1830-ին պատրիարք Կարապետ Պալաթեցու կողմից նշանակվել է պատրիարքարանի փոխանորդարանի քարտուղար։ 1834-ին ստացել է սարկավագության աստիճան, 1835-ին ձեռնադրվել է Կ. Պոլսի Սբ. Աստվածածին, Սբ. Խաչ և Սբ. Հարություն եկեղեցիների քարոզիչ։ Նրա ջանքերով է ստեղծվել Կ. Պոլսի առաջին հայկական եկեղեցական երգչախումբը։

Տող 17. Տող 17.

{{կաթողիկոսներ}}
{{կաթողիկոսներ}}
[[Կատեգորիա:1813 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հուլիսի 5 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Կոստանդնուպոլիս քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:1882 մահեր]]
[[Կատեգորիա:Դեկտեմբերի 6 մահեր]]
[[Կատեգորիա:Էջմիածին քաղաքում մահացածներ]]

07:32, 16 Ապրիլի 2014-ի տարբերակ

Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի, Ամենայն Հայոց կաթողիկոս 1866-ից։ Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն։ Ծնվել է 1813 թ.-ի հուլիսի 5-ին Կոստանդնուպոլսում, մահացել է 1882 թ.-ի դեկտեմբերի 6-ին, Վաղարշապատում։ Նրա աճյունն ամփոփված է Մայր Տաճարի բակում։ 1827-1829 թթ.ին սովորել է Գում Գափուի պատրիարքական ժառանգավորաց վարժարանում, որտեղ աշակերտել է նշանավոր մտավորական Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանին։ 1830-ին պատրիարք Կարապետ Պալաթեցու կողմից նշանակվել է պատրիարքարանի փոխանորդարանի քարտուղար։ 1834-ին ստացել է սարկավագության աստիճան, 1835-ին ձեռնադրվել է Կ. Պոլսի Սբ. Աստվածածին, Սբ. Խաչ և Սբ. Հարություն եկեղեցիների քարոզիչ։ Նրա ջանքերով է ստեղծվել Կ. Պոլսի առաջին հայկական եկեղեցական երգչախումբը։ 1841թ.-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի։ 1848թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1858թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը։ 1866թ.-ի սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Օծումը տեղի է ունեցել 1867թ.-ի մայիսի 21-ին։ Գևորգ Դ կաթողիկոսը ծավալել է շինարարական լայն գործունեություն։ 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել Սուրբ Գայանե վանքը, այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն։ Կաթողիկոսը հետևողական աշխատանքներ է կատարել հայկական բոլոր եկեղեցիներում միակերպ ժամերգություն մտցնելու ուղղությամբ։ Նրա ջանքերով են ստոեղծվել «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց» (1875), «Ժամագիրք» (1877), «Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց» (1882) գրքերը։ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսի։

Արտաքին հղումներ

Նախորդող՝
Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցի
Կաթողիկոս
1866–1882
Հաջորդող՝
Մակար Ա Թեղուտցի