«Մաղաքիա Օրմանյան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 90. | Տող 90. | ||
== Գրականություն == |
== Գրականություն == |
||
* Յովսէփեան Գարեգին, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան և կաթողիկոսական ընտրութիւն, II հրատ., Թիֆլիս, 1911 թ.։ |
* Յովսէփեան Գարեգին, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան և կաթողիկոսական ընտրութիւն, II հրատ., Թիֆլիս, 1911 թ.։ |
||
* [http://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k130221k/f3.image.r=ORMANIAN.langEN Եգիպտոսի առաջնորդութիւնը եւ Օրմանեան սրբազան, Աղեքսանտրիա, 1912։] |
|||
* Սիրունի Հ., Օրմանյան և իր ժամանակը,- «Էջմիածին», 1961, N 5։ |
* Սիրունի Հ., Օրմանյան և իր ժամանակը,- «Էջմիածին», 1961, N 5։ |
||
* Վահան աբեղա Գալամգարյան, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը Գևորգյան ճեմարանի աստվածաբանութեան դասախոս,- «Էջմիածին», 1956, N 6, էջ 46-52։ |
* Վահան աբեղա Գալամգարյան, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը Գևորգյան ճեմարանի աստվածաբանութեան դասախոս,- «Էջմիածին», 1956, N 6, էջ 46-52։ |
21:29, 8 Ապրիլի 2014-ի տարբերակ
Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Կ. Պոլսի հայոց պատրիարք (1841–1918), աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային պահպանողական ուղղության հասարակական գործիչ։
Կենսագրությունը
Ծնվել է 1841թ. փետրվարի 11(23)ին, Կ. Պոլսում։
Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսում, 1851-ից ուսումը շարունակել Հռոմի Անտոնյանց Ս. Լուսավորիչ վանքում, 1858-ից՝ Վատիկանի հոգևոր դպրոցում։
Նույն թվին ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան՝ նշանակվել է Հռոմի Քարոզչության դպրոցում հայերենի ուսուցիչ։
1866-ին վերադարձել է Կ. Պոլիս, նշանակվել Անտոնյանց միաբանության քարտուղար, իսկ 1867-ին՝ ստանձնել Հռոմի Անտոնյանց վարժարանի տեսչի պաշտոնը։ 1868-ին Հռոմում ստացել է իմաստասիրության, աստվածաբանության և եկեղեցական իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան, ընտրվել Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ։
1870-ին խուսափելով կաթոլիկ հոգևորականության հալածանքներից, վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ զբաղվել է հրապարակախոսությամբ՝ ֆրանսիական և հայկական թերթերում տպագրած հոդվածներով բացահայտ պայքարել հայ կաթոլիկ համայնքը պառակտելու, հայ կաթոլիկների մեջ հայկական ավանդությունները վերացնելու Վատիկանի քաղաքականության դեմ։
Այդ շրջանում է գրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու և հայոց վեճը լուսաբանող աշխատություններ, ինչպիսիք են՝ «Արևելյան հայ-կաթողիկե հայերը» (1870, իտալերեն), «Արևելյան կաթոլիկաց կրոնական ազատությունը և քաղաքացիական իրավունքները» (1872, ֆրանսերեն), «Ռևերսորուս կամ Հայք և պապություն» (1872, իտալերեն), «Վատիկան և Հայք»[1] (1873, ֆրանսերեն) գրքերը, որոնք 1874-ին ներառվել են Վատիկանի արգելած գրքերի ցանկի մեջ։
1875-ին Իտալիայում հանդիպել է երկրի ազգ-ազատագրական պայքարի ղեկավար Ջ. Գարիբալդիին, նրա հետ քննարկել հայ և իտալացի ժողովուրդների ազատագրական պայքարին վերաբերող հարցեր։
1876-ին վերջնականապես որոշել է խզել իր կապերը Վատիկանի հետ և հրաժարվել է կաթոլիկությունից։ 1877-ին դիմել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսես արք. Վարժապետյանին՝ Հայ եկեղեցու գիրկը դառնալու խնդրանքով։
1879-ին Կ. Պոլսի Գումգափուի Մայր եկեղեցում Վարժապետյան պատրիարքի ձեռքից ստացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու ծայրագույն վարդապետական աստիճան։
Հայ եկեղեցու ծոցում իր գործունեությունն սկսել է որպես քարոզիչ Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
1880-ին նշանակվել է Կարինի թեմի առաջնորդ, վճռական դեր խաղացել Կարինի Սանասարյան վարժարանի բացման (1881) գործում, ստանձնել վարժարանի տեսչական մարմնի նախագահությունը, կապեր հաստատել իր աթոռանիստ Կարինում 1881-ին ստեղծված «Պաշտպան Հայրենյաց» ազատագրական գաղտնի կազմակերպության ղեկավարների հետ, աջակցել նրանց կազմակերպչական աշխատանքներում։
1886-ին Ս. Էջմիածնում Մակար Ա. Թեղուտցի կաթողիկոսը նրան ձեռնադրել է եպիսկոպոս։
1887-ին թողել է Կարինի առաջնորդությունը և Մակար Ա Թեղուտցու կոնդակով հրավիրվել Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում աստվածաբանություն դասավանդելու։
Նրա շնորհիվ ճեմարանում դասավանդվող աստվածաբանական առարկաների հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջանում։ Օրմանյանի միջնորդությամբ եվրոպական համալսարաններում իրենց կրթությունն են շարունակում ճեմարանական իր սաները՝ Կոմիտաս վարդապետը, Գարեգին Ա Հովսեփյանցը, Կարապետ Տեր-Մկրտչյանը, Գևորգ Զ Չորեքչյանը, Երվանդ Տեր-Մինասյանը և այլն։
Օրմանյանի ազատագրական տոգորումները և ազատախոհ ճառերը գրավել են ցարական իշխանությունների ուշադրությունը, և նա, ռուսահպատակ չլինելու պատրվակով, արտաքսվել է ռուսական կայսրության սահմաններից։
1889-ին վերադարձել է Կ. Պոլիս և նշանակվել Արմաշի վանքի վանահայր և իր կազմակերպած դպրեվանքի տեսուչ։
Օրմանյանը Կ.Պոլսի հայոց պատրիարք է ընտրվել սուլթան Աբդուլ Համիդ II-ի արյունոտ բռնապետության պայմաններում, երբ Կ. Պոլսում ու Արևմտյան Հայաստանի նահանգներում սկսվել էին հայկական ջարդերն ու տեղահանությունները։
Ստեղծված իրավիճակում Օրմանյան պատրիարքը հնարավոր միջոցներով փորձել է մեղմացնել Աբդուլ Համիդ II-ի՝ հայերի դեմ ունեցած ատելությունը, կանխել ավելի մեծ աղետները և քիչ թե շատ տանելի վիճակ ստեղծել։
Նա իր զգույշ և պահպանողական քաղաքականությամբ առաջ է բերել Կ. Պոլսի ազգային որոշ շրջանակների, ինչպես նաև՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հոգևորականության մի մասի դժգոհությունը և հանիրավի ամբաստանվել է[2]։
1906-ին, Հայոց Ազգային սահմանադրության վերաքննման և, փաստորեն, արգելման վերաբերյալ Աբդուլ Համիդ II-ի հրամանի առիթով Օրմանյանը սուլթանին ներկայացրել է հրաժարական, որը չի ընդունվել։
1908-ի հուլիսի 16-ին Կ. Պոլսում կազմակերպված բազմամարդ ցույցի մասնակիցները խուժել են պատրիարքարան և Օրմանյանինին հայտարարել պաշտոնանկ։
«Հիշատակագիրք երկոտասանամյա պատրիարքության» գրքում (1910) նա հերքել է իր դեմ եղած ամբաստանությունները։ 1913-ի հունվարի 3-ին Ազգային երեսփոխանական ժողովը, որտեղ ի պաշտպանություն Օրմանյանի ճառով հանդես է եկել գրող Գրիգոր Զոհրապը, արդարացրել է նախկին պատրիարքին։
Նույն թվին Օրմանյանն ընտրվել է եկեղեցական համագումարի պատգամավոր, կրոնական ժողովի անդամ և ապա՝ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ, բայց հրաժարվել է ստանձնել այդ պաշտոնը։
1914–17-ին Օ. Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում վարել է մի շարք պաշտոններ, դասավանդել ժառանգավորաց վարժարանում։
1918-ին վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ և վախճանվել է։
Երկերը
Օրմանյանը եղել է ժամանակի ամենանշանավոր և բեղմնավոր հայ գիտնական հոգևորականը։ Նա թողել է գրական, գիտական, մատենագրական հարուստ ժառանգություն, եկեղեցապատմական մի շարք կոթողային աշխատություններ, ինչպիսիք են՝
- «Համապատում» (1911)
- «Հայոց եկեղեցին» (1911, թարգմանվել է նաեւ ռուսերեն[3], անգլերեն[4][5], ֆրանսերեն[6] եւ այլ լեզուներով)
- «Ծիսական բառարան»
- «Խոհք եւ խօսք» (յետմահու հրատարակութիւն), Երուսաղեմ, 1929։
և այլն։
Օրմանյանը հրապարակախոսական, դավանական, գիտական և գրական բազմաթիվ հոդվածներ է տպագրել «Մասիս», «Արևելք», «Արարատ», «Լումա» պարբերականներում, հանդես եկել եվրոպական մամուլում։
Ունի մի շարք անտիպ և անավարտ գործեր։
Հայ եկեղեցու պատմությանը և դերին է նվիրված Օրմանյանի «Ազգապատում» կոթողային աշխատությունը՝ Հայ եկեղեցու պատմությունը հասցնելով մինչև Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու ընտրությունը (1908)։
Օրմանյանը, շեշտելով հայ ժողովրդի պատմության մեջ Հայ եկեղեցու կատարած դերը, չի վախեցել ի ցույց դնել նաև այն սայթաքումներն ու ցավալի վրիպումները, որ ունեցել են հայոց կաթողիկոսները։
«Ազգապատում» աշխատության մեջ հեղինակը ցանկացել է դեպքերը ներկայացնել ժամանակագրական կարգով, սակայն, կենտրոնանալով կաթողիկոսների հաջորդականության խնդիրների վրա, հայ ժողովրդի և Հայ եկեղեցու պատմությունը շարադրել է ըստ կաթողիկոսների գահակալության տարիների և պատմության անցքերը կապել ժամանակի կաթողիկոսի հետ։
Իր թերի կողմերով և պատմագիտական վիճելի հայացքներով հանդերձ «Ազգապատում»-ը, իբրև հայ կյանքի յուրօրինակ հանրագիտարան, շատ առումներով այսօր էլ մնում է չգերազանցված։
Մատենագիտություն
- Ormanian M., Le Vatican et les Arméniens, Rome, 1873.
- Օրմանեան Մաղաքիա, Հայոց եկեղեցին, Փարիզ, 1909։
- Օրմանեան Մաղաքիա արքեպս., Համապատում, Կ.Պոլիս, 1911։
- Օրմանեան Մաղաքիա արքեպս., Ազգապատում, հատոր Ա։
- Օրմանեան Մաղաքիա արքեպս., Ազգապատում, հատոր Բ։
- Օրմանեան Մաղաքիա արքեպս., Ազգապատում, հատոր Գ։
- Օրմանեան Արքեպս. Մաղաքիա, Հայկական Երուսաղէմ: Նկարագիր Աթոռոյ Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ, Տպարան Սրբոց Յակոբեանց, 1931, 207 էջ:
- Մաղաքիա Պատրիարք Օրմանեան, Անառակ որդին, Կ. Պոլիս, 2013։
- Օրմանեան Մաղաքիա, Յիշատակագիրք երկու տասնամեայ պատրիարքութեան, պր. 1, Կ. Պոլիս, 1910։
Գրականություն
- Յովսէփեան Գարեգին, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան և կաթողիկոսական ընտրութիւն, II հրատ., Թիֆլիս, 1911 թ.։
- Եգիպտոսի առաջնորդութիւնը եւ Օրմանեան սրբազան, Աղեքսանտրիա, 1912։
- Սիրունի Հ., Օրմանյան և իր ժամանակը,- «Էջմիածին», 1961, N 5։
- Վահան աբեղա Գալամգարյան, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը Գևորգյան ճեմարանի աստվածաբանութեան դասախոս,- «Էջմիածին», 1956, N 6, էջ 46-52։
- Վահրամ Բարունեան, Մաղաքիա արք. Օրմանեան, Մոնթրեալ, 2001:
- Սարուխանյան Նորայր, Հայկական հարցը, արևմտահայ ազատագրական միտքը և Մաղաքիա Օրմանյանը.- «Պատմա-բանասիրական հանդես», 2006, № 1, էջ 50-71։
- Կոստանդյան Է. Ա., Մեսրոպ Մաշտոցն ու գրերի գյուտը Մաղաքիա Օրմանյանի գնահատությամբ (Գրերի գյուտի 1600-ամյակին).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 2005, № 2, էջ 109-117։
- Կոստանդյան Է. Ա., Մաղաքիա Օրմանյանի պատմագիտական հայացքները,- Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները, գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2004, էջ 573-579։
- Կոստանդյան Է. Ա., Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի գնահատությամբ ,- «Էջմիածին», 2005, N Է-Ը, էջ 49-54:
- Կոստանդյան Է. Ա., Հայ եկեղեցու անվանի գործիչն ու գիտնականը (Մաղաքիա Օրմանյանի ծննդյան 170-րդ տարելիցի առթիվ).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 2011, № 3, էջ 19-32։
- Կոստանդյան Է. Ա., Մաղաքիա Օրմանյանի գործունեությունը Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և Արմաշի դպրեվանքում (1887-1896 թթ.).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 2012, № 2-3, էջ 14-31։
Ծանոթագրություններ
- ↑ Ormanian M., Le Vatican et les Arméniens, Rome, 1873.
- ↑ Հովհաննես Հովհաննիսյան, Մաղաքիա Արք.Օրմանյանը և 20-րդ դարասկզբի հայ եկեղեցու բարենորոգչական շարժման հիմնահարցը
- ↑ Архиепископ Магакия Орманян, Армянская Церковь (русский перевод), Ереван, 2012, 240 стр. ISBN 978-99941-949-4-0
- ↑ Malachia Ormanian, The Church of Armenia. Oxford, 1912.
- ↑ Malachia Ormanian, The Church of Armenia. Oxford, 1954.
- ↑ Malachia Ormanian, L'Eglise arménienne, son histoire, sa doctrine, son régime, sa discipline, sa liturgie, sa littérature, son présent, Paris, 1910.
Հղումներ
- Քրիստոնյան Հայաստան հանրագիտարան, էջ 1068
- Ազգապատում
- Վահրամ Փափազյանը Մ. Օրմանյանի մասին
- Магакия Орманян - Часть 2 - Шохакат 2008
- Patriarch Maghakia Ormanian in 1896.
- Maghakia Ormanian, former Patriarch of Constantinople, is welcomed to Alexandria by Boghos Nubar in July 1914.
- Վահրամ Փափազյան, Մաղաքիա Օրմանյան,- «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 2005-07-23։
- ԾՆՆԴԱՎԱՅՐ. Մաղաքիա Օրմանյան
Աղբյուրները
Նշանավոր ճեմարանականներ, Պրակ Ա, Էջմիածին, 2005, էջ 455-463։