«Մոծակներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 22. Տող 22.


Մոծակների ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերը։ Առավել վտանգավոր են ''[[Culicidae]]'' ընտանիքի [[անոֆելես]] սեռի (մալարիային) մոծակները, որոնք փոխանցում են [[մալարիա]]յի և [[վիրուս]]ային ու ճիճվային հիվանդությունների հարուցիչներ։ [[Ոչ մալարիային մոծակներ]]ը (''Culex pipiens pipiens'') փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծային հիվանդություններ ([[դեղին տենդ]], [[տուլարեմիա]] և այլն)։ էգերը ձվադրում են բնական և արհեստական ջրամբարներում (կանգնած և դանդաղահոս ջրերով), ձվերից զարգանում են թրթուրները, որոնք ապրում են ջրում։
Մոծակների ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերը։ Առավել վտանգավոր են ''[[Culicidae]]'' ընտանիքի [[անոֆելես]] սեռի (մալարիային) մոծակները, որոնք փոխանցում են [[մալարիա]]յի և [[վիրուս]]ային ու ճիճվային հիվանդությունների հարուցիչներ։ [[Ոչ մալարիային մոծակներ]]ը (''Culex pipiens pipiens'') փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծային հիվանդություններ ([[դեղին տենդ]], [[տուլարեմիա]] և այլն)։ էգերը ձվադրում են բնական և արհեստական ջրամբարներում (կանգնած և դանդաղահոս ջրերով), ձվերից զարգանում են թրթուրները, որոնք ապրում են ջրում։

=== Ձևաբանական նկարագրություն ===

Մոծակները մանր միջատներ են (երկարությունը 4-14 մմ), երկար վերջույթներով և նեղ թափանցիկ թևերով (թևերի բացվածքը՝ 5 -ից 30 մմ): Շատ տեսակների մարմինը դեղին է, շագանակագույն կամ մոխրագույն, սակայն կան նաև սև կամ կանաչավուն տեսակներ: Փորիկը երկարավուն է՝ բաղկացած է 10 հատվածներից: Կուրծքը լայն է փորիկից: Ոտքերը վերջանում են զույգ ճանկերով: Թևերը ծածկված են թեփուկներով, որոնց կուտակումները երբեմն առաջացնում են կետեր: [[Բեղիկներ]]ը բաղկացած են 15 հատվածներից: Բերանային համակարգը [[ծակող-ծծող բերանային ապարատ|ծակող-ծծող]] տեսակի է: Էգերի մոտ կնճիթը երկար է և բաղկացած է ծակող մազիկներից, որոնք արուների մոտ բացակայում են<ref name="Агринский"/><ref name="Паразитология">Паразитология и инвазионные болезни животных / ''М. Ш. Акбаев, А. А. Водянов, Н. Е. Косминков'' и др.; под ред. М. Ш. Акбаева.</ref>:

Բերանային ապարատը թաքնված է շեփորանման ստորին շրթունքի հետևում, որի ներսում գտվում է ստիլետային խարտոցանման մի քանի ծնոտներ (սծ-ստորին ծնոտ և վծ-վերին ծնոտ): Ծնոտների օգնությամբ մոծակը ծակում է մաշկը, կնճիթը մտցնում մինչև արյունատար մազանոթներ և նույն բերանի հարմարանքներով ծծում է արյունը:

''Չշփոթել''` երբեմն հսկայական մոծակներ են համարում [[երկարոտանի մոծակներ]]ի ընտանիքին պատկանող որոշ միջատների, որոնք ոտքերի և թևերի ձևով նման են մոծակկներին:


== Տարածվածություն ==
== Տարածվածություն ==

16:44, 29 Մարտի 2014-ի տարբերակ

Մոծակ
Մոծակներ
Aedes aegypti
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Culicidae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մոծակներ, երկարաբեղիկ երկթևանիներ (լատին․՝ Nematocera), միջատների ենթակարգ։ Հայտնի է 20 հազար, Հայաստանում՝ ավելի քան 20 տեսակ։ Հանդիպում են ամենուրեք, առավել տարածված Են Արարատյան դաշտում, Սևանի ավազանում և անտառային շրջաններում։ Զազիրքի ամենակարևոր բաղադրիչն են։ Ունեն երկար, բարակ կնճիթ, որի օգնությամբ ծակում են մաշկը և ծծում արյունը։ էգերը սնվում են բույսերի հյութերով կամ մարդու և կենդանիների արյունով (ծծում է իր մարմնի ծավալից 1,5 անգամ ավելի արյուն), արուները՝ միայն բուսական հյութերով։ Հասուն միջատներն օդային կյանք են վարում, իսկ թրթուրները, հարսնյակներն ապրում են ջրում, խոնավ հողում։

Մոծակների ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերը։ Առավել վտանգավոր են Culicidae ընտանիքի անոֆելես սեռի (մալարիային) մոծակները, որոնք փոխանցում են մալարիայի և վիրուսային ու ճիճվային հիվանդությունների հարուցիչներ։ Ոչ մալարիային մոծակները (Culex pipiens pipiens) փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծային հիվանդություններ (դեղին տենդ, տուլարեմիա և այլն)։ էգերը ձվադրում են բնական և արհեստական ջրամբարներում (կանգնած և դանդաղահոս ջրերով), ձվերից զարգանում են թրթուրները, որոնք ապրում են ջրում։

Ձևաբանական նկարագրություն

Մոծակները մանր միջատներ են (երկարությունը 4-14 մմ), երկար վերջույթներով և նեղ թափանցիկ թևերով (թևերի բացվածքը՝ 5 -ից 30 մմ): Շատ տեսակների մարմինը դեղին է, շագանակագույն կամ մոխրագույն, սակայն կան նաև սև կամ կանաչավուն տեսակներ: Փորիկը երկարավուն է՝ բաղկացած է 10 հատվածներից: Կուրծքը լայն է փորիկից: Ոտքերը վերջանում են զույգ ճանկերով: Թևերը ծածկված են թեփուկներով, որոնց կուտակումները երբեմն առաջացնում են կետեր: Բեղիկները բաղկացած են 15 հատվածներից: Բերանային համակարգը ծակող-ծծող տեսակի է: Էգերի մոտ կնճիթը երկար է և բաղկացած է ծակող մազիկներից, որոնք արուների մոտ բացակայում են[1][2]:

Բերանային ապարատը թաքնված է շեփորանման ստորին շրթունքի հետևում, որի ներսում գտվում է ստիլետային խարտոցանման մի քանի ծնոտներ (սծ-ստորին ծնոտ և վծ-վերին ծնոտ): Ծնոտների օգնությամբ մոծակը ծակում է մաշկը, կնճիթը մտցնում մինչև արյունատար մազանոթներ և նույն բերանի հարմարանքներով ծծում է արյունը:

Չշփոթել` երբեմն հսկայական մոծակներ են համարում երկարոտանի մոծակների ընտանիքին պատկանող որոշ միջատների, որոնք ոտքերի և թևերի ձևով նման են մոծակկներին:

Տարածվածություն

Մոծակները ամբողջ երկրագնդում լայնորեն տարածված են և հանդիպում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից: [3] Առավել մեծ է մոծակ սովորականի (լատին․՝ Culex pipiens) արեալը , որը տարածված է ամենուր որտեղ հանդիպում է մարդը՝ նրա հիմնական զոհը: Տաք և խոնավ արևադարձային շրջաններում մոծակներն ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում, իսկ բարեխառն կլիմայով տարածաշրջանների սառը եղանակի ընթացքում՝ նրանք ձմեռում են: Արկտիկական մոծակները տարվա ընթացքում պահպանում են իրենց ակտիվությունը միայն մի քանի շաբաթ, երբ ջերմության ազդեցությամբ սառցադաշտերի վրա կազմավորվում են ջրավազաններ: Այնուամենայնիվ, այս ընթացքում նրանք հասցնում են բազմանալ հսկայական քանակությամբ. մոծակների խմբերը հյուսիսային եղջերուների հոտի յուրաքանչյուր կենդանուց մեկ օրում կարող են ներծծել մինչև 300 մլ արյուն: [4] Մոծակների ձվերը բարեխառն լայնություններում ավելի դիմացկուն են ցրտի բացասական գործոնների հանդեպ, քան տաք կլիմայական գոտիների մոծակների ձվերը: [5][6] Նրանք նույնիսկ կարող են դիմանալ ձյան և բացասական ջերմաստիճանի ազդեցությանը: Բացի այդ, հասուն առանձնյակները կարող են գոյատևել ամբողջ ձմեռվա ընթացքում՝ համապատասխան բնակության պայմանների առկայության դեպքում (օրինակ՝ բնակելի տների ջերմ և խոնավ նկուղները): [7]

Տարածման միջոցներ

Ամբողջ աշխարհով մոծակների տարբեր տեսակներ տարածվածությունը և նրանց տարածումը մեծ հեռավորությունների վրա, որտեղ նրանք աբորիգեններ չեն համարվում, տեղի է ունեցել մարդու շնորհիվ: Առաջին հերթին` ծովային ուղիներով ճանապարհորդությունների շնորհիվ. մոծակների ձվերը, թրթուրները, հարսնյակները տեղափոխվում են ջրով լցված մաշված դողերի կամ պոկված ծաղիկների միջոցով: Սակայն բացի ծովային տրանսպորտից մոծակները էֆեկտիվորեն սովորել են տեղափոխովել սեփական տրանսպորտային միջոցներով, բեռնատարներով, գնացքներով և նույնիսկ ինքնաթիռներով: Այսպիսով, մոծակների տարածումը դժվար է կառավարել և նույնիսկ կարանտինային միջոցները այնքան էլ արդյունավետ չեն և պրակտիկայում դժվար իրականացվող:

Ծանոթագրություններ

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Агринский» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Паразитология и инвазионные болезни животных / М. Ш. Акбаев, А. А. Водянов, Н. Е. Косминков и др.; под ред. М. Ш. Акбаева.
  3. Mullen, Gary; Durden, Lance (2009). Medical and Veterinary Entomology. London: Academic Press.
  4. Fang, Janet (July 21, 2010). «Ecology: A world without mosquitoes». Nature. Nature. 466 (7305): 432–4. doi:10.1038/466432a. PMID 20651669.
  5. Hawley, W. A., Pumpuni, C. B., Brady, R. H. & Craig, G. B. (1989). «Overwintering survival of Aedes albopictus (Diptera: Culicidae) eggs in Indiana». Journal of Medical Entomology. 26 (2): 122–129. PMID 2709388.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Hanson, S. M. & Craig, G. B. (1995). «Aedes albopictus (Diptera: Culicidae) eggs: field survivorship during northern Indiana winters». Journal of Medical Entomology. 32 (5): 599–604. PMID 7473614.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Romi, R., Severini, F. & Toma, L. (2006). «Cold acclimation and overwintering of female Aedes albopictus in Roma». Journal of the American Mosquito Control Association. 22 (1): 149–151. doi:10.2987/8756-971X(2006)22[149:CAAOOF]2.0.CO;2. PMID 16646341.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)