«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 16. Տող 16.


«Ազատության» հետ մեկտեղ էքզիստենցիալիզմի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում «ընտրության» գաղափարը։ Ըստ Սարտրի, մարդը տարբերվում է այլ բնական էակներից հենց իր ընտրության, այդ ընտրության համար իր առջև պատասխանատվություն կրելու հնարավորությամբ։ Ընտրելով իր համար, մարդը միաժամանակ ընտրում է և ամբողջ մարդկության համար։ Ըստ Հայդեգերի, մարդու ընտրությունը ենթադրում է իրեն իր կեցության վերջին հնարավորության՝ մահին դիմակայելու անհրաժեշտությամբ։ Իր ընտրությամբ մարդը կանգնում է մահ-ոչնչի առջև, դիմակայում դրան, հաստատում իր «եսը», կողմնորոշվում ոչնչի համեմատ։ Ըստ կրոնական էքզիստեցիալիզմի, մարդու ընտրությունը տեղի է ունենում Աստծո առջև, իսկ մարդու ճշմարիտ ընտրությունը՝ իր մեջ «Աստծո պատկերի» ընտրության մեջ է։
«Ազատության» հետ մեկտեղ էքզիստենցիալիզմի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում «ընտրության» գաղափարը։ Ըստ Սարտրի, մարդը տարբերվում է այլ բնական էակներից հենց իր ընտրության, այդ ընտրության համար իր առջև պատասխանատվություն կրելու հնարավորությամբ։ Ընտրելով իր համար, մարդը միաժամանակ ընտրում է և ամբողջ մարդկության համար։ Ըստ Հայդեգերի, մարդու ընտրությունը ենթադրում է իրեն իր կեցության վերջին հնարավորության՝ մահին դիմակայելու անհրաժեշտությամբ։ Իր ընտրությամբ մարդը կանգնում է մահ-ոչնչի առջև, դիմակայում դրան, հաստատում իր «եսը», կողմնորոշվում ոչնչի համեմատ։ Ըստ կրոնական էքզիստեցիալիզմի, մարդու ընտրությունը տեղի է ունենում Աստծո առջև, իսկ մարդու ճշմարիտ ընտրությունը՝ իր մեջ «Աստծո պատկերի» ընտրության մեջ է։

'''Էկզիստենցիալիզմ''' (ուշ լատիներեն exsistentia — գոյություն), գոյության [[փիլիսոփայություն]], արդի բուրժուական փիլիսոփայության ուղղություն, որի գլխավոր թեման մարդու անհատական կեցությունն է, նրա կյանքի իմաստն ու ճակատագիրը: Առաջացել է [[առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո [[Գերմանիա]]յում (Հայդեգեր, Ցասպերս), իսկ երկրորդ համաշխարհային պատերազի ժամանակ ձևավորվել է [[Ֆրանսիա]]յում (Մարսել, Սարտր, Կամյու): Էկզիստենցիալիզմի գաղափարները սերում են [[Կիերկեգոր|Կիերկեգորից]], անմիջական աղբյուրներն են [[Նիցշե Ֆրիդրիխ|Նիցշեի]] իռացիոնալիզմը, [[Բերգսոն|Բերգսոնի]] ինտուիտիվիզմը, Հուսեռլի [[Ֆենոմենոլոգիա|ֆենոմենոլոգիան]]: Էկզիստենցիալիզմը ընդգծում է հասարակական կյանքի երևույթների օտարումը անհատից, անհատի ենթարկվածությունը զարգացած [[Կապիտալիզմի հիմնական տնտեսական օրենք|կապիտալիզմի]] պայմաններում կյանքի «բանական» կարգավորման մեխանիզմին և անզորությունը հասարակական աղետների հանդեպ: Գիտությունը և նրա տեխնիկական կիրառությունը ևս, ըստ էկզիստենցիալիզմի, պատկանում և ծառայում են խորթացած այդ աշխարհին, տրամաբանական-դատողական մտածողությունը՝ տալով աշխարհի մեխանիզմը, բացառում է անհատին և չի իմաստավորում աշխարհը մարդու համար: Միաժամանակ էկզիստենցիալիզմը հավակնում է հաղթահարելու անհատականության հոգեբանականացումը և գտնելու մարդկային ապրումների անմիջական հիմքը, որոնք չի կարելի օբյեկտիվացնել, օտարել, հաղորդել ուրիշներին, թերևս միայն արվեստն է, որ կարող է մասնակիորեն վերարտադրել դրանք: Ապրումները, ըստ Ցասպերսի, առավել հստակ են «սահմանային վիճակներում» (մահվան երկյուղ, մեղքի զգացողություն և այլն), երբ մարդն ըմբռնում է իր գոյության վերջավոր լինելը, բայց և հայտնաբերում է իր անհատականությունը, որպես անկրկնելի, միակ և միայնակ «գոյակ» աշխարհում՝ որպես էկզիստենցիա: Դրանով մարդկային անհատը բարձրանում է անձնավորության աստիճանի, ըմբռնում իր անկախությունը և ձեռք բերում «իսկական ազատություն»՝ ազատություն հոգևոր ոլորտում, որում էլ պետք է ընտրի ու գնահատի իր բարոյական վարքագիծը: Մինչդեռ հասարակությունը, որը արտաքին, նյութական գոյության հնարավորություն է միայն, սահմանափակում է մարդու ազատությունը և բարոյական ընտրության հնարավորությունը: Էկզիստենցիալիզմին բնորոշ այս ընդհանուր գծերից բացի որոշակի տարբերություններ կան նրա տարատեսակների ու տարբեր ներկայացուցիչների հայացքների միջև: «Կրոնական» Էկզիստենցիալիզմ(Ցասպերս, Մարսել), օրինակ, հոգևոր ոլորտում «իսկական կեցության» հայտնությունը մեկնաբանում է որպես [[Աստված|աստծուն]] հասու լինելու միտում, իսկ «աթեիստական» Էկզիստենցիալիզմի ներկայացուցիչ [[Սարտր Ժան-Պոլ|Սարտրը]] նույնիսկ հավակնում է «լրացնել» [[Մարքսիզմ|մարքսիզմը]]: Էկզիստենցիալիզմի մեջ ուժեղ են հոռետեսական տրամադրությունները, բայց երբեմն Էկզիստենցիալիզմին տրվում են լավատեսական («պոզիտիվ») մեկնաբանություններ: Անձի հոգևոր ուրույնության, ազատության և բարոյական պատասխանատվության ուսմունքով Էկզիստենցիալիզմը հակադրվում է արդի բուրժուական հասարակության մեջ անհատականության կործանմանը, մարդկային հարաբերությունների այլանդակ դրսևորումներին, հատկապես օգտապաշտությանը, բարոյական արժեքների անկմանը: Էկզիստենցիալիզմի իդեալները, ինչպես և իմաստասիրելու մեթոդը, որը գիտական կշռադատությունը փոխարինում՜ է ինտուիցիայով և խորհրդածությամբ, լայն տարածում են գտել և սերտ աղերսներ ունեն 20-րդ դարի բուրժուական [[Արվեստ|արվեստի]] հետ: Էկզիստենցիալիզմի գաղափարներն արտահայտվել են Սարտրի, Կամյուի գեղարվեստական ստեղծագործություններում, «աբսուրդի թատրոնում»: Անձի ազատության, հոգևոր արժեքների մեկնաբանության մեջ Էկզիստենցիալիզմը անտեսում է հասարակական երևույթների սոցիալ-տնտեսական խոր ակունքները, ուստի չի լուծում անձնավորության փիլիսոփայության արմատական հարցերը, որոնց գիտական մեկնաբանությունը հնարավոր է միայն պատմության մատերիալիստական ըմբռնման տեսակետից:
[[Կատեգորիա:փիլիսոփաներ]]
[[Կատեգորիա:գաղափարներ]]
[[Կատեգորիա:աթեիստներ]]
[[Կատեգորիա:]]
{{ՀՍՀ}}


== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==

14:36, 29 Մարտի 2014-ի տարբերակ

Էքզիստենցիալիզմ կամ գոյության փիլիսոփայություն (լատին․՝ exsistentia՝ գոյություն), գեղարվեստական-փիլիսոփայական, միաժամանակ ընդգծված հակագիտապաշտական, իռացիոնալ, երբեմն ասվածաբանական և աթեիստական միտումներով տարածված հոսանք, ժամանակակից փիլիսոփայության ազդեցիկ ուղղություններից մեկը։ Ձևավորվել է 20-րդ դարի սկզբներին և իր շատ գծերով արտացոլում է այդ ժամանակաշրջանը։ Դրանով է բացատրվում էքզիստենցիալիզմի դրույթների մեծամասնության ողբերգական տոնայնությունը և ընդհանուր հոռետեսական երանգավորումը։

Էքզիստենցիալիզմի ձևավորման վրա հսկա ազդեցություն են թողել Սյորեն Կիերկեգորի, Ֆեոդոր Դոստոևսկու, Ֆրիդրիխ Նիցշեի, Մ. Ունամունոյի տեսությունները և աշխատանքները, ինչպես նաև Է. Հուսեռլի ֆենոմենոլոգիան և Մ. Շելլերի փիլիսոփայական անտրոպոլոգիան։

Էքզիստենցիալիզմի գաղափարները պաշտպանել և զարգացրել են բազմաթիվ նշանավոր փիլիսոփաներ. Գերմանիայում՝ Մարտին Հայդեգերը, Կառլ Յասպերսը, Ֆրանսիայում՝ Ժան-Պոլ Սարտրը, Ալբեր Քամյուն, Ռուսաստանում՝ Լև Շեստովը, Նիկոլայ Բերդյաևը և այլն։

Էքզիստենցիալիզմը պայմանականորեն բաժանում են կրոնական (Յասպերս, Գաբրիել Մարսել, Բերդյաև և այլն) և աթեիստական (Հայդեգեր, Սարտր, Քամյու և այլն) ուղղությունների վրա։

Էքզիստենցիալիզմի կենտրնական հարցերն են՝ մարդու գոյությունը, նրա կյանքի իմաստը, աշխարհում նրա դերն ու ուղին, նրա ճակատագիրը։ Էքզիստենցիալիզմի համար առաջնայինը մարդն է, նրա ներաշխարհը, զգացմունքները, որոշումները։ Մարդու գոյությունը նախորդում է էությանը, «մարդկային իրականությունը» (Հայդեգեր) առաջնային է։ Էքզիստենցիալ խնդիրները յուրաքանչյուր մարդու գոյության փաստից բխող խնդիրներ են, մարդու կողմից իր գոյության ձևի զգացումն է։ Գոյությունը կամ էքզիստենցիան անհնար է փոխանցել հասկացությունների միջոցով, այն օբյեկտ չէ, քանի որ մարդը չի կարող օբյեկտիվորեն դիտարկել իրեն կողքից։ Գոյությունը չի ենթարկվում ռացիոնալ ճանաչմանը, այն ճանաչելու միակ միջոցը այդ վիճակը վերապրելն է։ Ըստ Յասպերսի, մարդու գոյությունը իմաստավորվում է «սահմանային իրավիճակներում», որոնք են՝ տառապանքը, պայքարը, աշխարհի անողոքությանը և թշնամանքին դիմակայելու ուղիներ գտնելը և այլն։

Էքզիստենցիալիստի համար մարդը զուրկ է էությունից նախքան գիտակից գոյությունը։ Մարդը սկզբում գոյություն ունի, և միայն հետո կողմնորոշվում է՝ մտնում է իրական էությունների և իմաստների ոլորտ։ Մարդն այն է, ինչ ինքն իրեն դարձնում է։ Մարդը ոչ այլ ոք է, քան ինքն իրեն նախագծողը, գոյություն ունի այնքանով, որքանով ինքն իրեն կերտում է և իրականացնում է։ Վախկոտը պատասխանատու է իր վախկոտություն, ստախոսը իր ստի համար և այլն։ Միայն մարդն է պատասխանատու իր արարքների համար, ո՛չ հասարակությունը

Ըստ Սարտրի, մարդը պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև այլ մարդկանց համար։ Մարդը բացահայտելով իրեն, բացահայտում է այլ մարդկանց և դրանով այլ մարդկանց դարձնում նույնքան իրական, որքան ինքն է։ Այլ մարդիք անհրաժեշտ են անձի գոյության և ինքնաճանաչության համար։

Աթեիստական էքզիստենցիալիզմը ելնում է այն դրույթից, որ Աստված չկա, ուստի մարդուն ամեն ինչ թույլ է տրված։ Մարդն ապրում է աշխարհում, որտեղ կրոնական հույսը մահացել է, նա պետք է ապրի առանց վերին իմաստի և օգնության։ Ըստ Սարտրի և Քամյուի, դա նշանակում է, որ մարդը լքված է, անզոր, քանի որ ոչ իր մեջ և ոչ էլ դրսում նա չունի հենակետ, ապավինելու ատյան։ Մարդն ազատ է, նա դատապարտված է լինելու ազատ։ Միևնույն ժամանակ, կրոնական էքզիստեցիալիստները, ընդունելով մարդու ազատ լինելը և կամքի գերիշխանությունը, գտնում են, որ այդ ազատությունը իր գագաթնակետին է հասնում Աստծուն ճանաչելու և ընդունելու միջոցով։

«Ազատության» հետ մեկտեղ էքզիստենցիալիզմի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում «ընտրության» գաղափարը։ Ըստ Սարտրի, մարդը տարբերվում է այլ բնական էակներից հենց իր ընտրության, այդ ընտրության համար իր առջև պատասխանատվություն կրելու հնարավորությամբ։ Ընտրելով իր համար, մարդը միաժամանակ ընտրում է և ամբողջ մարդկության համար։ Ըստ Հայդեգերի, մարդու ընտրությունը ենթադրում է իրեն իր կեցության վերջին հնարավորության՝ մահին դիմակայելու անհրաժեշտությամբ։ Իր ընտրությամբ մարդը կանգնում է մահ-ոչնչի առջև, դիմակայում դրան, հաստատում իր «եսը», կողմնորոշվում ոչնչի համեմատ։ Ըստ կրոնական էքզիստեցիալիզմի, մարդու ընտրությունը տեղի է ունենում Աստծո առջև, իսկ մարդու ճշմարիտ ընտրությունը՝ իր մեջ «Աստծո պատկերի» ընտրության մեջ է։

Էկզիստենցիալիզմ (ուշ լատիներեն exsistentia — գոյություն), գոյության փիլիսոփայություն, արդի բուրժուական փիլիսոփայության ուղղություն, որի գլխավոր թեման մարդու անհատական կեցությունն է, նրա կյանքի իմաստն ու ճակատագիրը: Առաջացել է առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում (Հայդեգեր, Ցասպերս), իսկ երկրորդ համաշխարհային պատերազի ժամանակ ձևավորվել է Ֆրանսիայում (Մարսել, Սարտր, Կամյու): Էկզիստենցիալիզմի գաղափարները սերում են Կիերկեգորից, անմիջական աղբյուրներն են Նիցշեի իռացիոնալիզմը, Բերգսոնի ինտուիտիվիզմը, Հուսեռլի ֆենոմենոլոգիան: Էկզիստենցիալիզմը ընդգծում է հասարակական կյանքի երևույթների օտարումը անհատից, անհատի ենթարկվածությունը զարգացած կապիտալիզմի պայմաններում կյանքի «բանական» կարգավորման մեխանիզմին և անզորությունը հասարակական աղետների հանդեպ: Գիտությունը և նրա տեխնիկական կիրառությունը ևս, ըստ էկզիստենցիալիզմի, պատկանում և ծառայում են խորթացած այդ աշխարհին, տրամաբանական-դատողական մտածողությունը՝ տալով աշխարհի մեխանիզմը, բացառում է անհատին և չի իմաստավորում աշխարհը մարդու համար: Միաժամանակ էկզիստենցիալիզմը հավակնում է հաղթահարելու անհատականության հոգեբանականացումը և գտնելու մարդկային ապրումների անմիջական հիմքը, որոնք չի կարելի օբյեկտիվացնել, օտարել, հաղորդել ուրիշներին, թերևս միայն արվեստն է, որ կարող է մասնակիորեն վերարտադրել դրանք: Ապրումները, ըստ Ցասպերսի, առավել հստակ են «սահմանային վիճակներում» (մահվան երկյուղ, մեղքի զգացողություն և այլն), երբ մարդն ըմբռնում է իր գոյության վերջավոր լինելը, բայց և հայտնաբերում է իր անհատականությունը, որպես անկրկնելի, միակ և միայնակ «գոյակ» աշխարհում՝ որպես էկզիստենցիա: Դրանով մարդկային անհատը բարձրանում է անձնավորության աստիճանի, ըմբռնում իր անկախությունը և ձեռք բերում «իսկական ազատություն»՝ ազատություն հոգևոր ոլորտում, որում էլ պետք է ընտրի ու գնահատի իր բարոյական վարքագիծը: Մինչդեռ հասարակությունը, որը արտաքին, նյութական գոյության հնարավորություն է միայն, սահմանափակում է մարդու ազատությունը և բարոյական ընտրության հնարավորությունը: Էկզիստենցիալիզմին բնորոշ այս ընդհանուր գծերից բացի որոշակի տարբերություններ կան նրա տարատեսակների ու տարբեր ներկայացուցիչների հայացքների միջև: «Կրոնական» Էկզիստենցիալիզմ(Ցասպերս, Մարսել), օրինակ, հոգևոր ոլորտում «իսկական կեցության» հայտնությունը մեկնաբանում է որպես աստծուն հասու լինելու միտում, իսկ «աթեիստական» Էկզիստենցիալիզմի ներկայացուցիչ Սարտրը նույնիսկ հավակնում է «լրացնել» մարքսիզմը: Էկզիստենցիալիզմի մեջ ուժեղ են հոռետեսական տրամադրությունները, բայց երբեմն Էկզիստենցիալիզմին տրվում են լավատեսական («պոզիտիվ») մեկնաբանություններ: Անձի հոգևոր ուրույնության, ազատության և բարոյական պատասխանատվության ուսմունքով Էկզիստենցիալիզմը հակադրվում է արդի բուրժուական հասարակության մեջ անհատականության կործանմանը, մարդկային հարաբերությունների այլանդակ դրսևորումներին, հատկապես օգտապաշտությանը, բարոյական արժեքների անկմանը: Էկզիստենցիալիզմի իդեալները, ինչպես և իմաստասիրելու մեթոդը, որը գիտական կշռադատությունը փոխարինում՜ է ինտուիցիայով և խորհրդածությամբ, լայն տարածում են գտել և սերտ աղերսներ ունեն 20-րդ դարի բուրժուական արվեստի հետ: Էկզիստենցիալիզմի գաղափարներն արտահայտվել են Սարտրի, Կամյուի գեղարվեստական ստեղծագործություններում, «աբսուրդի թատրոնում»: Անձի ազատության, հոգևոր արժեքների մեկնաբանության մեջ Էկզիստենցիալիզմը անտեսում է հասարակական երևույթների սոցիալ-տնտեսական խոր ակունքները, ուստի չի լուծում անձնավորության փիլիսոփայության արմատական հարցերը, որոնց գիտական մեկնաբանությունը հնարավոր է միայն պատմության մատերիալիստական ըմբռնման տեսակետից: [[Կատեգորիա:]]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Աղբյուրներ