«Մահապատիժ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Death Penalty World Map.svg|մինի|350px|Մահապատժի կիրառումը աշխարհում

[[Պատկեր:Death Penalty World Map.svg|thumb|Մահապատժի կիրառումն ամբողջ աշխարհում (2012թ տվյալներով<ref name="amnesty.org">{{cite web|url=http://www.amnesty.org/en/death-penalty/abolitionist-and-retentionist-countries |title=Abolitionist and retentionist countries | Amnesty International |publisher=Amnesty.org |date= |accessdate=2014-02-11}}</ref>).

{{Legend|#3f9bbb|Չեղարկված է բոլոր հանցագործությունների համար** (97)}}

{{Legend|#d4df5a|Չեղարկված է բոլոր հանցագործությունների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի (8)}}

'''Գույների կոդ.'''

{{Legend|#e8aa30|Գործում է, թեև վերջին 10 տարիների ընթացքում չի կիրառվել (35)}}

{{Legend|#cc7662|Մահապատիժը գործում է (58)*}}

* Մինչդեռ օրենքները տարբերվում են [[ԱՄՆ]] տարբեր նահանգներում, սակայն ընդհանուր առմամբ համարվում է, որ դաշնային մահապատիժը դեռևս կիրառվում է։

'''կապույտ'''. չեղյալ է բոլոր հանցագործությունների դեպքում

**[[Ռուսաստան]]ում գործում է մահապատիժ, թեև ԵԽ արգելում է այն իրականացնել]]

'''կանաչ'''. չեղյալ է բոլոր հանցագործությունների դեպքում (բացառություն՝ հատուկ հանգամանքներ)

'''նարնջագույն'''. օրենքով կա, բայց չի կիրառվել առնվազն 10 տարի

'''կարմիր'''. կիրառվում է

'''Մահապատիժ''', [[դատապարտված]]ին պատժի մատնելու ձև՝ մահվան ենթարկելու միջոցով։
'''Մահապատիժ''', [[դատապարտված]]ին պատժի մատնելու ձև՝ մահվան ենթարկելու միջոցով։

Տող 24. Տող 19.

==Մահապատիժը ժամանակակից աշխարհում ==
==Մահապատիժը ժամանակակից աշխարհում ==
[[Պատկեր:Death Penalty World Map.svg|thumb|Մահապատժի կիրառումն ամբողջ աշխարհում (2012թ տվյալներով<ref name="amnesty.org">{{cite web|url=http://www.amnesty.org/en/death-penalty/abolitionist-and-retentionist-countries |title=Abolitionist and retentionist countries | Amnesty International |publisher=Amnesty.org |date= |accessdate=2014-02-11}}</ref>).

{{Legend|#3f9bbb|Չեղարկված է բոլոր հանցագործությունների համար** (97)}}
{{Legend|#d4df5a|Չեղարկված է բոլոր հանցագործությունների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի (8)}}
{{Legend|#e8aa30|Գործում է, թեև վերջին 10 տարիների ընթացքում չի կիրառվել (35)}}
{{Legend|#cc7662|Մահապատիժը գործում է (58)*}}
* Մինչդեռ օրենքները տարբերվում են [[ԱՄՆ]] տարբեր նահանգներում, սակայն ընդհանուր առմամբ համարվում է, որ դաշնային մահապատիժը դեռևս կիրառվում է։
**[[Ռուսաստան]]ում գործում է մահապատիժ, թեև ԵԽ արգելում է այն իրականացնել]]

Զարգացած երկրներում մահապատժին միշտ նախորդում է երկարատև դատական քննություն տարբեր մակարդակներով, [[մեղադրյալ]]ին բողոքարկման հնարավորություն է տրվում։ Հաճախ դա հանգեցնում է նրան, որ մահապատժի վճիռ կայացնելուց մինչև մահապատիժն իրականացնելը (կամ ներում ստանալը, ինչպես նաև դատապարտյալի՝ այլ պատճառներով մահանալը) տևում են տարիներ կամ նույնիսկ տասնյակ տարիներ։ Օրինակ՝ [[ԱՄՆ]]-ում (Ջորջիա նահանգ) Ջեք Օլդերմենը ({{lang-en|Jack Alderman}}) կնոջը սպանելու համար դատապարտվել էր մահապատժի [[1975]]թ․ [[հունիսի 14]]-ին՝ 24 տարեկան հասակում, իսկ մահապատժի է ենթարկվել միայն [[2008]]թ․ [[սեպտեմբերի 16]]-ին՝ 57 տարեկանում, ավելի քան 33 տարի հետո։

10:22, 29 Մարտի 2014-ի տարբերակ

Մահապատժի կիրառումն ամբողջ աշխարհում (2012թ տվյալներով[1]).
Չեղարկված է բոլոր հանցագործությունների համար** (97)      Չեղարկված է բոլոր հանցագործությունների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի (8)      Գործում է, թեև վերջին 10 տարիների ընթացքում չի կիրառվել (35)      Մահապատիժը գործում է (58)* * Մինչդեռ օրենքները տարբերվում են ԱՄՆ տարբեր նահանգներում, սակայն ընդհանուր առմամբ համարվում է, որ դաշնային մահապատիժը դեռևս կիրառվում է։ **Ռուսաստանում գործում է մահապատիժ, թեև ԵԽ արգելում է այն իրականացնել

Մահապատիժ, դատապարտվածին պատժի մատնելու ձև՝ մահվան ենթարկելու միջոցով։

Մահապատիժը՝ մարդուն կյանքից զրկումը որպես պատիժ, հնարավոր է պետության կողմից նախանշված լինի։ Ժամանակակից հասարակությունում մահապատիժը անօրինական է համարվում, իսկ մյուսներում որպես պատիժ կարող է կիրառվել միայն առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Սակայն, Չինաստանում այն լայնորեն օգտագործվում է նաև ոչ ծանր հանցանքների դեպքում ևս, ինչպիսիք են կաշառակերությունը, կավատությունը, դրամական միավորների կեղծումը և այլն։ Ռուսական և խորհրդային օրենսդրական պրակտիկայում մահապատիժը բնութագրելու համար օգտագործվում էին էվֆեմիզմներ, այն անվանելով օրինակ սոցիալական պաշտպանվածության գերագույն միջոց։

Առավել տարածված մահապատժի տեսակ է հանդիսանում գնդակահարությունը։ Ինչպես նաև լայն տարածում ունի էլեկտրական աթոռը, կախաղանը, քարկոծումը և այլն։

Պատմություն

Մահապատիժը ամենահին պատժամիջոցի տեսակներից մեկն է: Ի սկզբանե այն առաջացել է «ակն ընդ ական» սկզբունքի հիման վրա: Ըստ այս սկզբունքի՝ մարդուն սպանելու համար արդար պատիժը հանդիսանում էր մահապատիժը: Բացի այդ, իր դերը խաղաց նաև արյան վրիժառություն սովորույթը, որին փոխարինելու էր մահապատիժը, որն իրագործվում էր պետության կողմից:[2]

Չնայած նրան, որ հետագայում հանցագործությունների մեծամասնության համար այս սկզբունքը փոխարինվում է նյութական տուգանքով ի օգուտ տուժողի, մահապատիժը պահպանվել է պետությունների մեծամասնությունում:

Մահապատիժը ժամանակակից աշխարհում

Զարգացած երկրներում մահապատժին միշտ նախորդում է երկարատև դատական քննություն տարբեր մակարդակներով, մեղադրյալին բողոքարկման հնարավորություն է տրվում։ Հաճախ դա հանգեցնում է նրան, որ մահապատժի վճիռ կայացնելուց մինչև մահապատիժն իրականացնելը (կամ ներում ստանալը, ինչպես նաև դատապարտյալի՝ այլ պատճառներով մահանալը) տևում են տարիներ կամ նույնիսկ տասնյակ տարիներ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում (Ջորջիա նահանգ) Ջեք Օլդերմենը (անգլ.՝ Jack Alderman) կնոջը սպանելու համար դատապարտվել էր մահապատժի 1975թհունիսի 14-ին՝ 24 տարեկան հասակում, իսկ մահապատժի է ենթարկվել միայն 2008թսեպտեմբերի 16-ին՝ 57 տարեկանում, ավելի քան 33 տարի հետո։

Մահապատիժը պետք է իրականացնի միայն պետության լիազորված ներկայացուցիչը նշանակված ժամկետում, հակառակ դեպքում գործողությունը համարվում է սպանություն և պատժվում՝ օրենքով։

Ժամանակակից պետությունների մեծ մասում մահապատիժն իրականացվում է ոչ հրապարակային ձևով, այսինքն՝ մահապատժին ներկա են լինում միայն օրենքով սահմանված անձինք։

Մի շարք դեպքերում մահապատիժը դատարանի որոշմամբ կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ կամ երկարատև ազատազրկմամբ։ Մահապատժի դատապարտվածը կարող է նաև ներում ստանալ պետության կամ նահանգի բարձրագույն պաշտոնատարի կողմից (նախագահ, միապետ, վարչապետ, նահանգապետ և այլն)։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում նկատվում է մահապատիժների թվի կրճատման կամ մահապատժի արգելման միտում։ Դրանում բավական մեծ դեր են խաղացել 1948թՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ և 5-րդ հոդվածներով ամրագրված նորմերը, ըստ որոնց յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք և ոչ ոք չպետք է ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի և պատժի։ [3] Մոսկվայի պետական համալսարանի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի ամբիոնի հեղինակային կոլեկտիվի կարծիքով «այդ կոնտեքստում մահապատիժը միանշանակորեն պատկանում է դաժան ու անմարդկային մահապատիժների թվին»։ Բացի դրանից մահապատժի արգելքն առաջարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1977թդեկտեմբերի 8-ի և 1980թդեկտեմբերի 15-ի բանաձևերով, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1989թդեկտեմբերի 15-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությամբ։

Մահապատժի ժամանակակից տեսակները

Մահապատիժը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում մահապատիժը չեղյալ է հայտարարված 2003թ. ապրիլից՝ Ազգային Ժողովի որոշմամբ, թեև արդեն 1997թ.-ից ուժի մեջ էր մորատորիում մահապատժի նկատմամբ։ Քրեական նոր օրենսգրքի համաձայն, մահապատժին փոխարինել է ցմահ բանտարկությունը։

Ծանոթագրություններ

1. «Abolitionist and retentionist countries | Amnesty International». Amnesty.org. Վերցված է 2014-02-11-ին.
2. Ն․ Կուզնեցովա «Քրեական իրավունքի դասընթաց», Հատոր 2, ք․ Մոսկվա
3. Курс уголовного права. Том 2. Общая часть. Учение о наказании / под ред. Н. Ф. Кузнецовой, И. М. Тяжковой. — М., Зерцало, 2002. — ISBN 5-94373-035-4.

Կաղապար:Link FA