«Հովհան Մայրավանեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 2. Տող 2.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Փիլիսոփաներ ըստ ազգության]]
[[Կատեգորիա:Փիլիսոփաներ ըստ ազգության]]
[[Կատեգորիա:Փիլիսոփաներ ըստ դարաշրջանի]]

12:56, 26 Մարտի 2014-ի տարբերակ

Հովհան Մայրավանեցի, Մայրագոմեցի (մոտ 572-650), հայ եկեղեցական գործիչ, փիլիսոփա: Եղել է Դվինի Սուրբ Գրիգոր եկեղեցու փակակալը (ավագ լուսարարապետ), 621-628 թվականներին՝ Կոմիտաս Ա Աղցեցու տեղապահը: Պայքարել է Հայաստանում քաղկեդոնականության տարածման դեմ: 634 թվականին ընդհարվել է Եզր Ա Փառաժնակերտցու հետ (վերջինս Կարինում բյուզանդական կայսր Հերակլիոսի հետ բանակցությունների ժամանակ ստիպված ընդունել էր քաղկեդոնականություն), որի հետևանքով բանադրվել է և արտաքսվել Դվինից: Նախ ապաստանել է Բջնիի Մայրավանքում, ապա՝ Գարդման գավառի Գետաբակ գյուղում: Կտրվելով եկեղեցական և քաղաքական կյանքից՝ քարոզել է ծայրահեղ անապականություն: Նրա այդ տեսությունից հետագայում սկիզբ առավ մայրագոմեցիների աղանդը՝ նրա աշակերտ Սարգսի գլխավորությամբ: Նա գրել է «Խրատ վարուց» (սխալմամբ հրատարակվել է «Տեառն Ցովհաննու Մանդակունոյ հայոց հայրապետի ճառք» խորագրով, 1836) բարոյախոսական գրվածքը, «Վերլուծութիւն կաթողիկէ եկեղեցւոյ եւ որ ի նման յաւրինեալ կարգաց» եկեղեցական խորհրդածեսերի մեկնությունը, «Հաւատարմատ» և «Նոյեմակ» գրքերը, «Ողբ» չափածո երկը, «Աղոթք»-ը և այլ ստեղծագործություններ: Ենթադրվում է, որ Կոմիտաս Ա Աղցեցու հետ մասնակցել է «Կնիք հավատո» ժողովածուի կազմմանը: Հովհան Մայրավենցին VII դարի հայ հասարակական մտքի առաջավոր ներկայացուցիչ է: Իր սոցիալ-քաղաքական հայացքներով նա փորձել է միջին գիծ գտնել հակաֆեոդալական և ֆեոդալական գաղափարախոսության միջև: Ձգտել է բացահայտել իրավազանցության այն բարոյական պատճառները, որոնք, նրա կարծիքով, պայմանավորում են սոցիալական հարաբերությունների սրումը, հակաֆեոդալական շարժումների առաջացումը: «Մեղք» հասկացության մեջ ներառելով ոչ միայն կրոնա-բարոյական, այլ նաև սոցիալական բովանդակություն՝ դերազանցություն, նա կարծում է, որ այն կարող է պատճառել բազում թշվառություն և տառապանք, ինչպես իրեն՝ սուբյեկտին, այնպես էլ շրջապատին, որովհետև այն ունի ոչ միայն անձնական, այլև հասարակական նշանակություն: Մեղքը մարդուն օտարում է ինքն իրենից, շրջապատից, ողջ հասարակությունից և նրան տանում է սոցիալական մեկուսացման: Ֆեոդալական դասերի բաժանման հիմքում նա դրել է երկու սկզբունք՝ գույքային և իրավական, որոնց համապատասխան հասարակությունը բաժանել է հարուստների ու աղքատների, իշխողների և ենթարկվողների: Նա փորձել է ապացուցել, որ սոցիալական անհավասարությունը (և գույքային տարբերությունները) չունի աստվածային ծագում, որ հարստությունը որոշ մարդկանց մոտ ագահության և հարստահարության, մյուսների մոտ՝ եռանդուն աշխատանքի կամ ժառանգության արդյունք է: Նա խարազանում է հարուստներին, իսկ աղքատներին կոչ է անում հեռու մնալ ըմբոստությունից և պայքարից: Աակայն, նա միաժամանակ կարծում է, որ սոցիալական շերտավորումները, իրենց բացասական հետևանքով հանդերձ, անխուսափելի և անհրաժեշտ են: Նա իդեալական և ցանկալի հասարակություն է համարում նախնական քրիստոնեական համայնքները, ուր բացակայել է մասնավոր սեփականությունը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։