«Հյուսիսային Ամերիկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 46.70.86.141 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։
Տող 2. Տող 2.
'''Հյուսիսային Ամերիկա''' ([[անգլերեն]]՝ North America, [[ֆրանսերեն]]՝ Amérique du Nord, [[իսպաներեն]]՝ América del Norte), աշխարհի 6 [[մայրցամաք]]ներից մեկն է։ Մեծությամբ երրորդ մայրցամաքն է՝ 24,2 մլն. կմ²։
'''Հյուսիսային Ամերիկա''' ([[անգլերեն]]՝ North America, [[ֆրանսերեն]]՝ Amérique du Nord, [[իսպաներեն]]՝ América del Norte), աշխարհի 6 [[մայրցամաք]]ներից մեկն է։ Մեծությամբ երրորդ մայրցամաքն է՝ 24,2 մլն. կմ²։


==ՀՍ. ԱՄԵՐԻԿԱ Աշխարհագրական դիրքը==
== Աշխարհագրական դիրք ==
Հյուսիսային Ամերիկան ամբողջովին գտնվում է արևմտյան և հյուսիսային կիսագնդերում։ Նրա հարավային մասը, կղզիների հետ միասին կոչվում է [[Կենտրոնական Ամերիկա]]։ Պանամայի նեղ պարանոցով միանում է Հարավային Ամերիկային։ 20-րդ դարի սկզբին այստեղ փորվել է [[Պանամայի ջրանցք|Պանամայի]] նավարկելի ջրանցքը։ Հյուսիս-արևմուտքում [[Բերինգի նեղուց|Բերինգի]] նեղուցով (85 կմ.) Հյուսիսային Ամերիկան բաժանվում է [[Եվրասիա]]յից։
Հյուսիսային Ամերիկան ամբողջովին գտնվում է արևմտյան և
հյուսիսային կիսագնդերում։ Նրա հարավային մասը, կղզիների հետ միասին կոչվում է [[Կենտրոնական Ամերիկա]]։ Պանամայի նեղ պարանոցով միանում է Հարավային Ամերիկային։ 20-րդ դարի սկզբին այստեղ փորվել է [[Պանամայի ջրանցք|Պանամայի]] նավարկելի ջրանցքը։ Հյուսիս-արևմուտքում [[Բերինգի նեղուց|Բերինգի]] նեղուցով (85 կմ.) Հյուսիսային Ամերիկան բաժանվում է [[Եվրասիա]]յից։
[[Պատկեր:North America satellite orthographic.jpg|մինի|Հյուսիսային Ամերիկան տիեզերքից]]
[[Պատկեր:North America satellite orthographic.jpg|մինի|Հյուսիսային Ամերիկան տիեզերքից]]


Տող 10. Տող 9.


=== Ափագիծ ===
=== Ափագիծ ===
Հյուսիսային Ամերիկայի ողողում են [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ]], [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան]] և [[Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս|Հյուսիսային Սառուցյալ]] օվկիանոսների ջրերը։ Ափագիծը շատ է կտրատված, առավել շատ՝ հյուսիսում ու արևելքում։ Հյուսիսում գտնվևմ են [[Բաֆինի ծով|Բաֆինի]] և [[Բոֆորտի ծով|Բոֆորտի]] ծովերը, [[Հուդզոնի ծոց|Հուդզոնի]] ծոցը։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոշոր կղզին՝ [[Գրենլանդիա]]ն (2,2 մլն կմ²), Կանադական Արկտիկական խոշոր կղզախումբը (Բանկս, Բիկտորիա, Մելվիլ, Պարի արշիպելագը, Էլսմիր, Սվերդրա կղզախումբը, Դևոն, Արքայազն Ուելսի, Սեմերսետ, Բաֆինի Երկիր), Բութիա, Մելվիլ և [[Լաբրադոր թերակղզի|Լաբրադոր]] թերակղզիները։ Արևելքից մայրցամաքի ափերը ողողում են Սուրբ Լավրենտիոս և [[Մեքսիկական ծոց|Մեքսիկական]] ծոցերը, [[Սարգասյան ծով|Սարգասյան]] և [[Կարիբյան ծով|Կարիբյան]] ծովերը։ Այստեղ են գտնվում Նյուֆաունդլենդ, Բահամյան, Մեծ (Կուբա, Հաիթի, Յամայկա, Պուերտո Ռիկո) և Փոքր Անտիլյան կղզիները, [[Ֆլորիդա թերակղզի|Ֆլորիդա]] և [[Յակուտան թերակղզի|Յակուտան]] թերակղզիները։
Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողում են [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ]], [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան]] և [[Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս|Հյուսիսային Սառուցյալ]] օվկիանոսների ջրերը։ Ափագիծը շատ է կտրատված, առավել շատ՝ հյուսիսում ու արևելքում։ Հյուսիսում գտնվևմ են [[Բաֆինի ծով|Բաֆինի]] և [[Բոֆորտի ծով|Բոֆորտի]] ծովերը, [[Հուդզոնի ծոց|Հուդզոնի]] ծոցը։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոշոր կղզին՝ [[Գրենլանդիա]]ն (2,2 մլն կմ²), Կանադական Արկտիկական խոշոր կղզախումբը (Բանկս, Բիկտորիա, Մելվիլ, Պարի արշիպելագը, Էլսմիր, Սվերդրա կղզախումբը, Դևոն, Արքայազն Ուելսի, Սեմերսետ, Բաֆինի Երկիր), Բութիա, Մելվիլ և [[Լաբրադոր թերակղզի|Լաբրադոր]] թերակղզիները։ Արևելքից մայրցամաքի ափերը ողողում են Սուրբ Լավրենտիոս և [[Մեքսիկական ծոց|Մեքսիկական]] ծոցերը, [[Սարգասյան ծով|Սարգասյան]] և [[Կարիբյան ծով|Կարիբյան]] ծովերը։ Այստեղ են գտնվում Նյուֆաունդլենդ, Բահամյան, Մեծ (Կուբա, Հաիթի, Յամայկա, Պուերտո Ռիկո) և Փոքր Անտիլյան կղզիները, [[Ֆլորիդա թերակղզի|Ֆլորիդա]] և [[Յակուտան թերակղզի|Յակուտան]] թերակղզիները։


Արևմուտքում են գտնվում [[Բերինգի ծով|Բերինգի]] ծովը, [[Ալյասկա (ծովածոց)|Ալյասկա]] և Կալիֆոռնիա ծոցերը, Ալեության, Ալեքսանդրի, Շարլոտա թագուհու և Հավայան կղզախմբերը, Վանկուվեր կղզին, Ալյասկա և Կալիֆոռնիա թերակղզիները։
Արևմուտքում են գտնվում [[Բերինգի ծով|Բերինգի]] ծովը, [[Ալյասկա (ծովածոց)|Ալյասկա]] և Կալիֆոռնիա ծոցերը, Ալեության, Ալեքսանդրի, Շարլոտա թագուհու և Հավայան կղզախմբերը, Վանկուվեր կղզին, Ալյասկա և Կալիֆոռնիա թերակղզիները։

15:00, 25 Մարտի 2014-ի տարբերակ

Հյուսիսային Ամերիկան աշխարհի քարտեզին

Հյուսիսային Ամերիկա (անգլերեն՝ North America, ֆրանսերեն՝ Amérique du Nord, իսպաներեն՝ América del Norte), աշխարհի 6 մայրցամաքներից մեկն է։ Մեծությամբ երրորդ մայրցամաքն է՝ 24,2 մլն. կմ²։

Աշխարհագրական դիրք

Հյուսիսային Ամերիկան ամբողջովին գտնվում է արևմտյան և հյուսիսային կիսագնդերում։ Նրա հարավային մասը, կղզիների հետ միասին կոչվում է Կենտրոնական Ամերիկա։ Պանամայի նեղ պարանոցով միանում է Հարավային Ամերիկային։ 20-րդ դարի սկզբին այստեղ փորվել է Պանամայի նավարկելի ջրանցքը։ Հյուսիս-արևմուտքում Բերինգի նեղուցով (85 կմ.) Հյուսիսային Ամերիկան բաժանվում է Եվրասիայից։

Հյուսիսային Ամերիկան տիեզերքից

Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերն են. հյուսիսում՝ Մերչիսոն (Բութիա թերակղզում, հս. լ. 71°50’), հարավում՝ Մարյատո (հս. լ. 7°05’), արևմուտքում՝ Արքայազն Ուելսի (արմ. երկ. 168°), արևելքում՝ Սենտ-Չարլզի (Լաբևադոր թերակղզում, 55°40’) հրվանդանները։

Ափագիծ

Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողում են Խաղաղ, Ատլանտյան և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ջրերը։ Ափագիծը շատ է կտրատված, առավել շատ՝ հյուսիսում ու արևելքում։ Հյուսիսում գտնվևմ են Բաֆինի և Բոֆորտի ծովերը, Հուդզոնի ծոցը։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոշոր կղզին՝ Գրենլանդիան (2,2 մլն կմ²), Կանադական Արկտիկական խոշոր կղզախումբը (Բանկս, Բիկտորիա, Մելվիլ, Պարի արշիպելագը, Էլսմիր, Սվերդրա կղզախումբը, Դևոն, Արքայազն Ուելսի, Սեմերսետ, Բաֆինի Երկիր), Բութիա, Մելվիլ և Լաբրադոր թերակղզիները։ Արևելքից մայրցամաքի ափերը ողողում են Սուրբ Լավրենտիոս և Մեքսիկական ծոցերը, Սարգասյան և Կարիբյան ծովերը։ Այստեղ են գտնվում Նյուֆաունդլենդ, Բահամյան, Մեծ (Կուբա, Հաիթի, Յամայկա, Պուերտո Ռիկո) և Փոքր Անտիլյան կղզիները, Ֆլորիդա և Յակուտան թերակղզիները։

Արևմուտքում են գտնվում Բերինգի ծովը, Ալյասկա և Կալիֆոռնիա ծոցերը, Ալեության, Ալեքսանդրի, Շարլոտա թագուհու և Հավայան կղզախմբերը, Վանկուվեր կղզին, Ալյասկա և Կալիֆոռնիա թերակղզիները։

Հայտնի են Դևսի, Հուդզոնի, Սուրբ Լավրենտիոսի, Ֆլորիդայի, Յակուտանի, Բերինգի նեղուցները և Պանամայի ջրանցքը։

Արևելքում՝ Ֆանդի ծոցում դիտվել է աշխարհում մակընթացային ամենաբարձր ալիքը, այն հասել է 18 մետրի։

Պանամայի նավարկելի ջրանցքը

Մակերևույթ

Մայրցամաքի հիմքը կազմում է Հյուսիսամերիկյան հնագույն պլատֆորմը, որի հյուսիսային հատվածը նոր ժամանակներում (նեոգենում) կոտրատվել է, որի շնորհիվ առաջացել են Կանադական Արկտիկական կղզախումբը և Գրենլանդիան։ Պլատֆորմի վրա ձևավորվել են ընդարձակ հարթավայրեր։ Հյուսիսում՝ Կանադական սարահարթն է, որից հարավ գտնվում են Կենտրոնական և Մեծ հարթավայրերը։ Վերջին երկուսը միասին հաճախ անվանում են Պրերիաների սարահարթ (տափաստանին Ամերիկայում անվանում են պրերիա)։ Հարավում գտնվում են Միսիսիպիի, Ֆլորիդայի և Մերձատլանտյան դաշտավայրերը։

Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասով (Ալյասկայից մինչև Պանամա) տարածվում են Կորդիլերներ կոչվող երիտասարդ բարձր լեռները։ Կորդիլերների որոշ գագաթները հասնում են մինչև 6000 մ.-ի։ Այստեղ է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Մաք Քինլին, որի բարձրությունը հասնում է 6194 մ.-ի։ Կորդիլերների լեռնային համակարգը ձգվում է մի քանի զուգահեռ շղթաներով, որոնք տեղ-տեղ միմյանցից զգալիորեն հեռվանալով՝ գոյացնում են ընդարձակ սարահարթեր ու բարձրավանդակներ։ Այդպիսին են ԱՄՆ-ի տարածքում Ժայռոտ ու Առափնյա լեռների միջև ընկած Մեծ Ավազան սարահարթը և դրանից հարավ ընկած Մեքսիկական բարձրավանդակը։

Կորդիլերների համակարգում լեռնագոյացումը դեռ չի ավարտվել, դա են վկայում գործող հրաբուխները (Օրիսաբա, Պոպոկատեպետել) և հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը։

Կորդիլերներում է նաև գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենացածր կետը՝ Մահվան հովիտը (- 85 մ.)։

Ատլանտյան օվկիանոսի ափերին գրեթե զուգահեռ ձգվում են Ապալաչյան հին, քայքայված լեռները։

Օգտակար հանածոներ

Հյուսիսային Ամերիկայի ընդերքը հարուստ է բազմապիսի օգտակար հանածոներով։ Նստվածքային ապարների շերտերը հարուստ են նավթով, գազով, քարածխով, բոքսիդներով։ Քարածխի զգալի պաշարներ կան Ապալաչների արևմտյան և Մեծ լճերի հարավային մասերում։ Նավթի և գազի հարուստ պաշարներ կան Միսիսիպիի դաշտավայրում, Կալիֆոռնիայում, Ալյասկայում, Մեքսիկայում։

Մետաղային օգտակար հանածոներից հայտանբերված են երկաթի խոշոր հանքավայրեր՝ Լաբրադոր թերակղզում, Մեծ լճերի շրջանում, Ապալաչներում և Կուբայի արևելքում։

Կորդիլերներում հայտաբերված են պղինձ, ուրան, ոսկի, արծաթ, նիկել, բազմամետաղների հանքաքարեր։
Գունավոր մետաղներիի մեծ պաշարներ կան Մեծ Լճերի շրջանում, Կանադայում, Ալյասկայում, Մեքսիկայում։

Ջրագրություն

Կլիմա

Այցելեք նաև