«Արթուր Ջեյմս Բալֆուր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4. Տող 4.
{{ՀՀ}}
{{ՀՀ}}


[[Կատեգորիա:Անգլիացի քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Աբգլիացի պետական գործիչներ]]
[[Կատեգորիա:1848 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1848 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1930 մահեր]]
[[Կատեգորիա:1930 մահեր]]

13:23, 25 Մարտի 2014-ի տարբերակ

Արթուր Ջեյմս Բալֆուր

Արթուր Ջեյմս Բալֆուր, (անգլ.՝ Arthur James Balfour) (հուլիսի 25, 1848 - մարտի 19, 1930), անգլիական պետական գործիչ։ 1874 թվականին ընտրվել է խորհրդարանում պահպանողական կուսակցությունից։ Եղել է Ռ. Սոլսբերիի անձնական քարտուղարը 1878 թվականի Բեռլինի վեհաժողովում։ Հետագա տարիներին վարել է նախարարական պաշտոններ մի շարք կառավարություններում, 1916-191Ց թվականներին՝ արտաքին գործերի նախարար։ 1915-1920 թվականներին բազմիցս հանդես է եկել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ, սակայն, լինելով իր կառավարության քաղաքականության կենսագործողը, ոչ մի գործնական քայլ չի կատարել հանուն հայկական հարցի լուծման։ Արևմտահայերի ծանր կացության փաստն օգտագործել է Մեծ Բրիտանիայի և դաշնակից տերությունների իմպերիալիստական քաղաքականությունը արդարացնելու նպատակով։ 1917 թվականի դեկտեմբերի համաձայնվում է պատերազմում Թուրքիայի դեմ հայկական կամավոր, ջոկատներն օգտագործելու առաջարկությանը, նրանց ֆինանսապես օժանդակելուն, իր կառավարության մյուս անդամների հետ այդ խնդրի շուրջ բանակցություններ վարել Պողոս Նուբարի հետ։ Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին տալու առաջին առաջարկողներից էր։ Մասնակցել է 1918 թվականի Մուդրոսի զինադադարի պայմանների մշակմանը։ Պայմանագրի կնքումից հետո հայտարարել է. որ հաշտության կոնֆերանսում կպայքարի Հայաստանի լրիվ անկախության համար։ 1918 թվականի նոյեմբերին Համայնքների պալատում Բալֆուրը պնդել Է, որ հայերի ազատագրումը Մեծ Բրիտանիայի մերձավոր-արևելյան քաղաքականության կարևոր մասն է։ 1920 թվականի նոյեմբերին դիմել Է Ազգերի լիգայի Գերագույն խորհրդին առաջարկությամբ, որպես իբրև հայկական հարցի լուծման հնարավոր միջոց, Ազգերի լիգան ինքը վերցնի Հայաստանի մանդատը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։