«Ֆրիդրիխ Հյոլդերլին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պատկերի տեղադրում
չ Ռոբոտը ավելացնում է․: als:Friedrich Hölderlin
Տող 21. Տող 21.
[[Կատեգորիա:1843 մահեր]]
[[Կատեգորիա:1843 մահեր]]


[[als:Friedrich Hölderlin]]

[[ar:فريدرش هولدرلين]]
[[ar:فريدرش هولدرلين]]
[[bg:Фридрих Хьолдерлин]]
[[bg:Фридрих Хьолдерлин]]

07:34, 19 Դեկտեմբերի 2009-ի տարբերակ

Ֆրիդրիխ Հյոլդեռլին

Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլին (գերմաներեն` Johann Christian Friedrich Hölderlin,1770, մարտի 20 - 1843, հունիսի 7) - գերմանացի նշանավոր բանաստեղծ:


Կյանքի ժամանակագրություն

  • 1770 - Մարտի 20-ին Նեքարի Լաուֆենում ծնվում է Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը: Երկու տարեկանում կորցնում է հորը: Ընտանիքը 1774-ին տեղափոխվում է Նյուրտինգեն, որտեղ մայրն ամուսնանում է երկրորդ անգամ:
  • 1776 - Սկսում է հաճախել դպրոց: Միաժամանակ մասնավոր դասեր է ընդունում` նախապատրաստվելով Վյուրտենբուրգի ավետարանչական եկեղեցական դպրոց ընդունվելու: Երեք տարի անց մահանում է նաև խորթ հայրը:
  • 1784 - Ընդունվում է Դենկենդորֆի եկեղեցու հոգևոր սեմինարիայի ստորին դասարան: Ծնվում են առաջին բանաստեղծությունները:
  • 1786 - Իր դասարանի հետ տեղափոխվում է Մաուլբրոնի եկեղեցու բարձր դասարան: Առաջին սիրահարվածությունը Լուիզե Նաստին` եկեղեցուբտեսուչի դստերը, ում հետ նշանվում է, սակայն 1789-ին լուծում է նշանադրությունը:
  • 1787 - Ոգեշնչվում է Օսսիանով: Մաուլբրոնում սկսում է ընթերցել Կլոպշտոկին, Շիլլերին, Շուբարտին, Վիլանդին: Հաջորդ տարի կատարում է մեծ ճամփորդությունը գերմանական հողերով: Առաջին անգամ տեսնում է Հռենոսը: Դասարանի հետ տեղափոխվում է Տյուբինգենյան մենաստան: Շտուտգարտյան մենաստանի աշակերտներից մեկը Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելն է: Այստեղ սկսում է բարեկամությունը Քրիստիան Լուդվիգ Նոյֆերի ու Ռուդոլֆ Մագենաուի հետ: Ներառվում է նրանց բանաստեղծական միության մեջ:
  • 1789 - Այցելում է բանաստեղծ Քրիստիան Ֆրիդրիխ Շուբարտին: Աշնանը ֆլեյտայի դասեր է առնում (դաշնամուր նվագելը սկսել էր տարիներ առաջ): Որոշում է իրավագիտություն ուսանել:
  • 1790 - հանձնում է մագիստրատուրայի քննությունները և փակում փիլիսոփայությանն ու բանասիրությանը նվիրված երկու ուսանողական տարիները: Հոկտեմբերին Շտուտգարտում հանդիպում է բանաստեղծ, հրապարակախոս և հրատարակիչ, ֆրանսիական հեղափոխության ջերմ պաշտպան Գոթհոլդ Ֆրիդրիխ Շտոյդլինին: Տպագրվում են առաջին բանաստեղծությունները «1792 թվականի Մուսաների ալմանախ»-ում: 15 տարեկանում հոգևոր սեմինարիա է գալիս Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ Շելլինգը, ում Հյոլդեռլինը ծանոթ էր արդեն Նյուրտինգենի լատինական դպրոցից: տարեվերջին սիրահարված է Էլիզ Լեբրերին:
  • 1791 - Ապրիլին ընկերների` Քրիստիան Հիլլերի և Ֆրիդրիխ Մեմինգերի հետ ճանապարհորդում է Շվեյցարիայում: Ցյուրիխում այցելում է նշանավոր մտածող, դիմագիտության հիմնադիր Յոհան Կասպար Լաֆատերին: