«Հայպետնախագիծ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Հայպետնախագիծ''', Հայկական ՍՍՀ Պետշինի պետական նախագծային ինստիտուտ: Հիմնադրվել է 1954թ-...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Հայաստան ՀոթՔաթ գործիքով
Տող 2. Տող 2.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Հայաստան]]

08:00, 17 Մարտի 2014-ի տարբերակ

Հայպետնախագիծ, Հայկական ՍՍՀ Պետշինի պետական նախագծային ինստիտուտ: Հիմնադրվել է 1954թ-ին, Երևանում: Սինչև 1960թ-ը կոչվել է «Հայբնակքաղշիննախագիծ»: Ինստիտուտում մշակվում են հանրապետության քաղաքների, շրջկենտրոնների, բանավանների գլխավոր հատակագծեր (բացի Երևանից) և կառուցապատման, զանգվածային շինարարության և կարևորագույն շենքերի ու համալիրների նախագծեր: 1958թ-ից մշակվում են նաև բնակելի հասարակական շենքերի տիպային նախագծեր: Հայպետնախագծում մշակված նախագծերով են կառուցվել «Հրազդան» մարզադաշտը, «Ռոսիա» կինոթատրոնի, Երիտասարդության պալատի շենքերը, Արևմտյան օդանավակայանը, Եղեռնի զոհերի հուշարձանը Երևանում, Սռավյանի անվան թատրոնի, հյուրանոցի շենքերը Լենինականում, Բյուրականի աստղադիտարանի կառույցները, Մեծամոր ավանը և այլն: Ինստիտուտն ունի ճարտարապետական զոնալ արվեստանոցներ, ինչպես նաև նախագծերի բազմացման ու թողարկման բաժիններ: 1962թ-ից «Հայպետնախագիծը» արվեստանոց ունի Լենինականում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։