«Ալեքսանդր Աբելյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 3. Տող 3.
== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==


Ալեքսանդր Աբելյանը ծնվել է [[Շամախի]] քաղաքում 1858 թ., եղբայրն է դերասան [[Հովհաննես Աբելյան]]ը։ Ծնվել է հունիսի 5-ին: Սկզբնական կրթությունն ստացել է Շամախու հայկական դպրոցում։ 1872 թ. երկրաշարժից հետո Աբելյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու։ Այստեղ Աբելյանը մի քանի արհեստավորների մոտ աշակերտություն անելուց հետո մտնում է մի շվեդացու հիմնած մեքենայական գործարան` իբրև փականագործության բանվոր-աշակերտ։ Հետագայում այդ [[գործարան]]ն անցնում է տեղական խոշոր ձեռնարկողներին։ Աբելյանը տարիներ աշխատելով և անցնելով [[մեքենա]]յագործության զանազան ճյուղերը, վերջում դառնում է գործարանի կառավարչի օգնական։ Միաժամանակ նա նվիրվում է ինքնակրթության համառ աշխատանքին, գրական ասպարեզ է մտնում «[[Մշակ]]»-ին աշխատակցելով, ապա գրում է «Տարազ»-ին, «Արոր»-ին և «Մուրճ»-ին։ <ref>Սուրխաթյան Հայ Գրականություն, 2 հատոր</ref> Մահացել է [[մայիսի 6]]-ին, [[Դոնի Ռոստով]]ում։
Ալեքսանդր Աբելյանը ծնվել է [[Շամախի]] քաղաքում 1858 թ. հունիսի 5-ին, եղբայրն է դերասան [[Հովհաննես Աբելյան]]ը։ Սկզբնական կրթությունն ստացել է Շամախու հայկական դպրոցում։ 1872 թ. երկրաշարժից հետո Աբելյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու։ Այստեղ Աբելյանը մի քանի արհեստավորների մոտ աշակերտություն անելուց հետո մտնում է մի շվեդացու հիմնած մեքենայական գործարան` իբրև փականագործության բանվոր-աշակերտ։ Հետագայում այդ [[գործարան]]ն անցնում է տեղական խոշոր ձեռնարկողներին։ Աբելյանը տարիներ աշխատելով և անցնելով [[մեքենա]]յագործության զանազան ճյուղերը, վերջում դառնում է գործարանի կառավարչի օգնական։ Միաժամանակ նա նվիրվում է ինքնակրթության համառ աշխատանքին, գրական ասպարեզ է մտնում «[[Մշակ]]»-ին աշխատակցելով, ապա գրում է «Տարազ»-ին, «Արոր»-ին և «Մուրճ»-ին։ <ref>Սուրխաթյան Հայ Գրականություն, 2 հատոր</ref> Մահացել է [[մայիսի 6]]-ին, [[Դոնի Ռոստով]]ում։


== Ստեղծագործական Կյանքը ==
== Ստեղծագործական Կյանքը ==

22:31, 16 Մարտի 2014-ի տարբերակ

Ալեքսանդր Աբելյան (1858 - 1940), հայ դրամատուրգ, թատերական գործիչ։

Կենսագրություն

Ալեքսանդր Աբելյանը ծնվել է Շամախի քաղաքում 1858 թ. հունիսի 5-ին, եղբայրն է դերասան Հովհաննես Աբելյանը։ Սկզբնական կրթությունն ստացել է Շամախու հայկական դպրոցում։ 1872 թ. երկրաշարժից հետո Աբելյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու։ Այստեղ Աբելյանը մի քանի արհեստավորների մոտ աշակերտություն անելուց հետո մտնում է մի շվեդացու հիմնած մեքենայական գործարան` իբրև փականագործության բանվոր-աշակերտ։ Հետագայում այդ գործարանն անցնում է տեղական խոշոր ձեռնարկողներին։ Աբելյանը տարիներ աշխատելով և անցնելով մեքենայագործության զանազան ճյուղերը, վերջում դառնում է գործարանի կառավարչի օգնական։ Միաժամանակ նա նվիրվում է ինքնակրթության համառ աշխատանքին, գրական ասպարեզ է մտնում «Մշակ»-ին աշխատակցելով, ապա գրում է «Տարազ»-ին, «Արոր»-ին և «Մուրճ»-ին։ [1] Մահացել է մայիսի 6-ին, Դոնի Ռոստովում։

Ստեղծագործական Կյանքը

Գրել է կատակերգություններ, դրամաներ՝ արտացոլելով մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903, «Միկիչի հար սանիքը», 1903 են) և բանվորական շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911)։ 1880-ից ուշագրավ թղթակցություններով, գրական երկերով աշխատակցել է «Մշակ», «Արձագանք» պարբերականներին, «Աղբյուր» մանկական ամսագրին։ 1890-ական թվականների սկզբներից գրել է դրամատիկական գործեր` «Անկոչ հյուրը», «Միկիչի հարսանիքը» (1895), «Միկիչի ապահարզանը» (1899), «Նավթի Ֆանտանը» (1896), «Մարվող ճրագներ», «Գյուղի վարժապետը» (1909), «Պոետի երազը» (1909), «Նշանվածները» (1912), «Պըլը Պուղի» և այլն, որոնցից մի քանիսը արժանի տեղ են գրավել արևելահայ բեմում, մասնավորապես «Նավթի Ֆանտանն» ու «Մարող ճրագները»։ Վերջինս հաջողությամբ բեմադրվել է ոչ միայն Կովկասում, այլև Կոստանդնուպոլսում, հետագայում էլ սփյուռքահայ կենտրոններում։ Բացի վերոհիշյալ պիեսներից, գրել է մի շարք ոտանավորներ, որոնք տպագրվել են «Աղբյուր» և «Տարազ» պարբերականներում։[2] Սերտ կապերի մեջ էր Ալեքսանդր Շիրվանզադեի, Պետրոս Ադամյանի, Գ. Չուբարի հետ։

Աղբյուրներ

  1. Սուրխաթյան Հայ Գրականություն, 2 հատոր
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 10.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։