«Մասնակցի քննարկում:Vacio»–ի խմբագրումների տարբերություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎ՍՍՀՄ: Նոր բաժին
Տող 497. Տող 497.


Ողջույն, Vacio: Խմդրում եմ գյումրեցի մասնակիցներին զգուշացնես ՍՍՀՄ-ն՝ ԽՍՀՄ, ՀՍՍՀ-ն՝ ՀԽՍՀ փոխելու համար, բոլոր հոդվածներում ՍՍՀՄ է։ --[[Մասնակից:Lilitik22|Lilitik22]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 09:42, 16 Մարտի 2014 (UTC)
Ողջույն, Vacio: Խմդրում եմ գյումրեցի մասնակիցներին զգուշացնես ՍՍՀՄ-ն՝ ԽՍՀՄ, ՀՍՍՀ-ն՝ ՀԽՍՀ փոխելու համար, բոլոր հոդվածներում ՍՍՀՄ է։ --[[Մասնակից:Lilitik22|Lilitik22]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 09:42, 16 Մարտի 2014 (UTC)

{{արված է}} :) --{{Մասնակից:Vacio/Ստորագրություն}} 09:48, 16 Մարտի 2014 (UTC)

09:48, 16 Մարտի 2014-ի տարբերակ

  Նոր հաղորդագրություն ավելացնել այստեղ:
  Հին քննարկումները կգտնեք ձեղնահարկի սնդուկներում. ԱԲԳԴԵԶԷԸԹԺ


Երևանի հուշարձաններ

Ոջղույն Vacio, կարծում եմ ճիշտ կլինի բոտի ստեղծած հոդվածներում օրինակ Կենտրոն համայնքի փոխել վարչական շրջան, ինչպիսի կարգավիճակ այսօր ունեն։ Ես Դավթաշենի հոդվածում փոխել եմ--6AND5 (քննարկում) 14:25, 6 Հունիսի 2013 (UTC)[reply]

Ողջույն 6AND5։ Գիտես, ինձ թվացել էր, որ «վարչական֊շրջանը» շատ չոր֊պաշտոնական տերմին է։ Իսկ «համայնքը» կարծես դրա համարժեքն է, որ նաև պաշտոնապես է օգտագործվում (օրինակ՝ www.erebunihamaynq.am)։ Ի՞նչ ես կարծում, համարժեք չե՞ն։ --vacio 08:37, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]
Ճիշտն ասած, ճշտեցի։ Կարծես «համայնքը» սխալ է այստեղ։ Ամեն դեպքում, այս ցանկերը պետք է նորից բեռնել, քանի որ ճիշտ ձևաչափ չուներ, նոր պարզեցի։ --vacio 11:45, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]

NatigKrolik-ի արգելափակումը

Ողջույն, Vacio։ Նոր նկատեցի ավելացրածդ դիտարկումը NatigKrolik մասնակցի արգելափակման վերաբերյալ։ Գրանցամատյանում ընդգրկվում են միայն փաստեր արգելափակումների նախազգուշացումների ու ծանուցումների մասին, քանի որ հիմնական իմաստը այդ գրանցամատյանի հենց փաստերի համակարգումն է։ Խնդրում եմ այսպիսի դիտողություններ ուղղել անմիջապես այն ադմինին, ով կատարել է համապատասխան գործողությունը։ Գործողթյան վերանայման դեպքում համապատասխան փաստը կշտկվի գրանցամատյանում։ Այդ դիտարկումդ տեղափոխեցի Beko-յի քննարկման էջ, հայցելով իր կարծիքը։ Հուսով եմ կհամաձայնես այս գործողությանս։ ― Teak (քննարկում) 17:13, 6 Հունիսի 2013 (UTC)[reply]

Շնորհակալութուն, ի հարկե համաձայն եմ։ Չնայած չէի ուզի, որ դա այդքան ընդլայնված քննարկման վերածվեր։ Ուզում էի միայն ուշադրություն հրավիրել նրա վրա, որ իմ տպավորությամբ հարյուր տոկոս դիտավորություն չէր արվածը։ --vacio 08:34, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]

Անվանում

Ողջույն Վակիո, ցանկանում եմ տեղեկացնել, որ բոտով ստեղծած հոդվածի մեջ կա տառասխալ, օրինակ Նոր֊Նորք համայնքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Երևան)` պետք է լինի Նոր Նորք..., այսինքն ավելորդ մասնիկ կա։--Արամ 21:09, 21 Հունիսի 2013 (UTC)[reply]

Բարի երեկո Արամ, շնորհակալ եմ դիտրարկման համար։ Շրջանի պաշտոնական կայքում օգտագործված է գծիկով տարբերակը, իսկ քաղաքապետարանի կայքում և ցանցում՝ մեծավմասամբ՝ առանց գծիկի։ Մի խոսքով, կարելի է ուղղել։ --vacio 21:14, 21 Հունիսի 2013 (UTC)[reply]

Հարց

Ողջույն Vacio, ինձ հետաքրքիր է ինչպես է կարացել առանց վերահղում թողնելու անվանափոխել?[1]--6AND5 (քննարկում) 16:40, 25 Հունիսի 2013 (UTC)[reply]

Ողջույն, մասնակցային ենթաէջերը կարելի է։ «Թողնել վերահղում»֊ի կողքին պետք է պարզապես հանել նշումը։ --vacio 16:59, 25 Հունիսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալություն պատասխանի համար:--6AND5 (քննարկում) 18:19, 25 Հունիսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալություն հարցի համար, ես էլ նոր նկատեցի որ նման բան կա (։ --vacio 06:46, 26 Հունիսի 2013 (UTC)[reply]

Տեղեկաքարտ Բնակավայր

Ողջույն, Vacio։ Մեկ խնդիր կա։ Այս երկու օրը ձեռնամուխ եմ եղել բոլոր անտեղեկաքարտ հոդվածներում տեղեկաքարտ ավելացնելով ու Տեղեկաքարտ Բնակավայրի տվյալները լրացնելիս չի երևում երկրի դրոշը (օրինակ՝ Վորոնեժ)։ Ցանկալի կլիներ երկրի անվանում գրվելու հետ ցույց տրվեր նաև դրոշը։ Փորձեցի ինչ-որ աբներ անել, բայց չստացվեց։ Կարո՞ղ ես օգնել։ --ջեօ » 13:15, 27 Հունիսի 2013 (UTC)[reply]

Ողջույն Դաթօ, ինչ֊որ բան փոխեցի, ուզում ես տես՝ դա՞ էր քո ուզածը։ --vacio 17:07, 28 Հունիսի 2013 (UTC)[reply]
Ուղիղ երեք օր տանջվել եմ, ոչինչ չի ստացվել։ Դու մի քանի վայրկյանում ուղղեցիր։Ճ --ջեօ » 17:39, 28 Հունիսի 2013 (UTC)[reply]
։Ճ

ՀՀ քաղաքներ

[2] մասնակցեք ՀՀ քաղաքների մասին հոդվածների բարելավմանը։ Հարգանքներով --Raz from Armenia 17:47, 2 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Ողջույն

[3] խնդրում եմ մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով --Raz from Armenia 14:07, 6 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Պատկերներ

Ողջույն, Vacio։ Մեկ հարց ունեմ. այս պատկերները կարո՞ղ եմ ներբեռնել հյվպ (իհարկե ոչ ազատ պատկեր արտոնագրի տակ)։ -- ջեօ  22:50, 12 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Ողջույն Ջեօ, նկատի ունե՞ս համալսարանի դրոշն ու գերբը։ Այո, կարող ենք, թեև կարծում եմ կարելի է նաև Քոմմոնս գցել՝ որպես պետական (հիմնարկի) խորհրդանիշ։ Բայց այստեղ պատկերները շատ փոքր են, հնարավո՞ր չէ ավելի մեծ չափսի գտնել։ --vacio 21:32, 14 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Այս երկու օրը պետք է գնամ ԵՊՀ։ Կփորձեմ ճշտել՝ արդյոք ունեն, թե ոչ։ Իսկ այնպես եթե նույնիսկ ավելի մեծ չափսերով չլինի, կարո՞ղ ենք գցել Քոմմոնս, այո՞։ -- ջեօ  04:55, 15 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Կարելի է փորձել՝ քանի որ պետական հիմնարկ է։ Եթե այնտեղ չստացվեց, որպես ոչ ազատ պատկեր մեզ մոտ կբեռնենք։ --vacio 10:37, 15 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Լավ ։) -- ջեօ  11:42, 15 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Վիսուալ Խմբագրիչ

Հարգելի Վացիո, ես նախնտրությունների Խմբագրում բաժնում ընտրանքը դրել էի նաև Enable VisualEditor (only in the main and user namespaces)-ի վրա, բայց այդպես էլ չկարողացա օգտվել Վիսուալ Խմբագրիչից։ Ինչպե՞ս ակտիվացնեմ խմագրիչը։ Հարգանքով --Վադգթ (Joker) (Del Piero) 14:10, 19 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Ողջույն, վստահ չեմ, թե ինչը կարող է պատճառ լինել։ Գուցե քո նախընտրություններում ա՞յլ արտաքին տեսք ես ընտրել․ կարծեմ վիզուալ խմբագրիչը առայժմ աշխատում է վեկտոր և մոնոբուք սկիների վրա։ --vacio 14:41, 19 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Նաև՝ փորձե՞լ ես այլ դիտարկիչով։ --vacio 14:43, 19 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Մոզիլայով և Օպերայով եմ փոձել, սակայն նույն բանն է եղել: Իսկ ինչ վերաբերվում է արտաքին տեսքին իմ մոտ մշտական վեկտոր է, ես նաև հենց նոր տեսքը փոխեցի մոնոբուք, բայց էլի չեղավ: Հիմա հետ եմ փոխել էլի չի ստացվում: --Վադգթ (Joker) (Del Piero) 15:19, 19 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Հմմ․․ համարգակիչդ կարո՞ղ է հին է։ --vacio 19:50, 19 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Պատկեր:WLM logo am.svg

ողջույն հարգելի Vacio, [[Պատկեր:WLM logo am.svg]]-ում ինչպես SusikMkr մասնակիցն է գրել Հայաստան բառը փոքրատառ է, այդպես պետք է լինի թե կուղղես?: --ERJANIK 17:53, 20 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Ոճի համար է (ինչպես կոնֆերանսի լոգոյում՝ Երևանը)։ Բայց կստուգեմ, թե ինչպես է մյուս երկրների դեպքում․․ --vacio 09:36, 21 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Կաղապար

{{Եվրոպական_երկրների_մայրաքաղաքներ}} Ողջույն, Vacio։ Մի հատ կարո՞ղ ես նայել Եվրոպայի երկրների մայրաքաղաքների կաղապարը։ Կարծես թե Ալբանիայի դրոշի հետ կապված ինչ-որ խնդիր ունենք։ Եթե կարող ես ուղղիր խնդրում եմ։ -- ջեօ  09:08, 22 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Ռոսգոսստրախ Արմենիա-ի էջը

Հարգելի Vacio,

Դուք նշել եք, թե կա հեղինակային իրավունքի խախտում, այն դեպքում, երբ ես ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության մարկետինգի դեպարտամենտի աշխատակից լինելով եմ ավելացրել մեր ընկերության պաշտոնական էջը wikipedia-ում։ Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի շտկել այդ խնդիրը։– Այս անստորագիր գրառման հեղինակն է ‎Xxmuaddib (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Քանի որ Վիքիպեդիայում բոլոր նյութերը թողարկվում են ազատ արտոնագրով թույլատրելի չէ այլ աղբյուրներից պատճենել, նույնիսկ եթե դրա հեղինակը դուք եք։ Մնում է կա՛մ՝ ամբողջովնի վերաշարադրել տեքստը, որպեսզի այն այլևս պատճենված չհամարվի, կամ՝ ձեր կայքում նշել, որ տվյալ կայքիի բովանդակությունը թողարկվում է ազատ արտոնագրի ներքո (օրինակ, Creative Commons Attribution-Share Alike 3.0 Unported արտոնագրով)։ --vacio 16:50, 31 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Բոտի խնդիր

Ողջույն, Վաչո ջան։ Բոտի ծրագրերը կարողացա կարգի բերել և աշխատեցնել, բայց պարզվում է որ իմ պահանջած բոտը` [[4]] գոյություն չունի։ Այն կսարքես, Վաչո ջան։– Այս անստորագիր գրառման հեղինակն է ‎Arman musikyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Արման ջան, ինչքան հասկացա բոտի կարգավիճակ ես ուզում։--Bekoքննարկում 10:34, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Կողմ քվեներ կան, մնում է հայտ լրացնել մեավիքիում։ Դա կարելի է անել այստեղ․ http://meta.wikimedia.org/wiki/SRB։ Եթե հարցեր լինեն, պատրաստ եմ օգնել (։ --vacio 11:16, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Հայտը արդեն լրացրի, բայց կարծում եմ Արմանը բոտի հաշվով որոշ խմբագրումներ պետք է ունենա։ Որ երևա բոտի աշխատելու ունակությունը։ meta:Steward requests/Bot status#MusikyanBot@hywiki--Bekoքննարկում 11:41, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Ոնց-որ թե նորմալ լոգին եղավ։ Տուն որ գնացի, կփորձեմ հոդվածներ ստեղծել բոտով։ Ֆայլը գեներացնելու համար ինձ լինուքս է անհրաժեշտ։ Շատ շնորհակալ եմ, Բեքո ջան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11:52, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Հարց

Ողջույն Վաչագան, հուշարձանների մասին հոդվածներում նկարները տեղադրելուց պարտադիր է 2013թ.-ի լինեն, և նույն հարցը մրցույթի կտրվածքով, կրկին 2013թ.-ի պիտի լինեն։--6AND5 (քննարկում) 14:01, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Ողջո՛ւյն։ Չէ, երկու դեպքում էլ պարտադիր չէ (։ --vacio 14:11, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Դա լավ է, մեկ էլ մի փոքր տեխնիկական հարցեր կան, մասնավորապես այդ հոդվածներում ծանոթագրության հղումները ճիշտ չեն աշխատում, դրա համար հարկավոր է www-ի տեղը http:// գրվի, օրինակ նայի Արփենիում ուղղել եմ, և մեկ էլ բնակավայրերի անունները տրված է օրինակ Արփենի (Շիրակի մարզ), բայց բնկ-ի մեծ մասի դեպքում այդպիսի վերահղում չկա, դրա համար կարմիր է ցույց տալիս, չգիտեմ արժի բոտով ուղղել թե չէ՞:--6AND5 (քննարկում) 14:20, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Առաջինը նկատել եմ՝ միայն Շիրակի մարզում է, շուտով բոտով կուղղեմ։ Իսկ բնակավայրերի հղումները, այո, կարծում եմ լավագույն տարբերակը կլինի բոտով վերահղումներ ստեղծելը։ --vacio 14:28, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Եվս մեկ հարց, ինչպես կարելի է PNG ֆորմատի պատկերը փոխարինել SVG ֆորմատի, օնլայն տարբերակներով, որ փորձում եմ աղավաղված ձևով է ստացվում, տարիներ առաջ մի հատ ծրագիր գտել էի, հետո ինչ եղավ, չիմացա :-)--6AND5 (քննարկում) 18:22, 2 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Դժվարանում եմ պատասխանել, որովհետև, որքան գիտեմ, սվգ֊ն կարելի է պնգ «սաքրել», բայց հակառակը ոչ։ Ամեն դեպքում, սվգ ֆայլեր ստեղծելու մշակելու համար, ես ինքս օգտագործում եմ Ինքսկեյպ ծրագիրը (Inkscape), որն ինձ թվում է բավական լավն է, ու բացի այդ ֆրի֊սոֆտ է։ --vacio 11:48, 3 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալություն պատասխանի համար:--6AND5 (քննարկում) 16:38, 3 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Պարգև

Բարձունք Նվաճող
Հարգելի Վաչո, այս շքանշնաը քեզ պատվավոր 50 000-րդ հոդվածը` Վերիշենի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Սյունիքի մարզ) ստեղծելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14:34, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Հարց

Բարև Vacio, ես ձեզ մի հարց ունեմ։ Vahram Mekhitarian մասնակիցը նպատակաուղված իր սևագրության էջերում տեղադրում է կատեգորիաներ, ինչ արդյունքում այդ էջերը սկսել են հայտնվել այդ կատեգորիաներում։ Ինչպես գիտեք ջնջման ներկայացված էջերի քննարկմանը ես գրել եմ այդ մասնակցին, որ ներկայացնի հավաստի աղբյուրներ, սակայն մասնակիցը շատ լավ հասկանալով որ այն ինչ գրվում է այդ հոդվածում կեղծիք է և աղբյուրներ չկան որ դա հաստատեն, խուսափում է քննարկումներից և որոշել է այդ կեղծիքը մտցնել ՎՊ իր մասնակցի էջի շրջանակներում։ Ինձ հետաքրքրում է թե ինչքանով է դա թույլատրելի օգտագործել մասնակցային էջը նման նպատակով։--David1992 (քննարկում) 18:37, 5 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Ընդ որում այդ մեկ կամ երկու մասնակիցները այդ կեղծիքը մուտքագրում են նաև այլ վիկի բաժիններ, հորինում են ինչ որ սիմվոլներ, անվանում են դա հայկական խորհրդանիշ: Նման հոդվածները այլ վիքի բաժիններում այսպիսի քննարկումների առիթ են տալիս: Չեք կարծում որ պետք ջնջել վերջապես այդ կեղծիքը ՎՊ-ից:--David1992 (քննարկում) 19:19, 5 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Ողջույն, ես չեմ կարծում որ, կարելի է մասնակցին արգելել իր ենթաէջերում առանց աղբյուրի հոդված գրել, հատկապես եթե այդ ենթաէջը սևագրության էջ է։ Այլ հարց է, որ մասնակցային էջերը չի կարելի գլխավոր անվանատարածքի կատեգորիաների մեջ ընդգրկել։ Ինչ վերաբերում է Արևախաչ հոդվածին․ այնտեղ «Գրականություն» ենթաբաժնում նշված է մի քանի աղբյուր։ Կարծում եմ, արժի ստուգել, թե դրանցում ի՞նչ տեղեկություններ են ներկայացված։ Եթե ոչ մի տեղեկություն չլինի, նոր կարելի է հոդվածը ջնջել։ --vacio 06:39, 6 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Այդ էջերը սևագրության նպատակով չեն ստեղծվել: Իսկ կատեգորիաները հատուկ ստեղծվում են այդ մասնակցի կողմից իր "սևագրության" էջերի համար: --David1992 (քննարկում) 17:13, 6 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Աֆրիկա

Վաչիօ ջան, ողջույն։ Կարո՞ղ ես այնպես անել, որ կաղապարը աջ կողմում լինի ու այսպես վանդակը բաց չլինի։ --ջեօ  12:13, 16 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Պատկերների բեռնում

Հարգելի vacio, նորից Ձեզ դիմում եմ ՂԱՊ հանրագիտարանի նկարները բոտով բեռնելու համար, հուսով եմ այս անգամ կկարողանանք գործը ավարտին հասցնել, սպասում եմ Ձեր արձագանքին, ցանկալի է գրեք էլեկտրոնային հասցեին bejanyan-hayk@mail.ru: Հարգանքներով Delta033

Unused images

Hi Vacio, see Վիքիպեդիա:Վիքին սիրում է հուշարձաններ 2013/Հայաստանի հուշարձանների չօգտագործված լուսանկարներ. Lot's of freshly uploaded images you can add to the lists. You should ask some other users to help out so you can get it empty every day. We have been doing that at the Dutch Wikipedia and it's really nice to see the lists grow. The text under each photo is the id of the monument. It links to the list where the photo can be added. If there are multiple photos of the same monument it will just show you the multiple options so you can choose. You can create Վիքիպեդիա:Վիքին սիրում է հուշարձաններ 2013/Հայաստանի հուշարձանների չօգտագործված լուսանկարներ/header to include some help information. Multichill (քննարկում) 11:18, 1 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Hi, Multichill. Thanks for the information. I will bring this into attention of our Wikipedia community. Best --vacio 15:36, 2 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

անձնական էջի խմբագրում

ողջույն հարգելի Vacio, մի փոքրիկ ներողություն եմ խնդրում, քո անձնական էջում ավելացրել եմ ևս մեկ կաղապար ջնջման ծանուցման հետ կապված: --ERJANIK 05:26, 2 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Ինչ ներողություն, շնորհակալ եմ միայն։ Մասնակցային էջը ևս Վիքիպեդիայի էջերից է, հո սեփական գույք չէ ։Ճ --vacio 14:49, 2 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Կաղապար:Ուկրաինայի բնակավայր

Վաչիօ ջան, կարո՞ղ ես մի հատ նայել, թե ինչ խնդիր կա կաղապարի հետ։ Այս (Կիցման (քաղաք, Ուկրաինա)) տեսքն է ընդունում։ --ջեօ  21:56, 5 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Հմ․․ կարծես թե ոչ մի խնդիր չեմ նկատում, կարո՞ղ ես հուշել։ --vacio 20:27, 6 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Հետաքրքրություն

Ողջույն Վացիո, մի հատ անհամեստ հարց, ճիշտ եմ նկատել, որ հեծանիվային տրանսպորտը գերադասում ես մնացածից?:-)--6AND5 (քննարկում) 20:24, 6 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Այո (: --vacio 20:26, 6 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Եվս մեկ հարց Վացիո, ինչու այս պատկերը [5] չկա այս ցուցակում՝Վիքիպեդիա:Վիքին սիրում է հուշարձաններ 2013/Հայաստանի հուշարձանների չօգտագործված լուսանկարներ?--6AND5 (քննարկում) 13:15, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Կներես Վացիո, արդյոք, դու կարդացել ես իմ հաղորդագրությունը?--6AND5 (քննարկում) 19:49, 21 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Ողջույն, անկեղծ ասած չէի հասցրել անդրադառնալ, շնորհակալ եմ հիշեցնելու համար։ Հմմ․․ իսկապես ոնց֊որ չկա, բայց կարծես այս էջում բոտն առավելագույնը 1000 նկար է տեղադրում, իսկ չօգտագործված ընդհանուր նկարները 5000֊ից ավել են (տես վերջին խմբագրման ամփոփումը)։ --vacio 20:22, 21 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Կրկին ողջույն Վացիո, Դավթաշեն վարչական շրջանում ժառանգություն ճանաչված մեկ հուշարձան կա, բայց մասնակիցներից մեկը ավելացրել է նաև այլ հուշարձաններ 1/41 կոդի տակ, արդյոք, պատկերից չպիտի հանվի համապատասխան կաղապարը, որ նայես չօգտագործված պատկերների ցուցակը կտեսնես այդ նկարները:--6AND5 (քննարկում) 06:56, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Չեմ գտնում․․․ --vacio 09:42, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Օրինակ սրանք. [6],[7]--6AND5 (քննարկում) 10:13, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

հարց

Բարև Vacio, նորից հարց ունեմ ձեզ կապված այս հոդվածի հետ: Քննարկման էջում նախորդ քննարկումից հետո նշեցիք որ փաստ կաղապարի տեղադրումից մեկ կամ երկու շաբաթից չվավերացված պնդումները պետք է հեռացնել: Այդ կաղապարների տեղադրումից անցել է ավելի քան մեկ ամիս: Հետքրքրված մասնակիցըները չեն ներկայացնում որևէ փաստարկ բացի իմ խմբագրումները այդ հոդվածում վանդալիզմ անվանելուց: Ինչ եք առաջարկում?--David1992 (քննարկում) 16:05, 19 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Մի քիչ շատ զբաղված եմ ավելի մարնասմասն արձագանքելու համար։ Բայց օրինակ կառաջարկեմ, գնալ գրադարան ու ստուգել Արևախաչ#Գրականություն֊ում նշված աղբյուրները, ապա բոլորիս պատմել, թե դրանցում ինչ ինֆորմացիա կա «Արևխաչի» կամ «հայկական հավերժության նշանի» մասին։ --vacio 20:28, 21 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Vacio,այնտեղ առանձին հոդվածի թեմա չկա: Նույիսկ գերմանական-ֆաշիստական սվաստիկայի մասին, որը օգտագործվել է պետական մակարադկում և պետական սիմվոլների վրա, առանձին հոդված չկա ոչ անգլերեն, ոչ գերմաներեն վիքիներում, միայն ենթաբաժին սվաստիկա հոդվածում:--David1992 (քննարկում) 18:12, 22 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Vacio, ձեր նախազգուշացումից անմիջաեպես հետո այդ մասնակիցը նորից հետ է շրջել իմ խմբագրումը առանց որևէ քննարկման մասնակցելու: Ինչ եք առաջարկում անել այս դեպքում թողնել որ այդ չվավերացված տեղեկությունները մնանա հոդվածում: Ոչ այս և ոչ այլ նախագծերում նա քննարկման չի գնում, միայն հետ է շրջում այլ մասնակիցների խմբագրումները, եթե ինձ դրա համար նախազգուշացնում եք, գոնե դուք փորձեք նրան բացատրել որ այդպես չի կարելի, իմ գրածներին նա չի պատասխանում, միայն այդ պատճառով եմ ես հեռացնում այդ կեղծիքը հոդվածից:--David1992 (քննարկում) 08:35, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Նամակ

Ձեզ նամակ եմ ուղարկել։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 22:08, 29 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Կներեք նամակիս համար, թյուրիմացաբար ճիշտ հակառակ հասցեով եմ դիմել։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 12:53, 2 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Hi, Vacio! Please, reply to my request (at once translated into English). Sincerely yours, — Yuriy Vladyslavovych Dzyadyk (tc), 13:14, 2 Հոկտեմբերի 2013 (UTC).[reply]

Ֆոտոշքանշան

Հայաստանն Անմահացնող
Հարգելի Վացիո, այս շքանշանը ձեզ, Հայկական թեմատիկայով Վիքիպահեստում ավելի քան 500 նկարներ մեկ ամսում բեռնելու համար --6AND5 (քննարկում) 13:17, 4 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Լիլիթին ադմինի կարգավիճակ տալու դիմում

Հե՜յ, Վաչիօ։ Փակեցի քվեարկությունը, քանի օր նախատեսված մեկ շաբաթն արդեն անցել է։ Լիլիթին ադմինի կարգավիճակ տալու համար դիմումը կարո՞ղ ես դու գրել։ --ջեօ 15:28, 18 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Արված է, շնորհակալ եմ հիշեցնելու համար։ --vacio 11:25, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Չհամաձայնեցված փոփոխություններ

բարև Vacio, խնդրում եմ նախազգուշացնել 6AND5 մասնակցին ԱՎԲ ծրագրով չհամաձայնեցված մասսայական փոփխությունների կատարելու համար:--David1992 (քննարկում) 10:33, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Մասնագիտական «միջամտություն» ։ճ

Վաչիօ ջան, ժամանակ ունենաս, խնդրում եմ մի հատ աչքի անցկացրու այս քննարկումը։ --ջեօ 16:13, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Խնդրանք

Vacio, որպես ադմինիստրատորի խնդրում եմ ձեզ նախազգուշացնել 6AND5 ասնացին պարբերաբար առանց քննարկման փթփոխություններ կատարելու համար: Դուք այդ մասնացին գրել էիք որ քննարկում սկսի, նա սկսել է բայց չսպասելով քննարկման ավարտին փոփոխել է այդ քարտեզները առանց համաձայնության: Նա այդ փոփխությունը կատարել է քննարկում սկսելուց հինգ իսկ առաջրկը անելուց երկու օր հետո: Մինչդեռ որպես քննարկման ժամկետ մեզ մոտ քննարկվում են մինիմում մեկ շաբաթը, այն էլ ոչ բոլոր մասնակիցներն են դրա հետ համաձայն:--David1992 (քննարկում) 18:30, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ես արդեն չեմ հասկանում Ձեր նպատակը այս վիքիպեդիայում, նախ թե ինչ է քննարկվում այդ հղման մեջ դա էական չէ, քանի որ ամփոփում չի եղել, բացի այդ այդտեղի ժամկետները վերաբերում են հարցում-քննարկումներին, որտեղ հարցը հատուկ քվեարկության է դրվում տվյալ դեպքում նմանատիպ բան չկա, ուղղակի ասվել է, եթե դեմ լինողներ չկան, ապա փոփոխությունները կատարվելու են միակ դեմ լիոնղը դուք եք, իսկ քննարկումը արդեն աբսուրդային փուլ էր մտել, որտեղ Հայաստանի ու Կոսովոյի կարգավիճակները հավասարեցրեցիք իրար, 3 նախագահներին խառնեցիք և այլն, բացի այդ մինչև փոփոխությունը ես այդ ներկայացրել եմ նաև ադմիններին հարցեր ներկայացնելու էջում, և ոչ մեկ դեմ չի եղել, դա նշանակում է կամ կողմ են կամ էլ ադմինական անմիջական պարտականությունները այն է հետևել այդ էջին չեն կատարում, ես հակված եմ առաջին տարբերակին, իսկ հարցը սկսել է քննարկվել դեռ հոկտեմբերի 11-ին ես բոլոր քննարկումները արտատպել եմ համապատասխան էջում, խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:--6AND5 (քննարկում) 19:12, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Իհարկե ոչ մեկ, առավել ևս հայերեն վիքիում չի կարող դեմ լինել, որ դե-ֆակտո անկախ ԼՂՀ տարածը հանվի Ադրբեջանական քարտեզից և այդպես էլ կա:

:6AND5, իսկ ով է ասել որ ես դեմ եմ սահմանադրական սահմաններին? Ես նման բան եմ ասել?

Սրանք Ձեր խոսքերն են, կարող եք ասել, թե դուք ինչին եք դեմ? --6AND5 (քննարկում) 19:31, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հարգելի բարեկամ այդ դուք եք արդեն ապատեղեկատվություն տարածում փորձելվ արդարեցնել ձեր անհամաձայնեցված փոփոխությունները: Ինչին եմ ես դեմ? Ես դեմ եմ մոտենմանը, ձեր մոտեցմանը այս հարցին: Միգուցե ես դեմ չեմ, բայց հնարավոր է կան մասնակիցները որոնք դեմ են, կամ ավելի լավ առաջարկնեռր ուեն: էլի եմ ասում ձեր նոր առաջարկից երկու օր անց եք փոխել քարտեզները: Մեզ մոտ կան անվանափոխման և ջնջման ներկայացված էջեր, որոնք ոչ թե շաբաթներով այլ ամիսներով են քննարկվում: Իսկ նման հարցը դուք քննարկում եք երկու կամ հինգ օր? Կամ նույնիսկ խորհրդարանում քննրակումից դուք եզրակացրիք որ այնտեղ համաձայնություն կար? Համաձայնությունչ կար, իսկ դուք փոխել եք առանց համաձայնության: Ու ընդ որում հարցը քննարկում եք առանձին մեկ այլ մասնացի հետ ու շարունակում փոփոխել, դա ապակառուցողական եմ համարում և ձեզ պետք է արդեն զգուշացնեին:--David1992 (քննարկում) 21:52, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ինչ է նշանակում Միգուցե ես դեմ չեմ? Կան թող առաջարկեն, դա խնդիր չի, ցանկացած պահի էլ կարող են նոր առաջարկներ անել, սա ջնջելու կամ ադմին ընտրելու պրոցես չի, որ ուշանան, այլևս չկարողանան, Ձեր նպատակը որն է հայերեն վիքիում կարող եք ասել?-6AND5 (քննարկում) 22:17, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Կոնկրետ այս քարտեզին ես միանշնակա դեմ եմ: Իսկ այստեղ ես դիմել եմ կոնկրետ ադմինին:--David1992 (քննարկում) 22:29, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
6AND5 և David1992, այս երկու օրը ես շատ զբաղված եմ ՎՍՀ֊ի հարցերով։ Երբ ազատ լինեմ հանգամանալի կանդրադառնամ ստեղծված խնդրին, ինչպես նաև խնդրո առարկա քարտեզի քննարկմանը։ Այս պահին միայն զգուշացնում եմ․ առանց համաձայնության առանցքային փոփոխություններ չանել, քննարկումների ժամանակ վիրավորանքների ու ծաղրանքների չանցնել։ Այս կանոնները խախտելու դեպքում, խոստանում եմ, որ կարգելափակվեք։ --vacio 11:43, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Պարոն Վաչագան, Դուք հիմա անպատասխանատու հայտարարություն եք անում, ես ում եմ վիրավորել, եթե ասում եմ Սահմանադրությամբ այսպես է, և ինչ-որ մեկը դրանից վիրավորվում է, ես մեղք չունեմ դրանում: Ձեր անտեղյակության համար հարկավոր է ադմինի դրոշակից զրկել, քանի որ կա այսպիսի էջ Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ, որտեղ մանրամասն ներկայացվել է բոլոր հիմքերը փոփոխության, իսկ եթե տեղյակ եք([8], [9]), ապա սա արդեն կոչվում է կամայականություն, ես սկզբից մտածեցի, որ ժամանակն է Ձեզ դրոշակից ազատելու հարցը բարձրացնեի, բայց հետո հասկացա, որ իմաստ չունի, քանի որ իրական որոշումները ընդունվում են ոչ թե վիքիտարածքներում քննարկելով, այլ կուլիսներում: Հարգելի Դավիթ Ձեզ հալալ ա, Դուք կարողանում եք Ձեր նպատակներին հասնել:

Հ.Գ. Ինչքան ուզում եք արգելափակեք, իմ համար արդեն մեկ է.............--6AND5 (քննարկում) 16:46, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

6AND5, քո հիմնավորումները որևէ քննարկման էջում ներկայացնելը չի նշանակում, որ համաձայնություն կա փոփոխությունը կատարելու վերաբերյալ։ Առավել ևս, եթե ոչ բոլոր մասնակիցներն են հասցրել ծանոթանալ դրանց։ Ես ինքս, օրինակ, ժամանակ չեմ ունեցել ծանոթանալ դրանց հետ, քանի որ վերջին քանի օրը միայն մակերեսային խմբագրումների ժամանակ եմ ունեցել (ու եկող մի քանի օրն էլ ժամանակ չեմ ունենալու)։ Վիքիպեդիայում ընդունված է կարևոր որոշումների ժամանակ սպասել ոչ թե մեկ֊երկու օր, այլ մի քանի շաբաթ․ առարկությունների դեպքում շարունակել քննարկումը, փոխզիջումային տարբերակներ գտնել, ծայրահեղ դեպքում քվեարկություն կազմակերպել․ և այլն։
Փոխհամագործակցության ուղին սա է, ու այն իրագործելի է։ --vacio 17:07, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Շքանշան

Վիքին սիրում է հուշարձանների շքանշան
Հարգելի Vacio, այս շքանշանը ձեզ Վիքին սիրում է Հուշարձաններ մրցույթին մասնակցելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:34, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Կաղապար

Ողջույն, Vacio ջան։ Ցանկանում եմ կոնֆերանսի էջում տեղադրված կաղապարից (այն կաղապարը, որն օրերն է հաշվում, թե քանի օր մնաց ավարտին) դնել նաև Այբ-ի համագործակցության էջում, բայց չի ստացվում, կօգնե՞ս։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 10:42, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Vacio ջան, Kareyac-ն արդեն օգնեց :) --Lilitik22 (քննարկում) 11:00, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Դե լավ է, հաջողություն (: --vacio 11:14, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Արգելափակման խնդրանք

հարգելի Vacio, ես խնդրում կամ ավելի ճիշտ պահանջում եմ միջոցառումներ ձեռնարկել Պանդուխտ մասնակցի դեմ, պարբերական ծաղրական, ոչ հանրագիտարանային, որոշ դեպքերում նաև վիրավորկան մեկնաբանությոնների համար: Վերջին դեպքը սա է, ես սա համարում եմ վիքիէթիկայի կաննորի կոպիտ խախտում:--David1992 (քննարկում) 17:45, 6 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Առաջարկ

Ողջույն, Vacio ջան։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի Pandukht և David1992 մասնակիցների պայմանական արգելափակման մասին գրվի նաև ադմինների տեղեկատախտակին՝ որպես ամփոփում։ --Lilitik22 (քննարկում) 09:49, 7 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Լիովին իրավացի ես, երեկ ուղղակի էլ չհասցրի․․։ --vacio 11:41, 7 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Քվեարկություն

Ողջո՜ւյն։ Քվեարկությունը փակեցի, բայց չէի հասցրել խմբագրումդ տեսնել։ Ամեն դեպքում, եթե հարցեր ունես, կարող ես խմբագրումս ետ շրջել։ ) --@ջեօ ») 05:21, 8 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Պատկերի օգտագործման կանոնակարգ

Vacio: Որտեղ է Պատկերի օգտագործման կանոնակարգի մասին հոդվածը, եթե կա ապա կարո՞ղ եք ասել հղումը: Ինքս երկար փնտրտուքներից հետո չգտա այն: --Vadgt (քննարկում) 17:48, 12 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

ահա` Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում, ի դեպ պատկեր բեռնելիս ոչ ազատ պատկերի բաժնում կա այդ հղումը: ERJANIK 05:29, 13 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Խնդիր կատեգորիաներում

Ողջո՜ւյն։ Համագործակցության էջը վերանվանելուց հետո խնդիր է ծագել նաև հոդվածների քննարկման էջերի կատեգորիաների հետ։ Եթե կարող եք «Հայ-էստոնական համագործակցության շաբաթվա հոդվածներ» կատոգերիան վերանվանիր «Հայ-էստոնական համագործակցության ամսվա հոդվածներ»։ --dato ։) 15:14, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Կարծես թե եղավ (։ --dato ։) 15:15, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հիանալի է (։ --vacio 16:09, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ստուգված հոդվածների կաղապար

Vacio ջան, ՀՍՀ-ի ստուգված հոդվածներում {{ՀՍՀ=1}} կաղապարն էի՞ ավելացնելու։ Այդ կաղապարը չի աշխատում։ --Lilitik22 (քննարկում) 20:29, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

ՉԷ, պետք է լիներ {{ՀՍՀ|ստուգված=1}}։ --vacio 20:36, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
հաա, մերսի :) --Lilitik22 (քննարկում) 20:39, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
։Ճ--vacio 20:40, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Մի հարց էլ :D Բա ինչպե՞ս կարող եմ տեսնել, թե քանի հոդված է ստուգվել, քիչ առաջ 2 հատ ստուգեցի։ --Lilitik22 (քննարկում) 20:42, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ստուգել ՀՍՀ֊ից ներմուծված հոդվածների թիվը, ու դրանից հանել Չստուգված հոդվածների թիվը։ Այս պահին առաջինը 10 413 է, իսկ երկրորդը՝ 10 402։ Այսինքն, ստուգված է 11 հոդված։ --vacio 21:00, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Պարզ է։ Ընթացքում մի 2 հատ հոդված կորում են, բայց ոչինչ։ Շնորհակալություն։ --Lilitik22 (քննարկում) 21:05, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Խնդիր տեղեկաքարտում

Ողջո՜ւյն, Vacio: Կնայե՞ս այս քննարկումը: Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 18:49, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Աղբյուրների կաղապարներ

Բարև, Վաչո։ Հայերեն Վիկիպեդիայում կա՞ն աղբյուրներին հղում անելու համար կաղապարներ։ Օրինակ՝ սենց։ Եթե ստեղծեմ, ո՞ր կատեգորիայի մեջ ա պետք դնել։ --Vahagn Petrosyan (քննարկում) 19:36, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Օրինակ, սրա պես կաղապարն ի նկատի ունեք՝
  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 303. --Lilitik22 (քննարկում) 19:43, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ողջույն Վագահ։ Կա {{Cite book}} կաղապարը, ինչպես նշեց Լիլիթը, որը ինքս շատ քիչ եմ օգտագործում։ Իսկ կրկնվող աղբյուրները նշելու համար կան {{ՀՍՀ}}, {{ՀՀՀ}}, {{ԴՄՀ}} կաղապարները։ Անշուշտ, կարելի է նորերը ստեղծել։ Կարծես հատուկ կատեգորիա դեռ չկա, կարելի է ստեղծել, ասենք Կատեգորիա:Աղբյուրի նշման կաղապարներ։ --vacio 19:46, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հաճախ հղվող աղբյուրների համար հատուկ կաղապարները նկատի ունեի։ Կատեգորիա:Աղբյուրի նշման կաղապարները լավ անուն է։ Կստեղծեմ նորերը ու կդնեմ դրա մեջ։ --Vahagn Petrosyan (քննարկում) 19:54, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Արդեն {{ՀԲ}} էլ ունենք, մի մոռացեք։--Beko (քննարկում) 19:56, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ես ստեղծեցի ու արդեն կիրառեցի {{ՏՈՒՏ}} կաղապարը։ Նույնը պետք ա անել մյուս հաճախ հղվող աղբյուրների համար, օրինակ՝ Հայաստանի ու հարակից շրջանների տեղաննուների բառարանի։ --Vahagn Petrosyan (քննարկում) 20:17, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Նիդերլանդների համայնքներ

Հե՜յ, Վացիօ։ Նիդերլանդների համայնքների հոդվածներում (ինչպես տեսա ռուսերեն և վրացերեն վպ֊ներում) պետք է նշվի, որ դրանք նաև քաղաք են, չէ՞։ Նկատեցի, որ հոդվածներում վարչական միավորի տեղեկաքարտն է ավելացված։ Ի՞նչ կասես, եթե համայնքներում բնակավայրի տեղեկաքարտը ավելացնեմ, որպեսզի լուսանկար էլ կարողանանք տեղադրել։

Բնակավայրի կլինի «Համայնք / Քաղաք» մակագրությամբ. օրինակ՝ Հարլեմ համայնքն այժմ այս տեսքն ունի, բայց կունենա այս տեսքը։ Կցանկանայի կարծիքդ լսել։ ջեօ 09:55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 08:18, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ողջույն Ջեօ։ Չէ, գիտես, սա իսկապես վարչական միավորի մասին է։ Այսինքն, Նիդերլանդներում համայնքը ամենափոքր վարչական միավորն է, որի մեջ մտնում են մի քանի բնակավայրեր, երբեմն մեկ տասնյակից ավել։ Շփոթեցնող է երևի այն, որ համայնքը որպես կանոն անվանվում է գլխավոր բնակավայրի անունով։ Այսինքն նշածդ Հարլեմի համար ավելի ճիշտ է պարզապես ստեղծել նոր հոդված քաղաքի մասին ու նշել, որ այն մտնում է Հարլեմ համայնքի մեջ։ --vacio 10:56, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
հմմմ... Այդ դեպքում խնդիր կունենանք վիքիդատայի հետ, որովհետև Նիդերլանդների համայնքների միջլեզվային հղումները քաղաքներին են տրված։ Անգլերեն Վիքիպեդիայում Հարլեմ բառի բազմիմաստության մեջ չի նշվում առանձին քաղաքը և համայնքը, այլ մեկ ընդհանուր հոդվածի մեջ նշվում է, որ վերջինս և՛ քաղաք է, և՛ համայնք։ ջեօ 09:55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 11:07, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Կարծես թե՝ այո, այս դեպքում վարչական միավորի և քաղաքի մասին տեղեկությունները զետեղված են 1 հոդվածում։ Գուցե կարելի է մեզ մոտ նույնպես անել։ Բայց սա բացառություն է։ Հիմնականում (գոնե Հոլանդերեն Վիքիպեդիայում) համայնքի ու բնակվայրի մասին հոդվածները առանձին են։ --vacio 11:13, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ի դեպ, եթե հարցը լուսանկար ավելացնելն է․ Վարչական միավորի տեղեկաքարտում լուսանկար հնարավոր չէ՞ ավելացնել։ --vacio 11:14, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ի դեպ1, մեկ էլ կարծես ինչ֊որ տեղեկաքարտի հետ կապված պետք է օգնեի քեզ, կհիշեցնե՞ս ինչ էր (։ --vacio 11:15, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ոչ, {{Տեղեկաքարտ Վարչական միավոր}}֊ում հնարավոր չէ քաղաքի լուսանկարն ավելացնել։
հ.գ. արդեն ավելացրել եմ։ Ճ մերսի (։ջեօ 09:55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 11:20, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Կարելի է այնպես անել, որ հնարավոր լինի ։Ճ
Հիանալի է ։Ճ --vacio 11:25, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Կարո՞ղ ես բզբզալ տեսնել ։Ճջեօ 09:55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 11:30, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ժամանակ գտնեմ, այո ։Ճ --vacio 16:50, 25 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Վաստակավոր Ադմինիստրատոր

Վաստակավոր Ադմինիստրատոր
Հարգելի՛ Vacio, այս շքանշանը ձեզ ձեր կատարած ադմինիստրատորական աշխատանքների համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 17:24, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ես ինձ գերագնահատված եմ զգում․․․ ։Ճ --vacio 17:30, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր տարի

Տեղեկաքարտ Պատմական երկիր

Vacio ջան, շնորհավոր Նոր տարի, շնորհակալություն կաղապար բարելավման համար, եթե հնարավիր է խմրրում եմ ավելացրա հղում դեպի Վիքիպահեստ։ - Kareyac (քննարկում) 12:01, 31 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ողջույն և շնորհակալություն։ Շնորհավորում եմ քեզ նույնպես։ Կաղապարի հետ կապված․ անկեղծ ասած կասկածամիտ եմ՝ արժի՞ որ տեղեկաքարտում ավելացնել Վիքիպահեստի հղում, եթե դա սովորաբար արդեն կա հոդվածի ներքևի մասում։ --vacio 12:41, 1 Հունվարի 2014 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդված

Տարվա հոդված
Հարգելի Vacio,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

Untranslated text

I see very little untranslated text here [10] Would you be able / willing to help fix it and move the article live? Otherwise I could try to get the original translator to help. James Heilman, MD (talk · contribs · email)(please leave replies on my talk page) 17:10, 10 Հունվարի 2014 (UTC)

We really need a local Wikipedia involved in each language :-) Unfortunately we have not found one for Armenian yet. James Heilman, MD (talk · contribs · email)(please leave replies on my talk page) 17:12, 10 Հունվարի 2014 (UTC)
Hi James, no problem, I will try to help you :) --vacio 16:32, 11 Հունվարի 2014 (UTC)
Done, sorry for the delay. --vacio 14:01, 21 Հունվարի 2014 (UTC)

անվանափոխություններ

ողջույն Վաչագան ջան, ի՞նչպես ես, խնդրեմ արձագանքիր այս և այս քննարկումներին: --ERJANIK 11:31, 16 Հունվարի 2014 (UTC)

Ողջույն, շնորհակալ եմ ուշադրություն գրավելու համար։ Այսօր անպաման կանդրադառնամ։ --vacio 11:24, 17 Հունվարի 2014 (UTC)

Ընտրություն

Հարգելի՛ Vacio, կարող եք մասնակցել այս քննարկմանը: --Vadgt (քննարկում) 18:58, 23 Հունվարի 2014 (UTC)

Խնդրանք

Հարգելի՛ Vacio, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ Վիքիպեդիա:Գնահատում/Լևոն Արոնյան էջում մասնակցել քվեարկությանը: Շնորհակալություն: --23artashes (քննարկում) 16:23, 30 Հունվարի 2014 (UTC)

Ողջույն Արտաշես, եթե ժամանակս ներեց՝ մեծ սիրով։ Բայց չեմ խոստանում․․․ --vacio 20:06, 30 Հունվարի 2014 (UTC)

Կարևոր քննարկում

Ողջո՜ւյն, խնդրում եմ մասնակցել այս քննարկմանը։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 21:09, 6 Փետրվարի 2014 (UTC)

քննարկման շարունակություն...

Կներեք ուշ արձագանքելու համար: Ես փորձեցի նորից այդ ֆայլերը ներբեռնել, բայց չստացվեց: Թույլ չի տալիս, միագամից տալիս է, որ այդ ֆայլերն արդեն մեկ անգամ ներբեռնված են եղել և ջնջվել են: Ինչպե՞ս կարող եմ նորից դրանք ներբեռնել: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Heghvan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

հարգելի Heghvan, խնդրեմ կնշեք այդ ֆայլերը նայենք, կամ ուղղակի փորձեք այլ անունով դրանք բեռնել, և մի բան էլ, քննարկման էջերում մի մոռացեք ստորագրել գրելով չորս թիլդա` ~~~~, կամ սեղմելով գրիչի նշանը վերևի գրծիքների պատուհանից: --ERJANIK 21:10, 13 Փետրվարի 2014 (UTC)

Շնորհակալ եմ արձագանքի համար: Ես նորեկ եմ այստեղ, շատ "օրենքների" դեռ ծանոթ չեմ)))) գիտեք փորձեցի այլ անունով, բայց միևնույն է չստացվեց ներբեռնել... դրա հաար ձեր օգնությանը դիմեցի: Իսկ ֆայլերը ինչպես նշեմ??? Արդեն ջնջված են, կկարողանաք տեսնել??? Heghvan (քննարկում) 23:12, 13 Փետրվարի 2014 (UTC)Heghvan

Ողջույն Heghvan: Ձեր բեռնած նկարներից այս մեկը ջնջված չէ։ Այլ նկարներ էլ ե՞ք բեռնել։ Մեկ էլ, ես ձեզ խորհուրդ էի տվել Վիքիպահեստի ձեր քննարկման էջում գրել, որ նկարները ձերն են, որպեսզի այնտեղի ադմինները ձեզ չարգելափակեն ու չջնջեն նկարները։ Ես ինքս գրեցի ;) --vacio 17:04, 14 Փետրվարի 2014 (UTC)

Ողջույն)) շնորհակալ եմ գրելու համար: Իսկ ինչ վերաբերվում է այդ մի նկարին՝ դա ուրիշ է: Այն նախկինում ներբեռնված չի եղել: Իսկ որոնք պետք է տեղադրվի վիկիի էջում թույլ չի տալիս, որ ներբեռնել՝ ասելով որ նախկինում այդ նկարերը ջնջվել են...Heghvan (քննարկում) 20:58, 14 Փետրվարի 2014 (UTC)Heghvan

Բարեւ Ձեզ

Բութ ` նշանը հայերենի կետադրական նշաններից է եւ այն իր տեղում չգործածելու պահանջն ինձ համար անհասկանալի է: Գծիկը դոգմա չէ եւ կան այլ լեզուներով դեպքեր, երբ այն չի գործածվում (ֆրանսերեն, իսպաներեն, վրացերեն): Հավանաբար, նրանք դա անում են տարբերվելու համար, չգիտեմ:

Այլ լեզուներից ներքին հղումներ անելը մյուս Վիքիպեդիաներում նույնպես տարածված երեւույթ է: Այս հարցի լուծումը համապատասխան հոդվածներ ստեղծելն է, ինչը կանեմ զուգահեռաբար, ինչքան որ ժամանակս թույլ կտա: Երեւի անցնեմ դրան :)))

Հարգանքներով` ԱյգեՊան:

Ողջույն ԱյգեՊան։ Շնորհակալություն արձագանքելու համար։ Ճիշտ եք, որ գծիկը «դոգմա» չի, սակայն պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե ամեն մի մասնակից իր նախընտրած կետադրական նշանը օգտագործի։ Դրա համար յուրաքանչյուր մասնակցից ակնկալվում է հետևել ընդունված տարբերակին։ Եթե ցանկանում եք, փոխել ընդունված տարբերակը, պետք է դա քննարկել վիքի-համայնքի հետ․ եթե համայնքը համաձայնի, գծիկի փոխարեն շեշտ օգտագործել, դրանից հետո բոլորս կօգտագործենք շեշտ։
Ինչ վերաբերում է ներքին հղումներին։ Որտեղի՞ց եզրակացրեցիք, որ դա տարածված երևույթ է։ Կարո՞ղ ես բերել օրինակ որևէ Վիքիպեդիայի, որտեղ հոդվածներում ընդունված է դնել հղումներ այլ լեզուներով Վիքիպեդիաների հոդվածներին (բացառություններ ինչ խոսք կարող են լինել, սակայն դա դեռ չի նշանակում, որ երևույթւ «տարածված» է)։ Շեշտեմ, ուղղակի, որ սա իմ ցանկությունը կամ կարծիքը չէ։ Վիքիպեդիայի հոդվածում պետք է հղում դնել նույնիսկ դեռ չստեղծված հոդվածին, որպեսզի այլ խմաբիրներ տեսնեն հոդվածի բացակայությունը և ստեղծեծ այն։ --vacio 17:35, 3 Մարտի 2014 (UTC)[reply]
  • 24 февраля էջում 54 հատ իմ ասածից կա: Կարծում եմ` բավարարված ես:

Ինչ վերաբերում է գծիկին` «դոգմա չէ» ասելով նկատի ունեմ այլ լեզուներում գործածելու համար: Հայերենում այն գործածելը միանշանակ սխալ է եւ քննարկման առարկա չէ:

Քննարկում

Հարգելի Vacio, արդեն քանի անգամ իմ դրած հոդվածը ջնջվում է՝ գովազդ լինելու պատճառաբանությամբ, սակայն իմ կարծիքով, դա այդքան էլ այդպես չէ: Նյութում չի նշվում որ կայքն ամենալվն է կամ առհասարակ ոչ մի դրական կամ բացասական բան չի նշվում միայն տեղեկություն դրա մասին և օբյեկտիվ, անաչառ տեղեկություն: Այն որ կայքն ապրանքանիշ է համաձայն եմ, սակայն այս պահին ոչ կոմրցիալ, ի տարբերություն շատ այլ ապրանքանիշերի, որոնք գտնվում են մեր վիքի տարածքում, այդ թվում և հայերեն լեզվով: Նյութը առաջին անգամ ջնջելուց հետո ես հարցրեցի մանրամասնելու խնդրանքով, սակայն ոչ մի արձագանք և փորձեցի հայալեզու վիքիում որևէ կայքի կառուցվածք փնտրել և գտնելով՝ նյութը կառուցել եմ նույն կերպ: Ինչպես կբացատրեք այն, որ մեկ այլ նյութը, որը կոմերցիալ կայքի տեղեկություն է պարունակում չի ջնջվում, իսկ այս նյութը ջնջվում է: Բերեմ ևս մեկ հակափաստարկ. նույն տրամաբանությամբ կարելի է և պետք է հեռացնել նաև կոկա կոլա, պեպսի, Մերսեդես Բենց, Թերթ.am և շատ այլ հոդվածներ, որոնց առկայությունը թույլատրում է ինքստինքյան նաև այլ ապրանքանիշերի մասին էջերի բացում, սակայն անաչառ տեղեկատվության տարածում: P. S. Նշեմ նաև, որ լինելով նոր մասնակից հասցրել եմ իմ ավանդն ունենալ այնպիսի նյութերում ինչպիսիք են Կարպատները, որտեղ և՛ հայերեն, և ռուսերեն, և՛ անգլերեն,և՛ ադրբեջաներեն լեզուներով տեղադրել եմ իրական տվյալը, որ այն ունի հայկական ծագում: Նաև համաձայն վիքիպեդիա կանոնադրության արգելվում է հին մասնակիցների կողմից ճնշում նոր մասնակիցների վրա: Եվ վերջինը: Ես նկատեցի, որ ասվում է, եթե գրանցված ենք ոչ հայկական կոնտենտի համար, ապա չանենք փոփոխություն հայերեն էջերում. ճիշտն ասած իմ կարծիքով դա հակասում է վիքիպեդիայի օռենսդրությանը: Շատ շնորհակալություն, սպասում եմ Ձեր պատասխանին:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Tigran Stepanyan 13 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, Տիգրան։ Այստեղ խնդիրը ոչ թե կայքի կոմերցիոն լինելն է, այլ դրա՝ Վիքիպեդիայի չափանիշներով ոչ նշանակալի լինելը։ Որևէ հոդված Վիքիպեդիայում ներառելու համար, պետք է վստահ լինել, որ այն բավարարում է որոշակի չափանիշների։ Այդ չափանիշներից ամենակարևորը «լուսաբանվածությունն» է, որը նշանակում է, որ հոդվածի առարկան (լինի դա մարդ, կազմակերպություն, իրադարձություն, ապրանքանիշ) զգալի լուսաբանում է գտել մամուլում և/կամ գրականության մեջ։ Բացի լուսաբանվածությունից, կան հատուկ չափանիշներ ամեն մի թեմատիկ հոդվածի համար՝ օրինակ գրողների դեպքում՝ նրանք առնվազն 1 հրատարակված աշխատություն պետք է ունենան։ Նոր ստեղծված կայքերը, բլոգերը, սոցիալական կայքերի անհատական էջերը և նմանատիպ այլ կայքէջերը սովարաբար նշանակալի չեն համարվում։ Հուսով եմ այսքանը բավարար պարզաբանում է։ Եթե այլ հարցեր ունեք, ապա կփորձեմ պատասխանել։ --vacio 09:35, 13 Մարտի 2014 (UTC)[reply]

Շնորհակալություն պատասխանի համար. այն բավարար քանակով տեղեկություն տվեց: Սակայն կան որոշակի հարցեր, որոնք կցանկանայի ճշտել: Այսպես, Դուք նշեցիք, որ հեղինակի դեպքում չափանիշ կարող է լինել մեկ տպագրված էջը, իսկ որն է կայքի համար չափանիշ իր գործունեության ժամկետը, թե հետևողների քանակը, քանի որ ճիշտ է կայքը նոր է սակայն ավելի քան 1800 հետևող ունի: Եվ բացի դա Դուք չպատասխանեցիք վերջին հարցին. նկատեցի, որ ասվում է, եթե գրանցված ենք ոչ հայկական կոնտենտի համար, ապա չանենք փոփոխություն հայերեն էջերում. ճիշտն ասած իմ կարծիքով դա հակասում է վիքիպեդիայի օռենսդրությանը: Շատ շնորհակալ կլինեմ պատասխանների համար:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Tigran Stepanyan 13 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Օգնություն

կներեք ինչպես կարող եմ այս հեդվածը տեղադրել տնտեսագիտություն:հաշվապահություն կատեգորիայւոմ – Այս անստորագիր գրառման հեղինակն է ԱնահիտԴրամբյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, նախ պետք է ավարտուն տեսքի բերել նյութը․ այն չպետք է պարունակի անձնական վերլուծություններ, պետք նշված լինեն օգտագործված աղբյուրները, որից հետո կստեղծենք հոդված ու ամենավերջում կավելացնեն կատեգորիաներ։ --vacio 10:07, 13 Մարտի 2014 (UTC)[reply]

։Ողջույն, հարգելի Անահիտ Դրամբյան։ Խնդրում եմ հոդվածը գրրի քո սևագիր էջերում` օրինակ Մասնակից:ԱնահիտԴրամբյան/Սևագրություն և դրանից հետո հարցերով դիմիր մասնակիցներին։ Եվ նախքան հոդված գրելը խնդրում եմ ծանոթանալ Վիքիպեդիա:Ինչպես խմբագրել էջը էջի հետ, որպեսզի ձեր ստեղծած հոդվածը հոդվածի նման լլինի։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10:46, 13 Մարտի 2014 (UTC)[reply]

ավելացրել եմ օգտագործված գրականությունը և ներածական մասը: Կխնդրեի հաստատեիք

Ներածություն Ֆինանսների վերահսկողության ֆունկցիայի օբյեկտիվ հիմքը արտադրու¬թյան ու իրացման, ծառայությունների մատուցման ծախսերի, դրամական եկա¬մուտների ու ֆոնդերի արժեքային հաշվառումն է: Այս ֆունկցիայի կատարումը կապված է տարբեր խթանների և սանկցիաների, ինչպես նաև ցուցանիշների կիրառման հետ: Երբ ձեռնարկությունը ժամանակին լուծում է բյուջեի, բանկերի, մատակարարների հանդեպ պարտավորությունները, դրանով իսկ բարելավում է իր վերջնական արդյունքը, բարձրացնում արտադրության ու միջոցների օգտա¬գործ¬ման արդյունավետությունը: Հակառակ դեպքում չի կարող խուսափել տույժ-տուգանքներից, ֆինանսական վիճակի լարվածությունից: Ֆինանսական վերա¬հսկո¬ղության ձևերից մեկը տարբեր ֆինանսական ցուցանիշների օգտագործումն է, որոնցից գլխավորը ձեռնարկությունում միջոցների առկայության կայունությունն է: Հենց դրանում է արտահայտվում վերահսկողության և բաշխման ֆունկցիաների փոխկապվածությունը, դա էլ ըստ էության դրամով վերահսկողություն է: Մյուս ֆինանսական ցուցանիշներին վերաբերում են՝ մատակարարներին, բանկին, բյուջեին, աշխատողներին պարտքը, շրջանառու կապիտալով ապահովվածու¬թյունը, շահույթը, վնասը, իրացվելիությունը, վճարունակությունը և այլն : Ֆինանսների ֆունկցիաները ցանկացած-կազմակերպություն-ձեռնարկու¬թյու¬նում պետք է ծառայեն ֆինանսական ռազմավարության երեք կարևորագույն խնդիրների կատարմանը՝ 1. ձեռնարկությանը ապասհովել անհրաժեշտ դրամական միջոցներով և դրա հիման վրա կայունություն և իրացվելիություն. 2. շահութաբերության ապահովում և առավելագույն շահույթի ստացում. 3. իր աշխատողների ու սեփականատերերի նյութական և սոցիալական պահանջների բավարարում: Արտադրության ոլորտի առևտրային ձեռնարկությունների ֆինանսական հարաբերությունները կառուցվում են որոշակի սկզբունքների պահպանմամբ: Այդ սկզբունքները առավելապես կապված են հիմնական տնտեսական գործունեության հետ և կիրառվում են ֆինանսական հետևանքների բարելավման նպատակով: Դրանք գլխավորապես վերաբերում են տնտեսական ինքնուրույնությանը, ինքնաֆինանսավորմանը, նյութական շահագրգռվածությանը, նյութական պատասխանատվությանը: Այս առումով, թեման չափազանց արդիական է, և պահանջում է համակողմանի վերլուծություն և’ միկրոմակարդակում, այսինքն գնահատելով ձեռնարկության ‎‎ֆինանսական առողջացման քաղաքականությունը և սնանկացման նախադրյալները, և մակրոմակարդակում, հիմք ունենալով պետության ռազմավարությունը խնդրո առարկա հարցի կարգավորման ուղղությամբ: Կազմակերպության ֆինանսական առողջության հիմքում դրված է շահութաբեր գործունեությունը (հաշվեկշռային շահույթի առկայությունը բացարձակ և հարաբերական չափերով): Այդ դեպքում կազմակերպությունը հնարավորություն է ունենում սահմանված ժամկետներում մարել իր պարտավորությունները հումքի, նյութի մատակարարների, կրեդիտորների նկատմամբ, վճարել հարկերը,լրացնել շրջանառու միջոցները: Հաշվետու ժամանակահատվածի վերջում յուրաքանչյուր ղեկավար հաշվապահությունից ստանում է փաստաթղթերը` ձեռնարկության գործունեության տվյալներով: Դրանց ճշգրիտ վերլուծությունը թույլ կտա ճիշտ կառավարական որոշումներ ընդունել: Այդ առումով կարևորվում Է ֆինանսական ցուցանիշների (նաև գործակիցների) համակարգի և դրանց, որպես այդպիսիք, ուսումնասիրությունն ու վերլուծությունը: Ֆինանսական գործակիցների ընդհանուր քանակը, որը կարող է օգտագործվել կազմակերպության ֆինանսական վիճակի գնահատման համար, մոտ քսան տասնյակ է: Սովորաբար օգտագործվում են ֆինանսական ցուցանիշների ու գործակիցների և դրանց հետ կապված եզրակացությունների ոչ մեծ քանակ: Կանոնավոր ուսումնասիրության և վերլուծության նպատակով ավելի հարմար է ֆինանսական ցուցանիշները բաժանել խմբերի, որոնք կարտահայտեն շահագրգիռ կողմերի շահերը:




Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության վերլուծություն Կազմակերպության ֆինանսական դրությունը բնութագրող ցուցանիշներից է նրա վճարունակությունը, այսինքն` վճարային պարտավորությունները դրամական միջոցներով ժամանակին մարելու կարողությունը: Վճարունակության վերլուծությունը անհրաժեշտ է ոչ միայն կազմակերպությանը` ֆինանսական գործունեությունը գնահատելու և կանխատեսումներ անելու համար, այլ նաև արտաքին ներդրողներին (բանկերին). նախքան վարկ տրամադրելը բանկը պետք է համոզվի, որ հաճախորդը վարկունակ է: Նույն կերպ պետք է վարվեն նաև տվյալ կազմակերպության հետ տնտեսական հարաբերություններ հաստատել ցանկացող մյուս կազմակերպութունները: Արտաքին ներդրողների կողմից վճարունակության գնահատումը կատարվոմ է ընթացիկ ակտիվերի իրացվելիության բնութագրության հիման վրա, որը որոշվում է այն ժամանակով, որն անհրաժեշտ է դրանք դրամական միջոցների վերածելու համար: Որքան քիչ ժամանակ է պահաջվում տվյալ ակտիվները դրամական միջոցների վերածելու համար, այնքան բարձր է դրանց իրացվելիությունը:

   Հաշվապահական  հաշվեկշռի  իրացվելիությունը  բնութագրում  է  կազմակերպության   ունակությունը`   իր  կտիվներով մարելու   առկա  պարտավորությունները, այլ կերպ  ասած` դրամական միջոցների վերածման  ժամկետների և  արտավորությունների արման  ամանակամիջոցի համապատասխանությունը2:
    Կազմակերպության  իրացվելիությունը   ավելի  ընդհանրական  հասկացություն  է, քան  հաշվեկշռի  իրացվելիությունը, քանի  որ  վերջինս  ենթադրում  է  վճարային  միջոցների  հայթայթում   միայն ներքին աղբյուրների հաշվին (ակտիվների իրացում): Բայց  կազմակերպությունը  կարող  է  այլ  աղբյուրներից  ներգրավել  փոխառու  միջոցներ, եթե  գործարար  աշխարհում  ունի  համապատասխան  հեղինակություն և ներդրումային  գրավչության բարձր մակարդակ:
     Փաստորեն, վճարունակության  և  իրացվելիության  հասկացությունները  շատ  մոտ  են, բայց  երկրորդն  ավելի  ընդգրկուն  է. Հաշվեկշռի  իրացվելիության  մակարդակից  է  կախված  վճարունակությունը: Իրացվելիությունը  բնութագրում է հաշվարկների ինչպես  ընթացիկ, այնպես էլ հեռանկարային  վիճակը: Կազմակերպությունը  կարող  է  մի   որևէ  ժամանակամիջոցում  լինել  վճարունակ, սակայն  մոտակա  ժամանակներում  ունենալ  անբարենպաստ  ֆինանսական  դրություն:
    Հաշվապահական  հաշվեկշռի  իրացվելիության  վերլուծությունը  նպատակահարմար  է  սկսել  կազմակերպության  ակտիվների  և  պասիվների  հետևյալ  վերախմբավորմամբ` ակտիվները  ըստ  իրացվելիության  անկման, իսկ  պասիվները` ըստ պարտավորությունների  մարման հրատապության ժամկետների  աճի հատկանիշի3:
    Կազմակերպության  ակտիվները  ըստ  իրացվելիության  անկման հատկանիշի  ստորաբաժանվում են հետևյալ խմբերի.
    ԱI – առավել իրացվելի ակտիվներ` դրամական միջոցներ և համարժեքներ,
    ԱII – արագ իրացվելի ակտիներ` դեբիտորական  պարտքեր,
    ԱIII – դանդաղ իրացվելի ակտիվներ` պաշարներ,
    ԱIV – դժվար իրացվելի ակտիվներ` ոչ ընթացիկ ակտիվներ:
    Հաշվապահական  հաշվեկշռի  պասիվային  մասը  խմբավորվում  է  ըստ  պարտավորությունների  մարման ժամկետների աճի հատկանիշի.
    ՊI – առավել հրատապ պարտավորություններ` կրեդիտորական պարտքեր,
    ՊII – կարճաժամկետ պասիվներ` ընթացիկ  ֆինանսական պարտավորություններ,
    ՊIII – երկարաժամկետ պասիվներ` ոչ  ընթացիկ պարտավորություններ,
    ՊIV – մշտական պասիվներ` սեփական  կապիտալ:

ԱI ≥ ՊI

    Հաշվապահական  հաշվեկշռը համարվում է  բացարձակ իրացվելի, եթե վերը նշված խմբերի միջև գոյություն ունի հետևյալ համամասնությունը.

ԱVI ≤ ՊVI ԱII ≥ ՊII ԱIII ≥ ՊIII

   Այս  խմբերի  միջև  հարաբերակցությունների  ուսումնասիրությունը  հնարավորություն  է  տալիս  գնահատել  հաշվապահական  հաշվեկշռի  կառուցվածքի  և  իրացվելիության  առկա  միտումները: Առաջին երեք  հարաբերակցությունները վկայում  են իրացվելիության հիմնական սկզբունքի  մասին` ակտիվների գերազանցումը պարտավորությունների  նկատմամբ: Չորրորդ հարաբերակցության պահպանումը վկայում է կազմակերպության մոտ սեփական ընթացիկ ակտիվների առկայության մասին, որը նրա ֆինանսական կայունությունն ապահովող անհրաժեշտ պայմանն է:  ԱI և ԱII խմբերը համադրելով ՊI և ՊII խմբերի հետ` որոշվում է ընթացիկ իրացվելիության մակարդակը, իսկ ԱIII և ՊIII խմբերի համեմատության արդյունքում պատկերացում է կազմվում հեռանկարային իրացվելիության մասին:
   Հաշվապահական հաշվեկշռը համարվում  է նորմալ իրացվելի, եթե վերը նշված խմբերի միջև գոյություն ունի հետևյալ համամասնությունը.
(ԱI+ԱII +ԱIII)  ≥ (ՊI+ՊII+ՊIII) 
ԱIV  ≤ ՊVI  
         Հաշվապահական հաշվեկշռը համարվում  է չիրացվելի, եթե վերը նշված խմբերի միջև գոյություն ունի հետևյալ համամասնությունը.
(ԱI+ԱII +ԱIII)  ≤ (ՊI+ՊII+ՊIII) 
ԱIV  ≥ ՊVI  
         Ակտիվների  իրացվելիության  մակարդակը  բնութագրում  է  կազմակերպության  վճարունակության  աստիճանը: Այն որոշվում  է  ընթացիկ  ակտիվների  իրացվելիությամբ  և  վկայում  է  կազմակերպության  ֆինանսական  հնարավորության  մասին` ամբողջովին  մարելու  իր  ընթացիկ  պարտավորությունները:    Ակտիվների  իրացվելիության  վերլուծական  գործընթացն  իրականացվում  է  հետևյալ   գործակիցներով.

o բացարձակ իրացվելիության, o արագ իրացվելիության, o ընթացիկ իրացվելիության:

    Բացարձակ իրացվելիության գործակիցը (Գիբ) ցույց է տալիս կազմակերպության առավել իրացվելի ակտիվներով ընթացիկ պարտավորությունների մարման աստիճանը: Բացարձակ իրացվելիության գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով. 

Դմ - դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, Ըպ – ընթացիկ պարտավորություններ:

    Այս գործակցի նորմատիվային արժեքը  Գիբ 0.2-0.5: Սակայն եթե կազմակերպությունում այս գործակիցը գերազանցի սահմանված նորմատիվային արժեքը, դա դեռ չի կարելի ընդունել որպես վճարունակության պայման: Այդ մակարդակի գնահատման ժամանակ պետք է հաշվի առնել ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների շրջանառելիության արագությունը: Եթե ակտիվների շրջանառելիության արագությունը գերազանցում է պարտավորությունների շրջանառելիությունը, ապա կազմակերպության վճարունակությունը գնահատվում է բավարար, և հակառակը:
    Արագ կամ կրիտիկական իրացվելիության (ծածկման միջանկյալ) գործակիցը (Գիա) ցույց է տալիս, թե ընթացիկ պարտավորություների որ մասն է կարող կազմակերպությունը մարել իր դրամական միջոցների, դրանց համարժեքների և դեբիտորական պարտքերի հաշվին: Արագ իրացվելիության գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով:

Դմ – դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, Դպ – դեբիտորական պարտքեր, Ըպ – ընթացիկ պարտավորություններ: Այս գործակցի նորմատիվային արժեքը Գիա ≥ 1:

    Ընթացիկ իրացվելիության գործակիցը (Գիը) ցույց է տալիս ընթացիկ ակտիվներով կազմակերպության ընթացիկ պարտավորությունների ծածկման աստիճանը: Որքան բարձր է այդ աստիճանը, այնքան մեծ է կրեդիտորների վստահության մակարդակը տվյալ կազմակերպության տնտեսական գործունեության նկատմամբ: Այդ գործակիցն արտահայտվում է հետևյալ բանաձևով. 

Ըա – ընթացիկ ակտիվներ, Ըպ – ընթացիկ պարտավորություններ:

    Այս գործակցի նորմատիվային մեծությունն  է  Գիը ≥ 2: Եթե այս գործակիցը փոքր է նորմատիվից, ակնհայտ է կազմակերպության անվճարունակությունը, իսկ նորմատիվի զգալի գերազանցումը վկայում է կազմակերպության կողմից իր ակտիվների անարդյունավետ օգտագործման մասին:

Ակտիվների իրացվելիության գործակիցները հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն կազմակերպության կառավարիչներին, այլ նաև շուկայի բոլոր մասնակիցների համար: Այսպես, բացարձակ իրացվելիության գործակիցն առաջին հերթին հետաքրքրում է մատակարարներին, արագ իրացվելիության գործակիցը` բանկերին, իսկ ընթացիկ իրացվելիության գործակիցը` ներդրողներին:

    Կազմակերպությունների վճարունակությունը  գնահատվում է նաև դրամական  միջոցների հոսքերի միջոցով: Արտադրանքի  իրացումից ստացվող միջոցների  և դեբիտորական պարտքերի ստացման  ու պարտավորությունների մարման  վրա վերահսկողության ապահովման  նպատակով անհրաժեշտ է կազմել  վճարային օրացույց, որտեղ մի կողմում  ներկայացվում է վճարային միջոցների, մյուս կողմում` վճարային պարտավորությունների  գումարը: Վճարունակության գործակիցը  որոշվում է վճարային միջոցների  և պարտավորությունների հարաբերակցությամբ. ցանկալի է, որ այդ գործակիցը  լինի մեկից բարձր:

Վան Խորնը կարևորել է վճարունակության հետևյալ գործակիցները` Գ1 = պարտավորությունների գումար/ ակտիվների գումար, որն էլ ցույց է տալիս “ուրիշի փողերի” տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվների մեջ:Որքան բարձր է այս գործակիցը, այնքան մեծ է բանկի ռիսկը: Գ2 = պարտավորությունների գումար / սեփական կապիտալ, Եթե կազմակերպության ոչ նյութական ակտիվների արժեքը բավականին մեծ գումար է, ապա գործակցի հաշվարկման ժամանակ սեփական կապիտալից հանում են այդ արժեքը, որպեսզի որոշեն նրա նյութական մասի արժեքը: Գ3 = երկարաժամկետ պարտավորություններ / (երկարաժամկետ պարտավորություններ + սեփական կապիտալ), որը ցույց է տալիս պարտավորությունների տեսակարար կշիռը կապիտալի կառուցվածքում: Այս գործակցին ուշադրություն է դարձվում, քանի որ վարկային պայմանագրում ներառվում են պայմաններ, որոնք կարգավորում են փոխառու կապիտալի առավելագույն չափը` արտահայտված պարտավորությունների և կապիտալիզացիայի հարաբերությամբ: Գ4 = դրամական հոսքեր / պարտավորությունների գումար, Համարիչում տնտեսական գործունեության արդյունքում ստացված դրամական միջոցներն են,իսկ շահութաբեր կազմակերպության դեպքում այն բաղկացած է շահույթից և ամորտիզացիոն հատկացումներից: Օգտագործված գրականության ցանկ

1. Ա. Մաթևոսյան, Արտադրական կազմակերպությունների ֆինանսական վիճակի գնահատման և կայունացման հիմնահարցերը ՀՀ-ում, Երևան,2009թ. 2. Ա. Սարգսյան, Կ. Առաքելյան «Տնտեսական գործունեության վերլուծություն», Ե., Տնտեսագետ 2005թ., 3. Бороненкова С. А., Маслова Л. И., Крылов С. И., Финансовый анализ предприятий. Екатеринбург. УГУ, 1997г., 4. Артеменко В. Г., Беллендир М. В., Финансовый анализ, Учебное пособие, М., 1997 5. Հայաստանի ազգային հաշիվները 1990-1997, Աղյուսակներ. Մեթոդաբանություն. Վերլուծություն. վիճակագրական ժողովածու, Եր., 2000

ՍՍՀՄ

Ողջույն, Vacio: Խմդրում եմ գյումրեցի մասնակիցներին զգուշացնես ՍՍՀՄ-ն՝ ԽՍՀՄ, ՀՍՍՀ-ն՝ ՀԽՍՀ փոխելու համար, բոլոր հոդվածներում ՍՍՀՄ է։ --Lilitik22 (քննարկում) 09:42, 16 Մարտի 2014 (UTC)[reply]

Արված է :) --vacio 09:48, 16 Մարտի 2014 (UTC)[reply]