«Ջավախք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 50. Տող 50.
== Ջավախքի հայ կաթոլիկներ ==
== Ջավախքի հայ կաթոլիկներ ==


Ջավախքի հայ կաթոլիկները (ֆռանգ, ֆռանկ)<ref name="">Հռոմի Աթոռի հետ միության կողմնակիցներին Հայաստանում անվանում էին նաև «ծայթ», «աղթարմա», «ֆռանգ»: Միջնադարում «ծայթ» էին անվանում քաղքեդոնական հայերին:</ref>։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու արևելաեվրոպական թեմին պատկանող ներկայացուցիչներն են, ովքեր հաստատվել են Ախալքալաքի գավառում 19-րդ դարի կեսերից: Այսօր Վրաստանի Սամցխե-Ջավախքի կաթոլիկների թիվը կազմում է մոտավորապես 50 հազար և տեղաբաշխված է Ախալքալաքի շրջանի Ալաստան, Տուրցխ, Վարևան, Բավրա, Խուլգումո, Կարտիկամ, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա, Ժդանովական, Թորիա, Ուջմանա, Ասփարա, Նոր Խուլգումո, Կաթնատու և Ախալցխայի շրջանի Սուխլիս, Ղուլալիս, Ծղալթբիլա, Ծինուբան, Մոխրեբ (Նիոխրեբ, Աբաթխսև, Ջուլղա գյուղերում:
Ջավախքի հայ կաթոլիկները (ֆռանգ, ֆռանկ)<ref name="test1">Հռոմի Աթոռի հետ միության կողմնակիցներին Հայաստանում անվանում էին նաև «ծայթ», «աղթարմա», «ֆռանգ»: Միջնադարում «ծայթ» էին անվանում քաղքեդոնական հայերին:</ref>։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու արևելաեվրոպական թեմին պատկանող ներկայացուցիչներն են, ովքեր հաստատվել են Ախալքալաքի գավառում 19-րդ դարի կեսերից: Այսօր Վրաստանի Սամցխե-Ջավախքի կաթոլիկների թիվը կազմում է մոտավորապես 50 հազար և տեղաբաշխված է Ախալքալաքի շրջանի Ալաստան, Տուրցխ, Վարևան, Բավրա, Խուլգումո, Կարտիկամ, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա, Ժդանովական, Թորիա, Ուջմանա, Ասփարա, Նոր Խուլգումո, Կաթնատու և Ախալցխայի շրջանի Սուխլիս, Ղուլալիս, Ծղալթբիլա, Ծինուբան, Մոխրեբ (Նիոխրեբ, Աբաթխսև, Ջուլղա գյուղերում:




Տող 58. Տող 58.
Նոր ջարդերից խուսափելու համար իր բնակավայրերից հեռանում է և հայ ազգաբնակչությունը` գաղթելով դեպի Բակուրիանի և Ծալկայի լեռնային անտառները: Այդ օրերին Ջավախքի հայախոս երեք` Հեշտիա, Ուջմանա, Թորիա և ժամանակին պարտադրանքով թրքախոս դարձած որոշ կաթոլիկ գյուղեր, թուրքական հրամանատարությունից ստանում են այսպես կոչված ‹‹Վեհիբ փաշայի մանդատներ››, որոնք հնարավորություն էին ընձեռում արժանանալու թուրքերի և «մեսխեթցիների» լոյալ վերաբերմունքին: Արդյունքը լինում է այն, որ նշյալ գյուղերի բնակչությունը չի գաղթում և զերծ է մնում (ի տարբերություն այլ` չգաղթած գյուղերի բնակչության) կոտորածներից: Համաձայն նույն վկայությունների` թուրք հրամանատարները այդ գյուղերի բնակիչներին դիմել են հետևյալ կոչով. ''«Դուք` կաթոլիկներդ, հայեր չեք, այլ ավստրիացի և գերմանացի, դրա համար ձեզ չենք կոտորի, քանի որ հետո միասին ենք ապրելու… դիմում ենք ձեզ, հեռու մնացեք մյուս քրիստոնյաներից … »:''
Նոր ջարդերից խուսափելու համար իր բնակավայրերից հեռանում է և հայ ազգաբնակչությունը` գաղթելով դեպի Բակուրիանի և Ծալկայի լեռնային անտառները: Այդ օրերին Ջավախքի հայախոս երեք` Հեշտիա, Ուջմանա, Թորիա և ժամանակին պարտադրանքով թրքախոս դարձած որոշ կաթոլիկ գյուղեր, թուրքական հրամանատարությունից ստանում են այսպես կոչված ‹‹Վեհիբ փաշայի մանդատներ››, որոնք հնարավորություն էին ընձեռում արժանանալու թուրքերի և «մեսխեթցիների» լոյալ վերաբերմունքին: Արդյունքը լինում է այն, որ նշյալ գյուղերի բնակչությունը չի գաղթում և զերծ է մնում (ի տարբերություն այլ` չգաղթած գյուղերի բնակչության) կոտորածներից: Համաձայն նույն վկայությունների` թուրք հրամանատարները այդ գյուղերի բնակիչներին դիմել են հետևյալ կոչով. ''«Դուք` կաթոլիկներդ, հայեր չեք, այլ ավստրիացի և գերմանացի, դրա համար ձեզ չենք կոտորի, քանի որ հետո միասին ենք ապրելու… դիմում ենք ձեզ, հեռու մնացեք մյուս քրիստոնյաներից … »:''


XIX դ. 60-80թթ. վրացական եկեղեցու՝ հայությանը դավանափոխ անելու սլաքն ուղղված էր հատկապես կաթոլիկություն դավանող հայկական գյուղերին` Բավրայի, Խուլգումոյի, Կարտիկամի, և Տուրցխի բնակչությանը: Ախալքալաքի գավառապետ իշխան Սմբաթովը աշխարհագիր անցկացնելու ժամանակ փորձել է այս գյուղի բնակիչներին վրաց հոգևորականության պահանջով որպես վրացիներ գրանցել, կաթոլիկ հայերը միահամուռ ընդդիմացել են, ասելով, որ իրենք ոչ թե վրացի են, այլ հայ<ref name="">Ե. Լալայան, Երկեր, հ1, Երևան, 1983, էջ 87</ref>:
XIX դ. 60-80թթ. վրացական եկեղեցու՝ հայությանը դավանափոխ անելու սլաքն ուղղված էր հատկապես կաթոլիկություն դավանող հայկական գյուղերին` Բավրայի, Խուլգումոյի, Կարտիկամի, և Տուրցխի բնակչությանը: Ախալքալաքի գավառապետ իշխան Սմբաթովը աշխարհագիր անցկացնելու ժամանակ փորձել է այս գյուղի բնակիչներին վրաց հոգևորականության պահանջով որպես վրացիներ գրանցել, կաթոլիկ հայերը միահամուռ ընդդիմացել են, ասելով, որ իրենք ոչ թե վրացի են, այլ հայ<ref name="test2">Ե. Լալայան, Երկեր, հ1, Երևան, 1983, էջ 87</ref>:


Միայն 1909-ին Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանի առաջնորդությունից զրկված կաթոլիկ հայերի համար Հռոմի Աթոռը ռուսական իշխանությունների համաձայնությամբ ամբողջ Կովկասի համար առաքելական կառավարիչ է նշանակում Սարգիս վարդապետ Տեր-Աբրահամյանին: Վերջինս պաշտոնավարում է մինչև խորհրդային կարգերի հաստատումը:
Միայն 1909-ին Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանի առաջնորդությունից զրկված կաթոլիկ հայերի համար Հռոմի Աթոռը ռուսական իշխանությունների համաձայնությամբ ամբողջ Կովկասի համար առաքելական կառավարիչ է նշանակում Սարգիս վարդապետ Տեր-Աբրահամյանին: Վերջինս պաշտոնավարում է մինչև խորհրդային կարգերի հաստատումը:

21:37, 15 Մարտի 2014-ի տարբերակ

Պատկեր:Parvana.JPG
Ջավախքի Փարվանա լիճը

Ջավախք, Հայաստանի պատմական շրջան։ Հայկական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Մովսես Խորենացու մոտ[1]։ Ըստ «Աշխարհացույց»-ի Վերին Ջավախք գավառը մտնում էր Գուգարք նահանգի կազմի մեջ։

Այսօր Ջավախքն իր մեջ ընդգրկում է Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգը (6 շրջաններ) և Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջանը.[2]

Շրջաններ Հայաբնակ բնակավայրեր
Ախալքալաքի մունիցիպալիտետ 59
Նինոծմինդայի մունիցիպալիտետ 32
Ասպինձայի մունիցիպալիտետ 2
Ախալցխայի մունիցիպալիտետ 16
Բորժոմի մունիցիպալիտետ 8
Ադիգենի մունիցիպալիտետ 2
Ծալկայի մունիցիպալիտետ 13

Անվան ծագումը

Ջավախքի նախկին անվանումը եղել է «Զաբախա» և այն ենթարկվել է փոփոխությունների, «Զ»-ին փոխարինել է «Ջ»-ն եվրոպական լեզուներով խոսողները «բ»-ն փոխարինել են «վ»-ի, դարձնելով Ջավախա, իսկ հայերը վերջին «ա»-ն սղել են ավելացնելով «ք» տառը, այն դառել է Ջավախք։

Պատմական ակնարկ

Ջավախքը Մեծ Հայքի հյուսիսում ընկած Գուգարք աշխարհի ինը գավառներից մեկն է։ Այն մ. թ. ա. 2–րդ հազարամյակում մաս է կազմել Հայասա պետական կազմավորմանը, «Զաբախա» ձևով հիշատակվում է Արգիշտի I թագավորի (մ. թ. ա. 786–764) վիմագիր արձանագրություններում։

Մ. թ. ա. VI–IV դարերում Ջավախքը մտնում էր Երվանդյան թագավորության կազմի մեջ։ III դարում այն անջատվել է Հայաստանից և անցել Վիրքի իշխանության տակ, սակայն նորից վերանվաճվել է Արտաշես Ա (մ. թ. ա. 189–160 թթ.) կողմից Գուգարք նահանգի այլ տարածքների հետ միասին։ Մեծ Հայքի կազմում մնացել է մինչև Արշակունյաց հարստության անկումը։ Արշակունիների օրոք գավառը հիշատակվում է որպես Վարձավունի նախարարական տան կալվածք։

Հայաստանի առաջին բաժանումից հետո Գուգարքի բդեշխությունը ենթարկվել է ուղղակիորեն Սասանյան Պարսկաստանի կենտրոնական իշխանություններին։ VII դարի երկրորդ կեսին այն գրավվել է արաբների կողմից։ X դարում Ջավախքը հայ Բագրատունիների թագավորության կազմում էր, որի կործանումից հետո կարճ ժամանակով՝ XI դարի կեսերին ենթարկվել է վրաց պետությանը՝ մինչև սելջուկ թուրքերի արշավանքները։ XII դարի վերջից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմուկ (Թմկա) բերդի ու Ախալքալաքի (Նոր քաղաք) հետ տրվել է հայ Զաքարյանների նախարարական տոհմին՝ որպես ժառանգական կալվածք։ Այնտեղի հայ հոգևոր կենտրոնը եղել է Զրեսկ ավանը։ 1266 թ. այս տարածաշրջանը եղել է Սամցխե–Ջավախք իշխանության կազմում։ 1587 թ. այն գրավել են օսմանյան թուրքերը և մտցրել Չլդրի (ապա՝ Ախալցխա) էյալեթի (վիլայեթ, նահանգ) մեջ՝ իբրև առանձին սանջակ (գավառ)։

Ինչպես վկայում են հայկական, վրացական, արաբական, թուրքական և այլ աղբյուրները Ջավախքը հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով։ Ըստ վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու՝ IV դարի սկզբին սուրբ Նունեի, վրաց՝ Նինոյի քրիստոնեական քարոզչության օրերին Ջավախքում՝ Փարվանա լճի մոտ նա տեղի հովիվների հետ հաղորդակցվել է հայերենով։ XVI–XVIII դդ. թուրքական հարկացուցակների տվյալներով՝ Ջավախքի ու հարակից գավառների բնակավայրերի մեծ մասում ապրում էին հայեր։

1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ջավախքը միացվեց Ռուսական կայսրությանը։ 1830 թ. Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի, Դերջանի և այլ գավառներից 7300 հայ ընտանիքներ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի (պատմական Գուգարքի Թռեղք գավառը) շրջակայքում՝ վերականգնելով ու հիմնադրելով ավելի քան 60 գյուղ և 50 եկեղեցի։ Տեղացի 1716 ընտանիք (մոտ. 10–11 հազ. շունչ) հայերի, 639 ընտանիք մահմեդականների ու 179 ընտանիք վրացիների կողքին հաստատվեցին 58 հազար արևմտահայեր։

1840–ական թթ. սկզբներին Ռուսաստանի տարբեր մարզերից աքսորված ռուս աղանդավորները՝ դուխոբորները, գավառի հարավային մասում (այժմյան Նինոծմինդայի շրջան) հիմնում են 8–9 գյուղ։ 1886 թ. գավառում հաշվվում էր 110 գյուղ, որոնք միավորվում էին 10 գյուղական համայնքներում՝ ընդամենը մոտավորապես 63,8 հազար բնակչությամբ, որից 46,386-ը, այսինքն՝ 72,7%–ը՝ հայեր էին։ Մահմեդականները 10,7% էին, ռուս դուխոբորները՝ 10,4%, վրացիները՝ 5,8%[3]։

Ռուսական տիրապետության շրջանում Ախալքալաքի գավառը սոցիալ–տնտեսական և մշակութային զգալի վերելք ապրեց։ Ախալքալաքը դարձավ արհեստավորական կենտրոն, իսկ գյուղերը սկսեցին կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ Ախալցխայում բացվեցին Կարապետյան, Ախալքալաքում՝ Մեսրոպյան ծխական արական դպրոցները։

1856 թ. ավարտվեց Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցու վերաշինությունը։ 1870 թ. սկսեցին գործել Սանդխտյան օրիորդաց, իսկ 1880–ական թթ. սկզբին՝ ռուսական դպրոցները, 1889 թ.՝ քաղաքային ուսումնարանը, ստեղծվեց թատերական խումբ։

19–րդ դարի վերջին Ախալքալաքում գործունեություն ծավալեցին Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։ Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարները ջերմ արձագանք գտան ախալքալաքցիների շրջանում, որոնց զգալի մասը, ծագումով լինելով արևմտահայեր, շարունակում էր պահպանել հոգևոր կապը իրենց նախկին հայրենիքի՝ Էրզրումի նահանգի հետ։ Ջավախքը ծնունդ է տվել ազգային այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Ռուբեն Տեր–Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, գրողներ Վահան Տերյանը, Դերենիկ Դեմիրճյանը, աշուղ Ջիվանին և ուրիշներ։

1918 թ. մայիսին Ախալքալաքի գավառ թուրքական զորքերի ներխուժման պատճառով բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթեց Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազ. հայերից 35–40 հազ. զոհվեց։ Նոյեմբերի վերջին գավառից թուրքական զորքերի հեռանալուց հետո Ջավախքի նկատմամբ տարածքային հավակնություն հանդես բերեց մենշևիկյան Վրաստանը։ Դեկտեմբերին Ախալքալաքի ու Լոռու համար ծագած հայ–վրացական պատերազմն ավարտվեց անգլիացիների միջամտությամբ։ Ջավախքը թողնվեց Վրաստանի հսկողության տակ, սակայն Հայաստանի Հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում (1918–1920) չդադարեցրեց դիվանագիտական ջանքերն այն վերադարձնելու ուղղությամբ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, ընդառաջ գնալով գավառի բնակչության ցանկությանը, նույնպես հանդես եկավ Ախալքալաքն ու հարևան Ծալկան մայր հայրենիքի հետ միավորելու պահանջով։ Սակայն վրաց–ադրբեջանական բոլշևիկ մեծամասնությունը, գործելով միասնաբար, 1921 թ. հուլիսին հասավ ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հայկական այլ տարածքների բռնակցմանը Վրաստանին ու Ադրբեջանին։ 1921 թ. նոյեմբերի 6–ին կնքվեց պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջև հայ–վրացական սահմանագծի վերաբերյալ, որը մասնակի փոփոխություններով պահպանվել մինչ օրս։

Ախալքալաքի նախկին գավառի մեծ մասից կազմվեց նույնանուն վարչական գավառը (հետագայում՝ շրջան)։ Հյուսիսային հայաբնակ գյուղերից Տաբածղուրը, Մոլիտը և Չխարոլան մտցվեցին Բորժոմի, իսկ Դամալան՝ ավելի ուշ կազմավորված Ասպինձայի շրջանների մեջ։ 1930 թ. Ախալքալաքի շրջանից անջատվեց նրա հարավարևելյան մասը՝ կազմելով Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանը։

Ջավախքի հայ կաթոլիկներ

Ջավախքի հայ կաթոլիկները (ֆռանգ, ֆռանկ)[4]։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու արևելաեվրոպական թեմին պատկանող ներկայացուցիչներն են, ովքեր հաստատվել են Ախալքալաքի գավառում 19-րդ դարի կեսերից: Այսօր Վրաստանի Սամցխե-Ջավախքի կաթոլիկների թիվը կազմում է մոտավորապես 50 հազար և տեղաբաշխված է Ախալքալաքի շրջանի Ալաստան, Տուրցխ, Վարևան, Բավրա, Խուլգումո, Կարտիկամ, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա, Ժդանովական, Թորիա, Ուջմանա, Ասփարա, Նոր Խուլգումո, Կաթնատու և Ախալցխայի շրջանի Սուխլիս, Ղուլալիս, Ծղալթբիլա, Ծինուբան, Մոխրեբ (Նիոխրեբ, Աբաթխսև, Ջուլղա գյուղերում:


Ժամանակագրություն

Սկսած XIII դարից` Կիլիկյան Հայաստանի ժամանակաշրջանից, Հռոմեական կաթոլիկ եկեղեցին ձեռնարկում է ծավալուն միսիոներական գործունեություն: Կաթոլիկություն տարածելու ջանքերը կոորդինացնելու և ավելի արդյունավորելու համար Գրիգոր XV Պապի 1622թ-ի որոշմամբ հիմնվում է «Հավատի պրոպագանդայի Սուրբ միաբանությունը»: Կրոնափոխ էր լինում հատկապես թուրքական գյուղերի և քրդական աշիրեթների հոծ շրջապատման մեջ գտնվող ֆիզիկական բնաջնջման և բռնի իսլամացման երկընտրանքի առջև կանգնած հայ բնակչությունը: XIX դարի սկզբին կաթոլիկ հայերի համայնքներ կային Բարձր Հայքում և Տայքում, որոնք 1829թ-ի հոկտեմբերի 7-ին ռուս-թուրքական հաշտության Ադրիանապոլսի պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորություններով հայ հիմնական գաղթականության հետ անցան ռուսական կայսրության սահմանները: 1830 թ-ի ամռանը Հայ առաքելական եկեղեցու մոտ 58 հազար հետևորդ հայեր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու և այլ ավագների առաջնորդությամբ, նախապես ստանալով գեներալ Պասկևիչի թույլտվությունը, վերջինիս զորքի հետ հեռանում են իրենց բնակավայրից և հաստատվում ներկայիս Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի (Բոգդանովկայի) շրջաններում: Իրենց տարածքներից հեռանում են նաև հայ կաթոլիկները: Նույն` 1886 թ-ին, միայն Ախալքալաքի գավառում հաշվվում էր 63,8 հազար բնակչություն, որից 46386-ը` հայեր (39150-ը` առաքելական , 7236-ը` կաթոլիկ):

Նոր ջարդերից խուսափելու համար իր բնակավայրերից հեռանում է և հայ ազգաբնակչությունը` գաղթելով դեպի Բակուրիանի և Ծալկայի լեռնային անտառները: Այդ օրերին Ջավախքի հայախոս երեք` Հեշտիա, Ուջմանա, Թորիա և ժամանակին պարտադրանքով թրքախոս դարձած որոշ կաթոլիկ գյուղեր, թուրքական հրամանատարությունից ստանում են այսպես կոչված ‹‹Վեհիբ փաշայի մանդատներ››, որոնք հնարավորություն էին ընձեռում արժանանալու թուրքերի և «մեսխեթցիների» լոյալ վերաբերմունքին: Արդյունքը լինում է այն, որ նշյալ գյուղերի բնակչությունը չի գաղթում և զերծ է մնում (ի տարբերություն այլ` չգաղթած գյուղերի բնակչության) կոտորածներից: Համաձայն նույն վկայությունների` թուրք հրամանատարները այդ գյուղերի բնակիչներին դիմել են հետևյալ կոչով. «Դուք` կաթոլիկներդ, հայեր չեք, այլ ավստրիացի և գերմանացի, դրա համար ձեզ չենք կոտորի, քանի որ հետո միասին ենք ապրելու… դիմում ենք ձեզ, հեռու մնացեք մյուս քրիստոնյաներից … »:

XIX դ. 60-80թթ. վրացական եկեղեցու՝ հայությանը դավանափոխ անելու սլաքն ուղղված էր հատկապես կաթոլիկություն դավանող հայկական գյուղերին` Բավրայի, Խուլգումոյի, Կարտիկամի, և Տուրցխի բնակչությանը: Ախալքալաքի գավառապետ իշխան Սմբաթովը աշխարհագիր անցկացնելու ժամանակ փորձել է այս գյուղի բնակիչներին վրաց հոգևորականության պահանջով որպես վրացիներ գրանցել, կաթոլիկ հայերը միահամուռ ընդդիմացել են, ասելով, որ իրենք ոչ թե վրացի են, այլ հայ[5]:

Միայն 1909-ին Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանի առաջնորդությունից զրկված կաթոլիկ հայերի համար Հռոմի Աթոռը ռուսական իշխանությունների համաձայնությամբ ամբողջ Կովկասի համար առաքելական կառավարիչ է նշանակում Սարգիս վարդապետ Տեր-Աբրահամյանին: Վերջինս պաշտոնավարում է մինչև խորհրդային կարգերի հաստատումը:

Լեզու

Ջավախքի հայ կաթոլիկները բաժանվում են 3 մասի՝ մշեցի ֆռանգներ, խաս ֆռանգներ, գբո ֆռանգներ: 1. Մշեցի ֆռանգները Նինոծմինդայի շրջանում հաստատված Հեշտիա, Ուջմանա, Թորիա և նրանցից տեղափոխված Ժդանովական և Կաթնատու գյուղերի բնակիչներն են: Ինչպես նշվեց, նրանք 1830թ. Խնուսից գաղթած վերաբնակների սերունդներն են: «Մշեցի» անունը ստացել են հավանաբար Մշո բարբառով խոսելու պատճառով: Չնայած հետագա հարյուրամյակի ընթացքում Կարնո բարբառը «հաղթող» դուրս եկավ, այժմ էլ այս գյուղի բնակիչների շրջանում զգացվում է Մշո խոսվածքը: 2. Խաս են կոչվում Ալաստան և Վարևան գյուղերի բնակիչները: Ալաստանցիների մեկնաբանությամբ սեփական «խասությունը», այսինքն` «մաքրությունը», «կատարելությունը» այն է , որ երբևէ թրքախոս չեն եղել: Այս հանգամանքով էլ իրենք իրենց առանձնացնում են ժամանակին թրքախոս նախկին վելցի կաթոլիկ հայերից: Համաձայն մեկ այլ բացատրության` հարևաններն իրենց «խաս» են կոչում, քանզի միշտ մերժելով լատինածես արարողակարգը, հավատարիմ են մնացել Հայ կաթողիկե եկեղեցու հայածես ավանդույթներին: 3. «Մշեցի ֆռանգների» կողմից ժամանակին թուրքերեն խոսացող կաթոլիկ հայերին տվել են գբո անունը: «Գբոներ» նշանակում է կոշտ, կոպիտ մարդ: «Գբո» են անվանվում Ախալքալաքի Բավրա, Խուլգումո, Կարտիկամ, Տուրցխ և Նինոծմինդայի Ասփարա, Նոր Խուլգումո գյուղերի բնակչությունը:

Հոգևոր –եկեղեցական կյանքը

Սամցխե-Ջավախքի (և ընդհանրապես Վրաստանի) հայերի կաթոլիկ համայնքը ներառված է Հայ կաթոլիկ (կաթողիկե) եկեղեցու Արևելաեվրոպական թեմում (Առաջնորդարանը` Գյումրիում) որպես Վրաստանի ճյուղ: Սամցխե-Ջավախքը բաղկացած է երկու ժողովրդապետությունից` Ախալցխայի և Ախալքալաք-Նինոծմինդայի, համապատասխանաբար` Ծղալթբիլա (Ս. Խաչ) և Տուրցխ (Ս. Աստվածածին) կենտրոններով:

Օգտագործված գրականության ցանկ

1. Ալիշան Ղ., Շիրակ, Վենետիկ 1881:

2. Զուռնաջյան Ս., Ջավախք, ժամանակագրություն, Երևան, 2002:

3. Լալայան Ե., Ջավախք, Թիֆլիս 1897:

4. Մելքոնյան Ա. , Երզրում, Երևան 1994:

5. Մելքոնյան Ա. , Ջավախք, Երևան 1999:

6. Փոլադյան Ա., Սամցխե-Ջավախքի կաթոլիկ դավանանքին պատկանող հայերը

7. Кавказский календарь на 1893 год, Тифлис 1892.

8. Мартен А.Католическая энциклопедия, т.1, 2002:

9. Петросян А., Франги: историко-этнографическое исследование

Այցելեք նաև

Ծանոթագրություններ

  1. http://raa.am/JAVAKHK/2_1.htm
  2. http://www.yerablur.am/viewmenu/1089/
  3. http://horizonworld.com/vb/archive/index.php/t-48.html
  4. Հռոմի Աթոռի հետ միության կողմնակիցներին Հայաստանում անվանում էին նաև «ծայթ», «աղթարմա», «ֆռանգ»: Միջնադարում «ծայթ» էին անվանում քաղքեդոնական հայերին:
  5. Ե. Լալայան, Երկեր, հ1, Երևան, 1983, էջ 87

Արտաքին հղումներ