«Գալուստ Գալոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1927 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 39. Տող 39.
[[Կատեգորիա:Անուշավան (Շիրակի մարզ) գյուղում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Անուշավան (Շիրակի մարզ) գյուղում ծնվածներ]]
[[Կատեգորիա:1927 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1927 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Մարտի 1 ծնունդներ]]

23:31, 14 Մարտի 2014-ի տարբերակ

Գալուստ Անուշավանի Գալոյան (1927 մարտի 1, Փոքր Պարնի - 2003), հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[1]:

Կենսագրություն

Ծնվել է 1927 թվականի Փոքր Պարնի (այժմ՝ Անուշավան ի հիշատակ Մեծ հայրենականում զոհված Անուշավան Գալոյանի) գյուղում, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ[1]:

1945, ընդունվում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որն ավարտելուց հետո՝ 1955 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն[1]:

1963 թվականին պաշտպանում է դոկտորական ատենախոսություն[1]:

Եղել է Պատմության ինստիտուտում՝ տնօրեն, ՀԿԿ Կենտկոմում՝ քարտուղար, Գիտությունների ակադեմիայի նախագահությունում՝ փոխնախագահ[1]:

Գալուստ Գալոյանի գիտակազմակերպչական և պատմագիտական մեծ փորձի շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել հայ ժողովրդի պատմության ութհատորյակը[1]:

Ամփոփելով իր եզրակացությունները՝ Գալոյանը հանգել է «Հայկական լեռնաշխարհի՝ իր բնօրրանում հայերի ծագման, որպես ժողովուրդ կազմավորման, հայոց լեզվի ձևավորման ու այլ լեզուների հետ ծագումնաբանական կապերի, վաղ հայկական պետականության, մ.թ.ա. IX-VI դարերում Ուրարտու-Հայաստան՝ հայոց պետականության անքակտելի մասը կազմելու հիմնահարցերի պատմաքննական տեսության» ստեղծման անհրաժեշտությանը[1]:

Ընտանիք

Հայրը՝ Անուշավան Գալոյան (անվանի վիրաբույժ, Հայրենականին մասնակցել է հենց սկզբից. 4-րդ տանկային բանակի N 1000 հոսպիտալի հրամանատարն էր և զոհվել է 1945 թվականին Լեհաստանի Բոբժա գյուղում իր հոսպիտալի 350 վիրավորների հետ: Այդ գյուղի դպրոցը կոչվում է նրա անունով: Լեհաստանում Անուշավան Գալոյանը հայտնի էր «Բոգատիրսկի մայոր» անվամբ[1]):

Եղբայրները՝

  • Մուսայել Գալոյան (գրող, հասարակագետ-աբովյանագետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[1]:
  • Ալեքսանդր Գալոյան (վաստակաշատ դեղագործ, ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր վարչության երկարամյա պետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[1]:
  • Արմեն Գալոյան (աշխարհահռչակ կենսաքիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի և Հայաստանի գիտությունների ակադեմիաների համատեղ «Նեյրոքիմիա» ամսագրի գլխավոր խմբագիր, գիտությունների միջազգային ակադեմիայի և այլ ակադեմիաների անդամ)[1]:

Պարգևներ

Արժանանացել է Պետական մրցանակի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, Վավիլովի անվան մեդալի և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրեր:

Աշխատություններ

  • «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակ
  • «Պատմության քառուղիներում» մենագրություն, 1982

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ