«Ֆրիդրիխ Հյոլդերլին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 12. Տող 12.
* 1790 - Հանձնում է մագիստրատուրայի քննությունները և փակում փիլիսոփայությանն ու բանասիրությանը նվիրված երկու ուսանողական տարիները։ Հոկտեմբերին [[Շտուտգարտ]]ում հանդիպում է բանաստեղծ, հրապարակախոս և հրատարակիչ, ֆրանսիական հեղափոխության ջերմ պաշտպան [[Գոթհոլդ Ֆրիդրիխ Շտոյդլին]]ին։ Տպագրվում են առաջին բանաստեղծությունները «1792 թվականի Մուսաների ալմանախ»-ում։ 15 տարեկանում հոգևոր սեմինարիա է գալիս [[Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ Շելլինգ]]ը, ում Հյոլդեռլինը ծանոթ էր արդեն Նյուրտինգենի լատինական դպրոցից։ Տարեվերջին սիրահարված է Էլիզ Լեբրերին։

* 1791 - Ապրիլին ընկերների՝ Քրիստիան Հիլլերի և Ֆրիդրիխ Մեմինգերի հետ ճանապարհորդում է [[Շվեյցարիա]]յում։ [[Ցյուրիխ]]ում այցելում է նշանավոր մտածող, [[դիմագիտություն|դիմագիտության]] հիմնադիր [[Յոհան Կասպար Լաֆատեր]]ին։

==Հայկական Սովետական Հանրագիտարանից ==
Ֆրանսիական մեծ հեղափոխության սկզբնական շրջանում Հյոլդեռլինը ստեղծել է գիտակցված քաղաքացիականությամբ ներթափանցված պոեզիա:
«Մարդկության իդեալներին ձոնված հիմներ»-ում (1790—1797) նա արտահայտել է ազատության հաղթանակի համար պայքարի ձգտումը:

90-ական թթ. դիմել է ռուսոյական բնապաշտությանը («Բնությանը»), ձգտել Փիլիսոփայորեն հասկանալ ետհեղափոխական իրականության հակասությունները («Հիպերիոնի ճակատագրի երգը», «Մարդ» ․․․)։ Նրա իդեալը դարձել է հումանիստական ուտոպիան՝ Հելլադայի ոգով («Դիոտիմա», «Մենոնի ողբը Դիոտիմայի համար», «Արշիպելագ»): Ցուրահատուկ քնարական շնչով է հագեցած Հյոլդեռլինի «Հիպերիոն կամ ճգնավորը Հունաստանում» (1797—1799) վեպը: Գրել է նաև «էմպեդոկլեսի մահը» (1798—99) ողբերգությունը:

Մեծ ազդեցություն է ունեցել XX դ, գերմանական պոեզիայի վրա:

{{DEFAULTSORT:Հյոլդեռլին, Ֆրիդրիխ}}
{{DEFAULTSORT:Հյոլդեռլին, Ֆրիդրիխ}}
Տող 21. Տող 30.
[[Կատեգորիա:1843 մահեր]]
[[Կատեգորիա:1843 մահեր]]
[[Կատեգորիա:Հունիսի 7 մահեր]]
[[Կատեգորիա:Հունիսի 7 մահեր]]
{{ՀՍՀ}}

16:00, 14 Մարտի 2014-ի տարբերակ

Ֆրիդրիխ Հյոլդեռլին

Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլին (գերմաներեն՝ Johann Christian Friedrich Hölderlin, 1770, մարտի 20 - 1843, հունիսի 7), գերմանացի նշանավոր բանաստեղծ։

Կյանքի ժամանակագրություն

  • 1770 - Մարտի 20-ին Նեքարի Լաուֆենում ծնվում է Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը։ Երկու տարեկանում կորցնում է հորը։ Ընտանիքը 1774-ին տեղափոխվում է Նյուրտինգեն, որտեղ մայրն ամուսնանում է երկրորդ անգամ։
  • 1776 - Սկսում է հաճախել դպրոց։ Միաժամանակ մասնավոր դասեր է ընդունում՝ նախապատրաստվելով Վյուրտենբուրգի ավետարանչական եկեղեցական դպրոց ընդունվելու։ Երեք տարի անց մահանում է նաև խորթ հայրը։
  • 1784 - Ընդունվում է Դենկենդորֆի եկեղեցու հոգևոր սեմինարիայի ստորին դասարան։ Ծնվում են առաջին բանաստեղծությունները։
  • 1786 - Իր դասարանի հետ տեղափոխվում է Մաուլբրոնի եկեղեցու բարձր դասարան։ Առաջին սիրահարվածությունը Լուիզե Նաստին՝ եկեղեցու տեսուչի դստերը, ում հետ նշանվում է, սակայն 1789-ին լուծում է նշանադրությունը։
  • 1787 - Ոգեշնչվում է Օսսիանով։ Մաուլբրոնում սկսում է ընթերցել Կլոպշտոկին, Շիլլերին, Շուբարտին, Վիլանդին։ Հաջորդ տարի կատարում է մեծ ճամփորդությունը գերմանական հողերով։ Առաջին անգամ տեսնում է Հռենոսը։ Դասարանի հետ տեղափոխվում է Տյուբինգենյան մենաստան։ Շտուտգարտյան մենաստանի աշակերտներից մեկը Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելն է։ Այստեղ սկսում է բարեկամությունը Քրիստիան Լուդվիգ Նոյֆերի ու Ռուդոլֆ Մագենաուի հետ։ Ներառվում է նրանց բանաստեղծական միության մեջ։
  • 1789 - Այցելում է բանաստեղծ Քրիստիան Ֆրիդրիխ Շուբարտին։ Աշնանը ֆլեյտայի դասեր է առնում (դաշնամուր նվագելը սկսել էր տարիներ առաջ)։ Որոշում է իրավագիտություն ուսանել։
  • 1790 - Հանձնում է մագիստրատուրայի քննությունները և փակում փիլիսոփայությանն ու բանասիրությանը նվիրված երկու ուսանողական տարիները։ Հոկտեմբերին Շտուտգարտում հանդիպում է բանաստեղծ, հրապարակախոս և հրատարակիչ, ֆրանսիական հեղափոխության ջերմ պաշտպան Գոթհոլդ Ֆրիդրիխ Շտոյդլինին։ Տպագրվում են առաջին բանաստեղծությունները «1792 թվականի Մուսաների ալմանախ»-ում։ 15 տարեկանում հոգևոր սեմինարիա է գալիս Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ Շելլինգը, ում Հյոլդեռլինը ծանոթ էր արդեն Նյուրտինգենի լատինական դպրոցից։ Տարեվերջին սիրահարված է Էլիզ Լեբրերին։
  • 1791 - Ապրիլին ընկերների՝ Քրիստիան Հիլլերի և Ֆրիդրիխ Մեմինգերի հետ ճանապարհորդում է Շվեյցարիայում։ Ցյուրիխում այցելում է նշանավոր մտածող, դիմագիտության հիմնադիր Յոհան Կասպար Լաֆատերին։

Հայկական Սովետական Հանրագիտարանից

Ֆրանսիական մեծ հեղափոխության սկզբնական շրջանում Հյոլդեռլինը ստեղծել է գիտակցված քաղաքացիականությամբ ներթափանցված պոեզիա: «Մարդկության իդեալներին ձոնված հիմներ»-ում (1790—1797) նա արտահայտել է ազատության հաղթանակի համար պայքարի ձգտումը:

90-ական թթ. դիմել է ռուսոյական բնապաշտությանը («Բնությանը»), ձգտել Փիլիսոփայորեն հասկանալ ետհեղափոխական իրականության հակասությունները («Հիպերիոնի ճակատագրի երգը», «Մարդ» ․․․)։ Նրա իդեալը դարձել է հումանիստական ուտոպիան՝ Հելլադայի ոգով («Դիոտիմա», «Մենոնի ողբը Դիոտիմայի համար», «Արշիպելագ»): Ցուրահատուկ քնարական շնչով է հագեցած Հյոլդեռլինի «Հիպերիոն կամ ճգնավորը Հունաստանում» (1797—1799) վեպը: Գրել է նաև «էմպեդոկլեսի մահը» (1798—99) ողբերգությունը:

Մեծ ազդեցություն է ունեցել XX դ, գերմանական պոեզիայի վրա:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։