«Ահմադ իբն Հանբալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (57), ` → ՝ (30), → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 10. Տող 10.
}}
}}

'''Ահմադ իբն Հանբալը''' ( [[780]] / [[164]] Հիջ. – [[855]] / [[241]] Հիջ.) ամբողջական անուն՝ {{lang-ar| أبو عبد الله أحمد بن محمد بن حنبل الشيباني الذهلي}}, {{transl|ar|DIN|''Աբու Աբդալլահ Ահմադ իբն Մուհամմադ իբն Հանբալ ալ-Շայբանի ալ-Զահիլի''}}, [[արաբ]] [[մուսուլման]] իրավագետ էր և աստվածաբան, համարվում է սուննի իսլամի 4 իրավագիտական դպրոցներից մեկի՝ հանբալիականության հիմնաֆիրը:
'''Ահմադ իբն Հանբալը''' ( [[780]] / [[164]] Հիջ. – [[855]] / [[241]] Հիջ.) ամբողջական անուն՝ {{lang-ar| أبو عبد الله أحمد بن محمد بن حنبل الشيباني الذهلي}}, {{transl|ar|DIN|''Աբու Աբդալլահ Ահմադ իբն Մուհամմադ իբն Հանբալ ալ-Շայբանի ալ-Զահիլի''}}, [[արաբ]] [[մուսուլման]] իրավագետ էր և աստվածաբան, համարվում է սուննի իսլամի 4 իրավագիտական դպրոցներից մեկի՝ հանբալիականության հիմնաֆիրը։

==Կենսագրություն==
==Կենսագրություն==

Ահմադ իբն Հանբալ Աբու Աբդալլահը (780-855) հանբալիների դոգմատիկ-իրավական դպրոցի և կրոնաքաղաքական շարժման հիմնադիրն է: Ծնվել է Բաղդադում, ուր նրա ընտանիքը տեղափոխվել էր Խորասանից` որդու ծննդից ոչ շատ առաջ: 15 տարեկանից մինչև 816 թվականը Ահմադը ուսումնասիրում էր հադիսները (արաբերեն՝ الحديث) և ֆիկհը (արաբերեն՝ الفقه), այցելել էր մուսուլմանական աստվածաբանության գլխավոր կենտրոնները, հանդիպել էր իր ժամանակի գրեթե բոլոր առաջատար ուլեմների` այդ թվում Աբու Յուսուֆի և աշ-Շաֆի’իի հետ:
Ահմադ իբն Հանբալ Աբու Աբդալլահը (780-855) հանբալիների դոգմատիկ-իրավական դպրոցի և կրոնաքաղաքական շարժման հիմնադիրն է։ Ծնվել է Բաղդադում, ուր նրա ընտանիքը տեղափոխվել էր Խորասանից՝ որդու ծննդից ոչ շատ առաջ։ 15 տարեկանից մինչև 816 թվականը Ահմադը ուսումնասիրում էր հադիսները (արաբերեն՝ الحديث) և ֆիկհը (արաբերեն՝ الفقه), այցելել էր մուսուլմանական աստվածաբանության գլխավոր կենտրոնները, հանդիպել էր իր ժամանակի գրեթե բոլոր առաջատար ուլեմների՝ այդ թվում Աբու Յուսուֆի և աշ-Շաֆի’իի հետ։

Նրան հաջողվել էր կապեր հաստատել Հիջազի, Սիրիայի և Իրաքի տրադիցիոնալիստների տարիքավոր սերնդի առավել ազդեցիկ ներկայացուցիչների հետ` Վաքի իբն ալ-Ջարրախ, Յազիդ իբն Հարուն, Յահյա իբն Մա’ին: Խորը գիտելիքների և բարեպաշտ ապրելակերպի շնորհիվ նա աստիճանաբար հեղինակություն է ձեռք բերում: Ահմադ իբն Հանբալի գործունեության գագաթնակետը համընկավ մութազալիտական քալամի դեմ ավանդական աստվածաբանության պայքարի ակտիվացման շրջանին: Խալիֆա ալ-Մամունի կողմից սահմանված «փորձության» (արաբերեն՝ مهنة) առաջին իսկ տարում, որը ցանկանում էր հասարակությանը պարտադրել մի շարք մութազալիտական դոգմաներ (առաջին հերթին Ղուրանի` ստեղծված լինելու մասին դոգման), Ահմադն հայտնվեց փորձության ենթարկվողների հատուկ խմբում: Երկու տարվա ընթացքում (833-834) նրան պահում էին բանտում:
Նրան հաջողվել էր կապեր հաստատել Հիջազի, Սիրիայի և Իրաքի տրադիցիոնալիստների տարիքավոր սերնդի առավել ազդեցիկ ներկայացուցիչների հետ՝ Վաքի իբն ալ-Ջարրախ, Յազիդ իբն Հարուն, Յահյա իբն Մա’ին։ Խորը գիտելիքների և բարեպաշտ ապրելակերպի շնորհիվ նա աստիճանաբար հեղինակություն է ձեռք բերում։ Ահմադ իբն Հանբալի գործունեության գագաթնակետը համընկավ մութազալիտական քալամի դեմ ավանդական աստվածաբանության պայքարի ակտիվացման շրջանին։ Խալիֆա ալ-Մամունի կողմից սահմանված «փորձության» (արաբերեն՝ مهنة) առաջին իսկ տարում, որը ցանկանում էր հասարակությանը պարտադրել մի շարք մութազալիտական դոգմաներ (առաջին հերթին Ղուրանի՝ ստեղծված լինելու մասին դոգման), Ահմադն հայտնվեց փորձության ենթարկվողների հատուկ խմբում։ Երկու տարվա ընթացքում (833-834) նրան պահում էին բանտում։

Խալիֆաներ ալ-Մամունն ու ալ-Մութասիմն անձնական հետաքրքրվա-ծություն դրսևորեցին նրա հարցում: Ալ-Մութասիմի հրամանով նա ենթարկվեց խարազանման, սակայն հետո ժողովրդական դժգոհություններից խուսափելու համար ազատ արձակվեց` Բաղդադում ապրելու թույլտվությամբ: Ահմադ իբն Հանբալն առաջին աստվածաբանն էր, որ 2 խա-լիֆաների դեմ դուրս գալով` հրաժարվեց ընդունել Ղուրանի ստեղծված լինելուգաղափարը: Եվ թեև նրանից հետո ևս մի քանի հայտնի աստվածաբաններ կարողացան դիմանալ փորձությյուններին, ավանդույթը սուննիական ավանդականության հաղթանակը կապում է Ահմադ իբն Հանբալի անվան հետ: Ահմադի` որպես «նորարարություններից իսլամի փրկչի» մեծ հեղինակությունը նպաստեց բաղդադյան տրադիցիոնալիստների առավել վճռական մասի` նրա շուրջ համախմբմանը:
Խալիֆաներ ալ-Մամունն ու ալ-Մութասիմն անձնական հետաքրքրվա-ծություն դրսևորեցին նրա հարցում։ Ալ-Մութասիմի հրամանով նա ենթարկվեց խարազանման, սակայն հետո ժողովրդական դժգոհություններից խուսափելու համար ազատ արձակվեց՝ Բաղդադում ապրելու թույլտվությամբ։ Ահմադ իբն Հանբալն առաջին աստվածաբանն էր, որ 2 խա-լիֆաների դեմ դուրս գալով՝ հրաժարվեց ընդունել Ղուրանի ստեղծված լինելուգաղափարը։ Եվ թեև նրանից հետո ևս մի քանի հայտնի աստվածաբաններ կարողացան դիմանալ փորձությյուններին, ավանդույթը սուննիական ավանդականության հաղթանակը կապում է Ահմադ իբն Հանբալի անվան հետ։ Ահմադի՝ որպես «նորարարություններից իսլամի փրկչի» մեծ հեղինակությունը նպաստեց բաղդադյան տրադիցիոնալիստների առավել վճռական մասի՝ նրա շուրջ համախմբմանը։

==Գործունեություն==
==Գործունեություն==

Ծերունազարդ Ահմադ իբն Հանբալը նրանց կողմից ճանաչվեց նոր կրոնա-քաղաքական շարժման գաղափարական առաջնորդ և շարժումը կոչվեց նրա անունով: Կյանքի վերջին տարիներին նրա ազդեցությունն այնքան նշանակալի դարձավ, որ խալիֆա ալ-Մութավաքիլը, որը վերականգնել էր տրադիցիոնալիզմի դիրքերը, բավականին ջանքեր ներդրեց, որպեսզի ստանա նրա աջակցությունը: Ձևականորեն մերժելով խալիֆայի ընկերութ-յունը` Ահմադը համագործակցում էր նրա հետ մութազալիտների դեմ պայքարում: Խալիֆայի խնդրանքով նա կազմեց Բաղդադի և Բասրայի առավել ակտիվ մութազալիտների ցուցակը` մութազալիտների և քալամի այլ հետևորդների դեմ ուղիղ ելույթներ նախաձեռնելով: Ահմադ իբն Հանբալը մահացավ Բաղդադում` իր հետևից թողնելով աշակերտների և հետևորդների մի մեծ խումբ:
Ծերունազարդ Ահմադ իբն Հանբալը նրանց կողմից ճանաչվեց նոր կրոնա-քաղաքական շարժման գաղափարական առաջնորդ և շարժումը կոչվեց նրա անունով։ Կյանքի վերջին տարիներին նրա ազդեցությունն այնքան նշանակալի դարձավ, որ խալիֆա ալ-Մութավաքիլը, որը վերականգնել էր տրադիցիոնալիզմի դիրքերը, բավականին ջանքեր ներդրեց, որպեսզի ստանա նրա աջակցությունը։ Ձևականորեն մերժելով խալիֆայի ընկերութ-յունը՝ Ահմադը համագործակցում էր նրա հետ մութազալիտների դեմ պայքարում։ Խալիֆայի խնդրանքով նա կազմեց Բաղդադի և Բասրայի առավել ակտիվ մութազալիտների ցուցակը՝ մութազալիտների և քալամի այլ հետևորդների դեմ ուղիղ ելույթներ նախաձեռնելով։ Ահմադ իբն Հանբալը մահացավ Բաղդադում՝ իր հետևից թողնելով աշակերտների և հետևորդների մի մեծ խումբ։

Ահմադ իբն Հանբալը տրադիցիոնալիստական ուսմունքի գլխավոր համակարգողներից մեկն է: Մերժելով հավատքի դոգմաների ռացիոնալիստական բացատրությունների հնարավո-րությունը` Ահմադն իր ամբողջ ուշադրությունը սևեռեց «այս կյանքի» խնդիրների լուծմանը: Նա ակտիվորեն մշակում էր «կրոնական պրակտիցիզմի փիլիսոփայություն», որի հիմքում ընկած էր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպման ձգտումը: 9-րդ դարի 20-40-ական թթ. կրիզիսի արդյունքում հասարակությունում ձևավորված կրոնա-քաղաքական իրավիճակը գնահատելով` Ահմադն եկավ այն եզրահանգմանը, որ անհրաժեշտ է վերադառնալ այն կարգուկանոնին, որը տիրում էր, իր կարծիքով, «իսլամի ոսկեդարում»` Մուհամմադի և նրա հետևորդ-ների առաջին սերունդների ժամանակ:
Ահմադ իբն Հանբալը տրադիցիոնալիստական ուսմունքի գլխավոր համակարգողներից մեկն է։ Մերժելով հավատքի դոգմաների ռացիոնալիստական բացատրությունների հնարավո-րությունը՝ Ահմադն իր ամբողջ ուշադրությունը սևեռեց «այս կյանքի» խնդիրների լուծմանը։ Նա ակտիվորեն մշակում էր «կրոնական պրակտիցիզմի փիլիսոփայություն», որի հիմքում ընկած էր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպման ձգտումը։ 9-րդ դարի 20-40-ական թթ. կրիզիսի արդյունքում հասարակությունում ձևավորված կրոնա-քաղաքական իրավիճակը գնահատելով՝ Ահմադն եկավ այն եզրահանգմանը, որ անհրաժեշտ է վերադառնալ այն կարգուկանոնին, որը տիրում էր, իր կարծիքով, «իսլամի ոսկեդարում»` Մուհամմադի և նրա հետևորդ-ների առաջին սերունդների ժամանակ:

Ահմադ իբն Հանբալը կարծում էր, որ Ալլահին խոսքով, գործով և մտքերով ծառայելու ճանապարհին մուսուլմանական առաքինության բարձրագույն աստիճանը «հավատն» է (իման, արաբերեն՝ الإيمان): Աստվածաբանի ստեղծագործություններում հատուկ ուշադ-րություն է հատկացված «նորարարությունների ծայրահեղ կոնցեպցիաների» (բիդա’, արաբերեն՝ بداع) մշակմանը, որի համաձայն այն բոլոր նորարարությունները հավատքում և կյանքում, որոնք հիմնա-վորում չունեն Ղուրանում և հադիսներում և հաստատված չեն մուսուլմանական հեղինակութ-յունների առաջին 3 սերունդների «միասնական կարծիքով» (իջմա’, արաբերեն՝ الإجماع), պետք է դատապարտվեն: Ահմադի քաղաքական հայացքներն առանձնանում էին պրագմատիզմով: Մի կողմից նա ճանա-չում էր կուրեյշիտների ցանկացած ներկայացուցչի խալիֆա լինելու իրավունքը, մյուս կողմից` հնարավոր էր համարում «մարդկանց մեջ հավատքի նկատմամբ կասկածներ առաջացնող» խալիֆայի պաշտոնազրկումը: Նա ճանաչում էր կրոնաքաղաքական պայքարի, «խռովությունների» (ֆիտնա, արաբերեն՝ فطنة) թույլատրելի լինելը, կոչ էր անում խռովությունների մեջ մտնելու դեպքում մինչև վերջ պնդել սեփական կարծիքը: Ահմադը նշում էր, որ աստվածաբանները պետք է ազդեցություն ունենան կառավարչի վրա:
Ահմադ իբն Հանբալը կարծում էր, որ Ալլահին խոսքով, գործով և մտքերով ծառայելու ճանապարհին մուսուլմանական առաքինության բարձրագույն աստիճանը «հավատն» է (իման, արաբերեն՝ الإيمان)։ Աստվածաբանի ստեղծագործություններում հատուկ ուշադ-րություն է հատկացված «նորարարությունների ծայրահեղ կոնցեպցիաների» (բիդա’, արաբերեն՝ بداع) մշակմանը, որի համաձայն այն բոլոր նորարարությունները հավատքում և կյանքում, որոնք հիմնա-վորում չունեն Ղուրանում և հադիսներում և հաստատված չեն մուսուլմանական հեղինակութ-յունների առաջին 3 սերունդների «միասնական կարծիքով» (իջմա’, արաբերեն՝ الإجماع), պետք է դատապարտվեն։ Ահմադի քաղաքական հայացքներն առանձնանում էին պրագմատիզմով։ Մի կողմից նա ճանա-չում էր կուրեյշիտների ցանկացած ներկայացուցչի խալիֆա լինելու իրավունքը, մյուս կողմից՝ հնարավոր էր համարում «մարդկանց մեջ հավատքի նկատմամբ կասկածներ առաջացնող» խալիֆայի պաշտոնազրկումը։ Նա ճանաչում էր կրոնաքաղաքական պայքարի, «խռովությունների» (ֆիտնա, արաբերեն՝ فطنة) թույլատրելի լինելը, կոչ էր անում խռովությունների մեջ մտնելու դեպքում մինչև վերջ պնդել սեփական կարծիքը։ Ահմադը նշում էր, որ աստվածաբանները պետք է ազդեցություն ունենան կառավարչի վրա։

Ահմադ իբն Հանբալի պահպանված ստեղծագործությունների մեջ առավել նշանավոր են «Մուսնադը»(արաբերեն՝ المسند)` ավելի քան 30 հազար հադիս և 6 ‘ակիդ պարունակող հավաքածու, «Քիթաբ աս-Սալաթը» (արաբերեն՝ كتاب الصلاة)` նվիրված աղոթքի կանոններին և հասարակությունում աստվածաբանների դերին, «Քիթաբ առ-ռադդ ‘ալա-լ ջահմիյա վա-զ-զանադիկան»(արաբերեն՝ كتاب الرد على الجهمية والزنادقه)` բանավիճական ստեղծագործություն, որում Ահմադ իբն Հանբալը մանրամասն շարադրել է աստվածային ատրիբուտների մասին ավանդական պատկերացումները:

Տող 32. Տող 32.
== Ալ-Հանբալիյյա==
== Ալ-Հանբալիյյա==

Հանբալիները սուննիական կանոնակարգված 4 մազհաբներից մեկի կողմնակիցներն են, որոնք իրենց անունը ստացել են հիմնադիր Ահմադ իբն Հանբալի անունից: Ի տարբերություն այլ սուննիական մազհաբների` հանբալիականությունը ծագել է որպես կրոնա-քաղաքական շարժում և հետո միայն մտել դոգմատիկ-իրավական դպրոց: Հայտնվելով 9-րդ դարի սոցիալ-քաղաքական սուր կրիզիսի շրջանում (միհնա, արաբերեն՝ المهنة)` հանբալիականությունն իր տեսությունում և պրակտիկայում արտահայտեց տրադիցիոնալիզմի առավել պահպանողական կողմնակիցների (ահլ ալ-հադիս, արաբերեն՝ أهل الحديث) հայացքները, դարձավ նրանց յուրատեսակ ռեակցիան` փոփոխություններ կատարելու հասարակության սոցիալ-քաղաքական և կրոնական կյանքում:
Հանբալիները սուննիական կանոնակարգված 4 մազհաբներից մեկի կողմնակիցներն են, որոնք իրենց անունը ստացել են հիմնադիր Ահմադ իբն Հանբալի անունից: Ի տարբերություն այլ սուննիական մազհաբների` հանբալիականությունը ծագել է որպես կրոնա-քաղաքական շարժում և հետո միայն մտել դոգմատիկ-իրավական դպրոց։ Հայտնվելով 9-րդ դարի սոցիալ-քաղաքական սուր կրիզիսի շրջանում (միհնա, արաբերեն՝ المهنة)` հանբալիականությունն իր տեսությունում և պրակտիկայում արտահայտեց տրադիցիոնալիզմի առավել պահպանողական կողմնակիցների (ահլ ալ-հադիս, արաբերեն՝ أهل الحديث) հայացքները, դարձավ նրանց յուրատեսակ ռեակցիան` փոփոխություններ կատարելու հասարակության սոցիալ-քաղաքական և կրոնական կյանքում։

Հանբալիականության հիմնադիրները, որոնք իրենց ժամանակակից դարաշրջանն համարում էին մուսուլմանական հասարակության խորը պառակտման շրջան, կրիզիսի հիմնական պատճառը հա-մարում էին շահադիտական տեսության (քալամ, արաբերեն՝ كلام) տարածումը` դոգմատիկայում և իրավունքում իր ռացիոնալիստական մեթոդներով: Հանբալիականության գաղափարախոսները առաջ քաշեցին Մարգարեի սուննային` որպես հավատքի հեղինակավոր աղբյուրի, դիմելու միջոցով իսլամի մաքրման գաղափարը: Վաղ հանբալիական ստեղծագործությունները ներկայացնում են սուննայի կոնցեպցիաների զարգացման կարևոր փուլ` դրանցում սուննան հայտարարվում է ղուրանական տեքստի համար թաֆսիր (արաբերեն՝ السنة تفاسير القرآن, աս-սուննա թուֆասսիրու-լ-կուր’ան), հադիսների հեղինակությունը նրանք գրեթե հասցրեցին Ղուրանի տեքստի մակարդակին, պնդելով, որ դրանք անհրաժեշտ է հավատով ընդունել` ելնելով բի-լա քայֆա սկզբունքից (արաբերեն՝ بلا كيف չհարցնելով «ինչպե՞ս»): Սուննայի հեղինակության ստեղծման գործում կարևորագույն քայլ էր այն մուսուլմանի հա-վատքի իսկության որոշման գլխավոր չափանիշ հայտարարելը :
Հանբալիականության հիմնադիրները, որոնք իրենց ժամանակակից դարաշրջանն համարում էին մուսուլմանական հասարակության խորը պառակտման շրջան, կրիզիսի հիմնական պատճառը հա-մարում էին շահադիտական տեսության (քալամ, արաբերեն՝ كلام) տարածումը՝ դոգմատիկայում և իրավունքում իր ռացիոնալիստական մեթոդներով։ Հանբալիականության գաղափարախոսները առաջ քաշեցին Մարգարեի սուննային՝ որպես հավատքի հեղինակավոր աղբյուրի, դիմելու միջոցով իսլամի մաքրման գաղափարը։ Վաղ հանբալիական ստեղծագործությունները ներկայացնում են սուննայի կոնցեպցիաների զարգացման կարևոր փուլ՝ դրանցում սուննան հայտարարվում է ղուրանական տեքստի համար թաֆսիր (արաբերեն՝ السنة تفاسير القرآن, աս-սուննա թուֆասսիրու-լ-կուր’ան), հադիսների հեղինակությունը նրանք գրեթե հասցրեցին Ղուրանի տեքստի մակարդակին, պնդելով, որ դրանք անհրաժեշտ է հավատով ընդունել՝ ելնելով բի-լա քայֆա սկզբունքից (արաբերեն՝ بلا كيف չհարցնելով «ինչպե՞ս»)։ Սուննայի հեղինակության ստեղծման գործում կարևորագույն քայլ էր այն մուսուլմանի հա-վատքի իսկության որոշման գլխավոր չափանիշ հայտարարելը ։
[[Պատկեր:Madhhab Map2.png|մինի|աջից]]
[[Պատկեր:Madhhab Map2.png|մինի|աջից]]
Հանբալիականներն առաջիններից մեկն էին, որ ձեռնամուխ եղան ավանդական դավանանքի համակարգմանը: Այդ գործընթացը դեռ վաղ շրջանում (9-10 դդ.) արտահայտում գտավ տարբեր ժանրերի մի շարք աշխատանքների ստեղծման մեջ (արաբերեն՝ عاقد, ‘ակիդներ, հադիսների հավաքածուներ, հանբալիական հեղինակությունների դատողությունների հավաքածու, հատուկ աստվածաբանական ստեղծագործություններ), որոնցում շարադրվում էին հավատքի և իրավունքի հիմքերի ավանդական մեկնաբանման ընդհանուր և մասնավոր դրույթները, մուսուլմանական հասարակության պատմությունները, ներկայացված էր ավանդական դոքսոգրաֆիա, ու-սումնասիրվում էին հասարակության սոցիալ-քաղաքական կարևոր հարցեր: Հանբալիականներին բնորոշ են պարզությունը, դոգմատիկ պատկերացումների հասկանալիությունը, դրանց ոչ էլիտար բնույթը` ի տարբերություն, օրինակ, մութազալիտական դոգմաների, որոնք կենտրո-նացած են հասարակության կրթված մասի վրա: Հանբալիականներն հանդես եկան որպես հակառակորդներ Ղուրանի տեքստի և հադիսների` ինչպես բառացի, այնպես էլ այլաբանական բացատրությանը, մերժում էին հավատքի դոգմաների ցանկացած ռացիոնալ մեկնաբանման հնարավորությունը:
Հանբալիականներն առաջիններից մեկն էին, որ ձեռնամուխ եղան ավանդական դավանանքի համակարգմանը։ Այդ գործընթացը դեռ վաղ շրջանում (9-10 դդ.) արտահայտում գտավ տարբեր ժանրերի մի շարք աշխատանքների ստեղծման մեջ (արաբերեն՝ عاقد, ‘ակիդներ, հադիսների հավաքածուներ, հանբալիական հեղինակությունների դատողությունների հավաքածու, հատուկ աստվածաբանական ստեղծագործություններ), որոնցում շարադրվում էին հավատքի և իրավունքի հիմքերի ավանդական մեկնաբանման ընդհանուր և մասնավոր դրույթները, մուսուլմանական հասարակության պատմությունները, ներկայացված էր ավանդական դոքսոգրաֆիա, ու-սումնասիրվում էին հասարակության սոցիալ-քաղաքական կարևոր հարցեր: Հանբալիականներին բնորոշ են պարզությունը, դոգմատիկ պատկերացումների հասկանալիությունը, դրանց ոչ էլիտար բնույթը` ի տարբերություն, օրինակ, մութազալիտական դոգմաների, որոնք կենտրո-նացած են հասարակության կրթված մասի վրա։ Հանբալիականներն հանդես եկան որպես հակառակորդներ Ղուրանի տեքստի և հադիսների՝ ինչպես բառացի, այնպես էլ այլաբանական բացատրությանը, մերժում էին հավատքի դոգմաների ցանկացած ռացիոնալ մեկնաբանման հնարավորությունը։

Լինելով աստվածային նախասահմանության անվերապա-հության կողմնակիցներ` հանբալիականներն, այնուամենայնիվ, համարում էին, որ մարդու հավատը (արաբերեն՝ ايمان, իման) կախված է նրա կատարած լավ արարքներից: Մարդկային արարքների` որպես նրա կատարելագործման լավագույն պայմանի, ներառումը «հավատի» կատեգորիայի մեջ սահ-մանեց հանբալիականնների սոցիալական ակտիվության բարոյական մոտիվացիան (պատճառաբանություն): Հանբալիական գաղափարախոսության կարևոր ասպեկտ դարձավ հավատքի և իրավունքի ասպարեզում ցանկացած նորարարությունների (արաբերեն՝ بداع, բիդ’ա) մերժումը, որոնք ուղղակի հիմնավորում չունեն Ղու-րանում և հադիսներում: Նորարարությունների նկատմամբ անհանդուրժողական հանբալիա-կանները, սակայն, վճռականորեն հանդես եկան ցանկացած ծայրահեղ դրսևորումների դեմ, ինչպես հավատքի, այնպես էլ հասարակության կյանքի պրակտիկ կազմակերպման ոլորտնե-րում: Հանբալիականները քննադատում էին խռովություններում (ֆիտնա) մասնակցությունը` հասարակությունում կարգուկանոնի վերականգման լավագույն մեթոդ համարելով նրա ղեկավարների և շարքային անդամների առջև խրատական ելույթներ (արաբերեն՝ نصيحة, նասիհա) ունենալը: Հ. պահանջում էին հնազանդվել օրինական կառավարչին, անկախ այն բանից` արդար է նա, թե ոչ: Նրանք պատվիրում էին «հանապազօրյա հաց» հայթայթել ցանկացած թույլատրելի միջոցներով` մարդկային բարօրության (կասբ) ձեռք բերման սկզբունքն հակադրելով սուֆիականին` «Ալլահին ապավինելուն» (արաբերեն՝ توكل, թավաքքուլ):
Լինելով աստվածային նախասահմանության անվերապա-հության կողմնակիցներ՝ հանբալիականներն, այնուամենայնիվ, համարում էին, որ մարդու հավատը (արաբերեն՝ ايمان, իման) կախված է նրա կատարած լավ արարքներից։ Մարդկային արարքների՝ որպես նրա կատարելագործման լավագույն պայմանի, ներառումը «հավատի» կատեգորիայի մեջ սահ-մանեց հանբալիականնների սոցիալական ակտիվության բարոյական մոտիվացիան (պատճառաբանություն)։ Հանբալիական գաղափարախոսության կարևոր ասպեկտ դարձավ հավատքի և իրավունքի ասպարեզում ցանկացած նորարարությունների (արաբերեն՝ بداع, բիդ’ա) մերժումը, որոնք ուղղակի հիմնավորում չունեն Ղու-րանում և հադիսներում։ Նորարարությունների նկատմամբ անհանդուրժողական հանբալիա-կանները, սակայն, վճռականորեն հանդես եկան ցանկացած ծայրահեղ դրսևորումների դեմ, ինչպես հավատքի, այնպես էլ հասարակության կյանքի պրակտիկ կազմակերպման ոլորտնե-րում։ Հանբալիականները քննադատում էին խռովություններում (ֆիտնա) մասնակցությունը՝ հասարակությունում կարգուկանոնի վերականգման լավագույն մեթոդ համարելով նրա ղեկավարների և շարքային անդամների առջև խրատական ելույթներ (արաբերեն՝ نصيحة, նասիհա) ունենալը։ Հ. պահանջում էին հնազանդվել օրինական կառավարչին, անկախ այն բանից՝ արդար է նա, թե ոչ։ Նրանք պատվիրում էին «հանապազօրյա հաց» հայթայթել ցանկացած թույլատրելի միջոցներով՝ մարդկային բարօրության (կասբ) ձեռք բերման սկզբունքն հակադրելով սուֆիականին՝ «Ալլահին ապավինելուն» (արաբերեն՝ توكل, թավաքքուլ)։

== Ուսմունքի տարածումը ==
== Ուսմունքի տարածումը ==

Արդեն 10-րդ դարի առաջին քառորդում, հանբալիականներն առաջ քաշեցին ամբողջ մու-սուլմանական հասարակության միավորման գաղափարը: Այդ ժամանակահատվածում հանբալիական գրականության մեջ ամրապնդվում են «սուննայի կողմնակիցների» էլիտարության և, հետևաբար հենց իրենց` հանբալիականների` որպես սուննայի կոնցեպցիայի գլխավոր պահա-պանների մասին պատկերացումները: Հանբալիական հեղինակները կենտրոնացնում են իրենց ուշադրությունը սեփական էթիկա-իրավական պատվիրանների համակարգի ստեղծման վրա, որին հետևելը, ըստ իրենց մտահղացման, կապահովեր հավատքի մաքրության պահպանումը և կերաշխավորեր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպումը:
Արդեն 10-րդ դարի առաջին քառորդում, հանբալիականներն առաջ քաշեցին ամբողջ մու-սուլմանական հասարակության միավորման գաղափարը։ Այդ ժամանակահատվածում հանբալիական գրականության մեջ ամրապնդվում են «սուննայի կողմնակիցների» էլիտարության և, հետևաբար հենց իրենց՝ հանբալիականների՝ որպես սուննայի կոնցեպցիայի գլխավոր պահա-պանների մասին պատկերացումները։ Հանբալիական հեղինակները կենտրոնացնում են իրենց ուշադրությունը սեփական էթիկա-իրավական պատվիրանների համակարգի ստեղծման վրա, որին հետևելը, ըստ իրենց մտահղացման, կապահովեր հավատքի մաքրության պահպանումը և կերաշխավորեր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպումը։

Թեև հանբալիական իրավական դպրոցը կազմավորվել է 11-րդ դարի սկզբում` հանբալիական իրավունքի մասին ընդհանուր աշխատություններն առաջացել են շատ ավելի ուշ: Դրանցից մեկն «Քիթաբ ալ-‘ումդա ֆի ահքամ ալ-ֆիկհը» (արաբերեն՝ كتاب العمدة في أحكام الفقه) պատկանում է Մուվաֆֆաք ադ-դին իբն Կուդամին (1146-1223), երկրորդը` «աս-Սիյաս աշ-Շար’իյան» (արաբերեն՝ السياس الشريعة), գրվել է 13-րդ դարում Իբն Թայմիայի կողմից: Հանբալիական իրավունքի գլխավոր աղբյուրներն են Ղուրանն ու Մարգարեի սուննան: Հանբալիականներն ընդունում էին հասարակության համաձայնությունը (ալ-իջմա’)` այն սահմանափակելով Մուհամմադի հետևորդների և կողմնակիցների առաջին սե-րունդներով: Ձևականորեն մերժելով ցանկացած ռացիոնալ մեթոդները` հանբալիականները փաստորեն օրինականացրին անալոգիայով (ալ-կիյաս) դատելը:
Թեև հանբալիական իրավական դպրոցը կազմավորվել է 11-րդ դարի սկզբում՝ հանբալիական իրավունքի մասին ընդհանուր աշխատություններն առաջացել են շատ ավելի ուշ։ Դրանցից մեկն «Քիթաբ ալ-‘ումդա ֆի ահքամ ալ-ֆիկհը» (արաբերեն՝ كتاب العمدة في أحكام الفقه) պատկանում է Մուվաֆֆաք ադ-դին իբն Կուդամին (1146-1223), երկրորդը՝ «աս-Սիյաս աշ-Շար’իյան» (արաբերեն՝ السياس الشريعة), գրվել է 13-րդ դարում Իբն Թայմիայի կողմից։ Հանբալիական իրավունքի գլխավոր աղբյուրներն են Ղուրանն ու Մարգարեի սուննան։ Հանբալիականներն ընդունում էին հասարակության համաձայնությունը (ալ-իջմա’)` այն սահմանափակելով Մուհամմադի հետևորդների և կողմնակիցների առաջին սե-րունդներով: Ձևականորեն մերժելով ցանկացած ռացիոնալ մեթոդները` հանբալիականները փաստորեն օրինականացրին անալոգիայով (ալ-կիյաս) դատելը։

Հանբալիականների գաղափարները գտան Իրաքի, Խորասանի, Սիրիայի, Հիջազի քաղա-քային բնակչության միջին և ստորին խավերի լայն աջակցությունը և զգալի ազդեցություն ունեցան անդալուսյան տրադիցիոնալիստական դպրոցի վրա: Ամբողջ միջնադարի ընթացքում հան-բալիականները, իրենց վրա վերցնելով սուննիական «ուղղահավատության» կրողների դերը, մեկ անգամ չեն մասսայական քաղաքային շարժումների գլուխ կանգնել: Նոր ժամանակներում Մարգարեի սուննային դիմելու միջոցով իսլամի «նորացման», նորարարությունների դեմ պայ-քարի գաղափարները վերածնվեցին վահաբիների` իսլամական բարենորոգման ներկայացուցիչների կողմից: Ներկայումս հանբալիական գաղափարախոսությունը լայնորեն օգտագործ-վում է «Մուսուլման եղբայրների» կողմից: Հանբալիականների դոգմատիկ-իրավական դպրոցը պաշտոնապես ընդունված է Սաուդյան Արաբիայում:
Հանբալիականների գաղափարները գտան Իրաքի, Խորասանի, Սիրիայի, Հիջազի քաղա-քային բնակչության միջին և ստորին խավերի լայն աջակցությունը և զգալի ազդեցություն ունեցան անդալուսյան տրադիցիոնալիստական դպրոցի վրա։ Ամբողջ միջնադարի ընթացքում հան-բալիականները, իրենց վրա վերցնելով սուննիական «ուղղահավատության» կրողների դերը, մեկ անգամ չեն մասսայական քաղաքային շարժումների գլուխ կանգնել։ Նոր ժամանակներում Մարգարեի սուննային դիմելու միջոցով իսլամի «նորացման», նորարարությունների դեմ պայ-քարի գաղափարները վերածնվեցին վահաբիների՝ իսլամական բարենորոգման ներկայացուցիչների կողմից։ Ներկայումս հանբալիական գաղափարախոսությունը լայնորեն օգտագործ-վում է «Մուսուլման եղբայրների» կողմից։ Հանբալիականների դոգմատիկ-իրավական դպրոցը պաշտոնապես ընդունված է Սաուդյան Արաբիայում։

Օգտագործված գրականություն՝
Օգտագործված գրականություն՝

Ислам: Энциклопедический Словарь. Mосква, 1991
Ислам։ Энциклопедический Словарь. Mосква, 1991

11:40, 9 Մարտի 2014-ի տարբերակ

Ահմադ իբն Հանբալ
أحمد بن حنبل
Դիմանկար
(իրավագետ, աստվածաբան)
Ծնվել է780 / 164 Հիջ.
ԾննդավայրԲաղդադ
Մահացել է855 / 241 Հիջ.
Մահվան վայրԲաղդադ
ԳերեզմանAhmad ibn Hanbal Mosque և Al-Rusafa
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ԵրկերՄուսնադ Ահմադ իբն Հանբալ, Fada'il Sahaba?, Usul al-Sunna?, al-Radd `ala al-Zanadiqa wa'l-Jahmiyya?, al-Aqida? և Al-Zuhd?
Մասնագիտությունմուհադիս, ֆաքիհ, 'ālim, իրավաբան և մտածող
Ծնողներմայր՝ Safiya bint Maymuna?
ԵրեխաներԱբդուլլահ իբն Ահմադ և Սալիհ իբն Ահմադ իբն Հանբալ
 Ahmad Ibn Hanbal Վիքիպահեստում

Ահմադ իբն Հանբալը ( 780 / 164 Հիջ. – 855 / 241 Հիջ.) ամբողջական անուն՝ արաբ․՝ أبو عبد الله أحمد بن محمد بن حنبل الشيباني الذهلي‎‎, Աբու Աբդալլահ Ահմադ իբն Մուհամմադ իբն Հանբալ ալ-Շայբանի ալ-Զահիլի, արաբ մուսուլման իրավագետ էր և աստվածաբան, համարվում է սուննի իսլամի 4 իրավագիտական դպրոցներից մեկի՝ հանբալիականության հիմնաֆիրը։

Կենսագրություն

Ահմադ իբն Հանբալ Աբու Աբդալլահը (780-855) հանբալիների դոգմատիկ-իրավական դպրոցի և կրոնաքաղաքական շարժման հիմնադիրն է։ Ծնվել է Բաղդադում, ուր նրա ընտանիքը տեղափոխվել էր Խորասանից՝ որդու ծննդից ոչ շատ առաջ։ 15 տարեկանից մինչև 816 թվականը Ահմադը ուսումնասիրում էր հադիսները (արաբերեն՝ الحديث) և ֆիկհը (արաբերեն՝ الفقه), այցելել էր մուսուլմանական աստվածաբանության գլխավոր կենտրոնները, հանդիպել էր իր ժամանակի գրեթե բոլոր առաջատար ուլեմների՝ այդ թվում Աբու Յուսուֆի և աշ-Շաֆի’իի հետ։

Նրան հաջողվել էր կապեր հաստատել Հիջազի, Սիրիայի և Իրաքի տրադիցիոնալիստների տարիքավոր սերնդի առավել ազդեցիկ ներկայացուցիչների հետ՝ Վաքի իբն ալ-Ջարրախ, Յազիդ իբն Հարուն, Յահյա իբն Մա’ին։ Խորը գիտելիքների և բարեպաշտ ապրելակերպի շնորհիվ նա աստիճանաբար հեղինակություն է ձեռք բերում։ Ահմադ իբն Հանբալի գործունեության գագաթնակետը համընկավ մութազալիտական քալամի դեմ ավանդական աստվածաբանության պայքարի ակտիվացման շրջանին։ Խալիֆա ալ-Մամունի կողմից սահմանված «փորձության» (արաբերեն՝ مهنة) առաջին իսկ տարում, որը ցանկանում էր հասարակությանը պարտադրել մի շարք մութազալիտական դոգմաներ (առաջին հերթին Ղուրանի՝ ստեղծված լինելու մասին դոգման), Ահմադն հայտնվեց փորձության ենթարկվողների հատուկ խմբում։ Երկու տարվա ընթացքում (833-834) նրան պահում էին բանտում։

Խալիֆաներ ալ-Մամունն ու ալ-Մութասիմն անձնական հետաքրքրվա-ծություն դրսևորեցին նրա հարցում։ Ալ-Մութասիմի հրամանով նա ենթարկվեց խարազանման, սակայն հետո ժողովրդական դժգոհություններից խուսափելու համար ազատ արձակվեց՝ Բաղդադում ապրելու թույլտվությամբ։ Ահմադ իբն Հանբալն առաջին աստվածաբանն էր, որ 2 խա-լիֆաների դեմ դուրս գալով՝ հրաժարվեց ընդունել Ղուրանի ստեղծված լինելուգաղափարը։ Եվ թեև նրանից հետո ևս մի քանի հայտնի աստվածաբաններ կարողացան դիմանալ փորձությյուններին, ավանդույթը սուննիական ավանդականության հաղթանակը կապում է Ահմադ իբն Հանբալի անվան հետ։ Ահմադի՝ որպես «նորարարություններից իսլամի փրկչի» մեծ հեղինակությունը նպաստեց բաղդադյան տրադիցիոնալիստների առավել վճռական մասի՝ նրա շուրջ համախմբմանը։

Գործունեություն

Ծերունազարդ Ահմադ իբն Հանբալը նրանց կողմից ճանաչվեց նոր կրոնա-քաղաքական շարժման գաղափարական առաջնորդ և շարժումը կոչվեց նրա անունով։ Կյանքի վերջին տարիներին նրա ազդեցությունն այնքան նշանակալի դարձավ, որ խալիֆա ալ-Մութավաքիլը, որը վերականգնել էր տրադիցիոնալիզմի դիրքերը, բավականին ջանքեր ներդրեց, որպեսզի ստանա նրա աջակցությունը։ Ձևականորեն մերժելով խալիֆայի ընկերութ-յունը՝ Ահմադը համագործակցում էր նրա հետ մութազալիտների դեմ պայքարում։ Խալիֆայի խնդրանքով նա կազմեց Բաղդադի և Բասրայի առավել ակտիվ մութազալիտների ցուցակը՝ մութազալիտների և քալամի այլ հետևորդների դեմ ուղիղ ելույթներ նախաձեռնելով։ Ահմադ իբն Հանբալը մահացավ Բաղդադում՝ իր հետևից թողնելով աշակերտների և հետևորդների մի մեծ խումբ։

Ահմադ իբն Հանբալը տրադիցիոնալիստական ուսմունքի գլխավոր համակարգողներից մեկն է։ Մերժելով հավատքի դոգմաների ռացիոնալիստական բացատրությունների հնարավո-րությունը՝ Ահմադն իր ամբողջ ուշադրությունը սևեռեց «այս կյանքի» խնդիրների լուծմանը։ Նա ակտիվորեն մշակում էր «կրոնական պրակտիցիզմի փիլիսոփայություն», որի հիմքում ընկած էր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպման ձգտումը։ 9-րդ դարի 20-40-ական թթ. կրիզիսի արդյունքում հասարակությունում ձևավորված կրոնա-քաղաքական իրավիճակը գնահատելով՝ Ահմադն եկավ այն եզրահանգմանը, որ անհրաժեշտ է վերադառնալ այն կարգուկանոնին, որը տիրում էր, իր կարծիքով, «իսլամի ոսկեդարում»` Մուհամմադի և նրա հետևորդ-ների առաջին սերունդների ժամանակ:

Ահմադ իբն Հանբալը կարծում էր, որ Ալլահին խոսքով, գործով և մտքերով ծառայելու ճանապարհին մուսուլմանական առաքինության բարձրագույն աստիճանը «հավատն» է (իման, արաբերեն՝ الإيمان)։ Աստվածաբանի ստեղծագործություններում հատուկ ուշադ-րություն է հատկացված «նորարարությունների ծայրահեղ կոնցեպցիաների» (բիդա’, արաբերեն՝ بداع) մշակմանը, որի համաձայն այն բոլոր նորարարությունները հավատքում և կյանքում, որոնք հիմնա-վորում չունեն Ղուրանում և հադիսներում և հաստատված չեն մուսուլմանական հեղինակութ-յունների առաջին 3 սերունդների «միասնական կարծիքով» (իջմա’, արաբերեն՝ الإجماع), պետք է դատապարտվեն։ Ահմադի քաղաքական հայացքներն առանձնանում էին պրագմատիզմով։ Մի կողմից նա ճանա-չում էր կուրեյշիտների ցանկացած ներկայացուցչի խալիֆա լինելու իրավունքը, մյուս կողմից՝ հնարավոր էր համարում «մարդկանց մեջ հավատքի նկատմամբ կասկածներ առաջացնող» խալիֆայի պաշտոնազրկումը։ Նա ճանաչում էր կրոնաքաղաքական պայքարի, «խռովությունների» (ֆիտնա, արաբերեն՝ فطنة) թույլատրելի լինելը, կոչ էր անում խռովությունների մեջ մտնելու դեպքում մինչև վերջ պնդել սեփական կարծիքը։ Ահմադը նշում էր, որ աստվածաբանները պետք է ազդեցություն ունենան կառավարչի վրա։

Ահմադ իբն Հանբալի պահպանված ստեղծագործությունների մեջ առավել նշանավոր են «Մուսնադը»(արաբերեն՝ المسند)` ավելի քան 30 հազար հադիս և 6 ‘ակիդ պարունակող հավաքածու, «Քիթաբ աս-Սալաթը» (արաբերեն՝ كتاب الصلاة)` նվիրված աղոթքի կանոններին և հասարակությունում աստվածաբանների դերին, «Քիթաբ առ-ռադդ ‘ալա-լ ջահմիյա վա-զ-զանադիկան»(արաբերեն՝ كتاب الرد على الجهمية والزنادقه)` բանավիճական ստեղծագործություն, որում Ահմադ իբն Հանբալը մանրամասն շարադրել է աստվածային ատրիբուտների մասին ավանդական պատկերացումները:

Ալ-Հանբալիյյա

Հանբալիները սուննիական կանոնակարգված 4 մազհաբներից մեկի կողմնակիցներն են, որոնք իրենց անունը ստացել են հիմնադիր Ահմադ իբն Հանբալի անունից: Ի տարբերություն այլ սուննիական մազհաբների` հանբալիականությունը ծագել է որպես կրոնա-քաղաքական շարժում և հետո միայն մտել դոգմատիկ-իրավական դպրոց։ Հայտնվելով 9-րդ դարի սոցիալ-քաղաքական սուր կրիզիսի շրջանում (միհնա, արաբերեն՝ المهنة)` հանբալիականությունն իր տեսությունում և պրակտիկայում արտահայտեց տրադիցիոնալիզմի առավել պահպանողական կողմնակիցների (ահլ ալ-հադիս, արաբերեն՝ أهل الحديث) հայացքները, դարձավ նրանց յուրատեսակ ռեակցիան` փոփոխություններ կատարելու հասարակության սոցիալ-քաղաքական և կրոնական կյանքում։

Հանբալիականության հիմնադիրները, որոնք իրենց ժամանակակից դարաշրջանն համարում էին մուսուլմանական հասարակության խորը պառակտման շրջան, կրիզիսի հիմնական պատճառը հա-մարում էին շահադիտական տեսության (քալամ, արաբերեն՝ كلام) տարածումը՝ դոգմատիկայում և իրավունքում իր ռացիոնալիստական մեթոդներով։ Հանբալիականության գաղափարախոսները առաջ քաշեցին Մարգարեի սուննային՝ որպես հավատքի հեղինակավոր աղբյուրի, դիմելու միջոցով իսլամի մաքրման գաղափարը։ Վաղ հանբալիական ստեղծագործությունները ներկայացնում են սուննայի կոնցեպցիաների զարգացման կարևոր փուլ՝ դրանցում սուննան հայտարարվում է ղուրանական տեքստի համար թաֆսիր (արաբերեն՝ السنة تفاسير القرآن, աս-սուննա թուֆասսիրու-լ-կուր’ան), հադիսների հեղինակությունը նրանք գրեթե հասցրեցին Ղուրանի տեքստի մակարդակին, պնդելով, որ դրանք անհրաժեշտ է հավատով ընդունել՝ ելնելով բի-լա քայֆա սկզբունքից (արաբերեն՝ بلا كيف չհարցնելով «ինչպե՞ս»)։ Սուննայի հեղինակության ստեղծման գործում կարևորագույն քայլ էր այն մուսուլմանի հա-վատքի իսկության որոշման գլխավոր չափանիշ հայտարարելը ։

Հանբալիականներն առաջիններից մեկն էին, որ ձեռնամուխ եղան ավանդական դավանանքի համակարգմանը։ Այդ գործընթացը դեռ վաղ շրջանում (9-10 դդ.) արտահայտում գտավ տարբեր ժանրերի մի շարք աշխատանքների ստեղծման մեջ (արաբերեն՝ عاقد, ‘ակիդներ, հադիսների հավաքածուներ, հանբալիական հեղինակությունների դատողությունների հավաքածու, հատուկ աստվածաբանական ստեղծագործություններ), որոնցում շարադրվում էին հավատքի և իրավունքի հիմքերի ավանդական մեկնաբանման ընդհանուր և մասնավոր դրույթները, մուսուլմանական հասարակության պատմությունները, ներկայացված էր ավանդական դոքսոգրաֆիա, ու-սումնասիրվում էին հասարակության սոցիալ-քաղաքական կարևոր հարցեր: Հանբալիականներին բնորոշ են պարզությունը, դոգմատիկ պատկերացումների հասկանալիությունը, դրանց ոչ էլիտար բնույթը` ի տարբերություն, օրինակ, մութազալիտական դոգմաների, որոնք կենտրո-նացած են հասարակության կրթված մասի վրա։ Հանբալիականներն հանդես եկան որպես հակառակորդներ Ղուրանի տեքստի և հադիսների՝ ինչպես բառացի, այնպես էլ այլաբանական բացատրությանը, մերժում էին հավատքի դոգմաների ցանկացած ռացիոնալ մեկնաբանման հնարավորությունը։

Լինելով աստվածային նախասահմանության անվերապա-հության կողմնակիցներ՝ հանբալիականներն, այնուամենայնիվ, համարում էին, որ մարդու հավատը (արաբերեն՝ ايمان, իման) կախված է նրա կատարած լավ արարքներից։ Մարդկային արարքների՝ որպես նրա կատարելագործման լավագույն պայմանի, ներառումը «հավատի» կատեգորիայի մեջ սահ-մանեց հանբալիականնների սոցիալական ակտիվության բարոյական մոտիվացիան (պատճառաբանություն)։ Հանբալիական գաղափարախոսության կարևոր ասպեկտ դարձավ հավատքի և իրավունքի ասպարեզում ցանկացած նորարարությունների (արաբերեն՝ بداع, բիդ’ա) մերժումը, որոնք ուղղակի հիմնավորում չունեն Ղու-րանում և հադիսներում։ Նորարարությունների նկատմամբ անհանդուրժողական հանբալիա-կանները, սակայն, վճռականորեն հանդես եկան ցանկացած ծայրահեղ դրսևորումների դեմ, ինչպես հավատքի, այնպես էլ հասարակության կյանքի պրակտիկ կազմակերպման ոլորտնե-րում։ Հանբալիականները քննադատում էին խռովություններում (ֆիտնա) մասնակցությունը՝ հասարակությունում կարգուկանոնի վերականգման լավագույն մեթոդ համարելով նրա ղեկավարների և շարքային անդամների առջև խրատական ելույթներ (արաբերեն՝ نصيحة, նասիհա) ունենալը։ Հ. պահանջում էին հնազանդվել օրինական կառավարչին, անկախ այն բանից՝ արդար է նա, թե ոչ։ Նրանք պատվիրում էին «հանապազօրյա հաց» հայթայթել ցանկացած թույլատրելի միջոցներով՝ մարդկային բարօրության (կասբ) ձեռք բերման սկզբունքն հակադրելով սուֆիականին՝ «Ալլահին ապավինելուն» (արաբերեն՝ توكل, թավաքքուլ)։

Ուսմունքի տարածումը