«Հավատի հիմքեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Իսլամ}} Հավատքի արմատները իսլամի հիմնական դոգման են: Մուսուլմանական (սուննիական և շիական) դավ...»:
 
Տող 35. Տող 35.


Ислам: Энциклопедический Словарь. Mосква, 1991
Ислам: Энциклопедический Словарь. Mосква, 1991

[[Կատեգորիա:Մահմեդականություն]]

20:53, 3 Մարտի 2014-ի տարբերակ


Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Հավատքի արմատները իսլամի հիմնական դոգման են: Մուսուլմանական (սուննիական և շիական) դավանաբանության ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել մութազիլիական դավանաբանությունը՝ դոգմաների առաջին համակարգը իսլամում, որը վերջնականապես ձևավորվել է 9-րդ դարի առաջին կեսին: Մութազիլիականների դավանաբանական համակարգի հինգ «հիմքերի» նման՝ սուննի աստվածաբանները սահմանել են 5 հիմնական դոգմա:

Միաստվածության մասին ուսմունք (արաբերեն՝ أصل التوحيد,աթ-թաուհիդ)

Իր պարզագույն իմաստով այն հանդիսանում է շահադայի առաջին հատվածի հաստատումը, որն ասում է՝ «Չկա աստվածություն Ալլահից բացի»: Դարերի ընթացքում սուննիները մեղադրել են շիաներին այս հիմնական ուսմունքը խախտելու մեջ, քանի որ շիաները բարձրացնում էին իմամների դերը Ալլահին հավասա մեծարում նրանց: Իհարկե շիաները ժխտում են այս մեղադրանքը ՝ պնդելով ,որ այն ծագել է վաղ շրջանի հերետիկոսներից ՝ դասելով տասներկուական շիաներին ղուլաթների և ծայրահեղականների շարքին:

Մութազիլականների և աշարիների աստվածաբանական դիրքորոշումների միջև բանավեճում շիաները ընտրեցին մութազիլականների տեսակետը: Դրա հետևանքներից մեկն այն էր, որ շիաներն ընդունեցին, որ Ալլահի անունները և ատրիբուտները գոյություն չունեն Գոյից և Աստծո Էությունից անկախ: Համարվում էր, որ այս անունները և արտրիբուտները առանձին դիտելը տանում էր դեպի բազմաստվածություն: Օրինակ, ճիշտ չի լինի ասել, որ Աստված ճանաչվում է Իր Գիտելիքով, որը Իր Էության մեջ է: Ճիշտ պնդումն այն է, որ Աստված ճանաչում է իր գիտելիքով, որը Իր Էությունն է: Նույն կերպ սուննի աստվածաբանների տեսակետը այն մասին, որ Ղուրանը Աստծո չարարված, հավերժական խոսքն է, առաջ է քաշում երկու հավերժական էություններ՝ Աստված և Ղուրան, որն ինքնին բազմատվածություն է: Հետևաբար շիաները համարում են , որ Ղուրանը ստեղծվել է ժամանակի ընթացքում:

Շիաները մութազիլականներից վերցրել են նաև այն դիրքորոշումը, որը հաստատում է, որԱլլահ չունի ֆիզիկական կերպարանք և ղուրանական այնպիսի տողերը, որոնք ենթադրում են, որ հավատացյալը կհասնի Աստծուն տեսնելու երանությանը, պետք է հասկանալ փոխաբերական իմաստով և ոչ բառացի, ինչպես այն տողերը, որոնք Աստծուն վերագրում են ֆիզիկական օրգաններ (դեմք, ձեռքեր և այլն): Որոշ շիա գրողներ ընդլայնել են թաուհիդի կոնցեպցիան ներառելով այնպիսի կոնցեպցիաներ, ինչպիսիք են սրտի և մտքի միասնությունը և հասարակության մեջ անհատականության ինտեգրացումը: Թաուհիդի այսպիսի ընկալումը հատկապես արտահայտվել է Ալի Շարիաթիի գործերում:

Հավատը աստվածային արդարությանը և Ալլահի վճռին (արաբերեն՝ أصل العدل, ալ-ադլ)

Առաջին հայացքից տարօրինակ է թվում, որ Ալլահի ատրիբուտներից միայն մեկը՝ նրա արդարադատությունն է տարբերակվել շիաների կողմից որպես իրենց հավատի հիմնասյուներից մեկը: Բայց փաստացի սա մութազիլական-աշարիական բանավեճի մեկ այլ պատմական մնացորդ է: Մութազիլականների դիրքորոշումը, որը վերցվել է շիաների կողմից, ընդգծում էր անհատի սեփական պատասխանատվությունը իր իսկ արարքների համար և Ալլահի հետագա դատաստանը այդ արարքների համար ՝ համաձայն իր արդարադատության:

Աշարիականությանը համաձայն՝ Աստված ստեղծել է մարդու արարքները և հետևաբար այս ուսմունքում մարդու սեփական կամքին շատ քիչ տեղ է տրվում: Այդ շրջանում մոլեգնած կատաղի բանավեճի պատճառով էր, որ աստվածային արդարադատության մասին մութազիլիականների կոնցեպցիան դարձավ շիիզմի հիմնական սկզբունքներից մեկը:

Մուհամմադի մարգարեական առաքելության ճանաչումը և նրան նախորդող մարգարեների ընդունումը (արաբերեն՝ أصل النبوة, ան-նուբուվվա)

Յուրաքանչյուր մարգարե միջնորդ է Ալլահի և մարդու միջև: Մարգարեի առաքելությունն է մարդկանց փոխանցել Աստծո հայտնությունը: Այս հայտնությունը ՝ Աստծո խոսքը, հանդես է գալիս օրենքների և ուսմունների տեսքով ՝ առաջնորդելու համար մարդկությանը: Բացի այդ, մարգարեն նույնպես ղեկավարում է մարդկությանը և մեկնաբանում է Աստծո խոսքը: Իր առաքելությունը իրականացնելու համար Աստված շնորհում է մարգարեին անսխալականություն և անմեղություն, ուստի մարգարեն նույնպես իր քարոզած ուսմունքի կատարյալ մոդելն է:

Դարերի ընթացքում Աստված ուղարկել է մարդկությանը բազմաթիվ մարգարեներ աշխարհի տարբեր հատվածներում: Համաձայն ավանդության ՝ նրանց թիվը հասնում է 124.000 կամ 144.000-ի: Ամենակարևոր մարգարեներին կոչում են Ուլու ալ-Ազմ: Դրանք այն մարգարեներն են, ովքեր բերել են գիրք և նոր կրոնական կարգ (օրենք) և Ղուրանում նրանք կոչվում են առաքյալներ՝ ռուսուլ: Նրանց թվին են պատկանում Նուհը, Իբրահիմը, Մուսան, Իսան և վերջապես Մուհամմադը: Մուհամմադը չի համարվում մարգարե միայն արաբերի կամ այն սահմանափակ տարածքի համար, որտեղ նա ապրել է, այլ մարգարե ողջ աշխարհի համար՝ Աստծո կողմից տրված ուսմունքով:

Հավատը հարությանը, Ահեղ դատաստանին և անդրշիրիմյան աշխարհին (արաբերեն՝ أصل المعاد مع القيامة, ալ-մա’ադ կամ ալ-կիյամա)

Ղուրանում բազմաթիվ տողեր կան Հարության օրվա և Ահեղ դասաստանի մասին: Իհարկե, այս սուրաների մեծամասնությունը, որն ի հայտ է եկել Մուհամմադի կյանքի մեքքայական շրջանում, ունի մեծ էսխատոլոլոգիական բովանդակուլթյուն: Հարությունը համարվում է աստվածային արդարադատության տրամաբանական անհրաժեշտությունը, քանի որ միայն հարության միջոցով յուրաքանչյուր մարդու կտրվի լիակատար պարգևատրում և պատիժ:

Իմամաթի/խալիֆայության մասին ուսմունք (արաբերեն՝ أصل الإمامة)

Առաջին չորս դոգմաները ընդհանուր են սուննիների և շիաների համար: Բարձրագույն իշխանության (իմամաթի) մասին հարցը նրանց միջև տարանջատման գլխավոր առարկան է: Մուսուլմանական աստվածաբանության մեջ Ուսուլ ադ-Դին նշանակում է ուսմունք հավատքի ընդհանուր սկզբունքների և դրա մեթոդաբանության մասին: Աստվածաբանական գրականության մեջ Ուսուլ ադ-Դին տերմինը հաճախ օգտագործվում է իլմ ալ-քալամի փոխարեն որպես ներածություն աստվածաբանական համակարգի շարադրման մեջ: Այստեղից էլ գալիս են այնպիսի աշխատությունների անվանումներ, ինչպիսիք են «ալ-Իբանա ան ուսուլ ադ-դիանա», որը վերագրվում է աշ-Աշարիին (10-րդ դար), ալ-Բաղդադիի «Ուսուլ ադ-Դին ֆի իլմ ալ-քալամը» (11-րդ դար) և այլն:

Նման ստեղծագործություններում հեղինակները, շարադրելով աստվածաբանական համակարգը, իսլամի հինգ հիմնական դոգմաները բաժանել էին ավելի մեծ թվով «հիմքերի»՝ ուսուների, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին բաժանում էին «հարցերի»՝ մասաիլ կամ խնդիրների: Այսպես, ալ-Բաղդադին հիշատակված աշխատության մեջ նկարագրել է հավատքի 15 «հիմք»՝ դրանցից յուրաքանչյուրը բաժանելով 15 «հարցի»: Աշ-Շահրասթանին (12-րդ դար) «Նիհայաթ ալ-իկդամ ֆի իլ ալ-քալամ» աշխատության մեջ աստվածաբանական համակարգը ներկայացրել է 20 «հիմնադրույթներով» (կավաիդ): Ժամանակակից մուսուլմանական արևելքի բարձրագույն հոգևոր հաստատություններում (օրինակ ալ-Ազհարում) կան հատուկ ֆակուլտետներ (քուլլիյաթ ուսուլ ադ-դին), որտեղ դասավանդվում են աստվածաբանության և ապոլոգետիկայի հիմունքներ:

Օգտագործված գրականություն՝

Ислам: Энциклопедический Словарь. Mосква, 1991