«Շնորհք Գալուստյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 31. Տող 31.
Շնորհք արք. Գալուստյանը ծնվել է 1913 թ. [[Թուրքիա]]յի Յոզգատի շրջանի Իյտելի գյուղում (Ավազանի անունով Արշակ Գալուստյան)։ Հայրը՝ Միհրան Գալուստյանը գյուղի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից էր։ Ուներ մեկ եղբայր՝ Արմեն, և երկու քույր՝ Շնորհիկ և Անույշ։ Հայրը, եղբայրը և Անույշը տարբեր պատճառներով մահացան [[1915]]-[[1923]] թթ.։
Շնորհք արք. Գալուստյանը ծնվել է 1913 թ. [[Թուրքիա]]յի Յոզգատի շրջանի Իյտելի գյուղում (Ավազանի անունով Արշակ Գալուստյան)։ Հայրը՝ Միհրան Գալուստյանը գյուղի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից էր։ Ուներ մեկ եղբայր՝ Արմեն, և երկու քույր՝ Շնորհիկ և Անույշ։ Հայրը, եղբայրը և Անույշը տարբեր պատճառներով մահացան [[1915]]-[[1923]] թթ.։
1922 թ.-ին Արշակը տեղափոխվում է նախ Նահր Իբրահիմի «Լիբանան», ապա Նազարեթի «Պաղեստին» ամերիկյան որբանոցները, ապա նաև [[Կեսարիա]]յի Թալաս գյուղի Ամերիկյան քոլեջը, որը այդ տարիներին վերածվել էր որբանոցի։ Այս տարիներից սկսած Արշակը 33 տարի բաժանված է մնում իր ընտանիքից։
1922 թ.-ին Արշակը տեղափոխվում է նախ Նահր Իբրահիմի «Լիբանան», ապա Նազարեթի «Պաղեստին» ամերիկյան որբանոցները, ապա նաև [[Կեսարիա]]յի Թալաս գյուղի Ամերիկյան քոլեջը, որը այդ տարիներին վերածվել էր որբանոցի։ Այս տարիներից սկսած Արշակը 33 տարի բաժանված է մնում իր ընտանիքից։
[[Պատկեր:Շնորհք_պատրիարք1.jpg|մինի|ձախից|200px|Շնորհք արք. Գալուստյանը Բեյրութի որբանոցում]]
[[Պատկեր:Shenork I Kaloustian of Constantinople as a child.jpg|մինի|ձախից|200px|Շնորհք արք. Գալուստյանը Բեյրութի որբանոցում]]


=== Երուսաղեմում ապրելու տարիները ===
=== Երուսաղեմում ապրելու տարիները ===

07:22, 1 Մարտի 2014-ի տարբերակ

Շնորհք Գալուստյան
Շնորհք Գալուստյան
Կառավարում
Տիտղոս Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք (82-րդ)
Ժամանակամիջոց Հոկտեմբերի 11, 1961 թ-Մարտի 7, 1990
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան
Գործունեություն Հոգևոր-մշակութային գործիչ
Մտավորական
Գրող
Անունը ծնվելիս Արշակ Գալուստյան
Ծնվել է 1913 թ.
Մահացել է Մարտի 7, 1990
Մահվան վայր Էջմիածին, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Թաղված է Կոստանդնուպոլիս, Թուրքիա Թուրքիա
Հայր Միհրան Գալուստյան
Մայր Շուշան-Կյուլթանե Գալուստյան
Ձեռնադրում 1935 թ.
← Գարեգին Խաչատուրյան        Գարեգին Բ Գազանճյան →

Շնորհք արք. Գալուստյան (Շնորհք Պատրիարք, 1913թ.,-Մարտի 7, 1990 թ.), Պոլսո Հայոց 83-րդ պատրիարք, հասարակական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող։

Կենսագրություն

Վաղ տարիները

Շնորհք արք. Գալուստյանը ծնվել է 1913 թ. Թուրքիայի Յոզգատի շրջանի Իյտելի գյուղում (Ավազանի անունով Արշակ Գալուստյան)։ Հայրը՝ Միհրան Գալուստյանը գյուղի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից էր։ Ուներ մեկ եղբայր՝ Արմեն, և երկու քույր՝ Շնորհիկ և Անույշ։ Հայրը, եղբայրը և Անույշը տարբեր պատճառներով մահացան 1915-1923 թթ.։ 1922 թ.-ին Արշակը տեղափոխվում է նախ Նահր Իբրահիմի «Լիբանան», ապա Նազարեթի «Պաղեստին» ամերիկյան որբանոցները, ապա նաև Կեսարիայի Թալաս գյուղի Ամերիկյան քոլեջը, որը այդ տարիներին վերածվել էր որբանոցի։ Այս տարիներից սկսած Արշակը 33 տարի բաժանված է մնում իր ընտանիքից։

Շնորհք արք. Գալուստյանը Բեյրութի որբանոցում

Երուսաղեմում ապրելու տարիները

1927 թ.-ի հուլիսի 27-ին ընդունվում է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան։ 1932 թ.-ին ձեռնադրվում է սարկավագ։ 1935 թ.-ին ձեռամբ Թորգոմ արք. Գուշակյանիձեռնադրվում է աբեղա՝ ստանալով Շնորհք անունը։ 1936 թ.-ին նշանակվում է Ժառանգավորաց վարժարանի տեսուչ։ 1937 թ.-ին նշանակվում է Սրբոց Հակոբյանց տպարանի տեսուչ և պատրիարքարանի «Սիոն» պաշտոնաթերթի փոխ-խմբագիր։ Զբաղվել է ուսուցչությամբ Սրբոց Թարգմանչաց վարժարանում։ Նույն թվականին ձեռամբ Թորգոմ պատրիարք Գուշակյանի ստանում է վարդապետական գավազանի մասնավոր իշխանության չորս աստիճանները։

Հովվություն

Եղել է Հայֆայի և շրջակայքի հոգևոր հովիվ։ 1941 թ.-ին ուղևորվում է Անթիլիասի Դպրեվանք։ 1945 թ.-ին նշանակվում է Լոնդոնի հայոց հոգևոր հովիվ։ 1948 թ.-ին հրավիրվում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգ՝ հովվելու այնտեղի երեք քաղաքները։ 1952 թ.-ին ձեռամբ Կալիֆորնիայի առաջնորդ Տիրան արք. Ներսոյանի ստանում է Ծայրագույն վարդապետի աստիճան։

Եպիսկոպոսության և պատրիարքության տարիները

1956 թ-ին ձեռամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի ձեռնադրվում է եպիսկոպոս։

Պատկեր:Shnorhq Patriarq.jpg
Շնորհք արք. Գալուստյանը Պատարագի ժամանակ

ԱՄՆ վերադառնալիս լինում է Կոստանդնուպոլսում ու 33 տարվա բաժանումից հետո առաջին անգամ հանդիպում մորը։ Նույն թվականին մասնակցում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական ընտրություններին։ 1956-ին մեկնում է Երուսաղեմ, ուր մեկ տարի անց ընտրվում է Սուրբ Աթոռի Լուսարարապետ։ 1961 թ.-ին մեկնում է Կ. Պոլսի և Գարեգին պատրիարք Խաչատուրյանի խնդրանքով երկարաձգում է իր կեցաւոյթւոնը այնտեղ մինչև 1961 թ.-ը։ 1961 թ.-ի հոկտեմբերի 11-ին, Գարեգին Խաչատուրյան պատրիարքի մահվանից հետո, պոլսահայ համայնքի միահամուռ փափագով Շնորհք արք. Գալուստյանը ընտրվում է Պոլսո Հայոց 82--րդ պատրիարք։ Շնորհք Գալուստյանի պատրիարքության տարիներին սերտանում են Մայր Աթոռի և Պոլսո Հայոց պատրիարքության հարաբերությունները։ 1979 թ.-ին Շնորհք պատրիարքը հանդիպում է Ստամբուլ այցելած Հռոմի Հովհաննես Պողոս II պապի հետ։ Շնորհք արք. Գալուստյանը վախճանվում է 1990 թ.-ի մարտի 7-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում, ուր գտնվում էր երկրաշարժի աղետյալներին օգնություն, սփոփանք և մխիթարություն բաշխելու համար։ Շնորհք պատրիարքի մարմինը Կ. Պոլիս է տեղափոխվում 1990 թ.-ի մարտի 14-ին։ Վերջին օծումը կատարվում է մարտի 18-ին։ Շնորհք արք. Գալուստյանի մարմինը ամփոփված է Շիշլիի հայկական գերեզմանատանը։

Երկերը

  • Քննական մոտեցում Երուսաղեմի Պատրիարքական Աթոռի Տագնապին. Տերտերյանի Անօրենությունները (Փարիզ, 1961)։
  • Ավետարան Ըստ Մատթեոսի «վերածում» -(Ստամբուլ, 1966)
  • Ավետարան Ըստ Մարկոսի «վերածում»- (Ստամբուլ, 1966)
  • Ավետարան Ըստ Ղուկասի «վերածում»- (Ստամբուլ, 1966)
  • Ավետարան Ըստ Հովհաննեսի «վերածում»- (Ստամբուլ, 1966)
  • Ձեռագրերի Գողության Գայթակղությունը- (Ստամբուլ, 1969)
  • Նկատողություններ Երուսաղեմի Հանձնաժողովի Տեղեկագրի Մասին- (Ստամբուլ, 1967)
  • Մեծ Պահքի Կիրակիների Ոսկի Շղթան- (Ստամբուլ, 1971)
  • Գունագեղ Կիրակիներ և Հոգեգալուստ- (Ստամբուլ, 1972)
  • Միությունը և Միասնությունը Կը կազմեն Եկեղեցիի Էութիւնը-(Ստամբուլ, 1973)
  • Ներսես Շնորհալիու Ընդհանրական Թուղթ «վերածում»- (1973)
  • Ներսես Շնորհալիու Գիրք Որ Կը Կոչուի Յիսուս Որդի «վերածում»- (Ստամբուլ, 1974)
  • Ավագ Շաբաթ – (Բեյրութ, 1974)
  • Տաղավար Տոներ – (Երուսաղեմ , 1976)
  • Յոթը Պատգամներ՝ Յոթը Եկեղեցիների – (Ստամբուլ, 1977)
  • Աստվածաշնչական Սուրբեր – (1977)
  • Համաքրիստոնեական Սուրբեր – (1978)
  • Հայազգի Սուրբեր – (Ստամբուլ, 1982), (Բ. Տպ. Երևան 1997, Գ, Տպ. Ստամբուլ 1998)
  • Ավետարան Հիսուսի Քրիստոսի «վերածում»- (Անթիլիաս, 1979)
  • Ա. Ճ. Ռասըլի «խմբ.» Աստուծո Կանչը «Թարգմանություն» (Ստամբուլ, 1980)
  • Սաղիմական Ձեռագրերի Գողության Հարցը Նոր Տվյալների Լոյսի Ներքո- (Ստամբուլ, 1985)
  • Ուխտագնացություն և Հովվպետական Այցելություն Գավառի Մեր Եկեղեցիներ և Համայնքներ- (Ստամբուլ, 1989)


Արտաքին հղումներ

Տես նաև