«Մետաղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 225. Տող 225.
=== Լեգիրում ===
=== Լեգիրում ===
[[Լեգիրում]]ը [[հալույթ]]ի մեջ հավելյալ տարրերի ներմուծումն է, որոնք փոփոխում են հիմնական մետաղի [[մեխանիկա]]կան, [[ֆիզիկա]]կան ու [[քիմիա]]կան հատկությունները:
[[Լեգիրում]]ը [[հալույթ]]ի մեջ հավելյալ տարրերի ներմուծումն է, որոնք փոփոխում են հիմնական մետաղի [[մեխանիկա]]կան, [[ֆիզիկա]]կան ու [[քիմիա]]կան հատկությունները:

== Արտաքին հղումներ ==
* [http://bettly.ru/tabulky/tvrdost-mohs.htm Տարբեր մետաղների կարծրության սանդղակ]
* [http://www.imet.ac.ru/metally/ «Մետաղներ» ամսագրի կայք]


== Տես նաև ==
== Տես նաև ==

12:34, 28 փետրվարի 2014-ի տարբերակ

Գալիումի բյուրեղ

Մետաղը (լատ.՝ metallum բառից, նշանակում է «հանքահոր») առանձնահատուկ մետաղե հատկություններ տարրերի մի խումբ է, որոնք ունեն բարձր էլեկտրա և ջերմահաղորդականություն, դիմադրության դրական ջերմաստիճանային գործակից, բարձր գեղակերտություն և այլն։ Այսօր բացահայտված է միայն 98 մետաղատեսակ։

Բնության մեջ

Մետաղների մեծ մասը հանդիպում է բնության մեջ միացությունների և հանքաքարերի ձևով: Նրանք կազմում են օքսիդներ, սուլֆիդներ, կարբոնատներ և այլ քիմիական միացություններ: Մաքուր մետաղների ստացման և հետագա օգտածործման համար անհրաժեշտ է զատել դրանք հանքաքարերից և զտում կատարել: Անհրաժեշտության դեպքում կատարվում է լեգիրում և մետաղների այլ մշակում: Դրա ուսումնասիրությամբ զբաղվում է մետալուրգիա կոչվող գիտությունը: Այն տարբերում է սև (երկաթի հիմքով) և գունավոր (դրանց բաղադրության մեջ չի մտնում երկաթը, շուրջ 70 տարր) մետաղների հանքաքարեր: Ոսկին, արծաթը և պլատինը պատկանում են նաև թանկարժեք (ազնիվ) մետաղների շարքին: Բացի այդ՝ փոքր քանակությամբ դրանք առկա են նաև ծովի ջրում, բույսերում, կենդանի օրգանիզմներում (կարևոր նշանակություն ունենալով):

Հայտնի է, որ մարդու օրգանիզմը 3%-ով կազմված է մետաղներից: Մեր բջիջներում ամենաշատը առկա են կալցիումը (ոսկորներում) և նատրիումը, որը հանդես է գալիս էլեկտրոլիտի դերում միջբջջային հեղուկում և ցիտոպլազմայում: Մագնեզիումը կուտակվում է մկանային և նյարդային համակարգում, պղինձը՝ լյարդում, երկաթը՝ արյան մեջ:

Արդյունահանումը

Մետաղի հանքաքար

Մետաղները հաճախ հողից ստացվում են հանքային արդյունաբերության միջոցով, արդյունքը՝ ստացված հանքաքարերը, ծառայում են որպես անհրաժեշտ տարրերի համեմատաբար հարուստ աղբյուր: Հանքաքարերի գտնվելու վայրը պարզելու համար օգտագործվում են հատուկ հետազոտական մեթոդներ, որոնք մեջ են մտնում հանքաքարերի հանքատեղերի հետախուզությունը: Հանքատեղերը, որպես կանոն, բաժանվում են քարահանքերի (հանքաքարերի մշակումը մակերևույթին), որտեղ հանույթը կատարվում է բնահողի դուրսբերումով, որն ուղեկցվում է ծանր տեխնիկայով, ինչպես նաև՝ ստորգետնյա հանքահորերի:

Մետաղները դուրս են բերվում արդյունահանանված հանքաքարերից, որպես կանոն, քիմիական կամ էլեկտրոլիտիկ վերականգնման միջոցով: Հրամետաղագործության մեջ հրաքարից մետաղի հումքի փոխակերպման համար կիրառվում է բարձր ջերմաստիճանը, հիդրոմետաղագործության մեջ նույն նպատակներով օգտածործվում է ջրային քիմիան: Կիրառված մեթոդը կախված է մետաղի տեսակից և աղտոտվածության տիպից:

Երբ մետաղի հանքաքարը հանդիսանում է մետաղի և ոչ մետաղի իոնական միացություն, մաքուր մետաղի դուրսբերման համար այդ սովորաբար ենթարկվում է հալեցման՝ տաքացում, որն ուղեկցվում է վերականգնմամբ: Շատ տարածված մետաղներ, ինչպիսին է օրինակ երկաթը, հալեցվում են, կիրառելով ածխածին, որպես վերականգնող: Մի շարք մետաղներ, ինչպիսիք են ալյումինն ու նատրիումը, չունեն ոչ մի տնտեսապես արդարացված վերականգնող և արդյունահանվում են էլեկտրոլիզի միջոցով:

Սուլֆիդային հանքաքարերը չեն բարելավվում մինչև մաքուր մետաղի ստացումը, բայց այրվում են օդում՝ օքսիդի վերածման նպատակով:

Մետաղների հատկությունները

Մետաղների բնորոշ հատկություններ

Մետաղների ֆիզիկական հատկություններ

Բարիում
Ալյումին

Բոլոր մետաղները (բացի սնդիկից և պայմանականորեն ֆրանցիումից) սովորական պայմաններում գտնվում են պինդ ագրեգատային վիճակում, սակայն ունեն տարբեր չափի կարծրություն: Ստորև ներկայացված են մի շարք մետաղների կարծրությունները՝ ըստ Մոոսի շարքի.

Մաքուր մետաղների հալման ջերմաստիճանը տատանվում են -39оС-ից (սնդիկ) 3410о С միջակայքում (Վոլֆրամ): Մետաղների մեծամասնության հալման ջերմաստիճանը (ալկալիական մետաղներից բացի) բարձր է, սակայն որոշ «նորմալ» մետաղները, ինչպիսիք են օրինակ անագն ու կապարը, կարելի է հալեցնել հասարակ էլեկտրական կամ գազային վառարանի վրա:

Կախված խտությունից՝ մետաղները լինում են թեթև (խտությունը 0,53 ÷ 5 գ/սմ3) և ծանր (5 ÷ 22,5 գ/սմ³): Ամենաթեթև մետաղն է լիթիումը ( խտությունը 0.53 գ/սմ³): Ամենածանր մետաղը ներկա պահին անվանել հնարավոր չէ, քանի որ ամենածանր մետաղների՝ օսմիումի և իրիդիումի, խտությունները գրեթե հավասար են (մոտ 22.6 գ/սմ³ — ճիշտ 2 անգամ շատ քան կապարի խտությունն է), իսկ դրանց ստույգ խտության հաշվառումը չափազանց դժվար է՝ դրա համար անհրաժեշտ է լրիվ մաքրել մետաղները, քանզի ցանկացած խառնուրդներ ցածրացնում են դրանց խտությունը:

Մետաղների մեծամասնությունը պլաստիկ է, այսինքն մետաղյա լարը կարելի է թեքել, և այն չի կոտրվի: Սա տեղի է ունենում մետաղների ատոմների շերտերի՝ առանց նրանց միջև կապի խախտման տեղաշարժերի պատճառով: Ամենապլաստիկ մետաղներն են ոսկին, երկաթն ու պղինձը: Ոսկուց կարելի է պատրաստել 0.003 մմ հաստությամբ թիթեղ, որը կիրառվում է իրեղենի ոսկեպատման համար: Սակայն ոչ բոլոր մետաղներն են պլաստիկ: Ցինկի և անագի լարը ճռթճռթում է՝ այն թեքելիս, մանգանն ու բիսմութը, դեֆորմացիայի ենթարկվելիս, գրեթե ընդհանրապես չեն թեքվում, այլ միանգամից կոտրվում են:

Պլաստիկությունը կախված է նաև մետաղի մաքրությունից. այդպես՝ շատ մաքուր քրոմը բավականին պլաստիկ է, սակայն դրանում չնչին խառնուրդի դեպքում, այն դառնում է փխրուն և ավելի կարծր: Որոշ մետաղներ, ինչպիսիք են ոսկին, արծաթը, կապարը, ալյումինը, օսմիումը, կարող են միաձուլվել իրար հետ, սակայն դա կխլի տասնյակ տարիներ:

Բոլոր մետաղները էլեկտրական հոսանքի լավ հաղորդիչներ են, սա պայմանավորված է դրանց բյուրեղային ցանցում առկա շարժուն էլեկտրոններով, որոնք շարժվում են էլեկտրական դաշտի ազդեցության տակ: Արծաթը, պղինձն ու ալյումինը ունեն ամենաբարձր էլեկտրահաղորդականությունը, որի պատճառով վերջին երկուսը հաճախակի օգտագործվում են հաղորդալարերի պատրաստման համար: Բարձր էլեկտրահաղորդականություն ունի նաև նատրիումը: Փորձարարական տեխնիկայում հայտնի են նատրիումային էլեկտրահաղորդալարերի՝ նատրիումով լցված չժանգոտվող պողպատից խողովակների, կիրառման փորձեր: Նատրիումի ցածր տեսակարար զանգվածի շնորհիվ, հավասարաչափ դիմադրության դեպքում նատրիումային լարերը ստացվում են պղնձյա և նույնիսկ ալյումինե լարերից զգալիորեն թեթև:

Մետաղների բարձր ջերմահաղորդականությունը նույնպես կախված է ազատ էլեկտրոնների շարժունակությունից: Այդ պատճառով ջերմահաղորդականության շարքը նման է էլեկտրահաղորդականության շարքին, ուստի ջերմության, ինչպես նաև էլեկտրական հոսանքի ամենալավ հաղորդիչը հանդիսանում է արծաթը: Նատրիումը նույնպես կիրառվում է, որպես ջերմության լավ հաղորդիչ: Լայն տարածված է նատրիումի օգտագործումը օրինակ ավտոմոբիլային շարժիչների կափույրների սառեցման և բարելավման համար:

Մետաղների մեծամասնության գույնը գրեթե նունն է՝ բաց մոխրագույն՝ երկնագույն երանգով: Ոսկին, պղինձն ու ցեզիումը համապատասխանաբար դեղին, կարմիր և բաց դեղին գույնի են:

Կարծրություն Մետաղ
0.2 Ցեզիում
0.3 Ռուբիդիում
0.4 Կալիում
0.5 Նատրիում
0.6 Լիթիում
1.2 Ինդիում
1.2 Թալիում
1.25 Բարիում
1.5 Ստրոնցիում
1.5 Գալիում
1.5 Անագ
1.5 Կապար
1.5 Սնդիկ
1.75 Կալցիում
2.0 Կադմիում
2.25 Բիսմութ
2.5 Մագնեզիում
2.5 Ցինկ
2.5 Լանթան
2.5 Արծաթ
2.5 Ոսկի
2.59 Իտրիում
2.75 Ալյումին
3.0 Պղինձ
3.0 Ծարիր
3.0 Թորիում
3.17 Սկանդիում
3.5 Պլատին
3.75 Կոբալտ
3.75 Պալադիում
3.75 Ցիրկոնիում
4.0 Երկաթ
4.0 Նիկել
4.0 Հաֆնիում
4.0 Մանգան
4.5 Վանադիում
4.5 Մոլիբդեն
4.5 Ռոդիում
4.5 Տիտան
4.75 Նիոբիում
5.0 Իրիդիում
5.0 Ռութենիում
5.0 Տանտալ
5.0 Տեխնեցիում
5.0 Քրոմ
5.5 Բերիլիում
5.5 Օսմիում
5.5 Ռենիում
6.0 Վոլֆրամ
6.0 Ուրան

Մետաղների քիմիական հատկություններ

Լիթիումի քլորիդ

Մետաղների մեծամասնության արտաքին էներգիական մակարդակում առկա է էլեկտրոնների փոքր քանակ (1-3), այդ պատճառով նրանք ռեակցիաների մեծ մասում հանդես են գալիս որպես վերականգնողներ (այսինքն «տալիս են» իրենց էլեկտրոնները):

Պարզ նյութերի հետ փոխազդեցությունը

լիթիումի օքսիդ
նատրիումի պերօքսիդ
կալիումի գերրօքսիդ
Պերօքսիդից օքսիդ ստանալու համար պերօքսիդը վերականգնվում է մետաղի միջոցով.

Միջին և ցածր ակտիվության մետաղների հետ ռեակցիան անցնում է տաքացման միջոցով.



  • Ազոտի հետ փոխազդում են միայն ամենաակտիվ մետաղները, սենյակային ջերմաստիճանում փոխազդում է միայն լիթիումը՝ կազմելով նիտրիդներ:


Տաքացման ժամանակ՝


  • Ծծմբի հետ փոխազդում են բոլոր մետաղները՝ բացի ոսկուց ու պլատինից.

Երկաթը փոխազդում է ծծմբի հետ տաքացման դեպքում, կազմելով սուլֆիդ:

  • Ջրածնի հետ փոխազդում են միայն ամենաակտիվ մետաղները, այսինքն IA և IIA խմերի տարրերը, բացառությամբ բերիլիումի: Ռեակցիաները իրականացվում են տաքացման դեպքում՝ կազմելով հիդրիդներ: Ռեակցիաներում մետաղը հանդիսանում է վերականգնող, ջրածնի օքսիդացման աստիճանը -1 է:





Թթուների փոխազդեցությունը մետաղների հետ

Թթուների հետ մետաղները փոխազդում են տարբեր ձևերով: Այն մետաղները, որոնք էլեկտրոքիմիական ակտիվության շարքում ընկած են ջրածնից առաջ, փոխազդում են գրեթե բոլոր թթուների հետ:

Չօքսիդացող թթուների փոխազդեցությունը էլեկտրաքիմիական շարքում մինչև ջրածինը ընկած մետաղների հետ

Կատարվում է տեղակալման ռեակցիա, որը նաև հանդիսանում է օքսիդա-վերականգնման ռեակցիա.

Ծծմբական թթվի՝ H2SO4 փոխազդեցությունը մետաղների հետ

Օքսիդացնող թթուները կարող են փոխազդել նաև էլեկտրաքիմիական շարքում ջրածնից հետո գտնվող մետաղների հետ.

Շատ նոսրեցված թթուն փոխազդում է մետաղի հետ դասական դրույթներին համապատասխան.

Թթվի կոնցենտրացիայի մեծացման դեպքում կազմվում են տարբեր ելանյութեր.

Ազոտական թթվի (HNO3) փոխազդեցությունը

Ակտիվ մետաղների հետ փոխազդեցության դեպքում ռեակցիաների տարբերակները ավելի են շատանում.

Լեգիրում

Լեգիրումը հալույթի մեջ հավելյալ տարրերի ներմուծումն է, որոնք փոփոխում են հիմնական մետաղի մեխանիկական, ֆիզիկական ու քիմիական հատկությունները:

Արտաքին հղումներ

Տես նաև

Կաղապար:Link GA