«Սմբատ Սպարապետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 23. Տող 23.
Սմբատ Սպարապետի գրական ժառանգությունից մեզ են հասել նամակներ, որոնցից պատմական առումով առանձնապես կարևոր նյութեր է պարունակում 1247 թ. Սամարղանդից իր փեսա՝ Կիպրոսի արքա Հենրիխին գրած նամակը։ Սմբատ Սպարապետը այդ նամակում նկարագրում է այն ավերածությունները, որոնք կատարել էին մոնղոլները կենտրոնական Ասիայի խոշոր մահմեդական քաղաքներում և տեղեկություններ է հաղորդում կայսրությունում քրիստոնյա տարրի նշանակալից դերի մասին։
Սմբատ Սպարապետի գրական ժառանգությունից մեզ են հասել նամակներ, որոնցից պատմական առումով առանձնապես կարևոր նյութեր է պարունակում 1247 թ. Սամարղանդից իր փեսա՝ Կիպրոսի արքա Հենրիխին գրած նամակը։ Սմբատ Սպարապետը այդ նամակում նկարագրում է այն ավերածությունները, որոնք կատարել էին մոնղոլները կենտրոնական Ասիայի խոշոր մահմեդական քաղաքներում և տեղեկություններ է հաղորդում կայսրությունում քրիստոնյա տարրի նշանակալից դերի մասին։
Սմբատ Սպարապետի գրչին են պատկանում նաև մի շարք պոեմներ, բանաստեղծություններ, որոնցից իր պատմական նշանակությամբ հատկապես առանձնանում է 1269 թ. գրված "Ի ճաշոց գիրս" պոեմը՝ նվիրված Մառի ճակատամարտին։
Սմբատ Սպարապետի գրչին են պատկանում նաև մի շարք պոեմներ, բանաստեղծություններ, որոնցից իր պատմական նշանակությամբ հատկապես առանձնանում է 1269 թ. գրված "Ի ճաշոց գիրս" պոեմը՝ նվիրված Մառի ճակատամարտին։
== Ծանոթագրություններ ==

{{ծանցանկ}}
==Աղբյուրները==
==Աղբյուրները==
# [http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=1517&captn=17181&wrpg=0&aupg=0 Գրիգոր Ակներցի, Պատմութիւն թաթարաց, Երուսաղէմ, 1974]
# [http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=1517&captn=17181&wrpg=0&aupg=0 Գրիգոր Ակներցի, Պատմութիւն թաթարաց, Երուսաղէմ, 1974]

10:35, 24 փետրվարի 2014-ի տարբերակ

Սմբատ Սպարապետի կենսագրությունը

Սմբատ Սպարապետը (1208-1276 թթ.)՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի ամենափառաբանված գունդստաբլն է՝ պատմիչ, իրավագետ և բանաստեղծ։ Սմբատ Սպարապետը Կոստանդին պայլի ավագ որդին է, Հեթում (1226-1270թթ.) Ա արքայի ավագ եղբայրը։ Պատմական ասպարեզ է ելել Լևոն Բ արքայի (1187-1219 թթ.) կառավարման վերջին շրջանում, իսկ եղբոր՝ Հեթում Ա-ի գահ բարձրանալուց հետո ստանձնել է սպարապետի պաշտոնը՝ վարելով այն կես դար շարունակ։ Սմբատ Սպարապետի նախնիները Կիլիկիա են տեղափոխվել 11-րդ դարում Մեծ Հայքից, հաստատվել Լամբրոնում, ապա իրենց իշխանությունը տարածել Կիլիկիայի որոշ բերդերի վրա՝ հիմք դնելով Հեթումյանների իշխանությունը։

Սմբատ Սպարապետը որպես զորավար

Բազում հաղթական մարտեր է վարել՝ առաջնորդելով հայոց բանակը (Ռումի սուլթանության զորքերի դեմ՝ 1246 թ. Տարսոն քաղաքի մոտ, 1259 թ. Առակլի քաղաքի մոտ)։ Սմբատ Սպարապետի վարած մարտերից վերջինը տեղի է ունենում 1276 թ., երբ Եգիպտոսի սուլթանության զորքերը կրկին ներխուժում են Կիլիկիա, վճռական ճակատամարտ է տեղի ունենում Մարաշի շրջանի Ջահան հովտի Սարվանդիքարի մոտակայքում։ Լարելով իր ուժերը՝ հայոց զորաբանակը Սմբատ Սպարապետի գլխավորությամբ այս մարտը ավարտվում է փայլուն հաղթանակով։ Սակայն այստեղ սպարապետը, վայր ընկնելով ձիուց, վնասվում է և, շուտով, կնքում իր մահկանացուն։

Սմբատ Սպարապետի դիվանագիտական գործունեությունը

Սմբատ Սպարապետը մեծ ավանդ է ունեցել դիվանագիտական ասպարեզում։ Երբ 1243 թ. մոնղոլները սկսեցին սպառնալ Կիլիկյան Հայաստանի անվտանգությանը, Հեթում Ա-ը Սմբատ Սպարապետի և Կոստանդին պայլի գլխավորությամբ դեսպանություն ուղարկեց Կեսարիա՝ մոնղոլ զորքերի գլխավոր հրամանատար Բաչու Նոյինի մոտ։ Սմբատ Սպարապետի վարած հաջող բանակցությունների արդյունքում մոնղոլ զորահրամանատարի հետ ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի Կիլիկիայի հայկական թագավորությունը պարտավորվում էր մոնղոլական զորքին պարենմթերք մատակարարել, ինչպես նաև հարկ եղած դեպքում տրամադրել օժանդակ զորք։ Մոնղոլներն իրենց հերթին պարտավորվեցին պահպանել Կիլիկիայի հայկական թագավորության ինքնուրույնությունը՝ միաժամանակ պահանջելով հատուկ դեսպանություն ուղարկել Մեծ Խանի մոտ՝ պայմանագիրը վավերացնելու համար։ 1248 թ. Սմբատ Սպարապետը ուղևորվել է մոնղոլների տերության մայրաքաղաք՝ Ղարաղորում, և նախապատրաստում Հեթում Ա-ի այցելությունը մեծ խանին։ 1250 թ վերադարձել է հայրենի, իսկ 1254 թ. ուղեկցել է Հեթում Ա-ին Մոնղոլիա, մասնակցել Մանգու խանի հետ հայ-մոնղոլական պայմանագրի կնքմանը։

Սմբատ Սպարապետի գրական ժառանգությունը

Սմբատ Սպարապետի գրական ժառանգությունը բազմատարր է։ Սմբատ Սպարապետը հեղինակել է իրավական, պատմական բնույթի երկեր, կատարել թարգմանություններ, գրել՝ պոեմներ և բանաստեղծություններ։

Դատաստանագիրք

Սմբատ Սպարապետը 1265 թ. հեղինակել է «Դատաստանագիրք» օրենքների ժողովածուն, որը արժեքավոր սկզբնաղբյուր է Կիլիկիայի հայկական պետության հասարակական-քաղաքական կարգերի ուսումնասիրության համար։ Այն բաղկացած 202 հոդվածներից, որոնցում լուսաբանվում են այդ պետության XIII դարի սոցիալ-իրավական հարաբերությունները։ «Դատաստանագրքում» արտացոլված են արքայի ու նրա վասալների, աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների, տերերի և ճորտերի իրավական հարաբերությունները, ինչպես նաև՝ օրենքներ առևտրականների և արհեստավորնների վերաբերյալ։

Անտիոքի ասիզներ

"Անտիոքի ասիզներ"-ը միջնադարյան իրավագիտական մտքի արժեքավոր հուշարձաններից է։ Սմբատ Սպարապետը Անտիոքի խաչակիր իշխանության օրենքների այս ժողովածուն թարգմանել է 1253 թ. առաջ։ "Անտիոքի ասիզներ"-ի ֆրանսերեն ինքնագիրը չի պահպանվել։ Հին ֆրանսերենից Սմբատի Սպարապետի թարգմանած "Անտիոքի ասիզներ"-ը պահպանվել են երկու խմբագրությամբ£ "Անտիոքի ասիզներ"-ը առաջին անգամ հայերենից ֆրանսերեն է թարգմանել Ղ. Ալիշանը (Assises d’Antioche, reproduites en francais et publiees au sixiene centenaire de la mort de Sempad le conne’table, leur ancient traducteur armenien, par H. Alishan, Venise, 1876)։ "Անտիոքի ասիզներ"-ը բաղկացած է երկու մասից. առաջին մասը՝ 17, երկրորդ մասը՝ 21 հոդվածից, և բովանդակում է սենյորի և վասալի իրավական հարաբերությունները, ունեցվածքային, քրեական, ինչպես նաև ընտանեկան, ժառանգական և մի շարք այլ հոդվածներ։

Տարեգիրք

Սմբատ Սպարապետին են վերագրում նաև Ռուբինյան թագավորության պատմության՝ "Տարեգրքի" հեղինակումը, որը երկար ժամանակ անհայտ էր և հայագիտության մեջ համարվում էր կորած։ 1848 թ. Մ. Ֆ. Բրոսեն Էջմիածնի վանքի գրադարանում հայտնաբերեց այդ ժամանակագրության երկու ձեռագիր օրինակեր, որոնց հիման վրա 1856 թ. լույս տեսավ "Տարեգրքի" առաջին հրատարակությունը՝ Ոսկան Հովհաննիսյանցի կողմից՝ "Սմբատայ Սպարապետի եղբօր Հեթմոյ առաջնոյ արքայի Հայոց Պատմութիւն Յունաց ի Կոստանդնուպօլիս և Հայոց Մեծաց ըստ կարգի ժամանակաց" խորագրով, ապա 1859 թ. Կարապետ վ. Շահնազարեանցի կողմից Փարիզում լույս տեսավ երկրորդ հրատարակությունը՝ "Տարեգիրք արարեալ Սմբատայ Սպարապետի հայոց որդւոյ Կոստանդեայ կոմսին Կոռիկոսոյ" վերնագրությամբ։ Քիչ ավելի ուշ (1876 թ.) հայտնաբերվեց ևս մեկ ձեռագիր օրինակ, այն հրատարակվեց 1956թ. Սերովբե Ագլյանի կողմից՝ անհրաժեշտ որոշ նշումներով։ Այս աշխատությունում արժեքավոր և հարուստ տեղեկություններ են հաղորդվում Կիլիկիայի հայկական պետության և հարևան երկրների հարաբերությունների, հայ-մոնղոլական զինակցության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Չափածո գրվածքներ

Սմբատ Սպարապետի գրական ժառանգությունից մեզ են հասել նամակներ, որոնցից պատմական առումով առանձնապես կարևոր նյութեր է պարունակում 1247 թ. Սամարղանդից իր փեսա՝ Կիպրոսի արքա Հենրիխին գրած նամակը։ Սմբատ Սպարապետը այդ նամակում նկարագրում է այն ավերածությունները, որոնք կատարել էին մոնղոլները կենտրոնական Ասիայի խոշոր մահմեդական քաղաքներում և տեղեկություններ է հաղորդում կայսրությունում քրիստոնյա տարրի նշանակալից դերի մասին։ Սմբատ Սպարապետի գրչին են պատկանում նաև մի շարք պոեմներ, բանաստեղծություններ, որոնցից իր պատմական նշանակությամբ հատկապես առանձնանում է 1269 թ. գրված "Ի ճաշոց գիրս" պոեմը՝ նվիրված Մառի ճակատամարտին։

Ծանոթագրություններ

Աղբյուրները

  1. Գրիգոր Ակներցի, Պատմութիւն թաթարաց, Երուսաղէմ, 1974
  2. Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1909
  3. Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Ս. Պետերբուրգ, 1882
  4. Ալիշան Ղ., Սիսուան, Վենետիկ, 1885
  5. Ալիշան Ղ., Հայապատում, Վենետիկ, 1901
  6. Գալստյան Ա., Սմբատ Սպարապետ, Երևան, 1961
  7. Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԳ դար, կազմեց Ա. Մաթևոսյան, Երևան, 1984
  8. Հովսեփյան Գ., Յիշատակարանք ձեռագրաց, հատ. Ա, Անթիլիաս, 1951
  9. Սամուելյան Խ., Հին հայ իրավունքի պատմություն, Երևան, 1939