«Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն''' (FAO), միջազգային կազմակերպու...»:
(Տարբերություն չկա)

12:04, 22 փետրվարի 2014-ի տարբերակ

ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1945 թվականին: Նպատակն է պարենի մատակարարման բարելավումը և բնակչության կենսամակարդակի ցուցանիշների, գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունավետության և գյուղ, բնակչության կենսապայմանների բարելավումը: Հիմնական գործունեությունը ծավալում է սննդի որակի, գյուղատնտեսական, անտառտնտեսվարման, օվկիանոսի կենսաբանական պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև վիճակագրական ուսումնասիրությունների նախապատրաստման, տեխնիկական աջակցության, ներդրումային գործունեության տեղեկատըվության հավաքի, վերլուծության և տարածման ոլորտում: Մեծ ուշադրություն է հատկացնում գյուղատնտեսական մթերքների մարկետինգին, կայուն զարգացմանը: Նստավայրը Հռոմում է:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։