«Կիրակոս Գանձակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 16. Տող 16.

== Գործերը ==
== Գործերը ==
Կիրակոս Գանձակեցու անունով մեզ հասել են երեք գործեր, որոնց մեջ կարևորագույնը «Պատմութիւն Հայոց»-ն է<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=202&captn=3643&wrpg=0&aupg=0 Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց]</ref>։ Մյուս գործերն են «Վարք Պօղոս եպիսկոպոսի » և «Տօնացոյց»։
Կիրակոս Գանձակեցու անունով մեզ հասել են երեք գործեր, որոնց մեջ կարևորագույնը «Պատմութիւն Հայոց»-ն է<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=202&captn=3643&wrpg=0&aupg=0 Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրութեամբ Կ. Մելիք-Օհանջանեանի, Երեւան, 1961]</ref>։ Մյուս գործերն են «Վարք Պօղոս եպիսկոպոսի » և «Տօնացոյց»։

ՊԱՏՄՈւԹԻՒՆ ՀԱՅՈՑ.-Կը սկսի Գրիգոր Լուսաւորիչէն։ Իր գործը սկզբնական շրջանին կը ծանրանայ եկեղեցական դէմքերու և դէպքերու վրայ ապա կը սկսի գրել քաղաքական դէպքերու մասին։ Իր պատմութեան կարևորագույն մասը կը սկսի գրել իրեն ժամանակակից անցքերու մասին, որոնք կ'իյնան 1195-1265 թուականներու միջև։ Այս շրջանի պատմութեան աղբիւրներն են ժամանակակից կարևոր անձեր ինչպէս Հեթում Ա. թագաւոր, Պռօշ իշխանը, ևայլն։ Գանձակեցիի պատմութիւնը մեզի շատ կարևոր տեղեկութուններ կու տայ յատկապէս Զագարեան եղբայրներու, Կիլիկիոյ հայոց թագաւորութեան առաջին շրջանի և թաթարներու մասին։ Գանձակեցիի գործին մէջ կան նաև կարևոր թիւով և արժէքով գիրեր, թուղթեր, նախորդ հեղինակներու կողմէ գրուած՝ ինչպէս Ներսէս Շնորհալիի խոստովանութեան գիրը։(----)

12:11, 19 փետրվարի 2014-ի տարբերակ

Կիրակոս Գանձակեցի (1203 - 1271), հայ եկեղեցական գործիչ և պատմիչ։

Կյանքը

Ծնվել է «յաշխարհն Գանձակայ», ոչ բուն Գանձակում. «աշխարն Գանձակայ» տարածքային-վարչական շատ ընդարձակ բաժանում էր, որն իր մեջ ընդգրկում էր նաև Արցախի մի քանի գավառ։

Մանուկ հասակում, 1209-1212-ին հավանաբար, ուսումնառությունն սկսում է Մխիթար Գոշի` Նոր Գետիկի դպրոցում։ Կիրակոս Գանձակեցին այստեղ է մնացել, ըստ երևույթին, մինչև 1215-1216թթ.։ Այնուհետև մեկնլ է Խորանաշատ վանքի դպրոցը, որը հիմնադրել է Գոշի աշակերտ Հովհաննես Վանականը։

1225-ին Խորեզմի սուլթան Ջալալէդդինը ասպատակում է նաև Տավուշը, որտեղ էր Խորանաշատ վանքը։ Դրանից հետո հնարավոր չի լինում այնտեղ շարունակել կրթության գործը։ Հովհաննես Վանականը իր աշակերտների հետ տեղափոխվում է Լորուտ գյուղի մոտ փորել տված քարայրը և շարունակում է ուսուցանել։ Սակայն 1236-ին մոնղոլ Մոլար Նուինի հրոսակները հասնում են մինչև Տավուշ, գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցն ու այնտեղ ապաստանած ժողովրդին։ Նրանք ուսուցչապետ Հովհաննես Վանականին և նրա աշակերտներից մի քանիսին, այդ թվում և Կիրակոսին, գերեվարում են։ Մի քանի ամիս անց փրկագնով Հովհաննես Վանականը ազատվում է, իսկ Գանձակեցին անմիջապես դիմում է փախուստի։ Գերեվարության ժամանակ նա ծանոթանում է մոնղոլ-թաթարական սովորույթներին, կենցաղային մանրամասներին, մասամբ նաև լեզվին, որոնց վերաբերյալ հետագայում բավականին նյութ է հաղորդել իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ։

1236-ին վերստին հաստատվում է Նոր Գետիկում։ Այստեղ մնում է երկար ժամանակ։ 1260-ին նա դեռևս այստեղ էր. այդ է վկայում վանքի վիմագիր արձանագրությունը։

Գանձակեցին պարբերաբար եղել է մերձակա կենտրոնական վանքերում, այդ թվում և Հաղպատում, որտեղ էլ Վարդան Արևելցուն խնդրել է գրել «Մեկնութիւն Երգոց երգոյն» աշխատությունը։

Կիրակոս Գանձակեցին մինչև կյանքի վերջը զբաղվել է մատենագիտական աշխատանքով։ Մահացել է 1271-ի աշնանը, հավանաբար Նոր Գետիկի վանքում, որտեղ էլ թաղվել է։[1]

Գործերը

Կիրակոս Գանձակեցու անունով մեզ հասել են երեք գործեր, որոնց մեջ կարևորագույնը «Պատմութիւն Հայոց»-ն է[2]։ Մյուս գործերն են «Վարք Պօղոս եպիսկոպոսի » և «Տօնացոյց»։

ՊԱՏՄՈւԹԻՒՆ ՀԱՅՈՑ.-Կը սկսի Գրիգոր Լուսաւորիչէն։ Իր գործը սկզբնական շրջանին կը ծանրանայ եկեղեցական դէմքերու և դէպքերու վրայ ապա կը սկսի գրել քաղաքական դէպքերու մասին։ Իր պատմութեան կարևորագույն մասը կը սկսի գրել իրեն ժամանակակից անցքերու մասին, որոնք կ'իյնան 1195-1265 թուականներու միջև։ Այս շրջանի պատմութեան աղբիւրներն են ժամանակակից կարևոր անձեր ինչպէս Հեթում Ա. թագաւոր, Պռօշ իշխանը, ևայլն։ Գանձակեցիի պատմութիւնը մեզի շատ կարևոր տեղեկութուններ կու տայ յատկապէս Զագարեան եղբայրներու, Կիլիկիոյ հայոց թագաւորութեան առաջին շրջանի և թաթարներու մասին։ Գանձակեցիի գործին մէջ կան նաև կարևոր թիւով և արժէքով գիրեր, թուղթեր, նախորդ հեղինակներու կողմէ գրուած՝ ինչպէս Ներսէս Շնորհալիի խոստովանութեան գիրը։(----)

Ծանոթագրություններ

  1. Հայ մշակույթի նշանավոր գործիչները. V-XVIII դարեր. Երևանի համալսարանի հրատարակչություն. 1976. էջ էջ 296-297.
  2. Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրութեամբ Կ. Մելիք-Օհանջանեանի, Երեւան, 1961

Աղբյուրներ