«Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 40. | Տող 40. | ||
Ըստ տարեթվերի պարգևատրվել են. |
Ըստ տարեթվերի պարգևատրվել են. |
||
* 2008թ. - |
* 2008թ. - 3, |
||
* 2009թ. - |
* 2009թ. - 6, |
||
* 2010թ. - |
* 2010թ. - 8, |
||
* 2011թ. - |
* 2011թ. - 11, |
||
* 2012թ. - |
* 2012թ. - 3, |
||
* 2013թ. - |
* 2013թ. - 3 անձ: |
||
== Շքանշանի ասպետներ == |
== Շքանշանի ասպետներ == |
16:28, 18 փետրվարի 2014-ի տարբերակ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան - Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1993թ. հուլիսի 6-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի մասին» ՀՀ օրենքով: ՀՀ ամենահին շքանշանն է Հայրենիքի շքանշանի և «Մարտական խաչ» շքանշանի հետ մեկտեղ։
Շքանշանի կարգավիճակը
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր:
Շքանշանով պարգևատրվողները
Պարգևատրման միջնորդությունը
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Կրելու կարգը
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Մարտական խաչ շքանշանից հետո:
Շքանշանի նկարագրությունը
Շքանշանի նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 1995թ. հունվարի 11-ին ընդունված որոշմամբ:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանն ունի ութանիստ վարդյակի տեսք, որի անկյունում տեղադրված են ճառագայթային զարդեր:
Ութանիստ վարդյակը դեպի կենտրոն ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը` սրբի պսակով, ձախ ձեռքին` բացված գիրք, աջ ձեռքի ափը բարձրացված է դեպի վեր: Ճիշտ առանցքում կա 3 տողով մակագրություն` «սբ. Մեսրոպ Մաշտոց»:
Վարդյակն արծաթից է, ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցված են, իսկ մնացածը` անփայլ: Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացվում է ադամանդե քար` մոտ կարատի 0,125 չափով: Շքանշանի չափերն են` 40 մմ x 40 մմ, շեղանկյանը` 15 մմ x 15 մմ:
Շեղանկյուն զարգացումն իր հակառակ երեսին ունի շքանշանը հագուստին ամրացնելու հարմարանք:
Շքանշանի հակառակ երեսին փորագրվում է շքանշանի հերթական համարը:
Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենի երիզներն արծաթափայլ են, մեջտեղում` թունդ վարդագույն: Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք:
Պարգևատրման վիճակագրությունը
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008թ. ապրիլի 9-ից առ այսօր) մեդալով պարգևատրվել է 34 անձ, որոնցից 13-ը բարձրագույն, 1-ը՝ ավագ ապայակազմի ներկայացուցիչ է, 1-ը՝ քաղաքացիական հատուկ ծառայող:
14 սպաներից 6-ը պարգևատրման օրվա դրությամբ ունեցել են գեներալ-լեյտենանտի, 7-ը՝ գեներալ-մայորի, 1-ը՝ գնդապետի զինվորական կոչումներ: Պարգևատրված քաղաքացիական հատուկ ծառայողն ունի քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Ըստ տարեթվերի պարգևատրվել են.
- 2008թ. - 3,
- 2009թ. - 6,
- 2010թ. - 8,
- 2011թ. - 11,
- 2012թ. - 3,
- 2013թ. - 3 անձ:
Շքանշանի ասպետներ
Հիմնական հոդված՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետների ցանկ