«Սերգեյ Օկոև»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 4. | Տող 4. | ||
Սերգեյ Օկոևը ծնվել է Թբիլիսիում, բժիշկ Օկոևների ընտանիքում: Հայրը` Գրիգորի Օկոևը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը։ <ref>[http://www.doctors.am/ru/mather-and-child/announcments/20 ինստիտուտը ներկայումս գլխավորում է Ս․Օկոևի ավագ եղբայրը` դոկտոր-պրոֆեսոր Գեորգի Օկոևը]</ref>։ |
Սերգեյ Օկոևը ծնվել է Թբիլիսիում, բժիշկ Օկոևների ընտանիքում: Հայրը` Գրիգորի Օկոևը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը։ <ref>[http://www.doctors.am/ru/mather-and-child/announcments/20 ինստիտուտը ներկայումս գլխավորում է Ս․Օկոևի ավագ եղբայրը` դոկտոր-պրոֆեսոր Գեորգի Օկոևը]</ref>։ |
||
1973-79թթ․-ին |
1973-79թթ․-ին Սերգեյ Օկոևը սովորել է [[Երևանի պետական բժշկական համալսարան]]ում՝ ստանալով վիրաբույժի որակավորում: 1985թ. նա ավարտել է կլինիկական օրդինատուրան էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ: Ներկայումս Օկոևը զբաղվում է պրոֆեսիոնալ [[հայկական մանրանկարչություն|մանրանկարչությամբ]] և երկու տասնամյակից ավել համատեղում է [[բժշկություն]]ը մանրանկարչության հետ: |
||
Օկոևը նկարում է [[մագաղաթ]]ի, փայտի, կիսաթանկարժեք քարերի, մետաղի, ապակու և այլ նյութերի վրա, օգտագործում է հայկական բնական ներկեր, այդ թվում և [[որդան կարմիր]]։ |
|||
== Ստեղծագործական գործունեություն == |
== Ստեղծագործական գործունեություն == |
07:30, 11 փետրվարի 2014-ի տարբերակ
Օկոև Սերգեյ Գրիգորիի (մայիսի 3, 1957, Թբիլիսի), հայ բժիշկ-էնդոկրինոլոգ, մանրանկարիչ։
Կենսագրություն
Սերգեյ Օկոևը ծնվել է Թբիլիսիում, բժիշկ Օկոևների ընտանիքում: Հայրը` Գրիգորի Օկոևը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը։ [1]։
1973-79թթ․-ին Սերգեյ Օկոևը սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ ստանալով վիրաբույժի որակավորում: 1985թ. նա ավարտել է կլինիկական օրդինատուրան էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ: Ներկայումս Օկոևը զբաղվում է պրոֆեսիոնալ մանրանկարչությամբ և երկու տասնամյակից ավել համատեղում է բժշկությունը մանրանկարչության հետ:
Օկոևը նկարում է մագաղաթի, փայտի, կիսաթանկարժեք քարերի, մետաղի, ապակու և այլ նյութերի վրա, օգտագործում է հայկական բնական ներկեր, այդ թվում և որդան կարմիր։
Ստեղծագործական գործունեություն
Առաջին շրջան
1989թ.-ից սկսած զբաղվում է կիրառական և դեկորատիվ արվեստով` մանրանկարչական տարբեր ժանրերը, այդ թվում զարդանախշ, մանրանկար, դիմանկար համադրելով փայտի, մետաղի, քարի հետ: Այս շրջանում Օկոևը ստեղծել է հարյուրից ավել արվեստի գործեր, այդ թվում փայտե հավկիթը «Հայկական այբուբեն»-ի և 12 հայազգի մեծ արվեստագետների դիմանկարների վերարտադրությամբ, «Աքիլեսի հաղթանակը Հեկտորի դեմ» փայտե սամշիթե զարդատուփը, «Լավաշ թխողները» զարդատուփը օբսիդիանից և այլ գործեր:
Երկրորդ շրջան
Իր ստեղծագործական գործունեության երկրորդ փուլում Օկոևը սկսել է աշխատել մագաղաթի վրա` կիրառելով նրբաթերթ ոսկի և բնական ներկեր`պատրաստված միջնադարյան բաղադրատոմսերով: Նա հավասար վարպությամբ ստեղծում է մանրանկար պատկերներ և կատարում կալիգրաֆիկ աշխատանքներ: Իր պատկերազարդումներում Օկոևը հարազատ է մնացել մանրանկարչության դասական ավանդույթներին, որոնք հաջողությամբ համադրում է ժամանակակից թեմատիկայի և լուծումների հետ:
Անհատական ցուցահանդեսներ
- 2011, Երևանի Մատենադարանում, 15-րդ դարի ֆրանսիական գլուխգործոց «Դուքս Դե Բերիի ժամագիրքը» ձեռագրի եզակի կրկնօրինակի բացառիկ ցուցադրում, ինչպես նաև «Իմ Հայաստան» և «Հիշողություն Ֆրանսիայի մասին» շարքի մանրանկարների ցուցադրություն (Երևան):
- 2005 թ., «Ակադեմիա» Պատկերասրահ http://turist.am/museums /ք.Երևան/
- 1992-1998, «Մկրտչյան» պատկերասրահ http://armgallery.com/about-us/, մշտական ցուցադրություն (Երևան):
- 1990-1998, աշխատանքների ցուցադրություն ՆյուՅորքում, Լոս Անջելեսում, Դելիում:
- 2008թ., «Դուքս Դե Բերիի» ժամագրքի 412 էջից կազմված ձեռագրի կրկնօրինակով մասնակցել է «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ 2008»-ի մրցանակաբաշխությանը արվեստի ոլորտում:
Օկոևի աշխատանքները տեղ են գտել բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
Դուքս Դե Բերիի ժամագիրք
2008-2009թթ.-ին Երևանի Մատենադարանում տեղի է ունեցել Սերգեյ Օկոևի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել է նկարչի կողմից վերարատադրված ֆրանսիական միջնադարյան ձեռագրության կոթող` «Դուքս Դե Բերիի ժամագիրքը»[2] ձեռագրի նույնքան շքեղ կրկնօրինակը (ֆր.՝ Les Tres Riches Heures du duc de Berry) Ժամագիրքը համարվում է ֆրանսիական մանրանկարչության գլուխգործոցն ու համաշխարհային պատմության ընթացքում ստեղծված ձեռագրերի թագավորը[3] որն իր գեղարվեստական և պատմամշակութային արժեքով համեմատելի է Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզա» գեղանկարի հետ[4]:
Ժամագիրքը, որ ստեղծվել է 80 տարվա ընթացքում (15-րդ դար), պահպանվում է Փարիզից դեպի հյուսիս շուրջ 60 կմ հեռավորության վրա գտնվող Շանտիլյե թանգարան-ամրոցում և ներառում է 65 մեծ և 64 փոքր մանրանկար, 1000-ից ավելի զարդանախշ, և գոթական տառերով կատարված կալիգրաֆիա: Ժամագրքի վրա աշխատել է 5 նկարիչ Ժան, Պոլ, Հերման Լիմբուրգ եղբայրները, Բարտելեմյու դ’Էյք: Այս աշխատանքը Սերգեյ Օկոևը կատարել է 8 տարվա ընթացքում:
Ժամագրքի այս եզակի վերարտադրությունը բարձր գնահատականի է արժանացել թե հայազգի և թե այլազգի մասնագետների կողմից (այդ թվում Կանադայից, Բելգիայից, Ֆրանսիայի, ԱՄՆ–ից, ինչպես նաև Լուվրի փորձագետների կողմից):
Աշխատանքներ ու հեղինակային գործեր
- Փայտե հավկիթ, զարդանախշ պատվանդանի վրա,լաքապատ մանրանկարչությամբ: Դիմացից ներկայացնում է Գրիգոր Խանջյանի «Հայկական այբուբեն» կտավից մի հատված, իսկ ետևի մասում «Հայ 12 մեծերը» դիմանկարներն են: Հարթ մակերեսի վրա արված բնօրինակի փոքրացված չափերով վերարտադրությունը (30սմ բարձրությամբ, 18 սմ տրամագծով), օվալաձև մակերեսի վրա պատկերվել է այնպես,որ տարբեր անկյուններից պահպանվել է նկարի համամասնությունը: Աշխատանքը համադրում է մանրանկարչության երեք տարբեր ժանրեր` մանրանկար ,դիմանկար և զարդանախշեր։
- «Ղարաբաղի կանայք», մանրանկարչություն մագաղաթի վրա. ջրաներկ, ակրիլ (10x15սմ, hեղինակային աշխատանք):
- «Լավաշ թխողները»,օբսիդիանից զարդատուփ,(3սմx8.5սմx4.5սմ, հեղինակային աշխատանք): Օգտագործվել է կիրառական և դեկորատիվ արվեստում կիսաթանկարժեք քարի մակերևույթի վրա ներկի նստեցման բացառիկ տեխնոլոգիա:
- «Աքիլեսի հաղթանակը Հեկտորի դեմ», փայտյա սամշիթե զարդատուփ, (19x9.5x7 սմ):
- Ծիրանափող «Դուդուկ», ծիրանի փայտ, մանրանկարչություն սադաֆի իմիտացիայի բացառիկ տեխնոլոգիայով, 41սմ երկարությամբ:
- Փայտե դեկորատիվ գդալներ, նկարազարդված հայկական ազգային տարազներով, կենցաղային պատկերներով,զարդանախշերով (25սմ երկարությամբ, հեղինակային աշխատանք):